Posts Tagged ‘raffi’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Sunday, March 20, 2011 12:36 - 0 Comments
Տղան հորն է քաշել, ստում է ժպտալով…
Ստում ես անգթաբար: Ահա Ազատության հրապարակը 3 տարի առաջ, ահա Լևոնը, նստած միայնակ, լքված քո կողմից: Նայիր Շպիոն Օնիկ եղբայր, քեզ համար նույնիսկ ազատ նստարան էր պահել, բայց դու չեկար: Հիմա կարծում ես մարդիկ հիշողությունից զրկվա՞ծ են, չեն հիշի տված խաղերդ: Նայիր և ամաչիր, հետո, եռագույնի վրա մի՛ շնթռիր.. Գնա այնտեղ, որտեղից եկել ես, Հայաստանը Լիբիա կամ Եգիպտոս չի դառնա, թեկուզ քամակդ թրաշես: ԱՐԱՄ ԴԱՐԻՆՅԱՆ
—————————————————————————————-
Րաֆֆի Հովհաննիսյան.
Եթե ես լինեի, առաջինը ես կայցելեի
«Ես չեմ ուզում գնահատել որևէ մեկի գործունեությունը կամ անգործությունը։ Ես կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը և ներկա եմ եղել նաև Ազատության հրապարակում հանրահավաքին։ Ողջունում եմ այդ հանրահավաքի կայացումը և ժողովրդի վերադարձը Ազատության հրապարակ»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում անցկացված ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքին։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի առաջնորդը, նախօրեին մտնելով Ազատության հրապարակ, չի մոտեցել և չի բարևել արդեն մի քանի օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը և նաև իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը։ Եթե դերերը հակառակը լինեին, կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվողը՝ նախագահ, թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ, թե ընդդիմադիր, ես կփորձեի առաջինը լինել իրեն այցելելու և զորակցելու և իր հետ կիսելու իր ցավը և նաև իր պահանջը լուծելու հնարավորությունը։ Այս դեպքում ես, կարող եմ ասել, նման ակնկալիքով չէի լցված»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը։
Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանի հիշյալ քայլը ոչ թե քաղաքական մշակույթի պակաս է, այլ քաղաքական դիրքորոշում։ «Իմ կարծիքն այն է, որ այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության և ազգի միասնության, համատեղման, իրավատիրության օրակարգին։ Դրա համար ես կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում, ոչ էլ պահանջում եմ, բայց արժե, որ բոլորը վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը և քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները։ Մենք նոր հանգրվանի ենք։ Այն, որ մի քանի ժամով եկան Ազատության հրապարակ և գնացին, իհարկե, ողջունելի է, սակայն հայ ժողովրդի ներկայությունն այս հրապարակում և ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքում պետք է լինի մշտական, տևական»,- ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Ազատության հրապարակի նվաճումը պետք է տևական լինի։ «Առանձին-առանձին, ինքնագոհ դասական քաղաքական պայքարով ընթանալը նշանակելու է հերթական հիասթափություն, կործանման զորացում և այս գործող իշխանությունների չգործելու դեպքում անցանկալի հեռանկարներ երիտասարդների և նոր սերնդի համար»,- ահազանգել է Հովհաննիսյանը։
Tert.am
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը