Posts Tagged ‘jirinovski’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, January 27, 2011 17:36 - 1 Comment
Գալիլեո Գալիլեյ. « Տղա ջան, ես՝ ես եմ, դու՝ դու ես, այնպես որ, ինձ քո սև գործերի մեջ չխառնես»:
Վերջերս սոցիալական մեդիայում հայտնվեց Հանրային հեռուստատեսության հետ անմիջական կապ ունեցող մի տեսանյութ, որտեղ պատմվում էր արտասովոր վառ ընդունակություններ ունեցող մի երիտասարդի`Արթուր Պողոսյանի մասին:
Այդ տեսանյութը փաստացիորեն այնպիսի հետաքրքրություն առաջացրեց , որ Արթուրը մի քանի օրվա ընթացքում դարձավ սոց. մեդիայի “աստղ”: Համընդհանուր հետաքրքրությունից դրդված` որոշեցի զրուցել նրա հետ և որոշ մանրամասներ պարզել տեսանյութում նրա կողմից հնչեցրած վիճահարույց արտահայտությունների հետ կապված:
Արթուրը, Գալիլեո Գալիլեյը և աստղերը
-Դուք տեսել եք երազում Գալիլեո Գալիլեյին 3 տարեկանում:
-Այո’:
-Դուք ճանաչու՞մ էիք Գալիլեո Գալիլեյին 3 տարեկանում:
-…դե ոչ, ես հետագայում իմացա նրա մասին դասագրքերից: Հետո հասկացա, որ հենց նրան եմ տեսել այն առանձնահատուկ երազում , որ տեսել էի 3 տարեկանում:
– Երբվանի՚ց եք սկսել ուսումնասիրել աստղերը:
-12 տարեկանից գնում էի աստղադիտարան. ինձ թույլ էին տալիս դիտումներ անել: Այդ բոլոր դիտումները ձայնագրում էի հիշողության սկավառակի վրա: Իսկ 3 տարի անց` 2006թ. նոյեմբերին, երբ այդ ձայնագրությունների սկավառակով գնացի դպրոց… փաստացիորեն նոր աստղ հայտնաբերեցի: Հարցերի հաջորդկանությունը հետևյալն էր. ինֆորմատիկայի դասաժամին տարօրինակ կարմիր ազդանշաններ նկատեցի` իմ հիշատակած ձայնագրություները նայելիս: Այդ տվյալները ուղարկվեցին NASA, և քիչ ավելի ուշ պատասխան ստացա, որ դա նորագույն աստղ է, որի լույսը առաջին անգամ հասել է մեր մոլորակին. այն գտնվում է մեզանից 256 մլն լուսային տարվա հեռավորության վրա: NASA-ն տեղեկացրեց նաև, որ ինձանից շատ քիչ ժամանակ առաջ այդ բացահայտումը արել էր ամերիկացի գիտնական Բիգ Ստիվենը: Ես միայն գովասնագիր ստացա:
Համենայն դեպս, ինձ համար հետաքրքիր էր լինել առաջիններից մեկը, ով տեսել է 256 մնլ լուսային տարվա պատմության լույսը:
-Կմանրամասնե՞ք:
-Օրինակ, Արեգակի լույսը հասնում է մեզ 8,5 րոպեից , նշանակում է` երբ մենք նայում ենք Արեգակին, ապա նայում ենք 8,5 րոպեի պատմությանը:
Կան աստղեր, ինչպիսին այս նոր աստղն է, որ գտնվում են մեզանից միլիարդավոր լուսային տարիների հեռավորության վրա: Նշանակում է, տեսնելով նրանց լույսը, մենք տեսնում ենք միլիարդավոր տարիների պատմություն…
Արթուրի և Վ. Պուտինի հանդիպումը
-Դուք պատմում եք, որ ՄՊՀ ընդունվելու համար անձամբ հանդիպել եք այդժամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Պուտինի հետ:
-Այո’, դա ճիշտ է: Դա բավական հետաքրքիր ստացվեց: Գործը սկսվեց այն բանից, որ 2007թ. հուլիսի 3-6-ը Մոսկվայում միջազգային գիտաժողով էր կազմակերպված: Ես մասնակցեցի այդ գիտաժողովին և զբաղեցրեցի առաջին տեղը: Բայց, որպես մրցանակակ , իմ ցանկալի ՄՊՀ “մուտքի” հնարավորություն ինձ չընձեռեցին , և ես զայրացա: Դուրս գալով այդ շենքից` եղբորս տուն ուղարկեցի, իսկ ես գնացի մոտակա ինտերնետ ակումբը և սկսեցի հակերություն անել (ծիծաղում է-Ն.Փ.): Եվ այնպես ստացվեց, որ ես գտա Վ. Պուտինի բջջային հեռախոսի համարը:
-Իսկ մենք կարծում էինք, թե այնքան էլ հեշտ չէ գտնել ՌԴ նախագահի բջջայինի համարը…
-Դրա համար 3 ժամ նստեցի ինտերնետի առաջ
Հետո զանգեցի այդ համարով: Պատասխանեց նրա քարտուղարը, ով , մեղմ ասած, այնքան էլ սիրալիր չէր: Նա շատ պատկերավոր բառերով հասկացրեց, թե որտեղ կհայտնվեմ ես, եթե նորից զանգեմ այդ համարով: Իհարկե մի քիչ վախեցա:
-Հետո՞, Վ.Պուտինը ի՞նքը կապվեց Ձեր հետ:
– Մոտ քսան րոպեից այդ համարով զանգ ստացա…
Վ. Պուտինը այդ ժամանակ պետք է մեկներ ԱՄՆ, դրա համար չէր կարող ընդունել ինձ: Բայց ավելացրեց, որ ուզում է իմանալ իմ մասին, և մենք պայմանավորվեցինք հանդիպել հուլիսի 12-13-ի մոտ` երբ նա վերադառնար:
-Հենց Կրեմլու՚մ հանդիպեցիք:
-Այո-այո: Ի դեպ, շատ արկածներով լի էր այդ մեկ շաբաթը, որ անցակցրեցի Մոսկվայում` մինչ Պուտինի վերադառնալը: Ավելի հետաքրքիր էր հենց այդ օրը, երբ Կրեմլ գնացինք: Մենք Կրեմլի տեղը անգամ ճշգրիտ չգիտեինք. սխալ ճանապարհով գնացինք և բնականաբար ճանապարհին “հանդիպում ունեցանք” ոստիկանության հետ: Ոստիկանները մեզ հարցնում են. ”Ու՞ր”: Դե մենք էլ ասացինք ճշմարտությունը . “Նախագահի մոտ”: Նրանք ինձ հարցնում ենք. “Ինչ է, երա՞զ եք տեսնում”: Դե իհարկե մի քիչ վիճեցինք, հետո զանգեցի նույն համարով Վ.Պուտինին և ասացի . “Ես արդեն Կրեմլում եմ…” :
-Դուք զանգահարում եք Վլադիմիր Վլադիմիրովիչի բջջայինին և ասում. “Ընկ. Պուտին, ես տեղում եմ, եկե’ք և դիմավորեք ինձ”:
-Այո’, այդպես հնչեց: Ադմինիստրացիայից եկան ինձ դիմավորելու: Բայց, մինչ նրանց գալը, ես հանդիպեցի պրն. Միրոնովի շտաբից մի քանի հոգու հետ: Հիշում եմ, որ նրանցից մեկին, ով ինձ շատ էր բարկացրել, ոչ ավել ոչ պակաս ասացի. “Դու հեռացված ես աշխատանքից”:
Այդպիսով, ես հանդիպեցի Վ.Պուտինի հետ: Նա հրավիրեց ՄՊՀ ռեկտորին և ասաց. “Այս երիտասարդը պետք է քեզ մոտ սովորի”: Հետո գիտական խորհուրդ հրավիրեցին քաղաքապետարանում և սկսեցին իմ “ուղեղը ստուգել”: Բոլոր հարցերին պատասխանելուց հետո, ասացին, որ ընդունում են ինձ ՄՊՀ:
-Հետո՞ ինչ արեցիք:
-Հետո ընդունվեցի “Տիեզերական ուժեր”, Կրասնոդարում ծառայեցի:
-Թողեցիք ՄՊՀ-ն “Տիեզերական ուժերում” ծառայելու համա՚ր:
-Դրանք սովորում էի զուգահեռաբար: Տիեզերագնաց դառնալու համար պարտադիր է “Տիեզերական ուժերում” սովորել և ծառայելը: 2016թ. օգոստոսի 31-ին, ըստ ՆԱՍԱ-յի հետ կնքած պայմանագրի` ես թռնելու եմ տիեզերք:
– Դուք պատմում եք նաև, որ ԱՄՆ առաջատար համալսարաններից մեկում եք շարունակելու ուսումը…
-ԱՄՆ-ից ինձ հրավիրել էին` ուսումս այնտեղ շարունակելու, բայց այստեղ դեսպանատանը թույլատրություն չստացա մեկնելու: Հիմա ՄՊՀ-ի ասպիրանտուրայում եմ ուսումս շարունակելու մինչ 2014թ.: Դրանից հետո պետք է Միացյալ Նահանգներում լինեմ: Այնտեղ պետք է երկու տարի շատուշատ պարապմունքներ անեմ, քանի որ 3 քննություն պետք է հանձնեմ թռնելուց առաջ: Եվ վերջ. կթռնեմ:
-Իսկ Ձեր աշխատանքի շրջանակներում ինչ-որ մեկի հետ համագործակցու՚մ եք:
-Այո’, իհարկե: 2016թ. մենք տիեզերք ենք թռնում երեք հոգով` ես, մի հնդիկ ու մի ճապոնացի: Մենք իրար հետ սերտ կապեր ունենք հիմիկվանից:
-Իսկ այդ ի՚նչ պատմություն է կապված 200 000 հոգանոց տիեզերանավի հետ:
-Դրա մասին կգերադասեի չխոսել, քանի որ դրա մասին տեղեկատվությունը շատ գաղտնի է: Դա ինձ հետ կապված է այնքանով, որ ամերիկյան կողմին տարբերակ եմ առաջարկել դրա շարժիչի սրեցման, հզորացման հետ կապված: Իմ առաջարկած վարկածը հիմա քննարկվում է: Պատասխանը, թե արդյոք ընդունում են իմ տեսակետները, թե ոչ, կստանամ 2011թ. հուլիս ամսին:
-Հը՜մ, լուրջ գործերով եք զբաղվում
-Այո’, դա այդպես է:
Հ.Գ. Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արթուրին QL.am-ի համար ճշգրտելու համար, թե ինչ կապ ունի Ի.Նյուտոնը լույսի արագության ուսումնասիրությունների և տեսության հետ :
Ըստ` Նորա Փափազյանի
Հ.Գ.-ի Հ.Գ. Արեգակից լույսը հասնում է մեզ 8.5 րոպեում, ինչպես հայտնում է Արթուր Պողոսյանը, իսկ արեգակից երկիր հեռավորությունը 150 մլն կիլոմետր է: Հետաքրքիր է կարող է ասել նա, թե որքան է լույսի արագությունը: Գոնե դա ասի մեզ մինչև կոսմոս թռչելը, թե չէ մարդիկ խավարի մեջ կմնան հար-հավիտյան:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը