Posts Tagged ‘www.louysworld.com’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Friday, December 19, 2008 11:41 - 1 Comment
Այս ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ բոլորիս շատ անհրաժեշտ էր…
Liana
.
Ճիշտն ասած, ես էլ բոլոր մարդկանց պես մթության մեջ լավ չեմ տեսնում , բայց աշխատում եմ շրջապատող միջավայրը այսպիսի լույսի տակ մանրակրկիտ զննել ու տպավորել հիշողությանս մեջ, որպեսզի մութ աշխարհում էլ զգայարաններիս ու տեսողական հիշողության օգնությամբ շարունակեմ ինքնավստահ ու առանց սայթաքումների քայլել…
Այս ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԸ բոլորիս շատ անհրաժեշտ էր… Այս կայքում շրջող հայերս վերականգնում ենք մեր գենետիկ կարողություններն ու սկսում ավելի հազվագյուտ սայթաքել, իսկ այդ հազվագյուտ սայթաքելու պահին էլ լարվածություն ու վախ չի առաջանում , որովհետեւ այնքան շատ են այստեղի խելացի հայերը, ովքեր չեն զլանում հարազատի պես սայթաքողին ոտքի կանգնեցնել ու ճիշտ ուղի ցույց տալ…
Հայերիս անընդհատ փակել են ինքնանվաստացման ճնշող խավարում , որ չխանգարենք աշխարհի գրավման ճանապարհին կանգնած վախի ու փառամոլության զոհերին…
Մեր հայ ժողովրդին հիվանդության շիճուկ են սրսկում ու երբ մի փոքր ջերմում եւ թուլանում ենք, փորձում են արագ գերեզման մտցնել , որովհետեւ գիտեն , որ հայ գենը հիվանդությունների նկատմամբ կատարյալ դիմադրողականություն ունի եւ շուտ ապաքինվում ու շարունակում է արարչությամբ լցնել աշխարհը…
Ամենաստոր իրավիճակի մեջ հայտնված հայը առեղծվածային հոգու շնորհիվ որոշ ժամանակ խառնակիչներից հեռու գտնվելով՝ դառնում է ջինջ ու սննդարար աղբյուրի պես օգտակար …
Դրա համար էլ ուզում եմ վատառողջ հոգու տեր դարձածներին առանց խարանելու բուժման միջոցներ առաջարկենք ու համբերատար սպասենք առողջացմանը…
Շատ լավն են մեր հայերը…
Այստեղ հարգարժան Ռոբերտի, Անահիտի , Թամարի, Սարգիսի,Գառնեցու, Տիգրանի, Սոնայի, Նարեկի/ ախր, շատ են , ու՞մն ասեմ/. բոլորի ու Ձեր մեկնաբանություններից այնքան գանձեր եմ հավաքել, որ չեմ կարող շռայլ չլինել … Շնորհակալություն անգին հայեր… Ձեզ ճանաչողը չի կարող հայի հասցեին ուղղված վատ խոսքերը նախանձախնդրության զառանցանք չհամարել…
—————————————————-
Այդպիսի զառանցանքներ շատ լսած մի միամիտ կին նախագահի ընտրությունների ժամանակ ասում էր , որ «հայերի մեջ մի կարգին մարդ չկա. ավելի լավ կլինի արտասահմանից մի գրագետ մարդ նշանակեն, որ հայերը մի քիչ զարգանան…»/ Խեղճի միտքն այնքան էին մոլորեցրել …նա չէր էլ հասկանա , որ մեր պապերի խրատները հազար կրթություն արժեն, որ գյուղի հողին կյանք տվող տղաները ավելի առողջ մկաններ ունեն, քան նրա ասած զարգացածների տրինաժոռներով ուռացրածները…/
Ես բարձրագույն կրթություն չունեմ, բայց ձեզնից՝ սիրելի հայեր, բարձրագույնից էլ շատ կրթություն եմ ստանում…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը