Posts Tagged ‘samvel harutyunyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Wednesday, May 11, 2011 17:27 - 0 Comments
Ցնցող բացահայտում. գիտնականները նույնպես խաբել են պետությանը
Ցնցող բացահայտում. գիտնականները նույնպես խաբել են պետությանը
Մայիս 10, 2011 | 23:11
1994թ.-ից մինչ վերջերս պետական բյուջեից ֆինանսավորվել են 700-ից ավելի գիտական ծրագրեր, սակայն ֆինանսավորվող ծրագրերի գերակշիռ մասը կրկնություն է եղել։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սա բացահայտ խաբեություն է, քանի որ դրամաշնորհներ ստացողների անուն- ազգանունները 99 տոկոսով համապատասխանում էին, այսինքն՝ նույն մարդիկ, ասես երաշխավորված, միշտ այդ ծրագրերը շահում էին եւ գումար ստանում։
Ըստ Ս. Հարությունյանի՝ այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորվող գիտական ծրագրերը կրճատվել են եւ խոշորացվել։ Արդյունքում՝ կֆինանսավորվեն մոտ 120 ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 36 հազ. դոլար է։ Այդ գումարի 60 տոկոսն աշխատավարձեր են, իսկ մնացած մասը նախատեսված է արտասահման գործուղումների, գիտաժողովների մասնակցության համար եւ այլն։
«Այսինքն՝ սա արդեն հնարավորություն կտա գիտնականներին՝ լիարժեք աշխատանք կատարել, շփվել այլ գիտնականների հետ, ուսումասիրել դրսի փորձը, նյութեր ձեռք բերել եւ այլն»,-ասաց Ս. Հարությունյանը։
Այս տարի ոչ միայն կրճատվել է ֆինանսավորվող ծրագրերի թիվն ու բացառվել են կրկնությունները, այլեւ մրցույթի պայմանների մեջ առաջ է եկել նոր պայման. յուրաքանչյուր ծրագրում պետք է ներառել առնվազն մեկ երիտասարդ գիտնականի, այլապես ծրագիրը չի ֆինանավորվի։
Մեկ այլ նորամուծություն է այն, որ մրցույթ անցկացվելու է ոչ թե 3 տարին մեկ, այլ տարին 2-3 անգամ։ Սա հնարավորություն կտա նորարարական գաղափարներ ունեցողներին՝ իզուր 3 տարի չսպասել։ Մրցույթներ կլինեն նաեւ համատեղ այլ երկրների հետ, որի արդյունքում դրսից եւս գումարներ կգան Հայաստան։
«700 ծրագիրը դա փուչիկ է, տարեկան 200 գրանտային ծրագրից ավելի մեր երկիրը չի կարող անել։ Եվ պետական միջոցներով, եւ հավելյալ միջոցներով տարվա վերջին կունենանք մոտ 200 հատ ֆինանսավորվող ծրագրեր, որը Հայաստանի իրական պոտենցիալն է»,-ամփոփեց Ս. Հարությունյանը։
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը