Posts Tagged ‘prinsesa diana’
ԼՐԱՀՈՍ - Wednesday, May 11, 2011 17:39 - 1 Comment
Արքայադուստր Դիանայի մասին նոր ֆիլմը` Կաննում
Հինգշաբթի, 12 Մայիս 2011 04:20 |
Վերջերս Արևմտյան ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Կաննի կինոփառատոնում ցուցադրվելիք «Ապօրինի սպանություն» վավերագրական ֆիլմի սցենարը. դա բնավ զարմանալի չէ, քանզի ֆիլմը նվիրված է Ուելսի արքայադուստր, հայտնի հասարակական գործիչ, 20-րդ դարի ամենահայտնի կանանցից մեկի` Դիանայի և պրոդյուսեր Դոդի ալ-Ֆայեդի հանելուկային մահվան հանգամանքներին տխրահռչակ ավտովթարի պատճառով:
Համաձայն բրիտանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` ֆիլմը հիշյալ կինոփառատոնում կներկայացնի ալ-Ֆայեդի հայրը` եգիպտացի միլիարդատեր Մուհամմադ ալ-Ֆայեդը: Վերջինս ֆինանսավորել է այս կինոֆիլմի ստեղծման գործընթացը, որը նկարահանվել է դերասան, սցենարիստ ու կինոռեժիսոր Ալլեն Քիթի գլխավորությամբ: Հիշեցնեմ, որ միլիարդատեր ալ-Ֆայեդն իր որդու առեղծվածային մահվանից հետո բազմիցս հանդես է եկել հարցազրույցներով ու ելույթներով` կոչ անելով, որ պատահարն իրականում կազմակերպված սպանություն էր, որի ետևում Միացյալ թագավորության արքայատոհմն է կանգնած: Ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք տարվա ընթացքում և տևում է 1.5 ժամ, աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի մարտին: Ամենացնցող հատկանիշը ֆիլմում ցուցադրվող արքայադստեր սև ու սպիտակ լուսանկարն է` արված ողբերգական ավտովթարից րոպեներ անց: Արդեն իսկ հայտնի են Բրիտանիայի արքայական անդամների, ինչպես նաև Դիանայի մտերիմների ու ընկերների բացասական արձագանքը, մասնավորապես Ուիլյամն ու Հարրին կտրուկ դեմ են իրենց մորը մահացած ցուցադրող լուսանկարի հրապարակայնացմանը` անվանելով համանման քայլը «նողկալի»: Այնուհանդերձ, ֆիլմը ցուցադրվելու է, Կաննում այն չեն արգելել: Ընդհանուր առմամբ, «Ապօրինի սպանություն»-ը մանրամասնում է այն տարբերակը` համաձայն որի ավտովթարը եղել է գաղտնի պայմանավորվածության ու նախագծված դավադրության արդյունք, որի բացահայտման վերջնակետում կանգնած են Միացյալ թագավորության այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեերը, թագուհի Ելիզավետա Երկրորդի ամուսին Ֆիլիպը, արքայազն Չարլզը, որը վրդովված էր նախկին կնոջ մի շարք սիրավեպերի` հատկապես ալ-Ֆայեդի հետ հարաբերությունների պատճառով: Ցուցադրվելու են նաև վկայություններ, որոնք մերկացնում են մի քանի լրագրողների մասնակցությունն ու փաստերի խեղման պատճառները: Հարկ է նշել, որ գոյություն ունեցող մեկ այլ տարբերակ փաստում է հենց լրագրողների ու լրատվամիջոցների անմիջական մեղքը կատարված ավտովթարում: Արքայադուստր Դիանան ամուսնացել էր Չարլզի հետ 1981 թվականի հունիսի 29-ին, հարսանեկան արարողությունը դիտել է շուրջ 750.000 հանդիսատես: Ապահարզանը տեղի է ունեցել պաշտոնապես 1996 թվականին, շատերի կարծիքով պատճառն այն էր, որ Չարլզը չէր սիրում Դիանային, դավաճանում էր նրան Կամիլայի հետ, որն այժմ իր տիկինն է: Պետք է ասեմ, որ անգամ լինելով թեկուզ ժամանակավորապես արքայական ընտանիքի անդամ` Դիանան եղել է ընդգծված անհատականություն, լավագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացած կին, նվիրված ու հոգատար մայր: Բրիտանացիները երկրպագում էին նրան, աշխարհի բոլոր կանանց համար օրինակ էր ծառայում Դիանայի պահելաձևը, բարձր ճաշակով ընտրված զգեստները, ուրույն ոճը, սանրվածքը, և ամենակարևորը, ծավալած նշանակալից գործունեությունը. Նա անդամակցել ու հիմնել է մինչ այժմ գործող բարեգործական խոշորագույն հիմնադրամներ, մանկական հիվանդանոցներ, հակահետևակային արկերի կիրառման դեմ պայքարող կազմակերպություն, որն արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս բարձրահասակ, գեղեցիկ, կապուտաչյա, շիկահեր, հրեշտականման էակը շատ ավելի սիրելի է դարձել ժամանակին իր ժողովրդի համար, քան նույնիսկ ինքը` թագուհին: Չարլզի հետ ամուսնալուծությունը բնավ չվնասեց Դիանայի վարկանիշին, և այս հանգամանքը բնականաբար բացասական էր ընկալվում արքայական ընտանիքի որոշ անդամների կողմից…ուստի, կարծում եմ, որ ալ-Ֆայեդի վերոհիշյալ ֆիլմը լուրջ հիմքեր ունի… |
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը