Posts Tagged ‘harutyun Arakelian’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Friday, February 18, 2011 12:01 - 1 Comment
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՄԲԻՈԶԸ ԻՐ ՀՈՒՇԱԳՐՈՎ ԽԱԽՏԵՑ ՀՀ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հետեւելով ներիշխանական զարգացումներին կարելի է փաստել, որ վարչակազմը հերթական անգամ օրինախախտում իրականացրեց` ստորագրելով եռակողմ հուշագիր 2013 թվականի ՀՀ Նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս անգամ խախտվեց ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ ենթակետը, որտեղ գրված է, որ կուսակցությունները Հանրապետության Նախագահի թեկնածուին հաստատում են իրենց համագումարներում`պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրություններից առնվազը մեկ ամիս առաջ ժամկետում: Փաստորեն արհամարվեց եւ սեփական կանոնադրությունը եւ շարքային կուսակցականների իրավունքը:
Այս ընդհանուր ֆոնին զավեշտալի է ունկնդրել նույն վարչակազմին սպասարկող մամուլի հորթային հրճվանքը, թե տեսեք գործող նախագահը ինչ շուստրիություն արեց ու իրեն ենթարկեցրեց Գագիկ Ծառուկյանին իր ԲՀԿ-ով հանդերձ: Անկեղծ ասած լսելով ԲՀԿ-ի ղեկավարի մեկնաբանությունը այլ տպավորություն ստացա: Նա պարզ ասեց, որ նախագահի թեկնածուին անդրադառնալու ենք 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ հիմա ուժեղացնում ենք գործող նախագահին հայտարարություն ստորագրելով, որպեսզի արտաքին հարաբերություններում ավելի հզոր զգա իրեն: Փաստորեն լրիվ հակառակ պատկերն է` եթե գործող նախագահը այդքան ամուր էր իր դիրքերում ինչու էր այս երկարաշունչ օրինախախտ գործընթացը: Իսկ եթե նախագահն այդչափ թույլ էր, որ կարիք կար նրա դիրքերն ամրապնդելու, ապա բնական հարց է առաջանում, ինչու էր թույլ եւ երբ թուլացավ, երբ 2007թ-ին նրա ղեկավարած կուսակցությունը իր հավաքած ձայների քանակով դարձավ խորհրդարանական մեծամասնություն, 2008-ին Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում հենց առաջին փուլում, 2009-ին նրա ղեկավարած կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ Երեւանի ավագանու ընտրություններում:
Այո, ստորագրած փաստաթուղթը պայմանագիր չէր` այլ “բարի ցանկությունների” բառակույտ, մանավանդ այդտեղ բացակայում էր գալիք ընտրությունների կեղծիքների դեմ համատեղ պայքարին միտված ոևեւէ միտք: Այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ էր ԲՀԿ առաջնորդը խոսում մրցակցային պայմաններում անցկացվելիք ազատ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ստացվում է վարչակազմի անհանգստության հիմանական սկզբնաղբյուրը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերջին նախադասությունն էր, որտեղ խոսվում էր ապագա ընտրությունների արդարացի անցկացման հրամայականի մասին, իսկ արդար ընտրությունների պարագայում մենք` ընտրողներս գոնե լավ գիտենք, թե ում կտանք մեր ձայները, որը հաստատ այօրվա վարչակազմինը չի լինի:
Ստացվում է, որ անցած 20 տարիների ընթացքում վարչակազմի կողմից կրկնվում է նույն սխալ քաղաքականությունը մրցակից կուսակցությունների հանդեպ, այն է` չեզոքացնել, ստորացնել, պառակտել, սեւ քարոզչություն իրականացնել եւ հնարավորության դեպքում ամբողջությամբ վերացնել մրցակից քաղաքական կազմակերպությանը, փոխանակ առողջ մրցակցություն ծավալել հանդուրժողականության շրջանակներում, որն էլ հանդիսանում է քաղաքական համակարգի զարգացման միակ ուղին: Բոլորին է անհրաժեշտ, որպեզի մրցակից կազմակերպությունը լինի կայացած ու ուժեղ: Սա միայն քաղաքականության մեջ չէ, այլ բնության հիմնական օրենքներից է: Նույն էր կացությունը ՀՀՇ-ի վարչակազմի տարիներին: Նույնը կրկնվեց, երբ Վազգեն Սարգսյանը գլխավորեց Հանրապետական կուսակցությունը: Կարեն Դեմիրճյանի քաղաքական ասպարեզ վերադառնալով հանրապետականները ստիպված եղան “ընկերանալ” նրանց հետ, քանի որ մրցակցության պարագայում տանուլ էին տալու “խաղը”:
Հեռու լինելով խոհափիլիսոփայական վերլուծություններ անելու մտադրությունից, ցանկանում էի աղմուկ հանած վերջին զարգացումների մեջ գտնել ժողովրդի շահը ու դերակատարությունը, որը այդպես էլ չգտա: Ստացվում է քաղաքական սիմբիոզ հադիսացող կոալիցիայի կողմից շրջանառության դրած հուշագիրը մարտահրավեր է հանրությանը, որի տեքստի մեջ բացահայտ ասվում է, որ բացառվում է որեւէ առաջընթաց մեր երկրում, քանի որ վերջիններս շարունակելու են իրենց ազգավեր գործունեությունը եւ դրան մասնակից են դարձնելու ԲՀԿ–ին:
Բոլորիս համար էլ պարզ է, որ քաղաքականության մեջ այն ինչ արհեստական է, չկա գաղափար եւ նվիրվածություն` երկար կյանք ունենալ չի կարող:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի`
Հարություն Առաքելյան
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը