Posts Tagged ‘prejevalski’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, January 14, 2012 20:29 - 3 Comments
Ինչպես փրկվեց Ռուսաստանը: Ստալինի առեղծվածի բացահայտումը…
Հեռուստատեսությամբ ցուցադրվում է պատմաուսուցողական հաղորդում : Հանրաճանաչ հեռուստահաղորդավար Սվանիձեն ջանադրաբար համոզում է հեռուստադիտողին, որ Ստալինի կողմից իրագործած ոճրագործությունները համամարդկային են : Պատմագետ Սվանիձեն լուրջ դեմքով ապացուցում է, « և ահա այս փաստաթուղթը ապացուցում է, որ Ստալինը նախապես պատրաստել էր ազգաբնակչության աքսորը և սպանդը » ասում է նա :
Սակայն այդ նույն ազգաբնակչությունը և հեռուստադիտողը ոչ վաղ անցյալում « Ռուսաստանի անունը » Հաղորդման կազմակերպած ինտերակտիվ ընտրություններում Ռուսաստանի պատմական առաջին դեմք ընտրել էր Ստալինին : Պետրոս Առաջինի, Ալեքսանդր Նեվսկու և այլ անունների մեջ հաղթել էր Ստալինը : Աղմուկ հանած սկանդալը չէր կարող անհետեվանք մնալ : Հայտարարվում է, որ հաքերների կողմից կեղծվել են արդյունքները, և կազմակերպվում նոր ինտերակտիվ ընտրությունները, որտեղ ավելի քան հարյուր անունների մեջ Ստալինը գրավում է Երրորդ տեղը : Զարմացած հաղորդավարները տարբեր բացատրություններ են փնտրում :Միթե՞ Ռուս ժողովուրդը ընտրում է իրեն ոչնչացնողին : Իսկ միգուցէ այդ ժողովուրդը ինտուիտիվ ընտրել է իրեն փրկողի՞ն :
Ընդհանրապես, երբ լսում եմ ինչ որ ակնարկ, լինի դա պատմական թե գիտական, չեմ ընդունում որպես ճշմարտություն այլ առաջանում են հարցեր : Նույն հարցերը ծագել էին Լույսաշխարհի մի շարք մասնակիցների մոտ Ստալինի այսպես ասած առեղծվածի շուրջ : Հենց այդ հարցերի ուսումնասիրությունը բերեց մի այնպիսի բացահայտման որ մեր հայացքները ամբողջովին փոխվեցին : Իսկ ով էր Ստալինը Իրականում՞ :
Ստալինի կենսագրականի բոլոր վարկածներում բացակայում է մանկության և պատանեկության ժամանակաշրջանը : Չկա ոչ մի հավաստի ինֆորմացիա նրա հոր մասին, այսինքն Ստալինի ծագումը մինչև մեր բացահայտումը հայտնի չէր : Բոլոր այն վարկածները, որ ծագումով հայ է, հրեա է, և այլն հավաստի չեն և չեն ապացուցվում :
Ռուսական պատմության հեղափոխության և հետհեղափոխական ժամանակահատվածում շատ մութ և չբացահայտված անկյուններ կան : Այն բանից հետո, երբ Ռուսաստանի ակադեմիյայի ակադեմիկներ Պոպովը,Սիրոտկինը,Վիները և այլք, ինչպես նաև Ճապոնիայի գիտական ակադեմիայի ուսումնասիրությունները DNK ի տվյալներով :ապացուցեցին որ 1998 թվականին մեծ շուքով հողին հանձնված ոսկորները Ռոմանովներինը չէին այլ Ֆիլատովներինը : ԵՎ որ Վրաստանում Բնակվող Նատալյա Բելիխոդձեն ոչ այլ ոք է քան արքայադուստր Անաստասիան :Սրանից հետեվում է, որ Այն ինչ կատարվել է հետհեղափոխական Ռուսաստանում պետք է ունենա այլ տրամաբանություն : Իսկ Լենինի սպանությունը՞, սա նույնպես առեղծված է, ով սպանե՞ց և ինչու՞ : Ինչո՞ւ Սվանիձեն դրա մասին չի խոսում : Ինչու՞ էր Ստալինը հետապնդում Տրոցկուն, չէ որ նրա մտքերն էին սնում հեղափոխական շարժումը : Մի շարք ինչուների պատասխանը գտնելու համար պետք է փնտրել ինֆորմացիա այլ աղբյուրներից և ուսումնասիրել որոշ դետալներ որոնք կարող են առաջին հայացքից կարեվոր չթվալ :
Ստալինի մասին բազմաթիվ վավերագրական ֆիլմերի մեջ մատնանշվում է մի աննշան, սակայն շատ կարեվոր փաստ, որը առիթ հանդիսացավ մեր բացահայտմանը : Չնայած Լեհական աղբյուրները դա արդեն բացահայտել էին , Սակայն մեզ մնում էր դա ապացուցել որը մեզ հաջողվեց :
Ստալինը մինչ հեղափոխական շարժմանը միանալը ծառայել է կայսերական բանակում ինչպես սպա :Սրա մասին ասում են բոլոր աղբյուրները : Ահա այստեղ մի բայց կա : Բայց կայսերական բանակում ամեն մարդ չէր կարող ծառայել ինչպես սպա : Միայն ազնվական ծագումով հնարավոր էր ունենալ սպայական աստիճան կամ այն ստանալ անձամբ կայսրից : Այստեղ կդադարենք ձեզ տանջել և կներկայացնենք ձեզ մի սպայական ընտանիքի, խոստանալով ձեզ ավելի մանրամասն պատմել, թե ինչպես և ինչու, հետեվելով պատմական փաստերին :
Հայր և որդի Պրժեվալսկիներ
Հետևեք իմանալու համար թե ինչ դեր էր խաղում Պրժեվալսկին Ռուսաստանի համար, թե ինչպես էր Ստալինը բացահայտորեն պաշտում Պրժեվալսկուն, Ինչպես ծնվեց Ստալինը, Ինչու է նրա ազգանունը Ջուգաշվիլի, Ինչպես էր Ստալինը լրտեսում, Ինչպես Ստալինը փրկեց Լեհաստանին , Ինչ կապ կա Գուրջիեվի, Ստալինի և Տիբեթի միջեվ: Ինչու եկեղեցական սեմինարիան ավարտածը փակում էր ռուսաստանում եկեղեցիները :
Շարունակելի,
Տիգրան Վարդիկյան, Հովհաննես Մարգարյան,
LOUYSWORLD
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը