Posts Tagged ‘garegin’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Friday, March 25, 2011 12:04 - 0 Comments
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ: Քանդակագործ Թոքմաջյանը գայթակղված «կղերականի առնականությամբ» պատմական դեմքեր և դեպքեր է կեղծում սերունդների համար:
Օշականի դպրատան բակում Կճոյանի դիմագծերով Մեսրոպ Մաշտոցի քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը
Մարտ 23, 2011 | 13:44
Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը:
Բացի այդ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատան ներսում տեղադրված է քանդակ, որում եւս Մաշտոցը Կճոյանի դիմագծերով է: Այս հուշարձանը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հեղինակել է դեռ 10 տարի առաջ եւ չի հասկանում իր այդ ստեղծագործության շուրջ Կճոյանի անձի պատճառով մամուլի բարձրացած աղմուկը։ Այս մասին արվեստագետն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Այդ քանդակի մտահղացումը կար դեռ Գարեգին Ա կաթողիկոսի ժամանակներից։ Նա ինձ պատվիրեց նմանատիպ մի գործ ստեղծել եւ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդն էր ու նրա դիմագծերի մեջ ես տեսա ինձ ոգեշնչած հայկական առնականությունը, որոշեցի Մեսրոպ Մաշտոցի քանդակը պատկերել հենց նրա դիմագծերով։ Գիպսե քանդակում Սահակ Պարթեւ կաթողիկոսին պատկերեցի Գարեգին Ա կաթողիկոսի դեմքով, իսկ ահա Վռամշապուհ արքային՝ մեր բակում ապրող մի շատ լավ երիտասարդի դիմագծերով։ Այնպես որ, բոլոր կերպարների համար էլ իրական դեմքեր եմ վերցրել։ Հետո որոշեցինք գիպսե քանդակը բրոնզից ձուլել, սակայն որոշումն անհետեւանք մնաց։ Հիմա չեմ կարող հասկանալ, թե խնդիրն ինչո՞ւմն է, անընդհատ զանգում են ինձ, Կճոյան, հա Կճոյան։ Եթե նրա հետ կապված խնդիրներ կան, ես ի՞նչ կապ ունեմ»,- ասաց քանդակագործ Թոքմաջյանը:
«Այստեղ ուրիշ խնդիր կա. Կճոյանը թանկարժեք մեքենա է վարում, իբրեւ այդ մեքենան եւ Մեսրոպ Մաշտոցն իրար չեն բռնում: Հա կարող է չեն բռնում, բայց հո Կճոյանը Մեսրոպ Մաշտոցը չէ՞»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը՝ ավելացնելով, որ Գարեգին Ա կաթողիկոսի մահից հետո դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի առանձին տուֆե քանդակի համար իրեն տարիներ առաջ վճարել է հենց Կճոյանը։
Հարցին, թե դպրատանը տեղադրված արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրի՞ն էլ 10 տարվա վաղեմություն ունի, արվեստագետն ասաց. «Այո, դա այն ժամանակ էր, երբ նա Արագածոտնի թեմի առաջնորդն էր»։
Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղադրված է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կիսանդրին: Մեկ այլ քանադկում արքեպիսկոպոսը «մարմնավորում է» Մաշտոցին եւ կանգնած է Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի կողքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թանկարժեք «Բենթլի» է ձեռք բերել: Ինքը՝ Կճոյանը արձագանքել էր, որ այդ մեքենան իրեն նվիրել է իր սանիկը:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը