Posts Tagged ‘razmik davoyan’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Tuesday, March 17, 2009 11:12 - 0 Comments
Վտանգներից մեկն էլ այն է, որ ժողովուրդը կարող է արդար ընտրություն անել, բայցՙ սխալ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՏՊԱԳՐՎԱԾ ԷՐ “ԱԶԳ”-ի 15-02-2008թ
ՈՒշադրություն դարձրեք. նախագահական ընտրություններից ընդամենը 3 օր առաջ: Հետևությունը թողնում եմ ձեզ:
********************************************************************
Դեռեւս դեկտեմբեր ամսին այլ թեկնածուի օգտին հրապարակավ քարոզչություն անելու համար բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը հեռացվել էր ՀՅԴ բյուրոյի շարքերից: Երեկ բանաստեղծը «Հայելի» ակումբի հյուրն էր եւ անդրադարձավ ներքաղաքական անցուդարձին, նախընտրական քարոզարշավի թոհուբոհին: Բանաստեղծը նշեց, որ իր խոսքն ու անելիքը վերաբերում են ազգային շահերին ու երկրի ապագային: «Հետեւել եմ, թե նախագահի թեկնածուներից ով ինչ լվացքի փոշիով է լվանում ժողովրդի ուղեղը` էլեկտորատ ձեռք բերելու համար: Եվ ինձ ապշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Հայաստանում դեմոգրաֆիկ վտանգ կա: Եվ այս ամենն ասում էր մի ժողովրդի, որ գայթակղված լսում էր նրան: Ես էլ կարող էի ենթարկվել բազմաթիվ գայթակղությունների, բայց հեռու պահեցի ինձ այդ գայթակղություններից»:
Ըստ Դավոյանի, դեռեւս 89-ին, երբ տանկերը շրջափակում էին օպերայի եւ բալետի շենքը, շրջակա մայթերն ու փողոցները, ՀՀՇ-ականները իշխանությունը գրավելու գայթակղությունից ժողովրդին ստիպում էին հարձակվել օրինապահ ուժերի, ռուս զինվորների վրա. «Ես էի պահում, որ չհարձակվեին զինվորների վրա: Ժողովրդին սադրանքի տանելը ճիշտ չէր: Ես այն ժամանակ ասացի Լեւոնին` պետք չէ հեղափոխական խաղալ, ժողովրդին զորքի դեմ հանել: Լեւոնն էլ ասում էր. «Թող 250 000-ն էլ զոհվեն»:
Եվ բանաստեղծի բնորոշմամբ, ՀՀՇ-ն եկավ իշխանության ու սկսվեց պետական սեփականության թալանը. «Սեփականություն, որն այն ժամանակ գտնվում էր նյութատեխնիկական բազաներում: Դրանից հետո ազգային սեփականությունը սկսվեց թալանվել: Նրանց պատկերացման մեջ այն կարծիքն էր առաջացել, որ Մոսկվայից ամեն ինչ խողովակով կգա, իրենք կուտեն ու կուտեն: Ժողովրդին ասում էի` Լեւոնին մի ընտրեք, իսկ ժողովուրդն ինձ վրա քար էր նետում: Լեւոնն ասում էր. «Ոչ թե Ղարաբաղի համար ենք կռվում, այլ անկախության համար: Այսինքն, ժողովրդին Տեր-Պետրոսյանը հրամցնում էր այն անկախությունը, ինչ Գորբաչովն էր խոստացել Լեւոնին` Մոսկվայի բանտում նստելու ժամանակ: Այսօր նրա ելույթների մեջ ատելության ահռելի բաժին կա. ազգի զավակը չի կարող ունենալ այդպիսի ատելություն մյուսների հանդեպ: Չստացվի այնպես, որ ես տրամադրված եմ օտարելու ՀՀՇ-ին. նրանք նույնպես մեր զավակներն են: Բայց նա 250 000 մարդ զոհելով ուզում էր գալ իշխանության»:
Բանախոսը կարեւորեց եւս մեկ հանգամանք, որ Տեր-Պետրոսյանը ավելի մեծ հարգանք կունենար, եթե իր աշխատանքով նվիրվեր Մատենադարանին:
Բանախոսը ժողովրդին եւս մեկ անգամ ուզում է հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանի շրջապատում էլ կան շահամոլներ, թալանչիներ. «Կան նաեւ հայորդիներ, որոնց վարկը գցողն էլ Լեւոնն է: Եվ նա չի կարող բարձրացնել այդ հայորդիների վարկը: Իմ մեջ կա վտանգի զգացում. պետք է խուսափի ժողովուրդը վտանգից. ժողովուրդը բախումների գնալու ցանկություն չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հետ վտանգ է բերում»:
Իսկ թե սպասվո՞ւմ է արդար ընտրություն, Դավոյանը նկատեց. «Արդար ընտրությունը դեռեւս ճիշտ ընտրություն չէ: Եվ ես հավատում եմ, որ ընտրությունները, եթե ոչ 100, գոնե 80 տոկոսով արդար են լինելու: Վտանգներից մեկն էլ այն է, որ ժողովուրդը կարող է արդար ընտրություն անել, բայցՙ սխալ: Արդեն սխալվել են` 91-ին ընտրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը