Posts Tagged ‘linsi foundetion’
ԼՐԱՀՈՍ - Wednesday, February 23, 2011 3:59 - 0 Comments
Երեք ձրիաբար տրված հարց թուրք դեսպանին՝ անպատասխան արդյունքով, համարժեք 200 միլիոն դոլարի կորստի, որը աղքատ ու քայքայված սփյուռքին տալու փոխարեն նվիրաբերվեց օտար հիմնադրամի՝ լուծարված Լինսի հիմնադրամի կողմից:
Փետրվարի 16-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հանրային դիվանագիտության կենտրոնում ելույթ ունեցավ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը` «Հանրային դիվանագիտություն. թուրքական փորձը» թեմայով:
Թուրքիայի դեսպանն իր պաշտոնը Վաշինգտոնում ստանձնել է անցյալ տարվա փետրվարին, սակայն իր ժամանումից շատ չանցած հետ է կանչվել Անկարայի կողմից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Դեսպան Թանը անծանոթ մարդ չէ Վաշինգտոնում, որտեղ 1991-1995 թվականներին նա զբաղեցրել է դեսպանատան խորհրդականի, իսկ 1997-2001 թվականներին` առաջին խորհրդականի պաշտոնները: Իր դիվանագիտական երկարատև գործունեության ընթացքում նա եղել է Թուրքիայի դեսպանը Իսրայելում, Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղարը Ռուսաստանում և Արտգործնախարարության փոխնախարարի տեղակալը Անկարայում:
Այս ամիս, Լոս Անջելես կատարած իր առաջին այցի ժամանակ փորձառու դեսպանին հաջողվել էր հանդիպել քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսային, ելույթ ունենալ Միջազգային հարաբերությունների խորհրդում, հանդիպումներ ունենալ Ամերիկայի հրեական հանձնաժողովի, թուրքական համայնքի ղեկավարների և «Լոս Անջելես թայմս» թերթի խմբագրական խորհրդի հետ:
Նախքան նրա ժամանումը, Հարավային Կալիֆորնիայի թուրք ամերիկացիների ասոցիացիան ծանուցում էր զետեղել իր համացանցային կայքէջում` կոչ անելով տեղի թուրքերին մասնակցել դեսպանի հրապարակային ելույթին և «ակնառու աջակցություն ցուցաբերել … մանավանդ, սովորաբար սպասվող վարկաբեկող անհատների առկայության պայմաններում»:
Դիմագրավելով «վարկաբեկողի» պիտակավորում ստանալու վտանգը, որոշեցի ներկա լինել Թուրքիայի դեսպանի բանախոսությանը, որը բախտի քմահաճույքով տեղի ունեցավ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Ronald Tutor Campus» կենտրոնում, որը կրում է Ցեղասպանություն վերապրած Al Tutor-ի (Վարժապետյանի) բարերար որդու անունը: Ես անցա Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության բազմաթիվ գործակալների, համալսարանի անվտանգության աշխատակիցների և թուրք թիկնապահների շարքերի արանքով, որոնք, ակնհայտորեն գերազանցում էին միջոցառման մասնակիցներին: Ինձ զարմացրեց, որ ներկա էին միայն մի բուռ հայեր ու թուրքեր, որոնք հիմնականում համալսարանի ուսանողներն ու դասախոսներն էին:
Դեսպան Թանը, մոտ կես ժամ, վարժ անգլերենով լավագույն լույսի ներքո ներկայացրեց իր երկիրը: Քանի որ նա չէր անդրադարձել հայկական հարցերին, ուստի ես որոշեցի բարձրացնել հետևյալ փոխկապակցված հարցերը.
Վերջերս, Թուրքիայի կառավարությունը վերանորոգեց մի քանի հայկական եկեղեցիներ: Ցեղասպանությունից առաջ ամբողջ Թուրքիայում հազարավոր հայկական եկեղեցիներ և վանքեր կային, որոնց մեծ մասը վերածվել է մզկիթների, պահեստների և ախոռների, իսկ շատերը ոչնչացվել են: Արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիայի կառավարությունն այդ հայկական եկեղեցիները վերադարձնի Պոլսո Հայոց Պատրիարքարանին: Միաժամանակ, երբ հայերը տեղահանվեցին և սպանվեցին, նրանք թողեցին իրենց տները, կալվածքները և անձնական գույքը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիայի կառավարությունը իսկական հայ տերերի ժառանգներին վերադարձնի նրանց ունեցվածքը: Եվ վերջապես, Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ նախագահ Օբաման անցյալ տարվա Ապրիլի 24-ի իր ուղերձում հայտարարեց. «95 տարի առաջ, 1,5 միլիոն հայեր բնաջնջվեցին կամ մահարշավի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Եթե ասեք, թե դա ճիշտ չէ, արդյո՞ք դուք ստախոս չե՞ք անվանում Միացյալ Նահանգների նախագահին:
Ահա դեսպան Թանի պատասխանը.
«Պետք է վերջ դնել այս ատելությանը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ: Այդ պատճառով մենք փորձում ենք ձեռք մեկնել մեր հայ ընկերներին և ստորագրել ենք [Հայաստան-Թուրքիա] Արձանագրությունները: Այս Արձանագրություններում մեր մտցրած առաջարկություններից մեկում, մենք ցանկանում ենք, որ պատմական հարցերը ուսումնասիրող անկախ հանձնաժողովում ներկայացուցիչներ ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներից` Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և ձեր հայեցողությամբ` ցանկացած այլ երկրից: Նրանք կուսումնասիրեն այդ ենթադրությունները, և մենք, բոլորս միասին կտեսնենք որոշումը: Սակայն պատմությունը չի կարելի օրենսդրությամբ սահմանել: Չի կարելի նման ձևով պատմությունը դատել: Ուստի, ես կարծում եմ, որ այն շատ վատ զգացումներ է առաջացնում մեր հասարակություններում: Հայերը պատմականորեն մեծ ներդրում են ունեցել մեր սոցիալական կյանքում: Հետևաբար, մենք պետք է շարունակենք նման հանձնառությունները, սակայն պետք է դադարեցնել այս ատելությունը»:
Ես քաղաքավարությամբ հիշեցրի դեսպան Թանին, որ նա չպատասխանեց իմ հարցերից և ոչ մեկին, որին ի պատասխան, նա ասաց. «Դա է իմ պատասխանը»: Հավանաբար, նա պատրաստ չէր դիմակայել նման քաղաքական նուրբ հարցերի: Խույս տալով իմ հարցերից, նա բացասական ազդեցություն թողեց լսարանի վրա, չնայած նրա ունեցած բարձր դիվանագետի որակավորմանը:
Ծրագրի ավարտին, լսարանից դուրս գալիս, դեսպան Թանը մոտեցավ ինձ և ձեռքս սեղմելով, շնորհակալություն հայտնեց հարցերիս համար: Ես ասացի, որ նրա գնահատականը ճիշտ չէր, քանի որ Հայկական հարցը ոչ մի կապ չունի «ատելության» հետ: Նաև բացատրեցի, որ Թուրքիան ահավոր ոճիր է գործել ընդդեմ հայ ժողովրդի, և հայերը «ատելությամբ» կուրացած չեն, այլ պարզապես «արդարություն» են պահանջում: Դեսպանը շրջվեց և խորհրդավոր ժպիտը դեմքին հեռացավ:
Չնայած դեսպան Թանը խուսափեց պատասխանել իմ հարցերին, սակայն մեր մտքերի հրապարակային փոխանակումը բարենպաստ ազդեցություն ունեցավ` համալսարանի լսարանին, դեսպանին և նրա շրջապատին բացահայտելով հայ ժողովրդի արդար պահանջը Թուրքիայից` իր գործած ոճիրի համար: Իրոք, անհրաժեշտ է ցանկացած առիթով թուրք պաշտոնյաներին հակազդել, որպեսզի ո’չ նրանք, և ո’չ էլ նրանց լսարանը չկարողանան անտեսել կամ մոռանալ հայկական պահանջները:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը