Posts Tagged ‘vladimir barkhudarian’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, July 30, 2009 1:11 - 6 Comments
ԼՈՒՅՍԸ` ԸՆԴԴԵՄ ԽԱՎԱՐԻ: ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Այսուհետ Հայոց Պատմությունը կդասավանդվի մեկ միասնական դասագրքով` սրբագրված և անճշտություններից մաքրված: Այս կապակցությամբ ՀՅԴ-ի ԱՍՊԱՐԵԶ թերթը գրում է…
Հայոց Պատմութիւնը Պէտք Է Դասաւանդուի Միասնական Դասագիրքով
By admin on Jul 27th, 2009 and filed under Գլխաւոր Լուրեր, Լուրեր, Հայաշխարհ, Հայաստան.
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիոյ (ԳԱԱ) հայագիտութեան եւ հասարակական գիտութիւններու բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարեան, անդրադառնալով հայագիտութեան եւ հայոց պատմութեան վերաբերեալ գրուած այն գիրքերուն, ուր տեղ գտած են հայոց պատմութեան վերաբերող շարք մը խեղաթիւրումներ եւ պատմական սխալներ՝ «Արմէնփրէս»ի լրագրողին հետ խօսելով յայտնած է, թէ հայոց պատմութեան դասաւանդումը պէտք է իրականացուի մէկ միասնական դասագիրքով:
Ըստ ակադեմիկոս Բարխուդարեանի, անհրաժեշտ է ընդհանրացնել աշխատանքները՝ ներկայացնելու մէկ ընդհանուր մօտեցում եւ մշակելու համալսարանական, դպրոցական դասագիրքեր, որտեղ պէտք չէ գրուի այս կամ այն հեղինակին անձնական կարծիքը:
Վլատիմիր Բարխուդարեան նշած է, որ Հայաստանի ԳԱԱն այս տարուան հաշուետու տարեկան ժողովին քննարկած է հայոց պատմութեան անգլերէն լեզուով երկհատորեայ համալսարանական դասագիրքի հարցը: Այս քննարկման ներկայ եղած են սփիւռքահայ գիտնականներ, որոնց շարքին՝ պատմութեան գիրքի հեղինակ, պատմաբան Ռիչըրտ Յովհաննէսեանը: Սփիւռքի գիտնականներու կարծիքով, ամէն գիրքի մէջ ալ կ՛ըլլան թերութիւններ եւ բացթողումներ, սակայն նպատակայարմար չէ, որ որեւէ գիրքի վերաբերեալ ԳԱԱն որոշում կայացնէ, այլ ճիշդ կ՛ըլլայ, որ գիտնականները գրեն մասնագիտական յօդուածներ:
Վ. Բարխուդարեանի խօսքով, ժողովին նշուած են գիրքին մէջ տեղ գտած բոլոր թերութիւնները, իսկ փրոֆ. Ռ. Յովհաննէսեան յայտնած է, որ նկատի պիտի առնէ քննարկումները: Հարցը այսպիսով համարուած է փակուած:
Ըստ ակադեմիկոս-քարտուղարին, երկհատորեակին մէջ տեղ գտած թերութիւններու առկայութիւնը պայմանաւորուած է այն իրողութեամբ, որ Սփիւռքի գիտնականները ծանօթ չեն Հայաստանի մէջ վերջին տարիներուն հրատարակուած աշխատութիւններուն, մանաւանդ՝ ռուսերէն լեզուով:
«Հայաստանի գիտնականներն էլ ծանօթ չեն սփիւռքում աշխատող գիտնականների աշխատութիւններին: Այդ իսկ պատճառով պէտք է մի կենտրոն, որը հնարաւորութիւն տայ համատեղ աշխատելու եւ համակարգելու այդ աշխատանքները», նշած է ակադեմիկոսը:
Երկհատորեակի վերաբերեալ ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը ընդունած է համապատասխան որոշում, ուր նշուած է, որ հանգամանօրէն քննելով դասագիրքին բովանդակութիւնը՝ յանգած են այն եզրակացութեան, թէ երկհատորեակին մէջ տեղ գտած են գիտական աշխարհի մէջ արդէն հնացած ու մերժելի բազմաթիւ տեսակէտներ՝ հայ ժողովուրդի ծագման, Հայկական լեռնաշխարհի վրայ հայ ժողովուրդի բնիկութեան, Ուրարտուի պետութեան ոչ հայկական էութեան եւ այլ հարցերու մասին: Այս հարցերու վերաբերեալ հայ եւ համաշխարհային պատմագիտական միտքը արդէն իսկ կատարած է բազմաթիւ ճշգրտումներ ու անհերքելի ապացոյցներով հիմնաւորած նման տեսակէտներու սխալ ու ոչ գիտական ըլլալը: Անընդունելի գտնուած է նաեւ երկհատորեակին մէջ առկայ հայ ժողովուրդի համար պաշտելի, հայութեան խորհրդանիշ դարձած անձնաւորութիւններու հասցէին ուղղուած վիրաւորական ու անհիմն արտայայտութիւնները, ինչպէս՝ Մովսէս Խորենացիի անձին վարկաբեկման խիստ դատապարտելի փորձը Ռ. Թոմսոնի կողմէ, հայկական քաղաքակրթութեան նսեմացումը æ. Ռասելի կողմէ, որ հայկական քաղաքակրթութիւնն ու մշակոյթը ածանցուած յայտարարած է իրանական քաղաքակրթութենէն եւ մշակոյթէն, ինչպէս նաեւ Ռանըլտ Սիւնիի կողմէ հայոց հայրենիքի մաս կազմող Արեւմտահայաստանի փոխարինումը «Արեւելեան Անատոլիա» քաղաքական եզրով, եւ այլն:
Դասագիրքին մէջ տեղ գտած են նաեւ հայ ժողովուրդի նոր եւ նորագոյն պատմութեան աղաւաղումներ, բազմաթիւ անճշդութիւններ՝ տեղեկութիւններու, թուականներու, անուններու եւ այլն:
Նշեալ որոշումին համաձայն, ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը իր խիստ վրդովմունքը յայտնած է հայոց պատմութեան յիշեալ դասագիրքին մէջ տեղ գտած միտումնաւոր խեղաթիւրումներու առթիւ, եւ ընդգծած, որ այդ հատորներու հետագայ օգտագործումը մեծապէս վնասակար է իսկական պատմագիտութեան եւ հայութեան շահերու տեսակէտէն, յատկապէս նկատի ունենալով այն երեւոյթը, թէ անոնք կը շարունակուին տարածուիլ օտար շրջանակներու մէջ:
Հայաստանի ԳԱԱ Հումանիտար բաժանմունքը նաեւ կոչ ուղղած է երկհատորեակի հեղինակներուն եւ խմբագիրին հիմնովին վերանայելու գիրքին բովանդակութիւնը՝ զայն վերախմբագրելով գիտական ճիշդ հիմքերու եւ հայագիտութեան վերջին նուաճումներու հաշուառումով, աւելի զգօնութիւն եւ զգուշութիւն դրսեւորելով հայոց պատմութեան նուիրուած հատորներու հետագայ հրատարակութիւններուն:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը