Posts Tagged ‘Violet grigoryan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Sunday, June 23, 2013 20:02 - 2 Comments
ՔՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ: Ժողովրդական բանաստեղծ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ: Էլիտար բանաստեղծուհի ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ:
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» կամ «ԱՆԵԾՔ»…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ, Ապրեցինք ազնիվ, անկեղծ ու շիտակ, Կարդացինք գրքեր, հետո դարձանք մարդ, Եւ ակոսեցինք մեր ճամփան անհարթ։Հետո ուզեցինք, որ լինենք անկախ, Արհամարեցինք գիրք, ուսում եւ բախտ, Ուժով բացեցինք նոր ճամփա կանաչ՝ Ու մի նոր երկիր բացվեց մեր առաջ։ Հոգնատանջ օրեր, պատերազմ ու ցուրտ, …Բայց երկրին տիրեց էակ՝ աչքը շեղ, …Առաջնորդները էլ չելան հարթակ, …Ու որ չզոհվենք երկրի մթի տակ, Եւ աշխարհ տեսանք՝ կիրթ ու ողջամիտ, Հետո լույս տվին՝ երեք թե չորս ժամ …Հետպատերազմյա բանակը հայոց… Տեսանք ամենը, գուցե չզգացինք… Որ առաջնորդն էլ նստեց էս գահին …Արցախից բոբիկ եկած պատանին՝ Տեսանք բոսյակներ անտաշ ու անխելք Եկավ թալանի մի նոր տասնամյակ, Արդեն մեկը չէ, մեծ զորք են կազմել Եվ ուր էլ նայենք՝ ուղիղ, աջ թե ձախ՝ Վարաքը լցվեց ու կազմեց շրջան, Տեսանք ամենը, գուցե չզգացինք, Արդեն քսան տարի՝ ով ապրեց, մեռավ, Ով որ մտավ դաշտ՝ սփռեց թույն ու վիշտ, Մեր հույսից մնաց՝ միմիայն մի հետք Ի՞նչ պատասխանենք տղեքին զոհված, Իսկ նրանք կասեն դեպի մեզ հակված՝ …Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ, ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ |
ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ. “Վարդաշրթունք պցիկս, վերջում էլ` պլորիկս…”
Վիոլետ Գրիգորյանի հարուստների ներքնաշխարհը բացահայտող շեդեվր: Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ:
(վասն հանդէսի «Ինքնագրոյ»)
Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թոթովխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս,
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնա խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս…
Էստեղ մերս զանգեց, ասեց՝ այ, բալա, հե՞ր Ամերիկայից հետ էկար, մե քիչ էլ մնայիր, գրին-քարտ կստանայիր, գոնե գործում իր, փող իր ղրկում, մե ձեւ ապրում ինք խոբ։ Հիմա, էն ա, կայծի վարձը, ջրի վարձը չեմմանում ոնց ենք տալու, թե էդ անտեր ջրաչափը հեր զոռով դնել տվին, ախպերդ էլ չի բաշարում էս տեղացիների նման մագնիս ա, ինչ ա, դնի, անտեր սլաքը գազանի պես վազում ա, բաբամ, ձմեռն էլ էկավ՝ էս գազի վարձը որդի՞ց տանք, է՜, որը ասեմ… Էն օրը, որ ոտներս Թեհրանից դուս դրեցինք, էկանք էս քամբախը, բադբախտ էլանք- գնացինք, ես չիմ ուզում գայիմ, էն վըրդնգոլը՝ թեզ գնացած մեծմամեդ էր թումբանը փեշերն ընկի, քշերը դեսպանատան դռան առաջ էր քնում, որ մեր տունը քանդի, բիչարա անի, Սերոբն էլ դեսպանին տաս հազար թուման տվեց՝ յանի մայր հայրենիքին օգնություն, հետո էկանք ըստեղ, իմացանք՝ էդ կոչվում ա կաշառք… Պարսիկ հարեւանին հիշո՞ւմ ես՝ աղայե Մեհրզադին, էն որ տղի՝ Զամիի ձեռը կծել իր, միսը պոկել իր, ասում էր՝ աղայե Խաչիկ, խանումե Անի, շոմա քար էշթեբահի միքոնին բե Շորավի միրին, քեշվարի քե դարհայե վորուդի ռո բազ քարդե, ամա ռույե դարհայե խորուջիշ ղոֆլ գոզաշթե, նեմիթունե քեշվարե խուբի բաշե, բաբա ջուն… բայց ո՞ւմ ես ասում, աղայե Խաչիկն ու վըրդընգոլ մերը վայրով ին էլի, ես չիմ ուզում գայիմ, խանում իմ, էկամ ըստե, էլամ ընկերուհի, էլամ քիրա, առաջին անգամ լսացիմ, կարմրեցիմ, լավ ա, պարսկերեն չեն իմանում… Ժուժու ջան, հիշո՞ւմ ես, փոքր ժամանակ քեզ ըտենց ինք ասում, մե բան եմ ուզում ասեմ, բայց խոբ չջղայնանաս, Էլմիրան էկավ, ասեց՝ տամ կախակապետառան փող տալիս ախկատ մարդ, ինվալիդ մարդ, Ժուժու ջան, ես էլ, պապեդ էլ ինվալիդ ենք, թող էթամ օգնություն խնդրեմ, ախե աչքերդ քամփյութերի առաջ քոռացրեցիր, էլի փող չես աշխատում, մեղք ես, մենք հո քո վզին թավան չե՞նք… Գոռգոռացի, հեռախոսը շպրտեցի։
…աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղւորիկս,
քաջ զավակ, Տալւորիկս,
կարմրատոտիկ լորիկս,
լորիկս, պլորիկս,
կլորիկ, ճլորիկս,
շլոր ու սալորիկս…
Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր՝ ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ, վերջ…
Բայց սա վերջն է առաջին համարի։
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը