Posts Tagged ‘Քիրեմիջյան’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Tuesday, November 8, 2011 19:09 - 0 Comments
Այս վերջին թեման «Կապիտալիզմից դեպի մարդկային հասարակություն» ամենագլխավորն է…
Մեծարգո Ստեփան Քիրեմիջյան, ես մի քանի օր է, ինչ բարեպատեհ առիթ ունեցա ծանոթանալու Ձեր inet-պարբերականի հետ: Ողջունում եմ Ձեր այս գեղեցիկ և օտավետ նախաձեռնությունը: Պետք է նշեմ իմ ոգևորությունը և հաճելի զարմանքը Ձեր բարձրացրած հրատապ հարցերի և դրանց մեկնաբանությունների խորության նկատմամբ: Այս վերջին թեման «Կապիտալիզմից դեպի մարդկային հասարակություն» ամենագլխավորն է (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է) նախորդ բոլոր շոշափված հարցերից: Փորձեմ ներկայացնել իմ համեստ տեսակետը այդ խնդրի մասին:
Նախ կողմնորոշվենք, թե ի՞նչ նկատի ունենք «մարդկային հասարակություն» ասելով: Դա հայաստանյան հասարակության մեջ, որպես կանոն, ընկալվում է բավական մշուշոտ, գերաճ տված «անհատապաշտության» գերակայության տեսանկյունից: Անհատապաշտության այսպիսի ախտաբանական գերաճը սովորոբար վերագրվում է , ազգային մենթալիտետին՝ չնկատելով, որ այդ չարորակ նորագոյացության օտարածին բնույթը բազմադարյա, բազմատեսակ օտար իշխանություններին հպատակվելու նստվածք ու հետևանք է:
Փաստորեն այդ ախտերի հանդեպ նման «ներողամտությունը» էլի մեկ ապացույց է իներցիայով եկող օտարի գերիշխանության հանդեպ ստրկամիտ հանդուրժողականության: Այն աստիճանի է հասել այդ ստրկամտությունը, որ նույնիսկ փորձ է արվում այն «արդարացնել» սոցիալ-կենցաղային «բարեկեցությամբ». էական չէ, որ այդօրինակ «բարեկեցության» համար հայ-անհատըը և հայկական հասարակությունը պատրաստ է զոհաբերել իր բարոյահոգեբանական արժեհամակարգի շա՜տ ու շա՜տ անկյունաքարային ՏԱԲՈՒ-ներ:
Իմ խորին հարգանքներս հավաստելով ավագ սերունդին՝ ստիպված եմ ցավով նշել, որ այդ սերունդի մոտ ներկայումս էլ առկա է ցավագար կարոտախտը սովետական կենսակերպի հանդեպ: Ուղղակի ապշել կարելի է…միթե՞ այդ մարդկանց համար նվաստացուցիչ չէին հերթերը, «տակից» ապրանք առնելու ամոթալի ավանդույթը, կաշառք տալ-առնելու ստորացումը, արտադրական անամոթ ու խայտառակ անկարգապահությունը, հիմնարկներից համատարած գողություն կատարելու նվաստացումը և այլն, և այլն և այլն…
Ցավոք, շատ ու շատ նմանատիպ այլասերություններ հիմա էլ շարունակվում են (մի պարզ տրամաբանությամբ. «երկիրը փոխվեց, հո՞ մարդիկ էլ չփոխվեցին»): Այստեղ է, իմ կարծիքով, թաքնված հայ-անհատի և հայկական հասարակության այն ցավոտ, արնածոր վերքը, որը պատճառն ու գլխավոր շարժիչ ուժն է Հայասատանում տիրող դժգոհությունների, արտագաղթի, օտարամոլության ու մյուս աննորմալ երևույթների:
ԽՍՀՄ փլուզումից հետո պետական-հասարակական համակարգի փոփոխությունները, անխուսափելիորեն, բերելու էին ու բերեցին հասարակության արժեհամակարգի վերանայման՝ այսինքն անհրաժեշտություն առաջացավ մերժել շատ ու շատ արժեքներ, երևույթներ և դրանց փոխարեն մշակել նորերը: Սակայն, ինչպես լինում է բոլոր անցումային ժամանակաշրջանի հասարակությունների հետ՝ հայկական հասարակությունը դեռևս չի կարողանում մերժված հին արժեքների փոխարեն ստեղծել ու մշակել նորերը (սովորաբար քանդելն ավելի հեշտ է, քան ստեղծելը):
Չմոռանանք, որ մյուս կողմից էլ ունենք «Պետություն» հասկացությունը, որ իր էությամբ ու բնույթով իր մեջ ներառում է անհատի հանդեպ հարկադրանքի բազմաթիվ տարրեր: Սեփական պետության երկարատև բացակայությունը հայ-անհատի ուղեղից ջնջել է սեփական Պետության կերպարը: Այս ցավոտ խնդիրը էլ ավելի է սրանում հայ-անհատի ախտաբանական գերաճ տված անհատապաշտության ֆոնի վրա: Սեփական Պետության կերպարի ձևավորման հիմքում ընկած է այն սահմանը, «կարմիր գիծը»՝ մինչև ու՞ր հայ-անհատը կհանդուրժի սեփական Պետության հարկադրանքները, մինչև ո”ր սահմանը հայ-անհատը դեռևս չի ատի սեփական Պետությունը:
Պատմական փորձից ելնելով՝ կարելի է հաստատապես ասել, որ օտար պետության հարկադրանքները հանդուրժելու պարագայում այսպիսի խնդիր, ուղղակի՛, չկա՝ այս դեպքում հայ-անհատի հանդուրժողականությունը անսահման մեծ է (վկա 1000-ամյա ստրկությունը և Մեծ Եղեռնը. ի միջի այլոց, ես ամաչում եմ, որ Մեծ Եղեռնը տեղի է ունեցել):
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ հարց է առաջանում. ի՞նչ ասել է «մարդկային» հասարակություն, այդ «մարդկային» հասարակությունը որտե՞ղ է տեղավորվում. այսինքն՝ եթե հասարակության «մարդկայնության» աստիճանը չբավարարի հայ-անհատին, ապա արդյո՞ք նա պատրաստ կլինի իրեն պահանջներին համապատասխանող, ավելի «մարդկային» հասարակություն տեսնել օտար պետությունների ենթակայության տակ կամ փնտրել այն օտար ափերում, թե՝ կցանկանա դիմանալ, պայքարել ու կերտել իր «մարդկային» հասարակությունը իր սեփական Պետության մեջ (թեկուզ դրա համար հարկ լինի զիջել անձնական արժանապատվության հետ նույնացվող՝ սեփական անձի հանդեպ գերաճ տված անհատապաշտությունից):
Այս թեմայի վերաբերյալ որպես հանրագումարային եզրակացություն կարելի է առանձնացնել երեք անկյունաքարային խնդիրներ.
1. արժեհամակարգի վերանայման արդյունքում ձևավորված արժեքների դեֆիցիտը, արժեհամակարգային «վակուում»-ը՝ մերժված որոշ արժեքների փոխարեն հասարակությունը դեռևս չի մշակել նոր արժեքներ:
2. որպես առաջին խնդրի հետևանք՝ հայկական հասարակությունը դեռևս իր համար չի ձևավորել Սեփական Պետության կերպարը:
3. կբավարարեն արդյո՞ք Հայասատանի պոտենցիալը և ռեսուրսները այնքան ժամանակ, որքան հայ հասարակությանը կպահանջվի վերը նշված էվոլյուցիոն զարգացումների համար:
Ես անձամբ շա՜տ բարձր եմ գնահատում Նժդեհի գաղափարախոսությունը՝ այն ասպարեզ իջավ Հայ ժողովրդի օրհասական ժամանակաշրջանում, երբ Մեծ Եղեռնից հետո տիրում էր համատարած անասնական վախը թուրքի հանդեպ ու համընդհանուր նիհիլիզմը: Այդպիսի ժամանակահատվածում Նժդեհի պես խորիմաստ մտածողը, իհարկե, սեփական գաղափարախոսությունը կառուցելիս իրավացիորեն հենվեց հայ-անհատի վրա՝ ակամայից տուրք տալով առանց այն էլ գերաճ տված անհատապատությանը (դե, ասենք…նա ուրիշ ռեալ աշխատող տարբերակ էլ չուներ):
Հարկ է նշել, որ Նժդեհի գաղափարախոսության այս թույլ կետը վաղուց է նկատվել՝ խոսքերիս վկա «Տարոնականության» պետականակենտրոն գաղափարախոսության առաջացումը: Նժդեհի գաղափարախոսության անվերապահորեն հիմք ընդունելը կնշանակի էլ ավելի ուռճացնել առանց այն էլ ախտաբանական գերաճ տված անհատապաշտությունը:
Պարոն Ստեփան Քիրեմիջյան, ես ակնկալում եմ, որ Դուք մի հաղորդում էլ (գուցեև մի քանի հաղորդում) կկազմակերպեք իմ կողմից նշված խնդիրնեը քննարկելու համար: Հարգանքներով…
Ցոլակ Մելիքյան
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը