Posts Tagged ‘shushan petrosian’
ԼՐԱՀՈՍ - Tuesday, April 5, 2011 19:36 - 1 Comment
ժողովրդի՞ հետ եք, թե օլիգարխի՞: Քաքաջրի մեջ եք հայտնվել, գոնե ձայն մի հանեք ու կապիկություն մի արեք…
Երգչուհի Նունե Եսայան. Ժողովուրդը հարամ է անում մեր ստացած նվերը
Ապրիլ 05, 2011 | 19:46
«Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեր արածը եւ մեր նվերները հարամ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց երգչուհի, «Հայ երգի դեսպան» տիտղոսակիր Նունե Եսայանը` արձագանքելով Facebook սոցիալական ցանցում ստեղծված նախաձեռնության հեղինակների կոչին: Այդ նախաձեռնության հեղինակները, ինչպես նաեւ հասարակական մի շարք կազմակերպություններ կոչ են արել հայ էստրադայի այն ներկայացուցիչներին, ովքեր «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ բնակարան են նվեր ստացել, դրանք նվիրեն անօթեւան մարդկանց:
«Այդ երեւույթը շատ տհաճ է: Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեզ, որ ուրիշներն են գնահատում մեր արած գործը, իսկ ժողովուրդը ուրախանալու փոխարեն տխրում է: Դա շատ տգեղ է: Եւ շատ տգեղ է, երբ կոչ են անում, որ այդ բնակարանները մենք տանք ուրիշներին: Դա մեզ է տրված եւ մեզ էլ կմնա: Իսկ մենք, երբ տարիներ շարունակ բարեգործություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի ուզում բարձրաձայնել: Մենք, բնականաբար չենք բարձրաձայնում, որովհետեւ դրա մասին ամոթ է խոսելը: Ուրեմն` թող հիշեն նաեւ ժամանակի ընթացքում մեր արած բոլոր բարեգործությունները»,-ասաց երգչուհին։
Բոլոր դեպքերում, չեք կարծո՞ւմ, որ Ձեր այդ արձագանքից հետո Ձեր երկրպագուները հիասթափվեն ձեզանից, քանի որ Դուք նրանց անշնորհակալության մեջ եք մեղադրում եւ շեշտում, որ չեք պատրաստվում որեւէ մեկին զիջել նվեր ստացած բնակարանը:
Երբ որ ինձ նվեր են տալիս, ես ինչո՞ւ պետք է այդ նվերը տամ ուրիշին, կարո՞ղ եք ինձ բացատրել:
Խոսքն այս դեպքում սոցիալապես անապահով, անօթեւան մարդկանց նվիրելու մասին է:
Սոցիալապես անապահով մարդիկ մեզ չեն….Կա կառավարություն, կա պետություն, ինչո՞ւ մեր ստացած նվերը համարվեց, որ պետք է տանք նրանց` սոցիալապես անապահովներին: Սրանք լրիվ երկու տարբեր ճյուղեր են, եւ եկել, խառնվել են իրար: Ի՞նչ կապ ունի արվեստագետը, իրա նվերը եւ սոցիալապես անապահով մարդիկ: Ի՞նչ կապ ունեն, կարո՞ղ եք ինձ բացատրել:
Իրականում ոչ մի կապ չունեն: Անշուշտ սոցիալապես անապահովների խնդիրները հոգալը կառավարության գործն է, պարզապես դուք կարող եք որպես բարի կամքի դրսեւորում կամ մարդասիրական քայլ Ձեր նվերը տալ դրա կարիքն ունեցողին:
Այս ամբողջ բողոքը պետք է ուղղված լինի ոչ թե մեզ, այլ պետք է ուղղվի այլ հասցեով: Ոչ թե` մենք մեր նվերները պետք է տանք ուրիշներին: Սա շատ սխալ պահվածք է: Փոխանակ ուրախանան մեր ուրախությամբ, կարծես թե հարամ են անում այն, ինչի համար մենք ուրախանում ենք: Տարիների մեր վաստակը գնահատվել է եւ ինչ-որ մարդիկ դրանից նեղվում են: Պատկերացնո՞ւմ եք, ի~նչ արհամարհանք է սա մեր նկատմամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3–ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Կազմակերպիչները տարբեր անվանակարգերում մրցանակ շնորհելուց զատ, նաեւ բնակարանի սերտիֆիկատ ու թանկարժեք ավտոմեքենա նվիրեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:
Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը:
Հ.Գ. Ի դեպ, վերը նշված կոչին արձագանքել է նաեւ մեկ այլ երգչուհի` Շուշան Պետրոսյանը եւ այդ կոչը համարել անկրթություն: Նա ասել է, որ ոչ ոք իրավունք չունի իրեն հրամայել, թե ինչպես վարվի իր ստացած նվերների հետ:
Զրուցեց` Հեղինե Մանուկյանը
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը