Posts Tagged ‘vladimir gasparyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Tuesday, October 30, 2012 15:53 - 1 Comment
Սիրեցեք զմիմեանս, որ մեր նախարարները հանգիստ քնանան, այլապես նաղդով` քահանա կդառնան…
Հեղինակ` ՀԱՄ
Ծաղկաձորում «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ դիմելով լրագրողներին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Աստված թող օրհնի ձեզ»: Իսկ նրանից առաջ օրհնանքի խոսք է ասել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանը: Շատ հետաքրքիր մի բան է ձեւավորվում մեր պետական «էլիտայում», չգիտես ինչու եվրաարժեքների նման նորաձեւ է դառնում քրիստոնեական հնազանդ ծառայողի կերպարի մոգոնումը: Անշուշտ, հավատը պարզեցնում եւ արդարության է մղում մարդուն, քրիստոնեության դեպքում՝ մղում է նաեւ 10 պատվիրանները կատարելուն:
Հիմա եթե դիտարկենք գյուղնախարար Սերգո Կարապետյանի այգիները օրհնելու «երկրա-երկնային ցանկությանը» եւ հոգեւորականների հետ մի քանի անգամ կազմակերպած աղոթքներին, ապա զարմանալի չէ, որ ՀՀ գլխավոր ոստիկանն էլ հայտնում է, թե երբ կասկածանքներ է ունենում իր գործողություններում՝ հաճախ է խաչակնքում:
Գուցե ոստիկանապետը ոչ թե գյուղնախարարի հետ է մրցում, այլ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՞, ով բանակին կցված հոգեւորականներ ունի եւ «Նոր կտակարան»-ներով է հայ զինվորներին հայոց ռազմուժը մատուցում…
Մի քանի հարց հղենք մեր այս եւ մյուս նախարարներին. արդյո՞ք Եհովան (կտակարանի ամենազոր աստվածը), որ հուդա-հրեական աստված է, պիտի սիրով կատարի հայ գյուղնախարարի՝ Հայաստանի բնակչությանը բերքուբարիքով ապահովելու աղերսը: Կամ՝ նույն Եհովան կսատարի՞ հայոց բանակին, եթե «Եհովայի վկաներ» է ուղղորդում հայկական բանակը (ոչ միայն) քանդելու: Հիմա ի՞նչ է նախատեսում ոստիկանապետը, որ Եհովա՞ն պիտի վերացնի հայ հանցագործներին, թե՞ խելքի պիտի բերի:
Միայն թե պետք չէ «հիմնավորել», թե բա էլ ու՜մ դիմեն, եթե ոչ միակին, տիեզերքն ստեղծողին (՞), ում երկրպագում են բոլորը: Քանզի այդ միակը ամենեւին էլ միակը չէ: Միլիարդավոր մարդիկ (ավելի շատ՝ քան հուդա-քրիստոնյաներն են) երկրպագում են Բուդդային, Ալլահին, Կրիշնային, Զրադաշտին կամ այլոց (ու վատ էլ չեն ապրում), էլ չենք ասում, որ քիչ թե շատ հայոց պատմություն իմացող (՞) նախարարները գոնե պիտի կարդացած լինեն Հայ Աստվածների մասին՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, ովքեր նույնպես հետեւորդներ ունեն եւ՛ Հայաստանում եւ՛ Սփյուռքում:
Ինչեւէ, եթե առատ բերք լինի, ապա թող մեր նախարարները վստահաբար իմանան, որ Հայ Աստվածները վերադարձել են՝ մի կողմ դնելով մեր ուրացումը (որքան էլ պարտադրված էր դա), եւ հայի համար Հայոց մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի Մայր Անահիտն է ապավենը բերքուբարիքի եւ առատության: Եթե մեր հաղթանակները շարունակվեն, ապա հաստատ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է նորից դարձել հայի ուժը: Իսկ եթե արդարության եւ ճշմարտության որեւէ առաջխաղացում լինի, ապա այլեւս Հայոց արդարադատության Աստված Միհրի գործառույթում է ներառվել հայությունը…
Իսկ եթե ՀՀ ոստիկանապետը ցանկանում է Եհովայի օգնությամբ արդարություն հաստատել, որ միայն մեկ ազգի է երկրի վրա ընտրյալ ճանաչել ու մնացածին պատվիրել լինել այդ ազգին հնազանդ, ապա կարծում ենք՝ արդար եւ ճիշտ կլինի, որ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվի պաշտոնից եւ եկեղեցու օգնությամբ ստեղծի կրոնի ոստիկանություն ու պայքարի աղանդների ու քայքայիչ աղանդավորական ներխուժումների դեմ:
Սա եւ՛ Եհովային հաճելի կլինի եւ՛ հայությանը օգտակար.- երկու երնեկ մի տեղում: Կամ էլ ոստիկանապետը պետք է քրիստոնեական ներողամտություն դրսեւորի հանցագործների նկատմամբ, եւ, երբ «մի այտին ապտակեն՝ մյուսն էլ դեմ տա» (անգամ եկեղեցականների այն «արդարացումը», թե ապտակելը թշնամիներին չի վերաբերում, այլ՝ եղբայրներին-ազգակիցներին (չգիտես ինչու է այս մեկնաբանությունը տրվել, երբ հավասարություն է քարոզվում բոլորի միջեւ), ոստիկանապետի՝ ազգակցի-մերձավորի հանդեպ վերաբերմունքը պետք է հենց այդպես էլ լինի, իհարկե ըստ «Բիբլիա»-«Աստվածաշնչի», որը մե՛ր համոզմունքը չէ ամենեւին):
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված սեմինարին գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությունը շարունակական կլինի: Մեր ոստիկանապետն էլ հորդորել է լրագրողներին աշխատել միասին, «միասին աշխատանքը կստացվի, որովհետեւ մենք մի տեսակ ենք, մենք բոլորս մարդ ենք»:
Սա երեւի առաջին քայլն է՝ հայ մարդուց պարզապես մարդուն անցնելու, ինչը հետագայում գուցե ազգային մարդուն էլ հանգեցնի միջազգային մարդու… «Ո՛չ մենք ենք ձեզանից լավը, ո՛չ դուք եք մեզանից լավը, ձեր մեջ էլ որդ կա, մեր մեջ էլ որդ կա, մենք բոլորս մարդ ենք, եւ մենք պետք է փորձենք արդար լինել: Այժմ ձեր աչքերին նայելով պետք է ասեմ, որ ոստիկանությունը անաչառ է լինելու: Եթե նկատեք անազնվություն, քարը պետք է նետեք մեր ուղղությամբ, քարկոծեք մեզ»,- եզրափակել է ոստկանապետը:
Հետաքրքիր է, մեր նախարարներն ինչպե՞ս կընդունեն այն գաղափարը, որ աստվածավախություն քարոզելուց հետո, եթե հանցանքի կամ պաշտոնական դիրքի չարաշահումների մեջ բռնվեն՝ դատապարտվելուց հետո «խաչի հանվեն» Երեւանի կենտրոնական հրապարակում:
Ինչ մնում է ոստիկանապետի հորդորին, թե լրագրողները թող փորձեն «ճշտել՝ նոր գրել» եւ իրենց գործունեության մեջ «խթան լինել, քանի որ մենք քույրեր-եղբայրներ ենք», ապա դեմ չենք, հատկապես՝ որ քույրեր-եղբայրներ ենք առավելապես ազգային տեսանկյունից, քան կրոնական:
Չմոռանանք նշել, որ Սեյրան Օհանյանն այլեւս միանձնյա չէ «Նոր կտակարաններ» բաժանելու գործում, քանի որ Վլադիմիր Գասպարյանը այդ օրը եւս այդ գրքերից նվիրեց լրագրողներին:
Ստացվում է՝ ավելի քան 1700 տարվա պարտադրանքը տեղ չի հասել եւ հիմա էլ նոր ուժային (իհարկե՝ նվիրատվության դրսեւորումներով) ձեւերով են սերմանում «սիրեցեք զմիմեանս»-ը:
Էլի սիրենք իրար, բայց հանուն հայի ու Հայաստանի, Հայ Աստծու եւ Արարատի, ոչ թե հանուն Եհովայի ու Սիոնի, կամ հանուն հայի հոգին Հայկական լեռնաշխարհից հեռու՝ «ի վերին Երուսաղեմ» ուղարկելու…
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.
Հ.Բ.Գ.. Դատախազ Աղվան Հովսեփյանը անհավատ ոճրագործներին «այն գաղութ» ուղարկելու համար 33 մետրանոց խաչ է շինում, լիֆտով , պեպելնիցով, բանով…
Դատարանից դատապարտվածին այստեղ են բերելու նախարար Սուրբ Սերգոյի օրհնված դաշտերի և այգիների միջով: Ճանապարհին առաջնորդվելու են ոստիկանապետի գրած վերջին պատվիրանով .«Եթե քացով խփում են հետույքիդ աջ թշին, ձախն էլ դեմ տուր»:
Դատապարտյալը խաչից քցվելու է ներքև, եթե մեծ կտորը ականջը մնաց, ուրեմն Հայաստանին արտաքին թշնամին չի սպառնում:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը