Posts Tagged ‘sasun paskevichyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Tuesday, February 22, 2011 13:06 - 2 Comments
Երբ տառապանքից կոտրվում է հույսը, հեռանում է հայրենասիրությունը…
Երեւանում շարունակում են քննադատել «ադրբեջանամետ» երիտասարդ կոմպոզիտորին
Մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսին երիտասարդ կոմպոզիտորը հայտարարել էր, թե ադրբեջանական երաժշտությունը հոգեհարազատ է իրեն: Նա նաեւ ասել էր, թե հայկական երաժշտությունը շատ մոտ է ադրբեջանականին, հատկապես՝ գուսանական երաժշտությունը:
Երեքշաբթի օրը Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը խոսեց ոչ միայն Վահրամ Պետրոսյանի հայտարարության, այլ նաեւ ժամանակակից հայ երգարվեստի մասին, որն իր արեւելյան, արաբական մեղեդայնությամբ հաճախ շատերի տարակուսանքն է հարուցում, թե արդյո՞ք սա հայկական կարող է կոչվել: Ամիրխանյանի խոսքով՝ հաճախ նման երգերը կամ երաժշտությունը անգամ դժվար է երաժշտություն կոչել, դրանք, ըստ նրա, կարելի է անվանել «երաժշտական սուրագատներ, ձեւախեղումներ»: Վահրամ Պետրոսյանի հայտարարության մասին էլ Ամիրխանյանն ասաց, թե դա կարելի է կոչել «վահրամյան սինդրոմ»:
«Տողերի հեղինակը երեւի չի պատկերացնում, թե ադրբեջանական երաժշտությունը ինչ բան է, ադրբեջանական երաժշտության որ շերտն է, որ իրեն չափազանց հետաքրքրում է: Ինքնին որեւէ կոմպոզիտոր այդպիսի հայտարարություն չէր կարող անել, որովհետեւ նախ՝ կոմպոզիտորը ինքը հրաշալի պատկերացնում է, թե որն է հայի երաժշտությունը եւ դրա խնդիրները: Նման հարցադրումը ընդամենը միամիտություն է եւ անտեղյակություն: Պետք է ասեմ, որ թերեւս այդպիսի կոմպոզիտոր մեր շարքերի մեջ չունենք: Երիտասարդը երեւի զբաղվում է մեզանում «մեր հացը» դարձած երգարվեստի գործերով, մտած է բիզնեսի մեջ եւ երեւի կողմնորոշված է շուկայի վրա», – ասաց Ամիրխանյանը:
Ըստ Ամիրխանյանի՝ հայերը հեշտությամբ համակերպվել են նրա հետ, որ հայկական շուկայում ամենավաճառվող ապրանքը թուրքականն է, եւ այս պարագայում դիմադրություն չկա:
«Ինչո՞ւ երգի մեջ հանկարծ սա հիվադագին զգացում է առաջացնում: Բնական է, որ այստեղ վտանգված ազգային արժանապատվության խնդիր է գոյանում», – կարծիք հայտնեց Կոմպոզիտորների միության նախագահը:
Ամիրխանյանը վերհիշում է, որ տարիներ առաջ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայ երգիչ Անդրեի ներկայացրած երգը թուրքական տարրեր էր պարունակում, եւ դա առիթ տվեց թուրքերին ասելու, որ հայերը ինքնուրույն երաժշտություն չունեն եւ ստիպված թուրքականն են օգտագործում: Այնինչ, ըստ կոմպոզիտորի, Կոմիտասը դեռ հարյուր տարի առաջ եվրոպական բեմերը նվաճել էր հենց հայկական երաժշտությամբ:
Ամիրխանյանի կարծիքով՝ շատերը թուրքական տարրեր են օգտագործում իրենց երաժշտության մեջ, որովհետեւ շուկան է ստիպում, իսկ մասսայական մշակությով զբաղվում են պատահական մարդիկ, որոնք իրենց առջեւ գեղարվեստի խնդիր չեն դնում:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը