Posts Tagged ‘vano siradeghyan’
ԼՐԱՀՈՍ - Saturday, August 11, 2012 14:15 - 0 Comments
Աշոտ Գրիգորյանը պատասխանում Նինայի հարցին. «Եթե մի ինչ-որ տեղ հանդիպեք Վանոյին, ի՞նչ կանեք»:
Պարոն Գրիգորյան, նախօրոք կներեք հարցիս համար.
-եթե մի ինչ որ տեղ հանդիպեք Վանոյին, ինչ կանեք՞. NINA
-Nina-ի հարցին պատասխանում եմ օրերս կատարած մեր հաղորդագրությամբ, տված հայկական մամուլում: Աշոտ Գրիգորյան
Սիրադեղյանին պետք է վերադարձնել Հայաստան
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ վերջերս facebook-ի էջերում և մամուլում քննարկվում է Վանո Սիրադեղյանի Հայաստան ետ բերելու հարցը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կարծիքի պետք է օգտագործել այդ անձի շուրջ տեղի ունեցող ակտիվացումները և անկասկած նրան վերադարձնել Հայաստան` անմիջապես ձեռնակալներ հագցնելով ու դատարանի դահլիճ տեղափոխելով: Անկասկած արդարադատության ճիշտ կիրառման դեպքում նա կարժանանա ցմահ բանտարկության իր կողմից կազմակերպված աղմկահարույց սպանությունների համար: Սա ակնհայտ և բոլորին հայտնի փաստ է, որի մասին շատ է գրվել և գլխավոր դատախազությունում կուտակվել են տասնյակ հատորներում ամփոփված նյութեր: Սակայն այն փաստը, որ սիրադեղյանների կողմից Հայաստանից վտարվել են հսկայական թվով ակտիվ գործիչներ, նշում եմ ակտիվ գործիչներ և որի հիման վրա սկսվել է մեծ արտագաղթը` վերածվելով <>, սրա մասին քիչ է խոսվել ու խոսվում:
Բերեմ կոնկրետ իմ օրինակը: Շատերը գիտեն, որ ես ընտանյոք հանդերձ 1993թ-ի փետրվարին հեռացել եմ Հայաստանից` այդ հանցագործի կողմից հանձնարարված բանդայի միջոցով առևանգվելուց հետո, երբ իմ առաջ դրվեց պայման. հեռանալ երկրից: Եթե իմ նման գործիչների վրա ճնշումներ էին գործադրվում երկրից հեռացնելու պահանջով, ապա այլ հարյուր հազարները երկիրը լքեցին համանման ճնշումներից խուսափելու միտումով: Վաղուց անցել է այն պահը, որ Սիրադեղյանը պետք է պատասխան տար իր և իր բանդաների կողմից կատարած հանցագործությունների համար: Այսօր նրա համախոհները` լտպ-ն և ՀՀՇ-ականները ոչ միայն փորձում են ռեաբիլիտացվել և մաքրել իրենց դեմքին կուտակված կեղտաշերտը, այլև լկտիաբար հրապարակավ փորձում են վերականգնել իրենց նախկին գործընկերոջ կարգավիճակը:
ԵՀՄՖ-ը կոչ է անում օգտագործելով իրավիճակն իսկապես վերադարձնել Ինտերպոլով հետախուզվող այդ միջազգային հանցագործին Հայաստան և դատել: Արտերկրում գտնվող այդ հանցագործի կողմից տասնյակ տուժվածներ, հավատացեք որ, պատրաստ են աներկբայորեն հայտնվել դատարանում և տալ բազմաթիվ ցուցմունքներ, որոնց արդյունքում նախատեսվող պատիժն անկասկած կհասցվի առավելագույնի:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը