Posts Tagged ‘ara papian’
ԼՐԱՀՈՍ - Saturday, November 19, 2011 16:07 - 3 Comments
Խաչակիր Պապյանը խորտակում է մասոն Վիլսոնի իր կողմից չծակված «Ռիչարդսոն» պատմանավը…
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի կողմից
Հայաստանի մանդատի քննարկման իրավական հետևանքների
և հարակից հարցերի շուրջ
“Ինչո՞ւ Վիլսոնը, որ գիտեր, որ իր սենատը երբեք չի ընդունիր
մանդատը, ըսավ այո, ես կփորձեմ:” Ռիչարդ Հովհաննիսյան,
Երևանի պետական համալսարան, 18 նոյեմբերի, 2011թ.
Այն, որ ԱՄՆ սենատը մերժելու էր Հայաստանի մանդատի ստանձնումը՝ ակնհայտ էր բոլորին, թերևս առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Փորձառու և խորագետ իրավաբան Վիլսոնի համար պարզ էր, որ անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում բացակայում էր իրավական հիմքը, որը Միացյալ Նահանգներին թույլ կտար ստանձնել Հայաստանի մանդատը, քանի որ մանդատային համակարգը խարսխված էր Ազգերի լիգայի կանոնադրության (The Covenant of the League of Nations) 22-րդ հոդվածի վրա: Այսինքն, միայն այն երկրներն էին կարող ստանձնել որևէ մանդատ, ովքեր մինչ այդ արդեն ընդունել էին հիշյալ Կանոնադրությունը կամ համընթաց պիտի ընդունեին: Ըստ այդմ, քանզի ԱՄՆ սենատը մինչ այդ հավանության չէր արժանացրել Ազգերի լիգայի կանոնադրությունը, (այն է՝ Վերսալի պայմանագիրը, որի անքակտելի առաջին մասն էր [1-30 հոդվածներ] հենց խնդրո առարկա կանոնադրությունը) ցանկության դեպքում անգամ, իրավական հիմքերի բացակայության պատճառով, չէր կարող ստանձնել Հայաստանի մանդատը:
Հետևաբար, ինչո՞ւ էր Վիլսոնը 1920թ. մայիսին սենատ բերում Հայաստանի մանդատի հարցը, ինչո՞ւ էր հարվածի տակ դնում սեփական վարկը: Այդ քայլը բացատրել “պատմության մեջ բարի գործ կատարած մարդու անուն թողնելու” ցանկությամբ առնվազն անհամոզիչ է: Ընդհանրապես, Վիլսոնը պատմության մեջ մնալու առումով հայերի հույսին չէր, քանի որ Ազգերի լիգայի գաղափարի ջատագովության համար արդեն իսկ արժանացել էր 1919թ.-ի Նոբելյան խաղաղության մրցանակին:
Մինչև բուն պատասխանին անդրադառնալը անհրաժեշտ է մի հստակեցում ևս: Մանդատի մերժումը վնասելու էր Վիլսոնի հեղինակությանը, բայց ոչ՝ հայերի անվտանգությանը, ինչպես ներկայացնում են ոմանք: ԱՄՆ-ն Առաջին աշխարհամարտի ժամանակ պատերազմի մեջ չէր եղել Օսմանյան կայսրության հետ: Հետևաբար, հայերին պաշտպանելու համար Սենատը, համաձայն ԱՄՆ սահմանադրության I հոդվածի 8(11) կետի, նախ պիտի պատերազմ հայտարարեր Օսմանյան կայսրությանը: Մի բան, որը բացառվում էր սկզբունքորեն: Դրա մասին գիտեին բոլորը՝ և՜ հայերը, և՜ թուրքերը, հետևաբար մանդատի մերժումը որևէ նոր իրավիճակ չէր ստեղծում: Այս եզրակացության օգտին է խոսում նաև այն փաստը, որ քեմալականները Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումն սկսեցին ոչ թե մանդատի մերժումի լուրն առնելուն պես (իսկ մանդատը սենատի կողմից մերժվել է 1920թ. հունիսի 1-ին),[1] այլ բոլշևիկների հետ 1920թ. օգոստոսի 24-ի փոխօգնության գաղտնի համաձայնագիրը կնքելուց հետո միայն:[2]
Հիմա անդրադառնանք բուն հարցին՝ ի վերջո ինչո՞ւ էր Վուդրո Վիլսոնը, ով ծանր առողջական վիճակի պատճառով հետզհետե կորցնում էր իր քաղաքական կշիռը, չարդարացված հարվածի տակ դնում իր վարկը: Իսկ միգուցե այդ քայլն արդարացվա՞ծ էր, և նպատակը ոչ թե մանդատի ընդունումն էր, այլ այդ հարցի ինքնին քննարկումը:
Հիշենք ինչ վիճակ էր տիրում 1920թ. մայիսին Հարավային Կովկասում: Բոլշևիկյան 11-րդ բանակը 1920թ. ապրիլի վերջին արդեն գրավել էր Ադրբեջանը: Մայիսին Հայաստանում առաջին հեղաշրջման փորձն էր արվել: Անկախ Հայաստանի օրերը հաշված էին: Ժամանակի ամերիկյան դիվանագիտական գրագրությունը միանշանակորեն ցույց է տալիս, որ ամերիկացիները լիովին տեղեկացված էին ստեղծված իրավիճակի մասին: Չկար որևէ ուժ, որն ի վիճակի լիներ դիմակայելու բոլշևիկաքեմալական հարձակմանը Հայաստանի Հանրապետության վրա: Միայն անսպասելի ռազմական զարգացումները լեհական ճակատում հետաձգեցին Հայաստանի վրա հարձակումը: 1920թ. ապրիլ-մայիսի լեհական հակահարվածը բոլշևիկներին ստիպեց հիմնական ուժերը տեղափոխել Արևմտյան ճակատ: Իսկ քեմալականները միայնակ չհամարձակվեցին հարձակվել Հայաստանի վրա, քանի որ հայկական բանակը ապրիլ-մայիսին դեռևս բավարար չափով չէր բարոյալքվել բոլշևիկյան պրոպագանդայի քայքայիչ ազդեցության տակ:
Վուդրո Վիլսոնն իրատես քաղաքական գործիչ էր և ստեղծված իրավիճակում նրա գործողությունները հետապնդում էին հիմնականում մի նպատակ՝ հնարավորինս ստեղծել և կայացնել Հայաստանի Հանրապետության իրավունքների մնայուն և անսասան իրավական հիմքեր, այն հույսով, որ մի օր Հայաստանի Հանրապետությունը կվերագտնի իր անկախությունը և կկարողանա սեփական իրավունքներին տեր կանգնել՝ ապավինելով նշյալ հիմքերին: Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի կայացումը հայոց պետականության գոյության թեկուզև վերջին օրերին (22 նոյեմբերի, 1920թ.) և հատկապես այդ վճռի կնքումը Միացյալ Նահանգների պետական մեծ կնիքով:
Վուդրո Վիլսոնը նախագահ լինելուց առաջ, բառիս բուն և փոխաբերական իմաստով, նախ իրավագետ էր: Նա ԱՄՆ նախագահներից միակն է, որ գիտական աստճան ունի՝ այն էլ իրավագիտության դոկտորի կոչում: Որպես իրավագետ՝ Վիլսոնը լավ հասկանում էր, որ սենատում Հայաստանի մանդատի հարցի մուտքագրումը և քննարկումը պիտի սենատի մակարդակով և նրա կողմից ամրագրի այն դրույթները, որոնց վրա խարսխված է մանդատային համակարգը և որոնց հիման վրա մանդատի հարցը ենթակա է քննարկման: Արդեն վերը նշել էինք, որ ընդհանրապես մանդատների համար հիմք էր հանդիսանում Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածը: Այդ հոդվածը մասնավորապես արձանագրում է, որ մանդատները հաստատվում են “այն գաղութների և տարածքների վրա, որոնք վերջին պատերազմի հետևանքով դադարել են լինել այն պետությունների գերիշխանության տակ, որոնք նախկինում կառավարել են դրանք”: (To those colonies and territories which as a consequence of the late war have ceased to be under the sovereignty of the States which formerly governed them.)
Այսինքն, մանդատ կարելի էր հաստատել միայն այն “գաղութների և տարածքների” նկատմամբ, որոնց վրայից արդեն իսկ վերացված էր նախկին գերիշխանությունը: Այսինքն, ԱՄՆ Սենատը, 1920թ. մայիսին քննության վերցնելով Հայաստանի մանդատի հարցը, այդ իսկ գործողությամբ, անկախ քվեարկության ելքից, հաստատում էր այն իրավական փաստը, որ խնդրո առարկա տարածքի վրայից վերցված էր թուրքական գերիշխանությունը (sovereignty): Հակառակ պարագային սենատը իրավասու չէր քննարկելու որևէ երկրի գերիշխանության ներքո գտնվող տարածքի կարգավիճակի հարց: Հիշյալ 22-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը մասնավորեցնում է, որ մանդատային համակարգը վերաբերում է նաև “որոշակի համայնքների, որոնք նախկինում պատկանել են Թուրքական կայսրությանը” (Certain communities formerly belonging to the Turkish Empire): Այսինքն, հստակեցված է երկու դրվագ. առաջինը՝ մանդատային համակարգը վերաբերում է նաև “Թուրքական կայսրությանը”, և երկրորդ՝ Ազգերի լիգայի կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից (10 հունվարի, 1920թ.) և դրա հետևանքով, խնդրո առարկա տարածքների վրայից վերցված էին “Թուրքական կայսրության” տիտղոսն ու գերիշխանությունը (title and sovereignty) = “նախկինում պատկանել են Թուրքական կայսրությանը” (formerly belonging to the Turkish Empire) :
Ամփոփելով կարող ենք ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի մանդատի հարցի առաջադրումը, այնուհետև դրա քննարկումը և քվեարկությունը ԱՄՆ սենատում, անկախ քվեարկության ելքից, խնդրո առարկա տարածքի վրա թուրքական գերիշխանության բացակայության փաստի ամրագրում էր սենատի կողմից:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար,
18 նոյեմբերի, 2011թ.
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ՀԵՏ: (TV) part-2
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ՀԵՏ:(TV) Part-1
- Իննսուն տարվա մոլորություն կամ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ
- Իննսունամյա մոլորություն կամ,… Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ:
- ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ բաց նամակը ՀՀ “արտաքնոցի նախարար” Նալբանդօղլուն(Վերնագիրը պարզապես հասարակական զայրույթ է և կապ չունի նամակի բովանդակության հետ)
- ԲԱԽՏՈՐՈՇ ճԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌՋԵՎ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը