Posts Tagged ‘hay astvatz’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, September 22, 2012 18:53 - 3 Comments
Հրաշք Մայր Տաճարում: Պատարագի ժամանակ վարագույրը պատռվեց: Ինչո՞ւ:
Սեպտեմբերի 9-ին առավոտյան Էջմիածնի Մայր տաճարում պատարագ էր. նշվում էր Մարիամ Աստվածածնի ծննդյան տարեդարձը: Հավատացյալ ժողովուրդը հետևում էր խորանում ընթացող արարողակարգին, երգչախմբի հոգեպարար շարականներին: Ներկաների մեջ էին Երևանից և սփյուռքից ժամանած հյուրեր: Հեռավոր Ավստրալիայի Դարվին քաղաքից հայրենիք էր եկել նաև 62 -ամյա Հովհաննեսը, իր դստեր՝ Մարիամի (Մարի) և ավստրալիացի փեսա, հայերեն չխոսող Մագելանի հետ:
Հովհաննեսի ծնողները Արևմտյան Հայաստանից են, 1890-ական ջարդերից մազապուրծ նրանք հայտնվել են Հնդկաստանում, Ինդոնեզիայում և վերջապես հանգրվանել Ավստրալիայում: Նա ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ: Տղային չվերցրեց իր հետ Հայաստան զբասաշրջիկության գալիս, վախենալով, որ վերջնականապես կկորցնի հայկական գենը. եթե Աստված չանի, օդանավին մի բան պատահի…
Պատարագի ավարտից մի փոքր առաջ Մագելանը հանկարծ տեսավ Սուրբ Խորանի վերևից իրեն մեկնված Քրիստոսի ձեռքը, ով կանչում էր անգլերեն . – Արի ինձ մոտ որդյակս:
– Գալիս եմ դեպի քեզ, Հայր,- ասելով, Մագելանն անցավ խորանը շրջափակող արգելքները, ի ցատկով հայտնվեց Սուրբ Խորանում կանգնած հոգևոր հայրերի մոտ և բռնվելով վարագույրից սկսեց մագլցել տեպի խորանի առաստաղից իրեն մեկնված ձեռքը:
Իրարանցում սկսվեց եկեղեցու սրահում. երգչախումբը պապանձվեց, հավատացյալները իրարով անցան: Խորանում կանգնած տերտերները հազիվ հասցրին դեպի վեր մագլցող Մագելանի ոտքերից կախվել- Վարագույրը կախիչներից մի քանի տեղից պատռվեց ու հատակի վրա իջեցվեց «դեպի Հայրը գնացող» Մագելանին:
Հայտնվեցին ոստիկաններ և խնդրեցին պարզել իրավիճակը: Մագելանն իր վարմունքը անգլերեն բացատրեց: Տեղում թարգմանվեց « Քրիստոսը ինձ կանչում էր իր մոտ, քանի որ այստեղ լեցուն են սատանաներով»: Այդ արտահայտությունը լսելուն պես, պատկառելի տեսքով քահանան : Խնդրեց թարգմանչին հայտնել Մագելանին, «դուն ալ իրեն ըսե, որ իսկական սատանան ինքն է»:
300 հարյուր հազար դոլար արժողությամբ ոսկյա թելերով պատրաստված վարագույրը պատռված և վնասված էր: Այդ թանգարժեք վարագույրը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.-ի հիշատակն էր, նրա ջանքերով սփյուռքյան սուղ միջոցներով, դպրոցներից զուրկ հայկական գաղթոջախներից հավաքված գումարով ձեռք բերվածը:
Անմիջապես տեղյակ պահվեց Ավստրալիական դեսպանատան հերթապահին, ակնկալելով վնասի հատուցում, իսկ վերջինս խոստացավ դրամահավաք:
Ներկաները բավարարված հեռացան, առանց լուրջ ուշադրության արժանացնելու Մագելանի տեսած հրաշքին:
-Ես հավատում եմ իմ ամուսնուն, նա տեսել է Քրիստոսին և ենթարկվել նրա ասածին,- եզրափակեց Մագելանի կինը, Մարիամը:
Սրանով ավարտվեց Մագելանի վերջին ճանապարհորդությունը Հայաստանում:
Միայն հայր Հովհաննեսն էր ապշահար դես-դեն նայում զարմացած հայացքով, մտքում կրկնելով «Այս ի՞նչ հաշիվ էր, չիհասկցանք եղբայր»:
Վ. ԱՆՍՈՒՐՅԱՆ
ԼԱ սեփ. թղթակից:
Հ.Գ. Այսուհետ Ս.Էջմիածին այցելելիս, անուշադրության մի մատնեք Սուրբ Խորանի տակ գտնվող մեր Նախնյաց Սուրբ Տաճարը, որի վրա կառուցվել է եկեղեցին: Նախնյաց Սուրբ Տաճարը մի քանի հազար տարով ավելի սուրբ է և հայկական ոգելից կենսաուժով լեցուն: Հնարավոր է Մագելանի վրա , որպես օտար, ազդեց Սուրբ Նախնյաց Ոգին և նա ենթարկվեց նման փորձության, որ հայ հավատացյալները օտարի բերանով լսեն իրողությունը:
Ամեն անգամ եկեղեցի մտնելիս մի քանի բարի խոսք մրմնջացեք Սուրբ Խորանի տակ գտնվող Նախնյաց Սուրբ Տաճարի Հայ Աստծուն: Քրիստոսին և Նախնյաց Սուրբ Տաճարի Հայ Աստծուն ուղղված աղոթքները կծառայեն հայ հոգևոր միասնությանը և տարօրինակ «վարագույր պատռող» հրաշքներ այդ սուրբ վայրերում չեն երևա մարդկանց:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը