Posts Tagged ‘serjik heratsir’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Monday, November 5, 2012 5:57 - 2 Comments
Սերժ Սարգսյա՛ն, դու գողացել ես մարդկանց ապագան…
Պաշտոնական տվյալների համաձայն` այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել երկրի շուրջ 110 հազար քաղաքացիներ:
Այս տվյալը առկա է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) օրերս հրապարակած պաշտոնական տեղեկագրում:
Ընդ որում, ԱՎԾ-ի համաձայն, անցած տարվա նույն ժամանակահատվածի` հունվար – սեպտեմբեր ամիսների համեմատ մեկնածների քանակն աճել է. անցած տարվա առաջին ինը ամիսներին երկրից մեկնել ու չեն վերադարձել շուրջ 98 հազար Հայաստանի քաղաքացիներ:
Միգրացիոն հարցերով փորձագետ Վարդան Գեւորգյանի համոզմամբ` այդ թվերը ցույց են տալիս, որ Հայաստանից միգրացիոն հոսքը մեծացել է, ինչը, ընդ որում, բնորոշ է վերջին տարիների համար:
Գեւորգյանը, ի դեպ, ղեկավարել է այն աշխատանքային խումբը, որը 2009 թվականին պատրաստել է Հայաստանին վերաբերող ՄԱԿ-ի Մարդկային զարգացման վերջին զեկույցը` նվիրված հենց միգրացիոն հարցերին:
«Վերջին հինգ տարիներին ընդհանուր միտումը այնպիսին էր, որ նկատելի է վատթարացման միտում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փորձագետը։
Միգրացիոն նման դինամիկայի հիմնական պատճառնեին վերաբերող հարցին Վարդան Գեւորգյանը արձագանքեց. – «Ընդհանրապես, Հայաստանից միգրացիոն հոսքերի գլխավոր պատճառները, ընդունված է ասել, որ տնտեսական պատճառներն են, առավել եւս` պաշտոնական մեկնաբանությունները այսպիսին են… Այսինքն, գլխավորապես աշխատանքային էմիգրանտներն են հեռանում, ովքեր աշխատանք չունեն կամ չունեն բավարար վարձատրվող աշխատանք։ Բայց ես անկեղծ հակված եմ ասելու, որ ոչ միայն տնտեսական պատճառներն են, կան նաեւ քաղաքական պատճառներ, ասենք` ընտրությունների արդյունքներից հիասթափությունները, երկրում ապագա չտեսնելու, հեռանկար չտեսնելու խնդիրները»։
Գեւորգյանը հավելեց, որ վերջին շրջանում Հայաստանից սկսել են ավելի շատ մեկնել ոչ միայն աշխատանքային միգրանտները, ովքեր հաճախ տարվա վերջին վերադառնում էին, այլ նաեւ այդ միգրանտների ընտանիքների անդամները, իսկ դա նշանակում է, որ նրանք գնում են կա´մ երկար ժամանակով, կա´մ ընդմիշտ:
«Շատերը, որ նախկին տարիներին մեկնել են որպես ժամանակավոր աշխատանքային միգրանտներ, մի քանի տարի գնացել են-եկել են` հիմնականում տղամարդ բնակչությունը, բայց հետո հասկացել են, որ գնալ-գալը այլեւս անարդյունավետ է, մնացել են, հաստատվել են, այսպես ասենք` ընդունող երկրներում, հիմա էլ արդեն որոշում են ընտանիքները վերամիավորել եւ տանում են ընտանիքները», – ասաց փորձագետը։
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը