Posts Tagged ‘tigran sargsjan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Sunday, March 13, 2011 16:15 - 16 Comments
Հայաստանում զարգանում են սեռական ծառայությունները: Արվամոլների «ծառայություն» վարչապետի հովանավորչության ներքո…
Մանկապիղծ Սերոբ Տեր Պողոսյանը, Կենտրոնական Բանկը,մեծահարուստները և արվամոլները պաշտպանված են վարչապետ Տիգրան Սարգսյանի «պահուստային» օրենքներով: Իսկ ՀՀ նախագահը մուշ-մուշ քնած է…
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՆՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Տարիներ առաջ գործընկերներիցս մեկը լրագրողական հետաքննություն վարելիս մեծ դժվարությամբ կարողացել էր մտերմանալ Սյուզի անունով տղամարդ մարմնավաճառի հետ: Արմենը (նույնինքը Սյուզին) պատմել էր, որ առաջին անգամ տղամարդու
հետ սեռական հարաբերություն ունեցել է 17 տարեկանում, այնուհետեւ ծննդավայր Գյումրիից տեղափոխվել է Երեւան եւ այստեղ սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Իր ծառայությունների դիմաց Սյուզին հաճախորդից սովորաբար պահանջում է 5000-15000 դրամ, մեծահարուստներից` ավելի մեծ գումար: Պատմել էր նաեւ, որ հաճախորդի անվան տակ երբեմն տանում ու ծեծի են ենթարկում իրեն ու իր «ընկերուհիներին»: Երեւանում այս գործով զբաղվողները մի քանի հավաքատեղի ունեն: Վերջերս հիմնավորվել են Մանկական այգու տարածքոմ:
Հենց այդտեղ էլ` քաղաքապետարանի դիմաց, ամառային մի երեկո հանդիպեցի նրանց: Եղբորս հետ քայլում էինք զբոսայգու տարածքով: Դա մեր մանկության այգին է: Հուշերով տարված` քայլում էինք ու կատակում, երբ մեզ մոտեցան շիկահեր, բավական գեղեցիկ կազմվածքով, նրբագեղ շարժուձեւով , աչք ծակող շպարով երկու կին «Ապե, ժամը կասե՞ս…»: Բավական էր մի ուշադիր հայացք, որ պարզ դառնար. կանացի շպարի, սանրվածքի ու հագուստի տակ «տղամարդիկ» էին քողարկված: Մեր հեգնախառը պատասխանից ոգեւորված նրանք հետապնդեցին մեզ հռհռոցով, ռեպլիկներով, անպարկեշտ առաջարկություններով: Մեկի անունը Էլեոնորա էր, մյուսինը` Քիսո-Քրիստինե: Սկզբում այս ամենն ինձ ծիծաղելի էր թվում, բայց զգացի, որ նրանց համառ հետապնդումից եղբորս համբերության բաժակը լցվում է: Արագացրինք մեր քայլերը, որ փողոցում վեճ չծագի: Դիմացի մայթով գիշերային Երեւանով հիացող օտարերկրացիներ էին անցնում, հատուկենտ տեղացիներ: Երբ այգուց դուրս եկանք, խաչմերուկում ոստիկանության մեքենա նկատեցի: Ինձ ավելի ապահով զգացի, բայց` զուր. ոստիկանության աշխատակիցը չէր լսում կամ չէր ուզում լսել արվամոլների հռհռոցն ու բարձրացրած աղմուկը: Քաղաքապետարանի մոտ տաքսի նստեցինք ու տուն հասանք: Հաջորդ օրն առավոտյան շտապեցի Մանկական այգի` համոզվելու` արդյոք երեկվանը մղձավա՞նջ էր: Այգու ղեկավարությունից տեղեկացա, որ անցանկալի հյուրերին կարելի է հանդիպել նաեւ ցերեկը: «Մենք որեւէ մեկին չենք կարող արգելել այգի գալ, բայց պետք է հասկանալ` սա մանկական այգի է, այստեղ երեխաներ են խաղում: Նրանց նայելով ի՞նչ կսովորեն: Բոլոր հաստաբուն ծառերին ցուցանակներ ենք ամրացրել, որ այգում սիրաբանելը խստիվ արգելվում է, բայց ո՞վ է բանի տեղ դնում: Ոչ ոք ոչ մեկից չի ամաչում: Եթե այս նստարանները լեզու ունենային… Ամեն առավոտ այգու տարածքից հսկայական քանակությամբ պահպանակներ ու ներարկիչներ ենք հավաքում: Քանի անգամ ենք պատկան մարմիններին նամակ ուղարկել, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Ոստիկաններն այստեղ երեւում են այնքան հաճախ, որքան դուք` լրագրողներդ»: Այգու տարածքում գործող սրճարաններից մեկի սեփականատերն էլ ասաց. «Քանի-քանի անգամ տղաներս նրանց վռնդել են այստեղից, բայց նորից գալիս են: Հիմա արդեն գլուխ չենք դնում դրանց հետ: Աստված գիտի` ովքեր են կանգնած դրանց թիկունքում, որ էդպես ռիսկ ունեն: Մի բան էլ իրենք են մեզ սպառնում»:
Մանկական այգու հարեւանությամբ բնակելի շենքեր են: Որոշեցի զրուցել բնակիչների հետ: Առաջին բնակարանի դուռը բացեցին երկու տղամարդ: Շփոթմունքս մի կերպ հաղթահարելով` ձեւակերպեցի ասելիքս: Եղբայրներ էին: Նրանցից մեկը գիշերն էր ԱՄՆ-ից Հայաստան եկել եղբորն այցելելու եւ արդեն հասցրել էր տհաճություն ապրել պատուհանի տակ զուգված-զարդարված տղամարդկանց տեսնելով. «Մեր ազգին չի սազում, եթե Նահանգներում որեւէ մեկը բնակելի շենքի հարեւանությամբ կամ, առավել եւս, մանկական այգու տարածքում այլասերությամբ զբաղվի, չգիտեմ, թե ոստիկանությունը նրան ինչ կանի: Բայց այստեղ այս վիճակը ոչ մեկին չի անհանգստացնում: Ցավում եմ, շատ տգեղ է»: Բնակչուհիներից մեկն էլ ասաց. «Երեկոյան նրանց հետեւից մեքենաներ են գալիս` բավական թանկարժեք: Անցնող-դարձողը մի բան է ասում, սրանք էլ պատասխանում են, հաճախ ահավոր կռիվներ են սարքում հենց մեր պատուհանների տակ, աղմկում են, հայհոյում միմյանց»:
Որոշ բնակիչներ հարցիս կեսից արդեն վրդովվում էին եւ դուռը շրխկոցով փակում երեսիս: Դռան հետեւից լսում էի. «Քեզ նման քանիսն են եկել-գրել-գնացել: Ի՞նչն է փոխվել, ամենուր վխտում են»:
Մանկական այգու, մեղմ ասած, արտառոց այցելուները, բնականաբար, չեն կարող վրիպել քաղաքապետարանի աշխատակիցների ուշադրությունից: Դիմեցի քաղաքապետարան: Լրատվության վարչության աշխատակցուհին ասաց. «Նմանատիպ հարցերով դիմեք ոստիկանություն»: Զանգահարեցի ՀՀ ոստիկանության լրատվության բաժին: Իմ այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Մանկական այգու տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող արվամոլների դեմ, բաժանմունքի աշխատակից Մուշեղ Կրոյանը պատասխանեց. «Մեր օրենսգրքում համապատասխան օրենք չկա, որը մեզ իրավունք կտա ինչ-ինչ քայլեր ձեռնարկել նրանց դեմ»: «Մարմնավաճառությունը քրեորեն դատապարտելի արարք չէ՞»,- զարմացած հետաքրքրվեցի ես: Պարոն Կրոյանը պատասխանեց. «Արվամոլ մարմնավաճառների մասին օրենքում ոչինչ ասված չէ: Ձեր հարցերն ուղղեք Ազգային ժողովին»: Նախքան ոստիկանի խորհրդին հետեւելը որոշեցի խոսել փաստաբան Արա Ղազարյանի հետ: Վերջինս էլ հաստատեց, որ ՀՀ քրեական օրենսգրքով մարմնավաճառությունը դատապարտելի է համարվում, եթե դա հարկադիր է, մարմնավաճառության համար օրենքով տուգանք է սահմանվում միջին աշխատավարձի չափով: Հաջորդ հարցման կետը Ազգային ժողովն էր: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Այգու տարածքից նրանց վերացնելու խնդիրը ոստիկանությանն է»: Իմ այն հարցին, թե ինչ կպատասխանի իր բալիկին, եթե մի օր նրա հետ Մանկական այգում զբոսնելիս հանդիպի արվամոլների, ասաց. «Այլեւս այդ այգի նրան չեմ տանի»: Պարոն Հարությունյանին առաջարկեցի Մանկական այգին վերանվանել արվամոլների այգի: Նա հանգիստ պատասխանեց. Գիտեք ինչ, դա ինձ համար առաջին մտահոգության խնդիր չէ»: Այսքանով մեր հեռախոսազրույցն ընդհատվեց: Այ քեզ բան: Ո՞վ է պատասխանատու մեր քաղաքում կատարվող նման երեւույթների համար:
Այլեւայլ կառույցներ ու կազմակերպություններ պատրաստ են աղմուկ բարձրացնել ի պաշտպանություն աղանդավորների, սեռական փոքրամասնությունների, մարմնավաճառների… Իսկ ի՞նչ իրավունք ունեմ ես, ի՞նչ իրավունքներ ունեն Մանկական այգու հարակից շենքերի բնակիչները, այգի եկող երեխաները: Ես իրավունք ունե՞մ պահանջելու, որ այդ երեխաների մանկությունն անցնի անխռով, նրանց հոգեբանությունը չխեղաթյուրվի նման երեւույթների պատճառով: Այս մտահոգությամբ զանգահարեցի մարդու իրավունքների պաշտպանի` Արմեն Հարությունյանի գրասենյակ: Վերջինիս լրատվության բաժնի պատասխանատուն ասաց. «Քաղաքացիների միջեւ ծագած վեճերի լուծմամբ մենք, ցավոք, չենք զբաղվում»: Իմ այս փոքրիկ հետաքննության ընթացքում ցավով պարզեցի, որ վիճակը բավական տխուր է նաեւ Հաղթանակի զբոսայգում, Անգլիական այգում, մանկական երկաթուղում, որտեղ ցերեկային ժամերին ամենատարբեր ձեւերով սիրաբանում են երիտասարդները, իսկ գիշերային ժամերին վխտում են սատանայապաշտներն ու էմոները: Դե եթե պանթեոնի հարեւանությամբ դելֆիններով ատրակցիոն է գործելու, Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրն էլ շուտով կարող են վերածվել ուրախ ժամանցի վայրերի: Նոր ժամանակներ են, նոր բարքեր:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը