Posts Tagged ‘antinyan’
ԼՐԱՀՈՍ - Thursday, December 1, 2011 12:37 - 4 Comments
Ֆաքսախեղդ, վախեցած Վարչապետը հրամայեց. «Կեղտաջուրը և քաքաջուրը միանան՝ ընդդեմ պարզաջրի»:
Էդվարդ Անտինյանի ու Հակոբ Ավետիքյանի ղեկավարած ռամկավար կուսակցությունները միավորվեցին
Էդվարդ Անտինյանի գլխավորած ՀՌԱԿ եւ Հակոբ Ավետիքյանի գլխավորած Արմենական-ՌԱԿ կուսակցությունները միավորվում են: Այս կապակցությամբ երկու կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որում, մասնավորապես, ասվում է.
«Արդեն տեւական ժամանակ է, որ Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է հայ ժողովրդի քաղաքական պատմության հնագույն-ավանդական կուսակցության համար: Հետեւաբար ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանալով Ռամկավար Ազատական գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները, հայտարարում են, որ.
1. սկսում են միավորման գործընթաց, որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը եւ ստեղծել մեկ միասնական կուսակցություն,
2. կազմում են կուսակցությունների միավորման գործընթացի տեխնիկական եւ հարակից խնդիրները կարգավորող ժամանակավոր հանձնախումբª երկու կուսակցությունների ատենապետերի ղեկավարությամբ,
3. կոչ են անում ՀՀ-ում բնակվող բոլոր կուսակցական ընկերներին եւ կառույցներին` սատարել, նպաստել եւ մաս կազմել այս միավորմանը,
4. կարեւորելով ՌԱԿ սփյուռքյան կառույցների դերը կոչ են անում նրանց` Հայաստանի օրինակով սկսել վերամիավորման գործընթաց, նաեւ դառնալով հայաստանյան կառույցների միավորման ուղղակի մասնակիցն եւ աջակիցը,
5. հրավիրում են նաեւ Հայաստանում գործող լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող կուսակցություններին միանալ այս նախաձեռնությանը:
Հաշվի առնելով, որ միավորումը ենթադրում է պարտադիր ընթացակարգ եւ այն կարող է տեւել որոշակի ժամանակահատված, կողմերը պայմանավորվում են մինչեւ դրա ավարտը մշակել միասնական մոտեցում` թե քաղաքական կուրսի ընտրության, թե այլ կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման եւ թե առաջիկա ընտրությունների հարցում:
Համոզված ենք, որ նախաձեռնության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի իրապես մեկ միասնական եւ ամբողջական Ռամկավար Ազատական կուսակցություն, որը կդառնա 1885-ին Վանում հիմնադրված Արմենական եւ 1921-ին Կ. Պոլսում գաղափարակից կուսակցությունների հենքի վրա միավորված Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության, քաղաքական հավատամքի եւ նրա ավանդույթների շարունակողն ու զարգացնողը ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում»:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը