Posts Tagged ‘tomson’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Wednesday, May 4, 2011 8:35 - 2 Comments
«Խորհրդավոր ընթրիք»՝ մի քանի հուդաների մասնակցությամբ:
Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | Մայիսի 4, 2011 16:28
Մայիսի 4-ին Երևանում մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ:
Այս գիտաժողովի օրակարգը հագեցած է թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, հայագիտական թեմաների արծարծում թուրքական հանրագիտարանային գրականության մեջ, հայագիտության արդի մարտահրավերները համացանցում, 7-8-րդ դարերի հայ մշակութային գործիչների ազգային պատկանելության խեղաթյուրումը ադրբեջանական պատմագրության մեջ, մշակութակողոպուտի ադրբեջանական տեսություն և այլն և այլն:
Ցավով պետք է արձանագրենք, որ այս կարևոր գիտաժողովի օրակարգում որևէ զեկույց նվիրված չէ Հայաստանի պատմության խեղաթյուրումներին՝ արևմտյան հայագիտության մեջ: Սակայն փաստ է, որ թուրքական և ադրբեջանական քարոզչամեքենան տասնամյակներ շարունակ իր գործունեության թիրախ է ընտրել հենց արևմտյան գիտական համայնքը՝ արևմուտքի «նշանավոր հայագետներին» որպես գործիք ծառայեցնելով իր հեռահար նպատակների իրականացման համար:
Չնայած որ գիտաժողովի ընթացքում լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեին, այնուամենայնիվ մեզ հաջողվեց բարձրացնել այդ հարցը, թե ինչո՞ւ գիտաժողովի շրջանակներում չեն քննարկվում նաև արևմտյան հայագիտության մեջ եղած կեղծիքներն ու դրանց հետևանքները:
Ենթադրելով, որ խնդիրն ավելի շատ առնչվում է Գիտությունների ազգային ակադեմիայի ոլորտին, հարցն ուղղեցինք ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Վերջինս, որ արդեն պատրաստվում էր լքել դահլիճը, լսելով հարցը՝ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին առաջարկեց «մի երկու բառով մի բան ասել»:
Ակադեմիկոսն այդպես էլ արեց. մի երկու բառով խոսելով թեմայի մասին, բայց կոնկրետ չպատասխանելով հարցին՝ նա հայտնեց որ իրենք վերջին գիտական նստաշրջաններին չեն հրավիրել Թոմսոնին, Սյունիին (Հայոց պատմությունը խեղաթյուրող ամերիկացի «հայագետներ»):
Փաստորեն, Ակադեմիան հայոց պատմությունը կեղծող ամերիկյան «հայագետների» դեմ պայքարում է իր ձևով: Այլ բան է, որ պայքարի այդ ձևը հազիվ թե օգուտ է բերում խեղաթյուրված փաստերի վերականգնման գործին:
Սակայն ամենազավեշտալին այն է, որ վերջում Բարխուդարյանը կոչ արեց չուրանալ Թոմսոնի կողմից «Հայոց պատմությունը» անգլերենով թարգմանելու կարևոր գործը: Այդ կոչին միացավ նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը. «Ես գտնում եմ, որ գոնե մի հարցում մենք Թոմսոնին պետք է շնորհակալ լինենք, որ նա թարգմանել և մասսայականացրել է հայկական սկզբնաղբյուրները»: Ինչ վերաբերում է Թոմսոնի կողմից Խորենացուն «կեղծարար» և «խաբեբա» հայտարարելուն, ապա Հարությունյանը հայտարարեց, որ մեր հանրապետության գիտնականները դրան միշտ էլ պատասխանել են:
Հետքրքիր է, ո՞ր պատասխանների մասին է խոսքը և ինչո՞ւ մինչ օրս այդ պատասխաններն արդյունք չեն տվել, քանի որ արևմուտքում Թոմսոնի տեսակետը՝ թե Խորենացին կեղծարար է, նրա երկն էլ՝ ոչ հավաստի աղբյուր, շարունակում է գերիշխել:
Հարությունյանը չի մեղադրում արևմտյան գիտնականներին, որ նրանք առաջ են քաշում հայերի եկվորության թեզը. «19-րդ դարի 2-րդ կեսից մինչև հետպատերազմյան շրջանի առաջին էտապը, որպես կանոն, նաև մեր գիտնականներն էին այդպես ասում,-պարզաբանեց նա,-ուղղակի պետք է կարողանալ հաղթահարել այդ բարդույթը, ցույց տալ, որ այո, հայ գտնականները նույնպես կարող էին սխալվել, որ հայերն իրոք հանդիսանում են տեղաբնիկ ժողովուրդ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով: Այնպես որ արևմտյան այս բոլոր տեսությունները շատ դեպքերում հենվում են ոչ միայն արևմտաեվրոպական գիտնականների, այլ նաև հայ գիտնականների դրույթների վրա»:
Հարցից անմասն չմնաց նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հաստատեց, որ արևմուտքում կա կեղծ հայագիտություն, և կան հայ ժողովրդի պատմությունը կեղծող հեղինակներ: Սակայն, նրա կարծիքով, այդ ամենի դեմ կա նաև հակահարված: Ցավոք, Դեմոյանը չմեկնաբանեց, թե ինչ հակահարվածի մասին է խոսքը՝ փոխարենը խորհուրդ տալով զուսպ և զգուշավոր լինել հակադրվող գործելաոճի մեջ և չառաջնորվել «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով»: Թե ինչի՞ց պարոն Դեմոյանը ենթադրեց, որ մենք առաջ ենք քաշում «ռասիստական հայացքներով» կամ «փողոցային բանավեճերով» պայքարելու մեթոդը, հայտնի չէ:
Ընդհակառակը, մենք կողմ ենք, որպեսզի այդ հարցը քննարկվի հայկական գիտական շրջանակներում՝ համապատասխան գիտական մակարդակով, ուստի և առաջարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին՝ առաջարկների փաթեթի մեջ ներառել նաև մեր առաջարկը. այն է՝ գիտաժողովի շրջանակներում անդրադառնալ արևմտյան հայագիտության մեջ հայոց պատմության կեղծիքներին և դրա դեմ գործողությունների լուրջ ծրագիր ներկայացնել:
Գիտաժողովը կավարտվի մայիսի 6-ին: Այդ օրը կներկայացվեն առաջարկներ, և կամփոփվեն քննարկված թեմաները, իսկ թե ի՞նչ կլինի այդ ամենի արդյունքում, ցույց կտա ապագան:
Ինչպես մասնակիցներից մեկը հույս հայտնեց, այս գիտաժողովը չի դառնա լոկ «ամոթխած մենախոսությունների» դրսևորում:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության, արվեստի, ցեղասպանության թանգարան-ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությունը և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպւթյունը, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը:
- ԼՈՒՅՍԸ` ԸՆԴԴԵՄ ԽԱՎԱՐԻ: ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Այսուհետ Հայոց Պատմությունը կդասավանդվի մեկ միասնական դասագրքով` սրբագրված և անճշտություններից մաքրված: Այս կապակցությամբ ՀՅԴ-ի ԱՍՊԱՐԵԶ թերթը գրում է…
- THE HISTORY OF ARMENIA AS PRESENTED IN AMERICAN HISTORIOGRAPHY
- Պատմության կեղծարարնե՞ր, թե արհեստավարժ սրիկաներ (հայերեն թարգմանություն)
- Ամերիկյան համալսարանների հայագետները աճպարարությամբ են զբաղված
- Հայաստանի պատմությունը ծովահենների ձեռքին
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը