Posts Tagged ‘edvard mirzoyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, April 11, 2009 14:20 - 1 Comment
ՄԵՐ ՕՐԵՐԻ ՏՐԱԳԻՍԻՄՖՈՆԻԱ
Պատմում է ՀՀ և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ (»Փայտփորիկ»)
Վաղամեռիկ ,շնորհաշատ բանաստեղծ Սեյրան Հովակիմյանի տեքստով քառաձայն
երգչախմբի համար գրված իմ«ԲԵՐՔԻ ՏՈՆ» Կանտատը(առանց նվագակցության,1981թ.) քննություն էր բռնել Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-ատլանտյան գոտու
երկրները ներկայացնող կոմպոզիտորների Երաժշտական փառատոնի(ACMF 2009),մաս
նակցությանը,որին եւ հրավիրված էի(տասներկու երկրների հիսուներկու հեղինակներ):
Մեկնումիս ճանապարհն անցնում էր Թել Ավիվ-Ստամբուլ-Սեուլ չվերթով,իսկ Սեուլից
ավտոբուսով՝ ԹոնգՅոնգ՝ հրաշալի,ծովը յուր մեջ ներգրավված Մարինա Րեսորտ հանգս տավայր,որտեղ եւ հանգրվանել էին փառատոնի մասնակից հեղինակներն ու հյուրերը (չորս օր հետո փառատոնը շարունակվեց Սեուլում):
Անգլերեն չիմանալս մտահոգությանս պատճառն էր՝ գնում էի երկիր,որտեղ հայերեն չեն
խոսում(դեռ),բացի դրանից,անհրաժեշտ էր նախապես լրացնել փառատոնին վերաբերյալ կազմակերպչական բնույթի մի շարք փաստաթղթեր,ներառյալ Կանտատիս տեքստի հա մառոտ բովանդակությունը:Օգնության հասան armtown.com(«Հայտ պարկի»Ն.Ա.) ընթեր ցող քննարկողները՝ Հայաստանից,ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից ,Կորեայից,իսկ կանադաբնակ Հրայր Թադեւոսյանը թարգմանեց նաեւ ինձ մտահոգող մի շարք հարց ու պատասխաններ, որոնք կարող էին ինձ պետք գալ ըստ հավուր պատշաճի(ախ այս հայե րը՝ եթե պետք եղավ մեկը մյուսի «մեջքին կանգնել»՝ ամրությանը, բետոնե պատը կնախան ձեր…):Բոլորին խոնարհաբար շնորհակալ եմ…:
Ի դեպ՝ ճանապարհի մասին՝
Խոստովանվեմ,որ նյութական առումով այն իմ ուժերից վեր էր,ուստի,դիմեցի Իսրայելի ԱԳՆ մշակույթի բաժին,նրանց խորհրդով՝ Կորեայում Իսրայելի դեսպանության մշակույ թի կցորդին,հետո,Իսրայելի Նախագահ Շ.Պերեսին,եւ վերջապես Հայֆայի քաղաքագլխին՝ վերջիվերջո փառատոնում Իսրայելն էի ներկայացնելու(վկա է Աստված՝ ես մեղավոր չեմ…):Բոլորը գլխիս տակ«փափուկ բարձ» դրեցին:Իսկ երբ որոշեցի այնուամենայնիվ մեկ նել,հետաքրքրվողներին պատասխանեցի,որ ինձ, իմ խնդրանքով նեցուկ է եղել Հայաստա նի Նախագահը:Հրեա գործընկերներս ու հարեւաններս աջակցելով մտքիս, գովասանքի խոսքեր շռայլելով Հայաստանի Նախագահի հասցեյին,նաեւ նկատեցին, որ նա բացի մշա
կույթից, օգնում է նաեւ սպորտին եւ հիշեցին նրա, շախմատի դրեզդենյան օլիմպիադայի «ձիու քայլը»:Ես հպարտ էի…:Մեկնումիցս առաջ զանգահարեցի Երեւան, իմ Հոգեւոր Հորս,
Մեծ Մարդ ու Քաղաքացի Էդվարդ Միրզոյանին,ստանալով նրա հայրական եւ մասնագի տական օրհնանքը…
ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
…Դեռ Թել- Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի թռիչքի մեր բաժնում նկատեցի «շեղ աչքերով»մարդկանց՝ կռահեցի,մեկնում են Սեուլ:«Ձեռք ու ոտքի շարժումներով»,մի քիչ էլ Հրայրի տված ունեցածս կոնսպեկտների շնորհիվ հասկացա,որ մեկնողները իրոք կորեա ցիներ են,ուստի հայցեցի նրանց հնարավոր օգնությունը Սեուլի օդանավակայանի համար: Նրանցից,խմբի ղեկավարը, սիրով հանձն առավ ինձ օգնել:Ես էլ,ի նշան շնորհակալության, նրան տվեցի իմ այցետոմսը:Լուռ նայլուց հետո,դիմելով իր գործընկերներին բարձրաձայն կարդաց անուն ազգանունս եւ Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ լինելս:Համաձայն կորեացիների ժպտերես դեմքերի՝ զիս ներկայացնելը ընդունվել էր գոհունակությամբ:Երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Սեուլի Ինչեոն օդանավակա յանում,արդեն ծանոթ ուղեկցողիս առաջնորդությամբ անցա բոլոր ետթռիչքյան ծառայութ յուններով,ներառյալ,ստորգետնյա գնացքով դեպ ուղեբեռների ստացման բաժին, որից հե տո պետք է ավտոբուսով ճանապարհեի դեպի ԹոնգՅոնգ տանող «Սեուլ ճեպընթաց» ավտոբուսի կայանը: Եվ չնայած փառատոնի կազմհանձնաժողովից ինձ մոտ եղած դեպի
«Սեուլ ճեպընթաց»ավտոբուսի կայանի հստակ ուղեցույցին, ուղեկիցս,այնուամենայնիվ, ավելի ապահովության համար, հետաքրքրվեց տոմսարկղային ծառայության աշխատակ ցից, թե ԹոնգՅոնգ հասնելու համար որ ճանապարհն է ավելի հարմարը:Արդյունքում… շեղ վեցինք իմ մոտ եղած ուղեցույցից եւ տոմս գնելով սպասեցի դեպի Սեուլի այլ ավտոկա
յան տանող ավտոբուսի կանգառում: Բաժանումից առաջ հոգատար ուղեկիցս ինձ տվեց յուր այցետոմսը ասելով,որ որեւէ հարցի դեպքում իսկույն զանգահարեմ իրեն:Խոնարհ շնորհակալություն հայտնելուց եւ բաժանումից հետո սպասեցի կանգառում մոտ քսան րոպե եւ հանկարծ տեսնեմ վազքով ինձ է մոտենում ուղեկիցս՝ ձեռքին բռնած նոր տոմսով: Նա վերցրեց ձեռքիցս նախապես գնած տոմսը,հանձնեց նորը,եւ շտապ շտապ առաջնորդեց ինձ ավտոբուսի այն կանգառը ,որը լրիվ համապատասխանում էր փառատոնի կազմհանձ նաժողովից ինձ մոտ եղած ուղեցույցի ծրագրի հետ:Ամեն ինչ դրված էր իր տեղը,իսկ ես ապշահար էի ուղեկցիս՝ օտարիս հանդեպ ունեցած անչափ հոգատար եւ հարազատ վերա բերմունքից…
ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
…Իսկ մինչ այդ՝ Թել Ավիվից դեպ Ստամբուլ թռչող ինքնաթիռում կողքիս աթոռը ազատ էր:Հաջորդ աթոռում տեղավորված մի 22-25 տարեկան երիտասարդ աղջիկ թուրքական թարմ թերթ էր ընթերցում:«Աչքի տակով»նկատել էի նրա դեմքի անբավարար արտահայ տությունը կարդացածից,եւ քանի որ ընթրիքն արդեն մատուցված էր,«մի մի թաս էլ»ըմպել էինք(ես՝ գարեջուր,նա՝ գինի),«քեֆս մի քիչ լավ»համարձակվեցի հարցնել արդյոք կա՞ պրոբ լեմ:Պարզվեց, նրան անհանգստացրել էր աթաթյուրքյան թեքումով(իր խոսքերն են), գենե րալների եւ գործող վարչապետ,իսլամիստ Էրդոհանի միջեւ առաջացած լարված հարաբե րությունները:
Օգտվելով հանգամանքից,որ մեր հարեւան մյուս ուղեւորը թուրքական ծագումով իսրա յելցի հրեա էր,ապա,սրան գումարած նաեւ իմ թուրքական «որոշ պահուստը»,համարձակ մտա հարեւանուհուս հետ երկխոսության մեջ:Մասնավորապես, նկատելով,որ իր համա կրանքը դեպ գեներալներն էին,աստիճանաբար «քիթս մի քիչ խոթելով»թուրքական քաղա քականության մեջ, նյութը զարգացնելով,հարեւան թրքախոսիս շնորհիվ հարցրեցի թրքու հուն «իսկ հայտնի՞ է քեզ արդյոք որեւէ բան 1915թվի հայոց ցեղասպանության մասին»: Նա լրջացավ եւ խորհրդավոր պատասխանեց«այո», հաստատելով նաեւ իր այոն գլխի շարժու մով:Իսկ ի՞նչ գիտես դու,զարգացնելով խոսակցությանս միտքը հարցրեցի նրան: «Եթե ես պատմեմ այն,ինչ եղել է,մարդու մազերը կարող են սպիտակել»ասաց զրուցակիցս: Իսկ որտեղի՞ց են քեզ հայտնի եղելությունը,չէ որ դու երիտասարդ ես,-հարցրեցի՝ էլ ավելի խորանալով «գործի մեջ»:Իմ մեծ հայրս (պապս)… հայ է,-տխուր եւ մտազբաղ ասաց նա…: Շանթահար եղա,մի կերպ զսպելով հուզմունքս,որը սակայն չվրիպեց խոսակցուհուս հայացքից.աչքերս էին մատնել…:Հետո շրջազգեստի տակից հանեց եւ ցույց տվեց խաչը, ասաց նաեւ անունը՝ Ֆրանչեսկո:Ես նրան տվեցի այցետոմսըս եւ բացատրեցի, թե ուր եմ մեկնում:Կարդաց,տվեց իր հեռախոսի համարը եւ խնդրեց, վերադարձիս,(Ստամբուլում), զանգահարեմ իրեն,եւ ավելացրեց,-ես քեզ պիտի տանեմ հայկական ռեստորան: Երբ մեր ինքնաթիռը վայրեջք կատարեց Ստամբուլում(ես դեռ պիտի շարունակեյի դեպ Սեուլ), հրաժեշտին ասաց,-«պաչիկլար»(պաչիկներ-համբյուրներ)…
Ստամբուլ-Սեուլ չվերթի ինքնաթիռում երկար խորհում էի մեր հանդիպում զրուցի մասին.
Օ Տեր Աստված,այս ինչ ես արել.ազգը կոտորվել,աշխարհով մեկ ցրվել եւ ինչ ինչ պատա հականության,կամ բախտ-ճակատագրի հեգնական խաղերի շնորհիվ տարաբախտները ինքնաթիռում են հանդիպում:Իսկ գուցե համբարձվե՞լ են ցեղասպանության անմեղ զոհերի
հոգիներն ու ուրվականների պես հետեւում են թուրքական յաթաղանից մազապուրծ եղած ների սերնդին՝ հիշեցնելով նրանց դաժան կատարվածն ու իրողությունը…Մեղա քեզ, մեղա…
ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
…Մարտի 29ին ԹոնգՅոնգի Արվեստի շքեղ պալատի համերգային Մեծ դահլիճում, Լեհաս տանի Ռադիոյի հանրահայտ երգչախմբի կատարմանբ հնչեց իմ «ԲԵՐՔԻ ՏՈՆ» Կանտա տը՝… հայերեն:Ես գիտեմ,որ համեստությունը լավ բան է,բայց դե կեղծ համեստությունն էլ «մի բան չէ»,միայն ասեմ,որ վերադարձիցս հետո զանգահարելով Երեւան՝ Էդվարդ Միրզո յանին,«զեկուցեցի»,որ հայ կոմպոզիտորական դպրոցի պատիվը բարձր է պահված:Ես ունե յի այդ իրավունքը,քանզի,նախ՝ դիրիժյորի ընտրությամբ գործս հնչեց համերգի վերջում («գործից»հասկացողները գիտեն թե դա «ինչ է նշանակում»),բացի դրանից՝ կատարողներն ասացին «կանատատա սուպեր»(ամենաճիշտը կատարողներն են),եւ կատարումից հետո շատերը լուսանկարահանվեցին ինձ հետ,երգչախմբի Տնօրեն, Լոզանի Երաժշտական Ակա դեմիայի պրոֆեսորը եւս ասաց իր գոհունակության «մի քանի խոսքերը»,նույնը եւ հանրա հայտ դիրիժյոր Պյոտր Սուտկովսկին, թողնելով պարտիտուրիս վրա իր գոհունակության հուշ տողերը:Ես հիացած էի երգչախմբով,որոնք ամբողջ ստեղծագործությունը(հինգ մա սից) կատարեցին առանց ընդմիջման, այսինքն մասերի միջեւ չստանալով նախնական հնչողության օգնությունը,որը սովորաբար կամ հուշում է խմբավարը մրմնջալով,կամ էլ այն հնչեցնում է դաշնամուրի օգնությամբ: Համերգի երկրորդ բաժնում,փառատոնի ծրա գրից դուրս երգչախումբը «զարգացրեց»իր հաջողությունը,կատարելով արդի կոմպոզիտոր ների,մասնավորապես հայաստանյան երաժշտասերներին քաջ հայտնի Ք. Պենդե րեցկու երկու գողտրիկ խմբերգերը,դրանով իսկ երջանկություն պատճառելով զիս,հնչվելու հայուհի տատիկի թոռ, Մեծ Մայեստրոյի հետ նույն համերգում:Նաեւ լուսանկարս զետեղ ված էր փառատոնը լուաբանող գեղեցկակազմ գրքի այն էջում,որտեղ եվ Պենդերեցկու նկարն է, կենսագրությունով եւ ստեղծագործության բովանդակությամբ հանդերձ,ընդ որում վերջինը՝ անգլերեն եւ կորեերեն…Կանտատան ջերմ ընդունվեց նաեւ փառատոնին մասնակից կոմպոզիտորների կողմից.շնորհավորանքներ էի ստանում անգամ Սեուլ տեղա փոխվելուց հետո…Ես երջանիկ էի եւ մտքումս շնորհակալությունս հայտնեցի իմ ուսուցիչ ներ Գրիքոր Եղիազարյանին եւ Գրիքոր Հախինյանին(նրանց հիշատակին նվիրված թիվ 4 Լարային քառյակիս առաջին կատարումը տեղի ունեցավ Հայֆայում 28.02.09ին),հայ կոմ պոզիտորական դպրոցին եւ նրան ծնող ու սնող հայ ժողովրդական երգ երաժշտության ակունքներին՝ Մեծն Կոմիտասով հանդերձ…(ստեղծագործությանս հաջողության գրավա կանը նաեւ նշածս արժանիքների ներկայությունն էր,որը կտրուկ տարբերվում էր ուրիշ
ներկայացված հեղինակների գործերից,ոճից…):
ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
…Վերադարձիս,Սեուլի օդանավակայանի տոմսերի գրանցման բաժնում ծագած հարցի պատճառով,օգնության խնդրանքով դիմեցի հարեւան պատուհանի մոտ գրանցման հերթի սպասող մի խումբ թուրք անձանց խմբի ղեկավարի օգնությանը,որը լսեցի,ժիր անգլերեն
էր խոսում:Բարեկիրթ էր եւ համակրելի:Սիրով օգնեց:Երբ բարձրացանք նախաթռիչքային բաժին,մեր խոսակցությունը եւս մի քիչ շարունակվեց(իմ կոտրած թուրքերենով)եւ ի նշան երախտագիտության, նվիրեցի նրան իմ այցետոմսն ու …դանդաղ հեռացա:Իմ կողմից ամեն ինչ «հաշվված էր»՝ դա ոչ թե այցետոմս էր,այլ «Տրոյական ձի»,որի երկու կողմերում անգլե րեն եւ եփրայերեն գրված են իմ տվյալները,ընդ որում,եփրայերեն տեքստը՝ Հայֆայի ծո վափնյա գեղատեսիլ ֆոնի վրա,իսկ անգլերենը…Արարատ լեռան փռված տեսադաշտով:
Դանդաղ (դիտավորյալ)քայլ առ քայլ հեռանալով երիտասարդից եւ նրան շրջապատող խմբից,անսպասելի շրջվեցի եւ նկատեցի,թե ինչպես բոլորի հայացքը ուղղված էր դեպ ինձ:
Մարտահրավերը նետված էր:Քայլի հերթը իրենցն էր,քանզի«գնդակը գտնվում էր նրանց կիսադաշտում»:Մտածեցի՝կամ ցուցադրաբար կպատռի,կամ կոպտաբար կշպռտի երեսիս, կամ էլ լավագույն դեպքում պիտի հարցնի,«իսկ ինչու մեր Արարատի ֆոնի վրա» (գրված էր Նուբար Ասլանյան,կոմպոզիտոր,Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ):Ես աստիճանաբար մոտենում էի իրենց:Քար լռություն էր:Հաղթել էր բանականությունը…
ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
…Հարգելիներս,գիտեմ,շատ խոսեցի,բայց եւ այնպես ունեմ մեծ խնդրանք:Կուզեմ սրանով իմ հոգաչափ շնորհակալությունը հայտնել ԿՈՐԵԱ երկրին,նրա ժրաջան,անչափ հարգալից,նրբազգաց, մարդասեր ու մարդա մոտիկ ժողովր դին, (ձեռքիցս բռնած տանում ցույց էին տալիս հարցումիս վայրը),Փառատոնի կազմակեր պիչներին,(ինչպես էին ինձ շրջապատել հոգատարությամբ՝ թեթեւաց նելու համար անգլե րեն չիմանալուս պատճառով իմ ճնշվածությունը,իսկ ստեղծագործութ յանս կատարվելուց հետո՝ հատկապես),այնքան հոգատար ու նրբազգաց ուղեկցիս՝ MIKO INDUSTRIAL CO. LTD Պրեզիդենտ Ջին Հո Լի-ին,(որ ետ վերադարձավ,որպեսզի ուղղի թյուրիմացության պատճառով ինձ սխալ ճանապարհի վրա հանելը),Հայ երգի Կամերային երգչախմբի 1981 թվի անդամներին եւ շնորհաշատ խմբավար Հարություն Թոփիկյանին (փառատոնի նախ նական քննությանն,պարտիտուրիս հետ մեկտեղ ուղարկել էի նաեւ երգչախմբի ֆոնդային ձայնագրությունը՝ համաձայն փառատոնի կանոնաշարի), Լեհաստանի Ռադիոյի Երգչա խմբին՝ հանրահայտ խմբավարով եւ տնօրենով հանդերձ,եւ վերջապես թուրք առաքինի երիտասարդին, որը հերոսաբար եւ գիտակցորեն,(ըստ երեւույթին),ընդունեց իմ քայլը:
Շնորհակալ եմ բոլոր,բոլոր,բոլորից…
Անկեղծ հարգանքներով՝ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:Ապրիլ 06.09:
Հ.Գ.
Ֆրանչեսկոյի հետ չհանդիպեցինք:Խիստ զբաղված էի,հոգնած ու անքուն(12ժամյա թռիչքից հետո),իսկ դեպ Թել Ավիվ թռչող ինքնաթիռի ժամը մոտ էր…:Կզանգահարեմ Հայֆայից…
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը