Posts Tagged ‘Levon ter petrosian’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Friday, October 14, 2011 16:34 - 4 Comments
Ո՞ւմ օգտին է աշխատում հայկական դիվանագիտությունը
Հայրենասիրությունը դա էություն է. ի ծնե‘ գեներից եկող, արյան բաղադրության մեջ երակներում հորդող,այն քարոզով, հորդորելով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող… Պահանջատեր մարդը երբե´ք ծնկի չիգա, պահանջատեր մարդու ճանապարհը մեկն է՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծեգում է ապրում, պայքարել մինչև պատմական արդարության վերականգնում, մինչևհաղթանակ… Սա է հայրենասիրության իմ սեփական բանաձևը… Հարգելի ընթերցող հիմա փորձենք միասին վերլուծել շուրջ 16 տարի առաջ` զինադադարի պահից սկսած մեր երեք նախագաների դիվանագիտական «հաջողություններն ու ձեռքբերումները»… Մտովի տեղափոխվենք հետ’ 1994թվական. կարծում եմ ամեն բան իր տեղը կընկնի. ասացի մի փոքր վերլուծություն լոկ ազգային արտաքի´ն քաղաքականությանը վերաբերվող, ոչ՝ ներքին ապազգայինի, որ այսօր ականատեսն ենք լինում արտոնելով օտրալեզու հանրակրթական դպրոցների մուտքը Հայաստան, որը կարելի է գագաթնակետը համարվել ապազգային դրսևորումների,(սա օրինակի համար) : Ինչպես գիտենք 1994թ. հունիսի 12-ին գործողության մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ կնքվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության կողմից Բիշքեկում և ստացավ “Բիշքեկյան համաձայնագիր” անվանումը: ՈՒ՞մ է գաղտնիք, որ շուրջ չորս տարի տևած Ղարաբաղի ազատագրական, հայրենատիրական պատերազմի հաղթանակը ձեռք բերվեց հազարավոր զոհերի, զրկանքների գնով… Հազարավոր նվիրյալների կյանքեր խլեց, հազարավոր մայրեր որդեկորույս դարձան, հազարավոր կանայք այրիացան, երեխաները որբացան… բայց արդյու՞նքը… Ինչպե՞ս կարելի էր այսքան անպատասխանատու անտարբերությամբ, սնանկ դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով ներկայանալ բանակցությունների և արյունով ձեռք բերած 12 հազ. քկմ ազատագրված մեր հայկական հողերի ճակատագիրը մատնել բախտի քմահաճույքին. ավելի ճիշտ` Ադրբեջանի բարի կամքին: Միթե՞ դիվանագիտական խայտառակ պարտություն չէ, երբ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին. Սա երևի աշխարհի պատմության մեջ չգրված ու չլսված միակ ու եզակի դեպքն է և չի տեղավորվում մարդկային նորմալ տրամաբանության սահմաններում: Ինչու՞ չարժևորվեցին մեր հաղթանակները, ինչու՞ կրակի դադարեցումով վերջնականորեն չվճռվեց Ղարաբաղի կարգավիճակի ճակատագիրը՝ կամ ԼՂ հանրապետություն, կամ վերամիավորումը մայր հայրենիքին: Ադրբեջանական կողմը 100% ընդունում էր իր պարտությունը, այլապես ինչքան էլ միջազգային կառույցները ճնշում գործադրեին, կամ Ռուսաստանը միջնորդությամբ հանդես գար, միևնույն է, Հեյդար Ալիևը կրակի դադարեցման համաձայնագիր երբե´ք չէր կնքի: Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելը առնվազն դավաճանություն էր: Հենց այստեղ էր պետք ցույց տալ հայրենասիրության չափը, արհեստավարժ դիվանագետի խորամանկությունն ու խորաթափանցությունը… Հեյդար Ալիևը ուղղակի խնդրում էր մեր բոլոր դաշնակիցներին, միջազգային կառույցներին, որպեսզի միջնորդեն, որ Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Գիտակցում էր, որ պատերազմի շարունակությունը բերելու էր նոր զոհերի, նոր տարածքների կորստի, քանզի ադրբեջանցի զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում էր, պարտվողի հոգեբանությունն էր տիրում ադրբեջանական բանակում, իսկ հայկական կողմը հաղթականորեն տարածք-տարացքի հետևից գրավելով առաջ էր շարժվում: Չեմ զլանում կրկնել. հակառակ Աբուլֆաս Էլչիբեյի’ ոտքերը Սևանում լվանալու կիսամուրազ փափագին, այդ օրերին’ 1994-ին, լուրեր էին տարածվում, որ հայկական կողմը շուտով անարգել կհասնի Քուռ, Բաքու, իսկ Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով Արցախի հրոսական ազատագրական, հայրենատիրական պայքարը Բաքուն խեղաթյուրեց և միջազգային հանրությանը ներկայացրեց հայերի կողմից զավթողական, նվաճողական պատերազմ ու մինչև օրս էլ միջազգային բարձր ամբիոններից չեն դադարում մեզ ագրեսոր, օկուպանտ պիտակել: Լևոն Տեր Պետրոսյանն ի՞նչ ուզեց ապացուցել միջազգային կառույցներին, որ մենք դեմոկրատ, քաղաքակիրթ, դիվանագետ ա՞զգ ենք ու մեր հաղթանակները լոկ բանակցությունների ճանապարհո՞վ ենք ամրագրում: Թե՞ հույսը դրել էր միջազգային կառույցների « բարի կամքին ու արդարամտությանը, կամ դեմոկրատիա հորինված բլեֆին», չուսումնասիրելով աշխարհի ապականված քաղաքական դաշտի խարդավանքները, որին ենթարկվում են մեզ նման փոքր ու աղքատ պետությունները: Հեյդար Ալիևի դիվանագիտական հաղթանակի պտուղներն այսօր վայելում է որդին’ Ալիև Կրտսերը: Ամենօրյա պատերազմի սպառնալիքները, դիվերսիաները մի կող, բանակցությունների արդյունքները զրոյական են, քանզի Ալիև Կրտսերը երբե´ք չի համաձայնվի հենց էնպես, բանակցությունների շրջանակներում Ղարաբաղից հրաժարվի ու իր ձեռքով ստորագրի մի փաստաթղթի տակ, որն անկախություն կտա Ղարաբաղին, կամ էլ կաշխատի մեզանից առավելագույնս քամել՝ գրավյալ 7 շրջանների, Լաչինի միջանցքի հարակից 13 գյուղերի վերադարձ, իսկ այսքան երկար ստատուս քվոյի պահպանումը պայմանավորված է զուտ որպես ժամանակ շահելու միջոց՝ լավ զինվելու, պատերազմով Ղարաբաղը հետ վերցնելու. ուրիշ ոչինչ: Մի խոսքով ընտրության առաջ ենք կանգնած . կամ պետք է գոհացնենք Ալիևի ախորժակը’ հետ տանք գրավյալ բոլոր տարածքները, կամ էլ պատերազմենք: Երևի հենց այս հանգամանքը’ 1994թ Բիշքեկում կնքած զինադադարի դիվանագիտական պարտությունը հաշվի առնելով, 2008 թվականին նախագահի թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանը նախընտրական հանրահավաքներում իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս հավաքվածների վստահությունը շահելու համար,- -Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ: Լևոն Տեր Պետրոսյանը էն գլխեն գիտեր, թե ինչ քար է գցել փոսը, որը ո´չ ինքը և ո´չ էլ ուրիշ մեկը չի կարող հանել, դրա համար էլ ցուցանում էր ստեղծված վիճակից դուրս գալու «միակ ու ճիշտ» ուղին’ “Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ”: Հավաքվածներից ոչ-ոք չհանդգնեց հարց ուղղել առաջին նախագահին,- – Եթե Ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները, արտագաղթը… այս ինչուների շարանը շա՜տ երկար է, բայց պատասխա՞ն…Իհարկե, Լևոն Տեր Պետրոսյանը չունի այդ ինչուների իրական պատասխանը, քանզի եղած պատասխանները մտածածին են, աբսուրդ… Փորձեմ ես հակիրճ պատասխանել միայն Ղարաբաղի ճակատագրին առնչվող, իսկ մնացածները սրանից բխող ածանցյալներն են… –Դժվար չէ գուշակել. Լևոն Տեր Պետրոսյանը դեռ 1994թ. մայիսին Բիշքեկում կնքված զինադադարի համաձայնագրը ստորագրումի պահից ի վեր կռահել էր, որ պարտվել է դիվանագիտորեն, պատրաստ չէ կոնստրուկտիվ երկխոսության և պատահականություն չէր 1998թ փետրվարին Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականը… Չմոռանամ ավելացնել, որ դեռ 1990-ականների սկզբներին Լևոն Տեր Պետրոսյանը ձեռնպահ մնաց ճանաչել Ղարաբաղի անկախության հռչակումը: Փաստերը գալիս են ապացուցելու, որ Ղարաբաղյան պատերազմի ազատագրական, հայրենատիրական հաղթանակների համար մեր նվիրյալներին ենք պարտական, իսկ Լևոն Տեր Պետրոսյաններն ակամայից էին ներքաշվել այդ պատերազմին, այլապես տեր կկանգնեին արյունով ձեռք բերված մեր հողերին, հաղթանակներին, ու սակարկության մեջ չէին մտնի բանակցությունների սեղանների շուրջ. Հենց Բիշքեկու´մ պետք է մեր հաղթանակներն արժևորվեր, երկաթը տաք-տաք ծեծվեր, ցավոք մեր հաղթանակները հողին հավասարեցվեց հե´նց Բիշքեկում: Հիմա երկրորդ նախագահի դիվանագիտական «հաղթանակների» մասին. Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանեմ, որ տնտեսապես անդունդի եզրին կանգնած Հայաստանը փրկվեց լոկ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ: Նա Ղարաբաղի «ստատուս քվոն» պահպահնելով 10 տարի, բանակցային գործընթացը «սառեցնելու» հաշվին զարկ տվեց տնտեսությունը բարձրացնել չգերազանցված մակարդակի, արձանագրելով տնտեսական աննախադեպ աճ.(Որի համար խորին շնորհակալություն): 1998թ սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առաջին անգամ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության ու Հայ -դատի պահանջատիրության հարցը, իսկ այնուհետև 2004-ի հունիսին Ստրասբուրգում, Ռոբերտ Քոչարյանի փայլուն ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, որտեղ համարձակորեն Էրդողանի և Ալիևի երեսին շպրտեց,- – Թուրքիան ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ ու մենք պահանջատեր ենք, իսկ Ալիևին էլ ասաց` Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ինքնորոշվել է Սովետական կարգերի փլուզումից անմիջապես հետո` Ադրբեջանից առաջ: Այս ելույթները հույսի լույս վառեցին շատերիս հոգիներում և հպարտացանք մենք մեր նախագահով: Գոտեպնդվեցինք, որ այսուհետ հուսալի ձեռքերում է մեր ազգային խնդիրները, որ Ղարաբաղի կռիվներում ձենքը ձեռքին կռված հրամանատարը երբե´ք չիհամաձայնի արյունով վերցրած հողերից մի թիզ անգամ վերադարձնել Ադրբեջանին: Այսպես փափուկ բարձ դրվեց մեր գլխի տակ ու ամեն մի հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, կամ արտգործնախարարների, մեծ հույսով մեզ հանգստացնում էինք, որ մեր գրաված տարածքներին վտանգ չի սպառնում, որ արյունով վերցված հողերը հետ չեն վերադարձվի, քանզի մեր Նախագահն ու արտգործնախարարը հայրենասեր են, երբե´ք նաման բան թույլ չեն տա. համենայն դեպս մեզ այդպես էր թվում: Շուրջ 10-ը տարի ինֆորմացիայի բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե մեր Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ են բանակցում համանախագահների, կամ Ադրբեջանի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: ճիշտ է տարիներ շարունակ զրոյական կետում էր բանակցությունները’ «սառեցված», բայց համենայն դեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված: Մեր անհանգստությունները սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց “Մադրիդյան սկզբունքներ”-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի, գաղտնի ողջ ազգի համար ու մնաց հանելուկ, առեղծվածային. ու՞մ մտքի ծայրով կանցներ անգամ, որ գործ ունենք դիվանագիտական խարդավանքների ու աճպարարության հետ:Գաղտնիությունն ու անորոշությունը համակել էր մեզ. չէինք իմանում ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում… Շա՜տ ուշացումով իմացանք, որ առնելու ոչի´նչ չունենք ու փոխարենը մատաղացու ոչխարի նման մեր տղաների արյունով վերցրած հողերն են աճուրդի հանված, բախշելու են Ադրբեջանին: Ազգովի վստահում էինք արտգործնախարարի արդարացումներին. կարողանում էր քաղաքական դիվիդենտներ շահել իր ելույթներով, հավատ ներշնչել, թեև բոլոր դեպքերում այդ գաղտնիությունը շատ տարօրինակ էր, սիրտ մաշող: Դա էլ շնորքի հարց է. կարողանալ հռետորական ճարտար լեզվով այնպես համոզել մի ամբող ազգի քո անսխալական լինելը քաղաքական- դիվանագիտական դաշտում, որ ազգը նշույլ անգամ չկասկածի, որ իրոք գործ ունի պրոֆեսիոնալիզմի դասեր սերտած դիվանագետի հետ: Բայց երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքներն ու հանրությանը հասանելի դարձավ Մադրիդում ստորագրված և “Մադրիդյան սկզբունքներ” անվանումն ստացած փաստաթղթի հայատյաց ձևակերպումներին, այդ միֆը հօդս ցնդեց, փուչիկի նման պայթեց ու ողջ ազգը կանգնեց փաստի առաջ: Պարզվեց, որ նախագահն ու արտգործնախարարը բանակցություններից մեզ ժառանգություն են թողել “Մադրիդյան սկզբունքները”. մի փաստաթուղթ, որի հիմնարար կետերից յուրաքանչյուրը բխում է Ադրբեջանի օգտին: Ղարաբաղի ճակատագիրը իրականում հայտնվեց ծուղակում: Բարձագույն դիվանագիտական աստիճանի որակավորում ունեցող արտգործնախարար Վարդան Օսկանյանը ինչպե՞ս կարող էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, միջազգային զորքերի տեղակայում… Երբ Ադրբեջանական կողմը “Մադրիդյան սկզբունքներում” հաջողեց ամրագրել իր փախստականների վերադարձը բնօրրաններ’ այսինքն բուն Ղարաբաղի տարածք, զարմանալի էր արտգործանխարար Օսկանյանի հանցավոր անտարբերությունը Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Կիրովաբադից Շահումյանից… գաղթած մեր հայ փախստականների ճակատագրի ու նրանց իրավունքների մասին, որը “Մադրիդյան սկզբունքներում” այդպես էլ տեղ չգտան, էլ չեմ ասում որպես հակակշիռ պահանջվեր դեռ Սովետական տարիներին հայաթափած Նախիջևանահայերի վերադարձն իրենց բնօրրանը’ Նախիջևան: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ մենք փախստականներ չենք էլ ունեցել ընդհանրապես: Ամենակարևոր բացթողումը. եթե դրված էր Ադրբեջանին վերադարձնել մեր գրաված 7 շրջանները, բա մեր օկուպացված տարացքների` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների… փոխանակման հարցը ինչու՞ չկա այս “Մադրիդյան սկզբունքներ” կոչվածում. Կարելի է կարծել, թե մեր արտգործնախարարը սրճարանում սրճելիս է եղել, երբ այս չարաբաստիկ “Մադրիդյան սկզբունքներ” կոչված փաստաթուղթը կյանքի է կոչվել և այսօր ողջ ազգին պարտադրվում է պատանդ դառնալ այդ հայատյաց ձևակերպումներին: Երբ խոսք գնաց Նախիջևանի մասին, չեմ կարող մոռանալ ու չանդրադառնալ Վարդան Օսկանյանի դաժան ու հանցավոր անտարբերությանը, երբ 2004-ին Ադրբեջանը սկսեց Հին Ջուղայի Խաչքարերի հիմնահատակ ջարդը. այնքան հազվադեպ ու թույլ, դեպքից-դեպք էր նրա կողմից հնչեցվում այu աննախադեպ մշակույթային եղեռնի մասին, որ ո´չ միջազգային կառույցները, ո´չ էլ ՅՈՒՆԵՍԿՈ կոչվածը լուրջ չէին ընդունում, կարևորություն չէին տալիս: Մեր ղեկավարները դարձան այդ չարագործության մեղսակիցներն, իրենց անտարբերությամբ է´լ ավելի ոգևորելով մշակութային ջարդարարներին: Այս քաղաքակիրթ դարում, երբ տեղեկատվական ինֆորմացիան սփռվում է րոպեների ընթացքում, երբ հասարակ քաղաքացին է իր սեփական գույքի, իր իրավունքների պաշտպանության համար կարողանում դիմել ՀԱԱԳԱՅԻ դատարան և արդարության հասնել, մեր արտգործնախարարը չգիտե՞ր թե ինչպես, ի՞նչ ճանապարհով կարելի էր ի սկզբանե կանխել մշակույթային այդ վանդալիզմը ու գոնե հնարավոր կլիներ փրկել, դեմն առնել հիմնահատակ ոչնչացումից, թե՞ մեր նախարարի առաջ փա՞կ էին Արդարադատության միջազգային դատարան` Հաագա տանող ճանապարհները, որպեսզի և´ Ադրբեջանի, և´ ՅՈՒՆԵՍԿՈ կոչված կառույցի դեմ դատական հայց ներկայացվեր. Մի բան, որ պետք է արվեր պետական մակարդակով և պահանջվեր Ադրբեջանից բռնագանձել ոչնչացված հուշարձանների արժեքը: Հին Ջուղայի հազարամյա խաչքարերի ջարդը Վարդան Օսկանյանի դաժան անտարբերության խղճին է. ու նրա ճակատին է դաջվելու այդ խարանը… Նույն անտարբեր վերաբերմունքին արժանացավ 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Զավեշտական է. այս սահմռկեցուցիչ իրողությունը նախարարը հարկ չհամարեց միջազգային կառույցներին ներկայացնել ինչպես հարկն է’ ազգային հողի վրա, երբ նման առիթը Ադրբեջանը երբե´ք ձեռից բաց չէր թողնի. այնպիսի՜ վայնասուն կբարձրացներ, և չէր դադարի պատեհ-անպատեհ առիթներով բարձր բեմերից հնչեցնելու ու դատապարտելու: Լավ հռետոր լինելը, կամ հանպատրաստից ճառ թխելը բնավ էլ կապ չունեն դիվանագետի բարձր որակ ապահովելուն, կամ հայրենասիրության հետ. դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են : Օսկանյանը ճարպկորեն ձգեց տարիները. ինչպես ասում են առանց մեր դարդին դարման անելու. դա էլ իր հմտությունն ունի, որ կարողացավ համոզել, որ գործ է անում, բայց ունենք այն, ինչ ունենք. նրանից մնաց հիշատակ “Մադրիդյան սկզբունքները”: Քանի որ Քոչարյանն ինձ մոտ ի սկզբանե որպես համարձակ ու հայրենասեր անհատի տպավորություն է թողել, ուստի մի հարց մինչև օրս գաղտնիք մնաց և անվերջ տանջում է ինձ. չեմ հասկանում, Վարդան Օսկանյանը “Մադրիդյան սկզբունքները” գաղտնիք էր պահում ողջ ազգից, որ ի ցույց չդներ իրեն անզորությունը, դիվանագիտական պարտությունը, բայց ինձ հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքն ու հանդուրժողականությունը այս հայատյաց ձևակերպումներին: Միթե՞ Օսկանյանը իրականությունը Քոչարյանի՞ց էլ է գաղտնիք պահել. (որը շատ կասկածում եմ) … Թե՞ և Նախագահը, և ԱԳ նախարարը թաքնվելով գաղտնիության քողի տակ, գիտակցելով բանակցություններից ժառանգություն թողած “Մադրիդյան “ փաստաթղթի հիմնարար սկզբունքների հայատյաց ձևակերպումները, անհամբեր սպասում էին իրենց լիազորությունները դարադեցնելու երջանիկ պահին: Եվ այսպես երկրորդ նախագահին ու արտգործնախարարին բարով- խերով անփորձանք, առանց պարտք ու պահանջի ճանապարհեցինք հանգստի` մեր արտաքին քաղաքակաության ասպարեզում ոչ մի քայլ առաջ, այլ ընդհակառակը` երկու քայլ հետ արձանագրելով: Փաստորեն, ստատուս քվոյի պահպանումը շատ թանկ նստեց մեզ վրա. մենք ժառանգեցինք խայտառակ մի փաստաթուղթ` ծուղակ, որն այսօր պարտադրվում է կյանքի կոչել… Երրորդ նախագահի դիվանագիտական ոդիսականը, կամ մի ամբողջ ազգ այդ ոդիսականի որոգայթում… Անկախությունից անցել է շուրջ 20 տարի, սակայն այդպես էլ չհասունացավ հայ քաղաքական, ռազմավարական միտքը. այն դեռ սաղմնային փուլում է, և դեռ դեգերում ու խարխափում է մոլորության լաբիրինթոսում: Մոլորություն, որ նախագահ Սերժ Սարգսյանն ազգին մատուցեց իր “Ֆուտբոլային դիվանագիտության” քայլով : Ֆուտբոլային հրավերքը անսպասելի մատուցած պարգև էր Թուրքիային, որպեսզի վերջապես ձերբազատվի հրեական լոբբի կախվածությունից Հայկական հարցում, որը դամոկլան սրի նման կախված է Թուրքիայի գլխին ու միլիոնավոր դոլարներ է ծախսում Թուրքիան այս ուղղությամբ: Գյուլը ձեռքից բաց չթողեց աշխարհին մոլորեցնող այդ քայլը. «մոռանալ» դարավոր թշնամանքը, գալ Հայաստան ֆուտբոլ դիտելու. զարմանալի չէ՞… Հենց ֆուտբոլային հրավերքի պահից ի վեր ես ողբացի ազգիս գլխին պատուհասող վտանգն ու դատպարտեցի նախագահի անհեռատես, անմտածված այս քայլը և ” Բաց նամակով դիմեցի Սերժ Սարգսյանին. Ահավասիկ. Նախագահի ու արտգործնախարարի. «Ֆուտբոլային դիվանագիտությունից» ծնունդ առած սիրախաղը թուլացրեց մեր դիրքերը և առավելապես ծառայեց Թուրքիայի օգտին, որ ավելի վճռականորեն մերժեն ցեղասպանության իրողությունն ու խուսափեն պահանջատիրության պատասխանատվությունից: Իրականում թուրք դիվանագետները ինչպես միշտ փայլեցին իրենց դիվանագիտական կարողությունով, պրոֆեսիոնալիզմով. հաջողվեց նրանց մոլորեցնել ոչ միայն Սերժ Սարգսյանին ու արտգործնախարարին, այլ ողջ աշխարհին, հարցականի տակ դնելով Հայկական ցեղաuպանութայն իրողությունը, իսկ ընդունած պետություններին’ անհարմար վիճակի մեջ ու խառնեց բոլոր խաղաքարտերը. դեռ տաք ենք ու հետևանքները չեն ուշանա (սրտիս ցավով եմ գրում): Բոլորովին վերջերս Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի տեղեկացմամբ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ,«Ազգայնական շարժում» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ Դենիզ Բյոլուքբաշը և Շյուքրու Էլեքդաղը պատրաստվում են դատական հայց ներկայացնել միջազգային դատարան օրենսդրորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած աշխարհի 20 պետությունների դեմ: Այստեղ են ասել. ‹‹Սելը ճռալու փոխարեն, սելվորն է ճռում››: Դե, որ մենք դիվանագիտորեն միշտ պարտվողի դերում ենք, թուրքներն ի՞նչ մեղավոր են… Վերջապես ե՞րբ պետք է մեր Հայ-դատի ընկերները հանդգնություն ունենան ու իրականություն դարձնեն իրենց վրա վերցրած առաքելությունը կյանքի կոչելու. (ինչպես հրեական հոլոքոստի «Նյուրնբերգյան» դատավարությունը) միջազգային դատարան հայց ներկայացնեն ու փաստերով ապացուցեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իրագործեց Օսմանյան կայսերությունը: Թե՞ դարեր են պետք սպասել, որ աշխարհի պետությունները մեկ առ մեկ ընդունեն ճշմարտությունը: Հայ-դատ ասելով հասկանում ենք դատավարություն, արդարության վերականգնելու ակնկալիքով, ոչ’ ողորմություն տարբեր պետությունների նախագահներից ու խորհրդարաններից, որ ընդունեն Հայոց ցեղասպանությունը լոբբիստական ահռելի աշխատանքի դիմաց: Կարծիք է ստեղծվում, որ Հայ-դատի գործընթացն իրենց ուսերին վերցրած ընկերները հենց իրենք են Հայ-դատի գաղափարը խեղաթյուրել, հույս ու ապավենը կապելով պետությունների նախագահների ու խորհրդարանների հետ, նրանց բարի կամքին, որն էլ հենց հարցականի ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: Չկռահելով, որ նման դանդաղ տեմպերով տարիներ ի վեր ձգվող այս գործընթացը երևի դարեր ձգվի ու մեզ դատարկ տաշտակի առաջ կանգնեցնի: Նամանավանդ Սերժ Սարգսյանի “Ֆուտբոլային դիվանագիտությունից” հետո. այդ ձախողված սիրախաղը Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20 պետություններին դրեց անելանելի վիճակի մեջ, իսկ այդ ֆոնի վրա մյուս պետությունների խորհրդարանները այլևս կանդրադառնա՞ն այդ թեմային. իհարկե` ոչ, քանզի աշխարհի ապականված քաղաքական բարքերը արդարությունը հնչեցնելուց առաջ հենվում են զուտ սեփական երկրի տնտեսական շահը ամրապնդելուն, ինչպես քանիցս համոզվեցինք աշխարհի ղեկն իր ձեռքը պահած Ամերիկայի պարագայում : «Ժողովրդավարության ու դեմոկրատիայի » կնքահայրը` այս հզոր երկիրը ինչպես է բացահայտորեն երկակի չափանիշներով առաջնորդվում, պաշտպանելով իր ռազմավարական գործընկերոջ` Թուրքիայի շահերը, թքած ունենալով, որ հայը ցեղասպան է եղել, թալանվել, կորցրել իր հայրենիքը` սփռվելով աշխարհով մեկ : Վերջապես քանի՜ տարի բերաններս ջուր առած, սրտի տրոփյունով սպասենք Ամերիկայի պրեզիդենտների ապրիլքսանչորսյան ելույթներին’ հուսալով, որ վերջապես բարոյական կամք կցուցաբերեն, կդատապարտեն, մեզ հետ կկիսեն մեր վիշտն ու տառապանքը, չեն զորակցի ցեղասպան Թուրքիային, չեն դառնա նրա հանցակիցը, բայց ամեն տարի հուսալքության ու անզորության զգացումն է պատում մեզ, բախվելով անարդարության դաժան պատին` աշխարհի մեծերի խարդավանքներին ու կրկին համոզվում. Ամերիկայի հորինած դեմոկրատիա, ժողովրդավարություն, կարգախոսները միֆ են ու զուտ մտրակի դեր են կատարում փոքր ազգերին սանձելու, իրենց բռի մեջ պահելու համար ու երբե´ք իրենց տնտեսական շահը չեն փոխի արդարության հետ: Կոնկրետ Ղարաբաղի հարցում մինչև ե՞րբ ենք մտադիր խաբենք ինքներս մեզ, հույսեր կապելով Մինսկի խմբի համանախագահների անաչառությանը. միթե՞ Մեյթու Բրայզայի ադրբեջանամետ գործունեության պտուղը չէ “Մադրիդյան սկզբունքներում” տեղ գտած Ադրբեջանի օգտին ամրագրված բոլոր ձևակերպումները: Կարծում եմ բանակցությունները սպառել են իրենց. հասունացել է պահը հրաժարվելու Մինսկի խմբի անպտուղ գործունեությունից : Հայ ժողովուրդը հաճախ է դարձել գերտերությունների խարդախ խաղերի զոհը և այսօր նույն է փորձվում իրագործել արդեն ուրիշ մեթոդներով ու մեխանիզմներով’ պարտադրանքով, գլոբալիզացիայի պահանջներին համապատասխանեցնելով , պահանջելով բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ, առաջ նայել ու մոռանալ անցյալը, որի արդյունքում շահում են Թուրքիան ու Ադրբեջանը: Փորձադա՞շտ ենք դարձրել մեր ազգային խնդիրները: Անկախ պետությու՞ն ենք, թե՞ ինքնախաբկանքով ենք տարված ու մեր ազգային խնդիրների երաշխավորը չենք: Հայ – թուրքական անպտուղ արձանագրությունների ձախողումից հետո , երբ վերջին ժամանակներս հեռուստաեթերից լսում եմ նախագահի հայրենաշունչ ելույթները սփյուռքի գաղթօջախներում՝ հատկապես Դեր-Զորում եւ վերջինը՝ Ամերիկայի 28-րդ պրեզիդենտ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ գերեզմանի մոտ, փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նախագահը ազգի մոլորյալ զավակն է, դարձի է եկել ու զգացել է իր սխալ քայլերը, կամ էլ փորձում է ի ցույց դնել ընթացքում ձեռք բերած դիվանագիտական, ռազմավարական գիտելիքների պաշարը: Հուսանք ու հավատանք , որ նախագահի հայրենաշունչ ելույթները գալիս են փաստելու, որ նա սեփական կաշվի վրա զգաց թուրքական ձեռագիրը, խարդախությունը, ու փորձում է դուրս գալ թուրքական թակարդից: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան՝ երբեք: Կարծում եմ հասունացել է ժամանակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական կամք ցուցաբերի ու սրբագրի ոչ միայն իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտության ասպարեզում թույլ տված սխալ քայլերը` կտրականապես հրաժարվի Շվեյցարիայում ստորագրված Հայ-թուրքական պրոտոկոլներից, այլ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք վավերացված “Մադրիդյան սկզբունքներից” ու առաջնորդի դիվանագիտական նոր ձևաչափով առաջ տանել մեր ազգային արտաքին քաղաքականությունը, իր շուրջը հավաքելով ազգի գալիքի ճակատագրով մտահոգ բոլոր կարող ուժերին: Մինչև ե՞րբ սպասենք Ամերիկայի նախագահի ապրիլքսանչորսյան ելույթներին. կարտաբերի՞ GENOCID տերմինը, թե՞ ոչ, որը ոչի´նչ չի փոխի, քանզի խնդիրը միմիայն իրավական լուծում է պահանջում : Ոչ միայն Հայոց Ցեղասպանության փաստի դատապարտումը, այլ խորհրդային տարիներին Ստալինյան ռեժիմի հետևանքով Ադրբեջանի կազմում հայտնված Արցախի ու Նախիջևանի ճակատագրերի վերջնական լուծումը քննելի դարձնել Հաագայի միջազգային դատարանում : Ինչպես նաև Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենիքի`Արևմտյան Հայաստանի խնդիրը բարձրացնել : Մեր հայրենիքին` Արևմտյան Հայաստանին տեր դառնալու համար ունենք դատական գործընթացը շահող և մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես, Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում”, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին: “Իրավարար վճռի” վերնագիրն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես “Սեվրի դաշնագրի” դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված “Իրավարար վճռը” կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով ՄԱԿ-ի լիիրավ անդամ, պետք է օգտվի իրեն վերապահված իրավունքներից, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա: Պարոն նախագահ, եթե, իրոք, անկեղծ են Ձեր մտադրությունները և Ձեր մտքերի ու իղձերի արգասիքն է հետամուտ լինել ու հասնել Հայկական «Նյուրնբերգ»-ի հաղթանակին, ապա այդ հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հաագայի Միջազգային դատարան: Այսօր , որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ձեր ուսերին է դրված այդ առաքելությունը. 90 տարի առաջ գրված «Այսքա՜ն չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ո՛ղջ աշխարհ հայուն կարդայ նախատինք»: Ուրեմն, ի գործ…
Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ, Գրող-հրապարակախոս, Բրյուսել ArmAr.am
ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 2010Թ. 09:33
- Փաշինյանը ՀՀ վարչական դատարանից պահանջել է… և դատավորը վախից տակը թրջել է: Իշխանությունները ճամպրուկային մոդի մեջ են…
- 30+3 կարծիք ՍԱՏԱՆԱՅԻ մասին:
- Լեվոն Տեր Պետրոսյանը ջախջախում է «բարեպաշտ ծոմապահ» վիշապին: Այսքանից հետո խառնակիչը Հայաստանից կհեռանա՞, թե կանցնի ընդհատակ:
- Տղան հորն է քաշել, ստում է ժպտալով…
- Հրեաների փեսան վերադառնում է 1997 թվականի իր տարբերակին, այն է` թքել ՂԱՐԱԲԱՂԻ վրա…
- Հիմա հասկացա՞ք, թե ինչ արհավիրքից եք փրկվել…
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ (PART-2)
- Դեմոկրատիայի հայրերը՝ Օստապ Բենդերը, Կիսա Վարաբյանինովը և Շուրա Բալագանովը վաճառեցին ժողովրդի վաստակած 13 աթոռները
- Չմոռացվող օրեր… Անցած լինի:
- Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր
- Դալբայոբ Լևոնի դալբայոբ հեղափոխականները և նրանց զոհերը
- ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԲԱՑՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ
- Ո՞Վ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը
- Մեզ համար անհանդուրժելի է հայերեն խոսող չարագործը:
- ԵԿԵԼ ԵՄ ՔԱՔՄԵՋ ԱՆԵՄ…
- ՈՀՄԱԿԻ ԳԶՎՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ Ո՞Վ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- ԽԵԼՈՔ ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ 10 000 ԱՊԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԻՑ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը