Posts Tagged ‘oskanian’
ԼՐԱՀՈՍ - Tuesday, October 16, 2012 18:40 - 0 Comments
Ադրբեջանական-կոմունիստական կացութաձևը Հայաստանում կյանք չունի…
Երեկ երեկոյան, Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ այցելել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ և երկարատև զրուցել ԲՀԿ ղեկավարի հետ: Հանդիպման նպատակը եղել է ուսումնասիրել ԲՀԿ-ի ղեկավարներից մեկի, ՀՀ նախկին ԱԳՆ նախարար «Սիվիլիտաս» հիմնադրամի հիմնադիր և նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի դեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սանձազերծած քարոզչական, քաղաքական և ֆինանսական սադրանքների շղթան, որում ներգրաված են ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ-ՕԵԿ-ՀԱԿ մոտ վեց տասնյակ պատգամավորները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ և Տիգրան Սարգսյանի կառավարության մի քանի նախարարներ:
Արտասահմանյան դրամաշնորներով պահպանվող և Հայաստանում կառուցողական աշխատանքներ կատարող «Սիվիլիտաս» հիմնադրամի նկատմամբ անօրինական պահանջներով սկսված և ՀՀ նախագահի անմիջական միջամտությամբ պատվիրված և հրահրված գործառույթները անհանգստացրել են Հայաստանում և արտասահմանում ապրող բարի կամքի տեր մարդկանց: ԲՀԿ այցելած արտասահմանյան դիվանագետները ցանկացել են մոտիկից ծանոթանալ Հայաստանում ծայր առած և ժողովրդավարության հիմքերը խարխլող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական ընտրություններից առաջ իր հակառակորդներից ազատվելու նպատակով սկսած ինքնագլուխ արշավանքին, որ իր ժամանակին փորձեց կատարել Ռումինիայի կոմկուսի ղեկավար Չաուշեսկոն՝ հայտնի ժողովրդական զանգածների կողմից ցուցաբերած վերջաբանով: Ներկայիս ՀՀ նախագահը, որ կոմունիստական ծրագրերից ծնված և առաջացած արհեստավարժ մեթոդաբան է, առաջնորդվում է 22 տարի առաջ անարգված ծրագրերով և սովետական Ադրբեջանի կոմկուսում աշխատած տարիներին ձեռք բերված հակաժողովրդական փորձով: Նման վարքագիծը իրոք անհանգստացրել է սովետական-կոմունիստականը արմատախիլ արած ուժերին:
Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ի կենտրոնատեղի էր այցելել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, որը Օսկանյանի դեմ ՀՀ նախագահի կազմակերպած գործողությունները համարել էր խիստ վտանգավոր, հատկապես Հայաստանում տիրող քաղաքական կացության վերաբերյալ և անհանգստացած էր երկրում հիվանդ ժովրդավարությունը մեռցնել փորձողների գործողություններից: Այս կապակցությամբ հանդիպումից հետո Հեֆերնը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ:
ՀՀ իշխանություններն արդեն անհանգստացած էին Ջոն Հեֆերնի ԲՀԿ կենտրոնական գրասենյակ այցելությունից և կատարած հայտարարությունից ու ջանք ու եռանդ չէին խնայում կասեցնել արտասահմանյան երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցիչների երեկվա նոր հանդիպումը ԲՀԿ-ի հետ: Հատկապես այդ նմատակով իր անգործության մեջ աչքի ընկնող ԱԳ նախարար Նալբանդյանը ամեն ինչ փորձեց, կանխելու այդ հանդիպումը: «Դուք չէ, որ մեզ պետք է ինչ-որ բան արգելեք,,,»-նրա երեսին շպրտեցին մի քանի դեսպաններ, որոնց Նալբանդյանը անձնազրույցում փորձում էր համոզել չգնալ այդ հանդիպմանը
ԱՐՔԻՄԵԴ:
- Բացահայտվում են նույնիսկ գորշերը: Ինչո՞ւ է անհանգիստ Դավիթ Հարությունյանի փորը…
- Հայրիկյանին մի կյանքը չբավարարեց սևը սպիտակից ջոկելու համար…
- … բայց Դուք բերեցի՛ք այս ԱՆՃԱՐԱԿԻՆ իշխանության և Դուք էլ պարտավոր եք ուղղե՛լ Ձեր բացթողումը:
- Հարցազրույց Վարդան Օսկանյանի հետ:
- … ԵԹԵ՛…
- Բա մեզ 100 տարի պետք ա՞ սրա նման զարգացած հայ մարդը: Մենք կարիք ունենք այնպիսի նախագահի, որ եղբոր վրից ոչխարի նատուրի հոտ գա ու դմակից հասկանա: Գիտե՞ք դմակի գինը ու՞ր ա թռել համաշխարհային շուկայում…..
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը