Posts Tagged ‘spartak gharibyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Monday, February 28, 2011 11:54 - 2 Comments
ՀՐՈՎԱՐՏԱԿ: – Երբ ձեզ մղում են կաշառք տալու, մի՛ հապաղեք, այլապես հետո կգան բարձրաստիճան սրիկաները՝ փոխնախարարների առաջնորդությամբ, և ձեր խնդիրը կդառնա միայն «Հրապարակ»-ի սալահատակ:
Ես զոհվածի ժառանգ չեմ, հայրս էլ պատերազմում չի զոհվել
Իմ հայրը` Սպարտակ Ռուբենի Ղարիբյանը, հայրենիքի համար ծանր տարիներին` 1992-ին, չնայած տարիքին (այդ ժամանակ 66 տարեկան էր) լինելով կադրային սպա, մեկնեց պաշտպանելու հայկական հողը եւ 1993թ. մայիսի 2-ին զոհվեց Լաչինի շրջանում, մարտական գոծողությունների ժամանակ:
Հայրս «Սյունիք» աշխարհազորի, հետագայում գումարտակի շտաբի պետն էր: Հետմահու նա պարգեւատրվեց Արիության մեդալով: Պարգեւները հանձնել են ինձ՝ որպես նրա ժառանգի: Պատերազմի տարիներից մինչ այսօր տարբեր վարչական մարմինների պաշտոնատար անձինք ամպագոռգոռ հայտարարություններ են անում իբր այն ուշադրության մասին, որը ՀՀ-ն հատկացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով: Ինչո՞ւ «իբր»: Պարզաբանեմ:
Մի՞թե կարելի է ուշադրություն համարել այն, որ վարչական մարմինը, որ պետք է կատարի որեւէ գործողություններ, ստեղծում է մի իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ստիպված են լինում դիմել նորին մեծություն կաշառքին, հակառակ դեպքում այդ ուշադրությունը չի կատարվի: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի N 57 որոշումը, որ կայացվել էր 2003թ. ապրիլի 14-ին, եւ որի համաձայն պետք է բարելավվեին իմ ու մորս՝ Սեդա Գրիգորյանի բնակարանային պայմանները, որպես ծանր հիվանդությամբ տառապող անձի եւ որպես Սպարտակ Ռուբենի Ղարիբյանի ընտանիքի անդամների, հանձնվեց ՀՀ ՊՆ-ին ի կատարում: Անցան տարիներ: Սակայն մեզ վերաբերող որոշումն ի կատար չէր ածվում: Ես բազմիցս դիմել եմ այս կամ այն պատասխանատուին, սակայն ապարդյուն: Ինձ ասում էին, որ գումարը պաշտպանության նախարարության կողմից հենց այնպես չեն տալիս, եւ պետք է գտնել այն «բարերարին», որը կմիջնորդի եւ համաձայնության կգա կոնկրետ անձի հետ այն մասին, որ տրամադրվելիք գումարի մի մասը կհանձնվի այդ կոնկրետ անձին, եւ միայն այդ ձեւով կբարելավեն զոհվածի ընտանիքի անդամների բնակարանային պայմանները:
Համաձայնվեք, որ նման սրիկայություն եւ այլանդակություն դժվար է պատկերացնել: Իսկ ես, ՊՆ-ում չունենալով որեւէ «ծանոթ» կամ «բարեկամ», սպասում էի մեր հերթին: 2005թ. մայրս մահացավ, այդպես էլ չտեսնելով պետության կողմից բնակարանային պայմանների բարելավում: Անցան էլի տարիներ: 06.10.2010թ. դիմեցի ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետին, խնդրելով տեղեկություններ տրամադրել թաղապետի N 57 որոշման կատարման վերաբերյալ, եւ 20.10.2010թ. ստացա տեղեկանք այն մասին, որ 26.12.2009թ. բնակարանային հանձնաժողովը նիստում քննարկել է ընտանիքիս բնակարանային պայմանների բարելավման հարցը եւ որոշել է մերժել ֆինանսական միջոցների տրամադրումը, պարզաբանելով, թե ես չեմ հանդիսանում իմ հայր Սպարտակ Ռուբենի Ղարիբյանի ընտանիքի անդամ, համաձայն «Զինծառայողների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 09.06.2005թ. 947-ն որոշման՝ ես չունեմ զոհվածի ընտանիքի անդամի կարգավիճակ:
Ես գտա նշված օրենքն ու որոշումը եւ պարզեցի, որ վերը նշված իրավական ակտերում չկա որեւէ դրույթ, որը կվերաբերի նրան, թե ես, որպես չափահաս անձ՝ հանդիսանում կամ չեմ հանդիսանում զոհվածի ընտանիքի անդամ: Ինձ հաջողվեց նաեւ ձեռք բերել այն որոշումը, որով մերժվում էր ինձ տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այդ որոշումը կազմվել է իմ բացակայությամբ, այսինքն՝ վարչարարությունը կատարվել է կամայականորեն:
Ապացուցվում է, որ ութ սպա, որոնց գլխավորում էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը, ստորագրել են, որ չպետք է կատարեն թաղապետի որոշումը, այն դեպքում, երբ թաղապետի որոշումն իր ուժը չի կորցրել եւ զոհվածի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման մասին օրենքի պահանջը չի վերացել: Եվ այդ սրիկայությունը կատարվում է պաշտպանության փոխնախարարի կողմից:
Սպարտակ ՂԱՐԻԲՅԱՆԻ որդի
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը