Posts Tagged ‘qarahunj’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, March 24, 2011 13:47 - 2 Comments
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
Հետաքննություն
ՙՆԿԱՐՉԻ ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես նշել էինք ՙԻրավունք՚-ի վերջին համարում, ՙYootube՚-ում օրերս հայտնվել է մի տեսանյութ, ուր ցուցադրվում է, թե Սյունիքի Պորտաքար սրբավայրում կիսամերկ աղջկա մասնակցությամբ իրականացվում է ինչ-որ ծես, որը նման է քարի կամ ինչ-ինչ առարկայի միջոցով իրականացված կուսազրկմանը: Միանգամից նշենք, որ տեսանյութում եղածը որեւէ կապ չունի Պորտաքարի հետ կապված ժողովրդական ավանդույթի հետ: Ըստ ժողովրդական ավանդույթի` Պորտաքար գնում էին ոչ թե աղջիկները, այլ չբերությամբ տառապող կանայք, եւ հավատալիք կա, որ Պորտաքարի վրա պառկելը բուժում է չբերությունը: Ի դեպ, նույն Պորտաքարը փոքրիկ բնական մագնիսական անոմալիա է, եւ միգուցե հենց դրա հետ է կապված ժողովրդական այդ հավատալիքը: Իսկ այժմ դիտարկենք, թե ինչ է տեղի ունեցել:
Տեսանյութը նկարահանվել է 2004թ.-ին, եւ ինչպես տեղեկացանք տեսանյութի հեղինակ Աշոտ Ավագյանից, դա այն ժամանակ ցուցադրվել է Հ1-ով, ՙԿենտրոն՚ եւ ՙՇողակաթ՚ հեռուստաընկերություններով: Այժմ ներկայացնենք հեղինակին: Աշոտ Ավագյանը նկարիչ է, ժամանակին մասնակցել է արցախյան պատերազմին, դաշնակցական է, ներկայումս
ՙՍիսիան քաղաքի ավագանու անդամ է, այժմ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՙԶորաց քարեր՚ արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնակատարն է: Մեր զրույցում Ա. Ավագյանը հայտարարեց, որ դա ոչ թե ինչ-որ ծես է, այլ գեղարվեստական գործողություն` պերֆորմանս, ուր ինքը որպես գեղագետ` ներկայացրել է իր պատկերացումները Պորտաքարի ավանդապատման հետ կապված: Զրույցում նա նշեց, որ մտադիր չէ արդարանալ կամ որեւէ մեկին հաշվետվություն տալ, եւ իրեն իրավունք է վերապահում իր ուզած ձեւով իրականացնել ցանկացած գեղարվեստական մտահղացում:
Իր կողմից բավականին հանդուրժող է այդ ամենին վերաբերվել եւ մշակույթի նախարարությունը: Թե ինչպես են վերաբերվում այն հարցին, որ մշակույթի նախարարությունը ունի նման աշխատակիցներ` փորձեցինք ճշտել մամլո խոսնակ Գայանե Դուրգարյանից, որն էլ իր խոսքում մասնավորապես նշեց. ՙՆա նկարիչ է ու ազատ ստեղծագործող, ու նրա արտահայտչամիջոցների ու մնացածի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել՚:
Մեղմ ասած, շատ տարօրինակ մոտեցում է: Արվեստագետը, անշուշտ, կարող է ամենատարբեր ձեւերով իրականացնել իր մասնակցությամբ թատերականացված գործողություններ` պերֆորմանսներ, սակայն արդյոք թույլատրելի՞ է դա իրականացնել սրբավայրերում: Պորտաքարում նման բան իրականացնելը մոտավորապես նույնն է, ինչ, ասենք, որեւէ տաճարի տարածքում, ուր կիսաէրոտիկ եւ մեր ազգի նկարագրին խորթ գործողությունները, ինչ անուն էլ դրան դրվի, թեկուզեւ` բարձր արվեստ, պարզապես անթույլատրելի են: Իսկ թե ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը այդքան թեթեւ նայում այդ հարցին, դրան կանդրադառնանք ավելի ուշ: Իսկ այժմ, թե որ կրոնական ուղղվածության է նման տեսանյութում ներկայացված թատերականացված ծիսակատարությունը:
ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎՀՈՒԿՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութում պատկերված է հետեւյալը. Պորտաքարին մոտենում է սավանով ծածկված` մինչեւ գոտկատեղը մերկ կինը, սավանը քաշում են մի կողմ, նա ծնկի է իջնում, եւ Աշոտ Ավագյանը ուսերին կրելով թիկնոց` սկսում է ներկով ինչ-ինչ խորհրդանիշներ նկարել նրա կրծքին, փորին եւ ճակատին: Այնուհետեւ նա Պորտաքարի եղած խոռոչի մեջ դնում է ինչ-որ առարկա, կինը մտնում է սավանի տակ, ինչ-ինչ շարժումներ անում, հետո սավանի վրա հայտնվում է արյան գույնի բիծ “ինչպես պարզվեց` դա ոչ թե արյուն էր, այլ ներկ”: Այնուհետեւ կինը վեր է կենում, իսկ թիկնոցով ծիսակատար նկարիչը սավանը կտրատում է փոքր կտորների եւ դրանք տարոսիկների պես բաժանում ներկաներին: Եվ այդ ամենը ավարտվում է խարույկի շուրջ ձեռք ձեռքի բռնած պարով:
Ներկայացվածը շատ է նման Մեծ Բրիտանիայում ստեղծված ու այնուհետեւ ԱՄՆ-ում տարածված արհեստական, որեւէ ազգի հետ կապ չունեցող նոր կրոնի` Վիկկայի ծեսերից մեկին: Ծեսը կոչվում է Հենդֆասթինգ “ձեռներն իրար հետ փաթաթել” եւ նշանակում է ժամանակավոր ամուսնություն մեկ տարի մեկ օր ժամկետով: Ու թեեւ այդ կրոնը ներկայացվում է որպես եվրոպական հին հեթանոսական հավատքների շարունակություն, ակնհայտ է, որ որեւէ ժողովուրդ ժամանակավոր ամուսնության գաղափար չի ունեցելª դա 20-րդ դարի ՙազատ՚ բարքերի դրսեւորումն է:
Իսկ հիմա մի քանի խոսք, թե ինչպես եւ ինչու է ստեղծվել այդ կրոնը ու ինչ է իրենից ներկայացնում: Դրա հիմնադիրն է բրիտանացի պաշտոնաթող պետական ծառայող Ջերալդ Գարդները, որը 1954թ.-ին ստեղծեց Վիկկա անունով կրոն “հին անգլերենով նշանակում է` կախարդություն, վհուկություն”: Ու թեեւ Գարդները պնդում է, որ նա վերականգնել է հնագույն կախարդության ավանդույթները, այնուամենայնիվ, հետազոտողները գտնում են, որ Վիկկայի աստվածաբանությունը չէր կարող ծնունդ առնել ավելի վաղ, քան 1920-ական թվականները:
Վիկկայի հետեւորդները պաշտում են միաժամանակ եղջերավոր Աստծուն եւ երեք կերպար` կույսի, հասուն կնոջ ու պառավի, ունեցող դիցուհուն: Ծեսերում շատ վառ արտահայտված է մայրիշխանությունը “ինչը լիովին համապատասխանում է 20-րդ դարի նորարարությանը` ֆեմինիզմին՚”: Բարոյականությունը բավականին պարզունակ է, չի պարունակում պարտավորություններ հայրենիքի, ընտանիքի եւ ապագա սերունդների հանդեպ ու արտահայտված է ՙբարոյական է այն ամենը, ինչը ուրիշներին չի վնասում՚ բանաձեւով: Այսինքնª գործնականում դա ուղղված է ավանդույթների, ազգային սովորույթների ու ընտանիքի ինստիտուտի քայքայմանը ու հենց ավանդական հասարակությունները քայքայելու նպատակով էլ ստեղծվել է: Ի դեպ, ընդունված է Վիկկայի մոգական ծեսերի զգալի մասը կատարել ամբողջովին կամ մասամբ մերկ վիճակում, այսպես կոչվածª ՙերկնային հանդերձներով՚: Վիկկայի հետեւորդներին թույլատրված է, որ իրենք իրենց համար մոգոնեն ցանկացած աստվածներ ու ծիսակատարություններ:
Հարց է ծագում. իսկ ի՞նչ կարիք կար ստեղծել այդպիսի` արտաքնապես ազատ նոր կրոնական ուղղություն, երբ ավանդական Արեւմտյան եւ Արեւելյան քրիստոնյա հասարակությունները ու բուդդիստական Արեւելյան հասարակությունները հաջողությամբ քայքայման տակ են ընկնում ամբողջատիրական աղանդների միջոցով, որոնք կարճ ժամանակում իրենց հետեւորդներին վերածում են զոմբիների: Դրա պատասխանը նույնպես պետք է որոնել 20-րդ դարի որոշ միտումներում ու երեւույթներում:
20-րդ դարը բնորոշ էր ազգային գիտակցության բուռն զարթոնքով, ու դրա հետ մեկտեղ` աշխարհի տարբեր ծայրերում սկսվել էր նաեւ հին բազմաստված հավատքների վերածնունդ: Օրինակ, դեռ 1920-21թթ. Գարեգին Նժդեհը Սյունիքի իր Դավիթբեկյան ուխտերում օգտագործում էր հայոց հին հավատքի բազում տարրեր: Երկրորդ աշխարհամարտում պարտվելուց հետո Ճապոնիայի իշխանությունները հին հեթանոսական սինթոյիստական հավատքը հատուկ խրախուսեցին ճապոնացիների ազգային ոգու վերելքն արագացնելու համար: 1974թ.-ին Իսլանդիայի խորհրդարանը քրիստոնեության հետ հավասար իրավունք տվեց վիկինգների հին հավատքին` Ասատրուին, որոշ ժամանակ անց նույն ձեւով վարվեցին Դանիայի իշխանությունները: Անկախություն ստանալուց հետո Լիտվայում անգամ սահմանադրորեն ազգային հավատքը ստացավ պետական հովանավորություն կաթոլիկության հետ հավասար: Աշխարհի գլոբալացմանը ձգտող անգլո-ամերիկյան ուժերին, բնականաբար, ձեռնտու չէր բազմաստված հավատքների բնական ճանապարհով վերածնունդը, քանի որ նրանք բոլորը, առանց բացառության, ազգահավատքներ են: Իսկ գլոբալիզմի նպատակը ազգային ամեն ինչը վերացնելն է, ազգային տարբերությունները համահարթեցնելը:
Բրիտանիայում 1954թ.-ին ապազգային բազմաստված արհեստական Վիկկա կրոնի ստեղծումը նախեւառաջ պատասխան էր հենց Ճապոնիայի իշխանությունների կողմից սինթոյիզմի հովանավորությանը: Գլոբալիստները մտավախություն ունեին, որ նույն ձեւով կվարվեն եւ այլ երկրների ազգային իշխանությունները, ու շտապեցին բազմաստվածության վերածնմանը տանող միտումը վերցնել սեփական վերահսկողության տակ:
Ու այդ կրոնական ուղղության հետքերը այժմ հայտնաբերվում են նաեւ Հայաստանում:
ԿՐԿԻՆ ՍՈՐՈՍԻ ՊԱՐՈՒՐԱԳԻԾԸ
Ինչպես արդեն նշել ենք, Պորտաքարում արված ՙպերֆորմանսը՚ Վիկկայի ժամանակավոր ամուսնության ծեսի որոշակիորեն փոփոխված վերարտադրությունն էր: Աշոտ Ավագյանի կրած թիկնոցի վրա էլ տեսնում ենք պարուրագիծը, որը հնգաթեւ աստղի հետ մեկտեղ` Վիկկայի կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է: Այդ պարուրագիծը կիրառում են նաեւ տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ իրագործող տխրահռչակ Սորոսի հիմնադրամը ու վերջինիս հովանու տակ գտնվող կառույցները: Զորօրինակ` Հայ ազգային կոնգրես կոչեցյալը դա նույնպես վերցրել է` որպես իր խորհրդանիշ:
Նշենք նաեւ, որ այդ նույն խորհրդանիշը կրում է եւ կասկածելի գործունեությամբ զբաղվող, այսպես կոչված, կանանց ռեսուրսային կենտրոնը, որը ¥դրա մասին արդեն հիշատակել էինք ՙԻրավունք՚-ի նախորդ համարում¤ պատրաստում է ՙՀեշտոցի մենախոսություն՚ անունով թատերական ներկայացում եւ իր կոնկրետ հասցեով հայտարարություն է զետեղել ՙFacebook՚-ում, որ փնտրում է մենախոսողների:
Աշոտ Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր թիկնոցի պարուրաձեւ խորհրդանիշը վերցրել է որպես մեր ժայռապատկերներից մեկի վերարտադրություն: Սակայն ինչո՞ւ հենց պարուրաձեւը, այլ ոչ թե հայոց կողմից առավել սիրված ու ընդունված արեւխաչը, որը, ի դեպ, հնագույն ժամանակներում մեր երկրում համարվում էր առավելագույնս զորեղ խորհրդանիշ:
Կարծում ենք` Ա. Ավագյանը ճշմարտություն է ասել, որ ժայռապատկերներից մեկն է դա վերցրել, սակայն դա ճշմարտության մի մասն է:
Ըստ Սյունիքում ապրող մի շարք բլոգերներիª Աշոտ Ավագյանը շատ մտերիմ է Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի ՙԱստղեր եւ քարեր՚ արշավախմբի ղեկավար Միհրան Վարդանյանի հետ, որն էլ, ի դեպ, առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանում մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանի կողմից: Դա թերեւս նաեւ մասամբ բացատրում է, թե ինչու նախարարությունը այդքան թեթեւ է նայում Ա. Ավագյանի իրականացրած ՙպերֆորմանսին՚: Սակայն այլ հարց էլ է առաջանում. իսկ արդյոք բրիտանացի գիտնականներին Սյունյաց աշխարհ ու մասնավորապեսª Քարահունջ, բերել է բացառապես գիտական հետաքրքրությո±ւնը, թե± միաժամանակ այլ խնդիրներ են լուծվում:
Նշենք, որ բազում գիտնականներ մատնանշում են Քարահունջի եւ Բրիտանիայի Սթոունհենջի ընդհանրությունները, գործնականում արդեն ապացույցներ էլ կան, որ Սթոունհենջը մեր Քարահունջի ժառանգորդն է: Իսկ Սթոունհենջը այն հուշարձանն է, որը Վիկկա կրոնի հետեւորդները փորձում են ՙսեփականացնել՚, հռչակել իրենցը: Դե, եթե Սթոունհենջն են ուզում ծառայեցնել իրենց նպատակին, ապա ինչո՞ւ չեն փորձի ձեռքները հասցնել նաեւ մինչեւ Քարահունջ ու Սյունիքի այլ հուշարձաններ ու սրբավայրեր:
Ի դեպ, Վիկկա կրոնի հետքեր սկսել են վերջերս ի հայտ գալ նաեւ Լոռիում: Այնտեղ արդեն հայտնվել են երիտասարդական փոքրիկ խմբակներ, որոնք հակված են Լիլիթի պաշտամունքին, ում նվիրված արդեն ունեն կիսահում կայքէջեր: Սակայն դրա մասին` մի այլ անգամ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
-
Hiksos Arthur-ն ու Նաիրի Նարինյան-ը հավանում են սա:
-
-
Vachagan Vahradyan ԱՌԱՋԱՐԿ. Ծանֆվածաբար դիմել մշակույթի նախարարություն, պահանջելով հեռացնել աղանդավոր և սրբապիղծ աշոտ ավագ…ին Քարահունջ պատմա-մշակութային արգելոցի տնօրենի պաշտոնից:մոտ մեկ ժամ առաջ · · 1 մարդ
-
Sona ArshuneciՇնորհակալություն հոդվածագրերին. բավական արժեքավոր բացահայտումներ է
պարունակում իր մեջ: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
ամեն ինչ պարզ է: Ասել եմ ու պնդում եմ, որ Քարահունջի շուրջ ստեղծված
քաոսային վիճակի …Տես ավելինմոտ մեկ ժամ առաջ · · 1 մարդ
-
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը