Posts Tagged ‘AIM’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Sunday, December 9, 2012 19:10 - 4 Comments
Չհավատաս, չկա ոչ մի կուսակցություն, որի համար թանկ լինի գաղափարը…
Սվետլանա Մարգարյանը բարձրացնում է պատմության վարագույրը…
Հարգելի Վահե,
համաձայն իմ բնավորության՝ պետք է լինեմ չափազանց անկեղծ:Ամբողջովին հասկանում եմ քո մտահոգությունը և հավատա՝ նույնիսկ ինչ որ տեղ համարում ճիշտ:
Ես իմ տողերով երբեք նպատակ չեմ ունեցել վիրավորելու պարոն Հայրիկյանին, քանզի նրա սերնդի քաղաքական դեմքերին հիշատակելիս,չեմ մոռացել,որ այդ բոլորի մեջ ամենաբարոյականն էլի Պարույր Հայրիկյանն էր… քաղաքական անբարոյական այն խաղերի մեջ:Իմ գրությամբ երբեք նպատակ չեմ ունեցել նաև ազգի համար այս բախտորոշ օրերին ինչ որ կարծիք ստեղծելու նրա շուրջ,կամ մաս կազմելու որևէ ոհմակի…
Հեռու՜,շատ հեռու եմ այդպիսին լինելուց,թեև շատ են մեր օրերում բորենու հատկություն ունեցողները,ովքեր լռում են,պահ մտնում,երբ միայնակ են և նպաստավոր պահ զգալիս սկսում են ոհմակ կազմել ու վրա տալ և հոշոտել:
Ենթարկվել եմ նման ոհմակի հարձակման,լավ գիտես ինքդ:
Մարդիկ կան,որ մինչ օրս էլ, երբ զրուցում են ինձ հետ ,համոզված պնդում են,որ ես էլի նույնն եմ մնացել՝ ԱԻՄ-ապաշտ ու հայրիկյանապաշտ,եթե այսպես կարելի է արտահայտվել:Քո խոսքերը վերաբերվում են,այսպես ասած՝ կեղտը տանից չհանելուն,,թե դա առանձին,ներքին քննքրկման նյութ է,ինչը ես չեմ էլ փորձում անել:
Տեսնելով,որ պարոն Հայրիկյանը փորձում է նորից իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում,ես գրեցի,ոչ թե ինչ որ քար նետելու նրա ճանապարհին,այլ գրեցի այդ ամբողջը սրտի խոր ցավով միայն,որի մեջ կար նաև ափսոսանք:
Ափսոսանք՝ կորցրածի հանդեպ և խորը ցավ՝ ծնված, մեր՝ ի դերևս ելած երազներից ու ոչնչի հավասարված նվիրումից:ՈՒրիշ ու՞մ պետք է ուղղեի տողերս երբևէ,եթե ոչ պարոն Հայրիկյանին:Եթե հնարավորություն ունենայի առերես զրուցելու նրա հետ, կասեի ավելին և կմանրամասնեի մտքերս ու համոզված եմ նույնիսկ,որ նա կհասկանար ինձ:Հայրիկյանն ինձ համար սովորական մարդ չէ,Վահե ջան,մեկը այն հազարավոր քաղաքական գործիչներից,որոնց գոյությունն չունենալն ավելի բարիք կլիներ,քան թե կան:
Հայրիկյանն ինձ համար մեկն է,ով իր ամբողջ երիտասարդ տարիները անմնացորդ նվիրել է ազգի ազատության պայքարին…Դա չհասկանալ ու
չգնահատել չի կարող կյանքի իմ ճանապարհն անցած մարդը,սա ասում եմ միանգամայն անկեղծորեն և հասկանում նաև ու մանավանդ հավատում,որ եթե լիներ այնպես,որ ժամանակին հաղթանակեինք մենք՝ Հայրիկյանի գաղափարների կրողներս և Հայրիկյանը լիներ երկրի նախագահը,երևի թե մեր երկիրն ուրիշ ուղով կընթանար և այսօր նորից հասած չէինք լինի անդունդի եզրին…
Այս միտքս,եթե ուշադիր կարդաք,իմ տողերում արտահայտել եմ ես մի փոքր այլ կերպ:
Սակայն,այս բոլորով հանդերձ,կուզեի մի ավելի ընդարձակել միտքս:
Վահե ջան,հիշեցնում ես ինձ ԱԻՄ-ը լքելու և ՀՀԿ-ն ձևավորելու այն օրերի մասին և ափսոսանք հայտնում,որ սխալվել ես:
Ես ասեմ ավելին…Դեռ ինձ մոտ է պարոն Հայրիկյանի հրամանի մեկ օրինակը,որը ֆաքսով նա ուղարկել էր ԱԻՄ 1990 թվականի մարտի վերջերին և որը Սուսաննա Ավագյանն ընթերցեց ԱԻՄ-ի հատուկ ժողովում:Դա ուղղված էր Աշոտ Նավասարդյանին,որը չենթարկվելով Հայրիկյանի հրամանին՝ այսինքն ԱԻՄ-ը չզինաթափելով ու չբերելով քաղաքական դիրքերի վրա,փորձում էր ամեն կերպ առանձնանալ և կազմել նոր կուսակցություն,ինչն այդպես էլ եղավ:Ես այդ օրը,այդ ժողովի ժամանակ լսում էի բոլորին,որը բառ առ բառ մինչ օրս մնացել է իմ հիշողության մեջ և մեծ ցավ էի ապրում,թե ինչու՞ պիտի այսպես միմյանց չհասկանան պայքարի երկու հին ընկերներն ու այսպես պառակտվի ԱԻՄ-ը:Ժողովի ընդմիջման ժամանակ ես մի փոքր զրուցեցի ու իմ ցավն արտահայտեցի Սուսաննա Ավագյանի մոտ,ինչին ի պատասխան,նա ասաց,որ Աշոտն է ցանկանում և ամեն բան անում պառակտելու ԱԻՄ-ը,որպեսզի նոր կուսակցություն ստեղծի և դառնա միանձնիա լիդեր:Ես այն ժամանակ չհավատացի Սուսաննային,այնքան որ պաշտամունք էր դարձած մեզ համար նաև Նավասարդյանը;Բայց ժամանակը ցույց տվեց,որ ճիշտ էին բոլորը և միամիտները մենք էինք…
Ով-ով,բայց դու,հարգելի Վահե,շատ լավ գիտես,որ 90 թվականի Ապրիլի մեկի դրությամբ,երբ արդեն Նավասարդյանը հեռացավ ԱԻՄ-ից,նրա ետևից ոչ ոք չգնաց:Նա մնացել էր մեն մենակ Լևոն Հակոբյանի հետ միասին և շատ լավ գիտես,որ հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 2-ին, այդ մերոնք էինք՝ Արտաշատի Անկախության Բանակի մարտիկները, ովքեր առաջինը հայտարարեցին ,որ թողնում են ԱԻՄ-ն ու միանում Նավասարդյանին,ինչն էլ դրեց հենց նրա կուսակցության՝ ՀՀԿ-ի հիմքը և այդ օրը մինչ այժմ համարվում է ՀՀԿ-ի ստեղծման օր (երանի՜ թե միացած չլինեինք…):
ՀՀԿ-ն այն ժամանակ ավելի շատ ռազմական միավորում էր,քան թե քաղաքական և բոլոր մարտիկներին ճանաչում էինք հատ-հատ:Իսկ այժմ,ինքդ էլ գիտես,որ նրա շարքերում գտնվող շատ-շատերը,ովքեր այդ կուսակցության դռնից ներս մտած անգամ չկան,կամ Կոմսոմոլ Աշոտի (Բուռնաշի) նմանները, որ Նավասարդյանի կողքերը պտտվելուց բացի ոչինչ չեն արել այն տարիներին,այսօր ունեն կռվող մարտիկների,քաջերի կենսագրություն…
Տղաները մի մարդու պես գնացին Աշոտի ետևից,իսկ ես մնացի ԱԻՄ-ում և շարունակում էի մասնակցել ԱԻՄ-ի կազմակերպած նստացույցին Գերագույն Խորհրդի դիմաց:Մենք ամբողջ ընտանիքով և միշտ ենք սատար կանգնել ԱԻՄ-ին:Դատարանում իմանալով,որ Հայրիկյանը նշանակվել է Գորիսի պարետ,անսալով Արամազդ Զաքարյանի խնդրանքին՝ սատարել Հայրիկյանին,որպես Գորիսի սահմանային գիծը հսկած ու տեղանքին ծանոթ մարտիկներ և Կոռնիձորի մարտի մասնակիցներ,լինելով ՀՀԿ-ի Բանակի մարտիկներ,Սամվելը հենց դատարանից հրաման տվեց ջոկատի չձերբակալված մարտիկներին՝ մեկնել Լաչին և ամեն կերպ սատարել Հայրիկյանին,ինչն այդպես էլ եղավ:Արամազդը շատ լավ գիտի,որ երբ ջոկատի մարտիկների ուղիղ կեսը և ես էլ նրանց հետ միասին,դատապարտվում էինք Հանրապետության Գերագույն դատարանում որպես «բանդիտներ» , իսկ ջոկատի մյուս կեսը կռվում էր Լաչինում ԱԻՄ-ի անվան տակ:
Եվ հենց սա էր հիմնական պատճառը,որ Լաչինում հայտնված պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հարբած վիճակում քացիների տակ գցած անխնա ծեծի էր ենթարկել ջոկատի մարտիկ Խաչիկ Մեջլումյանին,կոտրելով նրա աջ ձեռքի 3 մատները,ասլով թե՝. «դու էն Սամոյի ջոկատի ֆանատներից չե՞ս»:Անկախություն թերթն էլ այս կապակցությամբ մի հոդված տպեց «Զգուշացեք՝ պաշտպանության նախարարը աքացի է տալիս» վերնագրով,լուսաբանելով ողջ կատարված խայտառակուտյունը:Սա եղավ ընդհամենը:Ո՞վ բողոքեց կռվի դաշտում,ընդմիջման պահին կռվող մարտիկին ծեծելու, մատները կոտրելու համար,բացի մեզանից՝ կալանավորվածներիցս:
Պատերազմող երկրում մի՞թե դա դավաճանություն չէր,կամ առնվազն հանցագործություն,այն էլ այսօր արդեն «ազգային հերոսի» կոչում ստացած այդ սրիկայի՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից:Կամ ո՞վ և ինչու՞ թույլ տվեց,որ որոշ շրջանակներ այդ հանցագործի կերպարը բարձրացնեն ազգային հերոսի պատվանդանին:Ինչու՞ լռեցին դեմոկրատական երկիր ստեղծելու ջատագովներ Հայրիկյանն ու մյուսները…
ՈՒ երանի՜ թե միայն լռած լինեին:
Հիմա արդեն՝ տարիներ անց պարոն Հայրիկյանը գրիչ է շարժում և մի գիրք գրում իր կյանքի մասին,որի վերջում հիշատակում է նաև իր գաղափարական ընկերոջ,հին քաղբանտարկիալ Հակոբջան Թադևոսյանի մասին,որը հենց մեր՝ հորս,իմ ու եղբայրներիս գաղափարական կնքահայրն էր եղել դեռ սովետական տարիներին և հետո դարձավ մեր ջոկատի շտաբի պետը,դատապարտվեց մեզ հետ միասին,ստացավ հոգեկան խանգարում ու մահացավ հոգեբուժարանում:Կալանքի ժամանակ Հակոբջան Թադևոսյանի հոգու ցավի,վիրավորվածության մասին, հանդեպ,հատկապես Աշոտ Նավասարդյանը,շատ լավ ու մանրամասն է ծանոթ ինձ,այդ մասին դեռ ես գրելու շատ բան ունեմ…
Բայց նրա մահից հետո,2004 թվականին լույս տեսած իր «Լույսի ճանապարհ»գրքում , Հայրիկյանն հանկարծ գրում է այսպիսի տողեր՝. «ՊԱԿ-ի կողմից երկրորդ անգամ կալանավորվելու «երջանկությունից» խուսափած Հակոբջան Թադևոսյանը «պատիվ ունեցավ» կալանավայրում հայտնվել ՀՀՇ իշխանությունների հոգածությամբ. 1990 թվականին Հակոբջանին ծանոթ ինչ -որ «կռվող տղերք» Ադրբեջան գնացող մի վագոն էին թալանել:Դա առիթ դարձրին նրան բանտ տանելու…»:
Խնդրեմ:Ոչ ավել, ոչ պակաս…
Ամբողջ Հայաստանն այն ժամանակ գիտեր,Վահե ջան,թե ինչպես Արտաշատյան այդ մղձավանջը մեր ջոկատի գլխին սարքեցին Ներքին օրգանները և շրջանի հայտնի հանցագործներին զինեցին ու հանեցին մեր դեմ:Ի՞նչ է, Հայրիկյանին անծանո՞թ էին այդ հանցագործների պարագլուխ հանդիսացող մեկի՝ Ռուբեն Հակոբջանյանի ձեռքով գրված ցուցմունքը,որ՝.« մենք Սամվել Մարգարյանի դեմ ոչինչ չենք ունեցել,մեզ զինել և Սամվելի ջոկատի դեմ է հանել ՆԳ Նախարար Կառլեն Թորոսյանը,ասելով,որ շատ զենք է անցել անկախակենների ձերքը,ինչը մեծ վտանգ է ներկայացնում մեր՝ կոմունիստներիս հանդեպ:Ոչնչացրեք նրանց մինչև վերջին մարդը և դուք պատասխանատվության չեք ենթարկվի:Մենք ինչ որ արել ենք,արել ենք Կառլեն Թորոսյանի հրամանով»:
Հավատա՞լ,որ Հայրիկյանը երբևէ չէր լսել այս մասին,կամ հեռուստատեսությամբ սրա վերաբերյալ Կառլեն Թորոսյանի հետ անցկացված հաղորդումն անգամ չէ դիտել…Փաստորեն մեզ ոչնչացնելու հրաման էին տալիս,հենց անկախության գաղափարներին ֆանատիկորեն նվիրված լինելու համար միայն,որովհետև այն ժամանակ այդ ջոկատն հանրապետությունում ամենաուժեղն էր ու ամենամեծ փառքը վայելողը,դա ոչ ոք ժխտել չի կարող հին մարտիկներից:
Եվ այդ ոչնչացման ծրագրի մաս էր կազմում նաև հենց Հայրիկյանի հիշատակած Ադրբեջանական վագոնի հայտնվելն Արտաշատում:Մեծ ու հայտնի քաղաքական գործիչ է Հայրիկյանը,անցած սովետական ՊԱԿ-ի ամբողջ խարդավանքների միջով:Ի՞նչ է,երբևէ չե՞ր մտածել,թե ո՞նց հնարավոր կլիներ, ծայրահեղ թշնամության այն պայմաններում ինչ- որ Ադրբեջանական վագոն գար ու հասներ Արտաշատ,երբ Հայաստանին հասցեագրված ոչ մի վագոն բացառապես մուտք չէր գործում Հանրապետություն:
Շատ լավ էր տեղյակ այս մասին պարոն Հայրիկյանը, այնքան տեղյակ,որ ԱԻՄ-ից նույնիսկ որպես քաղաքական դատապաշտպան Ռուզան Գորգիսյանին էր ուղարկել դատարան:Բոլոր դատերին դատարանում գտնվող և դատի ամբողջ երկամիա պրոցեսին ակտիվորեն մասնակցող Ռուզան Գորգիսյանն ի՞նչ է,այդ նույն կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին երբեևէ չէ՞ր տեղեկացրել,որ Հակոբջան Թադևոսյանը ոչ թե ընդհամենը «ծանոթ» էր ,հենց Հայրիկյանի կողմից չակերտների մեջ առնված այդ «կռվող տղերք»-ին,այլև եղել էր Աշոտ Նավասարդյանի կողմից օրինական ձևով Արտաշատ գործուղված այդ «կռվող տղերք»-ի շտաբի պետը ամիսներ շարունակ և մանավանդ՝ եղել էր հենց այդ Ադրբեջանական վագոնի «թալանը» կազմակերպողը,կասեի՝ ի պատիվ իրեն՝ լուսահոգի Հակոբջան Թադևոսյանի,ինչի մասին հենց ինքն էր գրել,խոստովանել բազմիցս և անգամ այդ մասին պատմեց դատարանում:Եվ ամենանողկալին,որ հատկապես Հայրիկյանի նման մեկն է չակերտների մեջ առել ՝ «կռվող տղերք» բառերը,մի մարդ, որին համարյա աստվածացրել էին այդ «կռվող տղերքը» ու սատարեցին և պատրաստ էին սատարելու մինչև վերջ,որի բոլոր նախաձեռնությունների ակտիվ մասնակիցներն էին եղել նաև:
Տղաների բանտերում հայտնվելուց հետո անգամ,հայրս ակտիվորեն մասնակցել էր Հայրիկյանի համարիա բոլոր քարոզարշավներին,սա հո շատ լավ գիտի Հայրիկյանը:Մենք մինչև վերջ մնացինք հավատարիմ, բայց մինչև վերջ, մինչ օրս շարունակում են մեզ դավաճանել:Սա է իրական պատկերը:
ԵՎ շատ ճիշտ է,Վահե ջան,որ ես այս առիթով պատասխանում եմ քեզ,քանզի այս ամենը դու շատ լավ գիտես: Եվ ի՞նչ,այսքանից հետո ես պետք է ինձ իրավունք չվերապահեմ գոնե մի քանի տող գրելու՞ անգամ: Մեռել է հավատն իմ մեջ,եղբայրս, այդ սերնդի բոլոր քաղաքական գործիչների հանդեպ: Քանզի,զարմանալիորեն նրանց ձեռագիրը նույնն էր: Նույն կերպ վարվեց նաև Աշոտ Նավասարդյանը,ինչպես ինքն էր ասում՝. «իր քաղբանտարկյալի կենսագրությունը չկեղտոտելու, քրեական կեղտ չկպցնելու համար»:
Հետո էլ այ այսպես Հայրիկյանն է փորձ արել հետմահու «մաքրելու» ընկերոջ՝ Հակոբջան Թադևոսյանի կենսագրությունը:Կարելի՞ է բարոյական համարել այս ամենը:Մինչդեռ իրական քաղաքական գործիչը պետք է ոտքի ելներ և ողջ ուժով պայքար մղեր այս ամենի դեմ: Գիտեմ,Հայրիկյանը իմ ձերբակալության տարիներին 3-4 անգամ ԱԻՄ-ի կողմից գրություն է ներկայացրել Գլխավոր Դատախազություն, ինձ ազատ արձակելու պահանջով, որի համար ես շնորհակալ եմ նրան:
Բայց շատ հեշտ է միանալ, իր իսկ խոսքերով ասած ՝. մարդկանց «բանտ տանող ՀՀՇ իշխանություններին» և միանգամից խաչ քաշել, պիտակավորել Հայրենիքի ու գաղափարի համար ամեն հնարավոր բանն արած և մանավանդ հենց այդ արածի համար օրգանների թիրախը դարձած մարտիկների վրա,փոխարեն պայքար տանելու ազգադավ մի իշխանության դեմ ու այս անգամ էլ կորցնել պահը առաջ գնալու:
Հեշտ է,բայց բարոյական չէ Հայրիկյանի ընտրած այդ ճանապարհը:
Իսկ մեզ հետ հենց այդպես վարվեցին,մեր հանդեպ այդ մոտեցումը դրսևորեցին բոլոր այն հին քաղաքական գործիչները,որոնց ճանաչում էինք,որոնց հավատում ու վստահում էինք:
Եվ այսօր,եթե ես պետք է լռեմ,և նույնիսկ սատարեմ, ինչ է թե վաղը կարող եմ փակ դռների ետևում նստել ու քննարկել կատարված «սխալները»,նույնը կարո՞ղ եմ առաջարկել Ձեզ:
Եթե այսօր, ասենք, Քոչարյանը դներ իր թեկնածությունը,որի օրոք եք Դու,Վարպետյանը զրկվել Հայրենիք վերադառնալու իրավունքից,Դու,Վահե ջան,պատրաստ կլինեի՞ր ամեն բան մի կողմ դնելու ու սատարելու նրան,հավատալու նրան,որ այս անգամ գալու է և անելու է հրաշքներ երկրի համար:Ես անձնականը չեմ նույնացնում ազգային հարցերի հետ,բայց այն տարիներին մեր անձնական կյանքը հենց այդ պայքարն էր,այդ ամբողջ մղձավանջը,ինչի միջով անցանք մենք և մեր մաշկի վրա զգալով ամեն բան,շատ լավ ճանաչեցինք բոլորին:
Ես անկեղծ եմ ասում,խղճում եմ,շատ եմ խղճում այն բոլոր երիտասարդներին,ովքեր հավատում են մարդկանց,որոնց լու՜ռ համաձայնությամբ և անգամ անմիջական օգնությամբ ժամանակին ՀՀՇ հանցագործ իշխանավորներն ու նախկին կոմունիստ «իրավապահնեերը» ձեռք-ձեռքի տված հաշվեհարդար տեսան մեզ հետ ,որոնք վարկաբեկեցին ու շարունակում են դեռ վարկաբեկել մեզ…
Եղբայրս՝ Սամվելը, դեռ իր կենդանության օրոք մարգարեացավ ասելով՝. չհավատաս, չկա ոչ մի կուսակցություն, որի համար թանկ լինի գաղափարը, դրանք բոլորը փոքր մաֆիոզական խմբեր են,որոնք հաղթելուց հետո հենց առաջինն են հոշոտելու ամենանվիրյալներին…
SVETLANA MARGARYAN
9-dec-2012
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը