Posts Tagged ‘Տրդատ’
ԷԿՈՆՈՄԻԿԱ - Sunday, August 30, 2009 23:10 - 5 Comments
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՀՈՐՁԱՆՈՒՏՆԵՐՈՒՄ
Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը
Գրել է Լուսանցք
30-04-2009
Սա մի հարցադրում է, որը երիցս հաստատական պատասխանով է հասել մեզ: Անժխտելի է, որ հարցն իր նշանակությամբ իսկապես առանցքային է, մի ծխնի, որի վրա 17 դար դարձադարձ է անում մեր պատմությունը: Սակայն կա և մեկ ուրիշ հարց. իսկ ի՞նչ կապ ուներ հայ ժողովուրդը կրոնափոխության այս ակցիայի (գործողության) հետ: Ոչ մի: Հաստատ ոչ մի կապ: Կար թագավոր իր նպատակներով, և կար խորհրդավոր մի անձ իր նպատակներով, որին ճանաչում ենք իբրև քրիստոնյա միսիոներ: Տրդատ Գ. և Գրիգոր Լուսավորիչ: Երկուսն էլ Պարթև: Մեկը թագավոր՝ թագավորի որդի, մյուսը` դավադիր թագավորասպանի որդի… Հայոց կրոնադարձության սկզբնապատմության մեջ ամենախճճված ու առեղծվածային պահը, թերևս, Սուրեն Պարթևին (Գրիգոր Լուսավորչին) գործի գլխավոր իրականացնող դարձնելու մասին Տրդատի որոշում կայացնելու հանգամանքն է: Ագաթանգեղոսի Պատմության համապատասխան հատվածը շարադրանքի եզակի պարզություն ունի: Կարդում ենք. «Ապա թագավորը (բժշկվելուց հետո.- Հ.Դ.) իսկույն տիրաբար հրաման տվեց. ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի» (2, 120):
Սակայն եկեղեցին հետագայում կրոնական հեղափոխության (դարձի) առաջին դեմք է դարձնում Գրիգորին, իսկ Տրդատին ընդամենը «Ս. Գրիգոր Լուսավորչի զուգահեռը» համարում (112, 153): Նույնն է ասում և Օրմանյանը. «Այդ հրաշալի դարձին գլուխն ու նոր առաքյալը եղավ Գրիգոր Պարթև… Տրդատ թագավորն ալ պետք է ճանչնալ իբր Գրիգորի գործակից, այսինքն` առաքելակից և լուսավորչակից մը» (83, 29): Բայց եկեղեցու համար անվերապահ հեղինակություն Ագաթանգեղոսի վարքագրության բերված հատվածից անգամ հստակ է, որ եթե չլիներ թագավորի «տիրաբար տված հրամանը»՝ եկեղեցին ընդամենը կունենար հանուն հավատքի Հայոց հողում նահատակվածի ևս մեկ սուրբ անուն և ոչ թե կրոնափոխության կազմակերպչի անուն: Այստեղ չհարթված կնճիռ է մնում, որովհետև եկեղեցու համար եթե կասկած չի կարող լինել, թե ինչու հենց Գրիգորը, ապա հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար մութ է, թե ինչու հատկապես Գրիգորը: Նման հարցադրման պատճառները շատ են, քանզի մինչև Հայոց թագավորի կողմից գործի գլուխ նշանակվելը, Գրիգորի կենսագրության մեջ ոչ մի նշանավոր բան չենք տեսնում (թերևս միայն խորվիրապյան դրվագը), որով նրան տարբերենք քրիստոնյա մյուս քարոզիչներից: Մ. Օրմանյանը նույնպես ականավոր քարոզիչ չի համարում նրան. «Գրիգոր պարզ աշխարհական մըն էր, և իրեն հետ ոչ քարոզիչ ընկերներ ուներ, և ոչ գործակից եկեղեցականներու խումբ մը» (83, 31): Նրա կազմակերպչական խոշոր տաղանդը, որի համար առ այսօր փառաբանվում է, նախքան Տրդատի վճիռը կայացնելը կրոնափոխության մասին՝ որևէ կերպ և որևէ տեղ չի դրսևորվում (համայքների կազմակերպում, բացահայտ քարոզչություն և այլն), բացի… արքունի կանանց շրջանում ճանաչվելուց: Ըստ վարքագրության, թագուհի Աշխենը և արքայաքույր Խոսրովիդուխտը քրիստոնեական հավատքի են գալիս Գրիգորի հորդորով: Թեև սա էլ մի բացառիկ հաջողություն չէ, որովհետև, ինչպես գիտենք, ի սկզբանե քրիստոնյա քարոզիչներն ամենուր այդպես են գործել՝ ամենից առաջ համախոհ են դարձրել արքայական և իշխանական ընտանիքների կանանց (Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտ կույս–Թադեոս առաքյալ, և բազմաթիվ այլ օրինակներ): Լեոն գրում է. «Որքան էլ հրաշաբան և ջատագովական լինեն Գրիգորին նվիրված վկայաբանությունները, բայց նրանց մեջ մենք շատ քիչ ենք պատահում քրիստոնեական ճշմարիտ առաքելություն, այսինքն, որ Գրիգորը խաղաղ քարոզչական գործունեությամբ մշակած լիներ հայերի սիրտը՝ նոր վարդապետությունն ընդունելու համար: Նա խոսքի ուժով իր հետևից չէր քաշում անհատներ և ժողովրդական զանգվածներ, չէր հարուցում գաղափարական շարժում: Մեծ հեղափոխությունը մտնում էր հայոց աշխարհը վերևից դեպի ցած» (44, I, 421): Ծանոթ չենք նաև Գրիգոր Լուսավորիչ աստվածաբան–դավանաբանին, թեև Ագաթանգեղոսն ասում է, որ նա կյանքի վերջում սկսել էր «դժվարապատում ճառեր կարգել ու հորինել» (2, 152): Որոշ հետազոտողներ նրան են վերագրում «Յաճախապատում ճառքը» և «Պատարագամատոյցը», որոնք սակայն ըստ էության ժողովածուներ են: Չգիտենք նաև, թե ծագումով, կրթությամբ ու դաստիարակությամբ հայ չլինելով և առաջին անգամ Հայաստան գալով 287 թվին, երբ 48 կամ 35 տարեկան էր (հեղինակների տարբեր հաշվարկներով), Գրիգորը ինչ չափով էր ծանոթ հայոց լեզվին, երկրի ու ժողովրդի պատմությանը, նրա սովորույթներին ու նիստուկացին, ինչ արժեք ուներ հայ մարդը նրա համար: Հայտնի բան է, որ անհնար է սիրել մի ժողովրդի, առանց հարգելու նրա նախնիներին: Իսկ Գրիգորը հակառակն արեց: Ագաթանգեղոսի հետևյալ տողերն էլ ամենևին պարզություն չեն բերում. «և սա (Գրիգորը) գալով հասնելով, երևալով հայաբարբառ հայրենախոս դարձավ» (2, 144): Հարցերն ամենևին երկրորդական չեն դառնում, երբ հետո տեսնում ենք, թե Լուսավորիչը հավատքի անունից զենքի միջոցով ինչպես է լուսավորում երկիրը: Ուսումնասիրողներ են եղել, ովքեր փորձել են հայացնել Գրիգորի ծագումը` նրան դարձնելով հայ ազնվականի զավակ, սակայն ոչինչ չի ստացվել, որովհետև, թեև կենսագրության մեջ չափազանց շատ են բացերը, այնուամենայնիվ, ծագումը քաջ հայտնի է: Իսկ այդօրինակ ջանքերը հասկանալի են. ցանկալի է իր երկրում գործող եկեղեցու հիմնադիր տեսնել ազգակից մարդու: Մեր խնդիրը Գրիգորի կենսագրական տեղեկությունները ճշգրտելու փորձեր անելը չէ, հետևաբար հուզող հարցի (ինչո՞ւ Գրիգորը) պատասխանն ունենալու և հենց հարցը հիմնավորելու համար դիմենք եղած հայտնի դրվագներին: Առաջին ամենամեծ տարօրինակությունն այն է, թե ինչո՞ւ և ի՞նչ ռիսկով Գրիգորը եկավ Հայաստան: Նա արքայասպան Անակի որդին էր և մի՞թե կարծում էր, թե ոչ ոք չի հիշում դա:Եկեղեցին այսպես է բացատրում. Գրիգորը, իմանալով հոր գործած ոճիրի մասին, որոշում է մեղքը քավել Տրդատ թագավորի մոտ ազնվորեն ծառայելով: Բայց այս բացատրությունը եթե հալած յուղի տեղ չես ընդունում, ապա ավելի մեծ շփոթության մեջ ես ընկնում: Նախ` մեղքը գիտակցողը, կարծում ենք, մեղքը խոստովանելով պիտի փորձի քավել, սակայն Գրիգորը նման բան չի անում: Եվ մտքով անգամ չի անցկացնում: Կարդանք Ագաթանգեղոս. «Երբ դայակներից տեղակացավ իր հոր կատարած գործերը, ելավ ու գնաց Տրդատին կամավոր ծառայելու: Թաքցրեց իր անձը և ոչինչ չէր հայտնում, թե ում համար, կամ որտեղից կամ ինչպես էր (հայտնվել), և իր անձը ծառայության տալով հնազանդությամբ սպասարկում էր նրան» (2, 37): Այս հատվածն էլ իր հերթին է հարցերի մի ամբողջ շարան բերում: Հետևապես, եթե ուզում ենք հասկանալ, թե ո՞վ էր Գրիգորը և ի՞նչ մտքով էր եկել Հայաստան, ապա ստիպված չպիտի ձանձրանանք այդ հարցերը քննելուց: Մանավանդ երբ տեսնում ես, որ «հնազանդությամբ սպասարկել», ամենևին չի նշանակում նվիրվածությամբ օգտակար լինել: Հնազանդ կարող է լինել և տիրոջ թիկունքը դաշույն խրող ստրուկը, իսկ նվիրվածը՝ նման հարվածից իր մարմնով տիրոջը պաշտպանողն է: Եթե Գրիգորը կամենում էր գործով արժանանալ թագավորի ներողամտությանը, ապա «հնազանդությամբ սպասարկելը» կրկին քիչ է: Առնվազն հարկավոր էր երկակի կյանքով չապրել. թագավորի մոտ որպես պարզ սպասարկող, թագավորից հեռու՝ քրիստոնյա քարոզիչ ու մինչև անգամ արքայական ընտանիքում համակիրներ որոնող չլիներ: Եվ, վերջապես, վարքագիրը բառ անգամ չի գրել հոր գործած հանցանքի համար Գրիգորի զղջումի մասին: Դայակներից տեղեկանալով, հայտնի չէ, Գրիգորը ոգևորվե՞ց, թե՞ ընտանեկան պատվի վրա բիծ համարեց հոր կատարած գործը: Մտադրվեց այն շարունակե՞լ, թե՞ մեկ ուրիշ բան: Գուցե թե ափսոսանքի զգացողության ենթադրության առիթ է տալիս Խորենացու այս տողը. «Գրիգորը անցավ գնաց Տրդատի մոտ՝ հոր պարտքը հատուցանելու, կամ իսկապես ասելով՝ վարժվելու և պատրաստվելու մեր աշխարհի առաքելության և քահանայապետության, ինչպես և մարտիրոսության վիճակին» (97, 224): Հավանաբար Խորենացին էլ է ստիպված գրել` «հոր պարտքը հատուցանելու», բայց հետո, ասես, թոթափել է իրեն ու անմիջապես շարունակել՝ «կամ իսկապես ասելով…»:Հավատքի համար չէ, որ Գրիգորին տանջանքների է ենթարկում Տրդատ արքան: Նա առաջին անգամ չէր քրիստոնյայի հետ շփվում, իր կարծիքն ուներ նրանց մասին, և անձամբ դժվար թե ժամանակ վատներ մի հերթական քարոզչի վրա: Տրդատն իրեն վիրավորված էր զգում. Գրիգորը չարաշահել էր իր վստահությունը և փաստորեն թիկունքում հակառակ գործունեություն ծավալել: Դա առնվազն ապերախտություն էր: Լսածն ստուգելով ու համոզվելով, որ Գրիգորն այն մարդը չէ, ինչ ներկայանում է իրեն, նա դառնացած ասում է. «Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար և ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում» (2, 40): Մեղադրում, բայց խնայում է և հրամայում նրան պարզապես հսկողության տակ առնել: Հետո կրկին բերել է տալիս իր առջև ու կամենում է հասկանալ նրա անշնորհակալության պատճառը: Տրդատը հանդիմանանքով ու խրատաբար է խոսում. «Այսքան տարի ես քեզ ճանաչել եմ և դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ, և ես գոհ էի քո աշխատանքից ու մտադիր էի ապրեցնել քեզ: Ինչո՞ւ չես կատարում իմ կամքը» (2, 40): Սակայն անսպասելիորեն Գրիգորը պոռթկում է ու զրույցի շարունակության մեջ հետզհետե անկեղծանում: Նոր միայն երևում է, որ նա երբեք էլ իր ամբողջ էությամբ հավատարմորեն չի ծառայել, ինչպես նաև մտադրությունը շատ կասկածելի է եղել: Դավանաբանական վեճի տեսք տված երկար երկխոսությունն իր մեջ բացատրություն ունի նաև, թե ինչու է Տրդատը հրամայում տանջել Գրիգորին: Վերջինս, երբ սկսում է հանդես գալ ինչպես որ է՝ աստիճանաբար մոռանում է պարկեշտության որևէ սահման և կոպիտ ու հանդուգն խոսքերից անցնում է Տրդատի թագավորական անձը վիրավորելուն: Սա արդեն չափազանց էր ու նաև Տրդատի համար անակնկալ: Այս դեպքում էլ ներողամտություն հանդես բերել, կնշանակեր զրկվել արքայական հեղինակությունից: Թագավորն սկսեց խոսել ու ասաց. «Ես քեզ խնայեցի որպես վաստակավորի, որպեսզի ուղիղ կարգի գաս` պաշտելով աստվածներին: Դու նրանց պատիվ զլանալով` սուտ արարիչ ես համարում, և որոնք որ ճշմարիտ արարիչներ են, անարգում ես… Եվ քանի որ բոլորին նախատեցիր, նույնիսկ համարձակվելով մեզ ևս անասուն անվանել, արդ` ես քեզ տանջանքներ կտամ և սանձ կդնեմ քո կզակին, որ իմանաս, թե սին խոսքերը, որ իմ առջև հաճախ կրկնեցիր, անմիջապես իրենց արդյունքը տվեցին: Եվ այս քեզ համար մեծ պատիվ է, ասում է (թագավորը), որ խոսեցի քեզ հետ և մեծարեցի քեզ, իսկ դու ինձ պատասխան տվեցիր իբրև ընկերոջ (իբրև հասարակ մարդու.- Հ.Դ.)» (2, 45): Եվ յոթնօրյա չարչարանք նշանակեց: Տրդատն այլ ելք չուներ. նա թագավոր էր և պետության գլուխ: Ըստ էության, էլի մեղմ վարվեց` կարող էր և Գրիգորին զրկել կյանքից: Հետագայում Տիրանը, օրինակ, չներեց Հուսիկ կաթողիկոսին, որն արգելեց իրեն՝ թագավորին, եկեղեցի մտնել ու դրանով մեծ անարգանք հասցրեց յուր արքայական վսեմությանը, և հրամայեց բրածեծ անել կաթողիկոսին, որից վերջինս մահացավ:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը