Posts Tagged ‘Տիգրան Փաշաբեզյանը’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Saturday, December 24, 2011 3:31 - 0 Comments
Տիգրան Փաշաբեզյանը պարզաբանում է Գանձագող Վարչապետի հանձնարարականով «կրակե գնդակներ» արձակող «Մոդուս Վիվենդի»-ին:
Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն
Պարզաբանում է քաղաքագետ, Արևմտյան Հայաստանի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Հարց – Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն, մ՞իթե այլ ճանապարհ չկար, իրավագետ Արա Պապյանը, օրինակ, իր մտահոգություններն ունի այդ հարցում, որոնք արտահայտեց օրերս մեր կայքին տված հարցազրույցում։
Պատասխան – Հասկանալի է Արա Պապյանի մտահոգությունները, թեև ինքը բացատրությունների մեջ, մեղմ ասած, մտահոգություններից անդին է անցնում, բայց դրան կանդրադառնանք հետագայում։ Տեսանելի է և այն ճանապարհը, որ նա առաջարկում է իրավիճակից դուրս գալու համար, բայց իրադարձությունների ժամանակակից զարգացումները ցույց են տալիս, որ նրա առաջարկած ծրագրերը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինելու կյանքի կոչել, իսկ հայությունը իրավունք չունի և չի կարող միայն մեկ ուղղությամբ ընթացող ծրագրերի հաջողությանն ապավինել և կամ դրա սպասելիքով անգործության մատնվել։
Հարցադրմանը առավել ամբողջական պատասխանելու համար պետք է գնալ պատմության խորքը, ապա վերադառնալ մեր օրերի խնդիրներին և այնուհետ փորձել պատկերացնել վաղվա օրը։
1919 թվականի հրավիրված Փարիզի վեհաժողովը կոչված էր կարգավորելու Միջին Արևելքի պետությունների ետպատերազմյան սահմանային խնդիրները, այդ թվում՝ կարգավորելու Հայկական Հարցը։ Պողոս Նուբար Փաշայի և Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ <<Ամբողջական Հայաստանի պատվիրակությունը>> 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրեց հայկական պահանջների համատեղ հուշագիրը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:
1919-ի ապրիլի 17-ին պատվիրակությանն ընդունեց նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Ահա հարցի նախապատմությունը, որը սակայն լույս է սփռում նաև հետագա իրադարձություններում բոլոր շահագրգիռ կողմերի բռնած դիրքորոշումների վրա։ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը դաշմակից տերությունների խնդրանքով ստանձնեց և 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրեց Իրավարար վճիռ, որտեղ ներառված էր Հայկական տարածքային պահանջների 40 տոկոսը միայն, այն պատճառաբանությամբ, որ այդ պահին հայության թիվն այնքան է նվազել, որ նա չի կարող Հայկական պահանջներով նախանշված հայկական պետության տարածքներում մեծամասնությւոն ապահովել։
Երկրորդ քայլով, դաշնակից տերությունների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ, սկսվեց քեմալական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի բռնի խորհրդայնացումն ու ԽՍՀՄ կազմ ընդգրկումը, ինչի հետևանքով Հայաստանը շուրջ 70 տարով զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից Այսինքն՝ զրկվեց նաև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու իրավունքից և հնարավորությունից նաև։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք հարցին երկարաշունչ պատասխան ենք տալիս։ Իրականում այդ պատասխաններում է բացահայտվում նախկին խաղը և երևակվում հայությանն ու Հայաստանին ուղղված այսօրվա սպառնալիքը։
Եթե ամփոփելու լինենք, ապա կասենք, որ
– հակառակ այն փաստի, որ հայությունը հաղթողների շարքերում էր և իր անժխտելի ավանդն ու մասնակցությունն էր բերել ընդհանուր հաղթանակի մեջ,
– հակառակ այն փաստի, որ 1894-96, 1909, 1915-23 թթ. թուրքական իրարհաջորդ կառավարությունները հայության դեմ իրականացրել էին մարդկայնության դեմ ծանրագույն հանցագործութուն՝ ցեղասպանություն ու բռնագաղթ, և հայությունն իրավունք ուներ պահանջելու արդար դատաստան ու իրավունքների լիակատար վերականգնում,
– հակառակ այն փաստի, որ հայությունը ցեղասպանության ու բռնագաղթի պատճառով ոչ միայն կրել էր մարդկային հսկայական կորուստներ, այլև բռնի տեղահանվել էր իր հայրենիքից,
և հակառակ այս ամենի
– ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը Իրավարար վճռում ներառեց հայկական պահանջներից 40 տոկոսը, այլ կերպ ասած՝ հայկական պահանջներից դուրս թողեց 60 տոկոսը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից երեքը և Կիլիկյան Հայաստանը։ Չմոռանանք, որ մենք խոսում ենք հայրենիքի մասին, բնօրրանի, քաղաքակրթությունների խաչմերուկի, որը այնուհետ երկար ժամանակով խցանված էր մնալու, որովհետև հայտնվելու էր այլոց անարժան ձեռքերում,
– դաշնակից տերությունները իրենց հերթին վիլսոնյան 40 տոկոսից մի խոշոր մաս լքեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը հանձնեցին քեմալական ագրեսիայի,
– արդյունքում մնացած 29 հազ քառ կմ տարածքը խցկեցին ԽՍՀՄ կազմ, որ չկարողանա այդուհետ ինքուրույն որևէ քայլ ձեռնարկել։
Իրադարձությունների այս նախօրոք մշակված սցենարը այսօր էլ պատրաստվում են կիրառել և այդ նպատակով է, որ հրապարակ են բերված՝
– Հայաստան – Թուրքիա Արձանագրությունները, որ շրջանառությունից դուրս բերվի միանգամայն բնական և օրինական Հայկական հողային պահանջների հարցը և Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը,
– Ռալֆ Պիտերսի հոդվածն ու քարտեզը Ազատ Քրդստանի վերաբերյալ, որն իրականում, ըստ Ռալֆի, տեղակայվելու է Հայաստանին պատկանող տարածքների վրա, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի,
– Ինտեգրման տարբեր ձևաչափերի պարտադրանքը՝ Եվրոպական ինտեգրման, Արևելյան գործընկերության, Կովկասյան պլատֆորմի, Եվրասիական միության, որոնք իրականում նշանակում են, թե հետագայում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, Հայաստանը կրկին զրկվելու է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, հայության և Հայաստանի որևէ իրավունք առաջադրելու և պաշտպանելու իրավունքից։
Բոլոր հնարավոր սցենարները նախօրոք մշակված ու դրված են, այդ մենք է, որ կամ չենք տեսնում դրանք, կամ չենք ուզում տեսնել…
Ասվածին հավելենք ևս երկու կարևոր փաստ։ Ցեղասպանության դատապարտման հայցով ու պահանջով և Իրավարար վճռի իրականացման պահանջով միջազգային իրավական ատյաններ կարող են դիմել միայն պետությունները։ Սա նշանակում էր, որ հայությունը, կամ հայության այն հատվածը, որ ոչ միայն ցեղասպանության է ենթարկվել, այլև դրա հետևանքով դարձել է տարագիր, չի կարող իր իրավունքների պաշտպանության հարցերով դիմել միջազգային ատյաններ, որովհետև պետություն չունի։ Իսկ ունեցածն էլ ինտեգրված է ԽՍՀՄ կազմ և բերված այնպիսի մի վիճակի, որ ի վիճակի չէ այդ հարցով դիմել միջազգային ատանների։ Պարզվում է սա էլ նախօրոք մշակված ծրագիր է, որովհետև ցեղասպանությունից շուրջ 90 տարի անց և Հայաստանի անկախացումից շուրջ 20 տարի անց սփյուռքահայությունը, իսկ իրականում ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված Արևմտյան Հայաստանի հայությունը, սարսափով արձանագրում է, որ զուր հույսեր է կապել Հայաստանի վերստին անկախացման հետ, քանի որ այսօր իրեն ստիպում են հաշտվել այն փաստի հետ, թե Հայաստանի համար նախապատրաստվում է մի նոր 70-ամյա ինտեգրում, իսկ իր համար մի նոր 90-ամյա տարագրություն ու դեգերում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղիներով…, որովհետև միշտ ինչ որ պատրվակ կամ պատճառ ճարվելու են արդարացնելու համար, թե ինչո՞ւ Հայաստանը չի կարող արծարծել Հայկական հողային պահանջատիրության և Հայոց ցեղասպանության կենսական խնդիրները։
Կարևոր մեկ նկատառում ևս։ Մի ժամանակ կար հարցադրում, թե ինչո՞ւ սփյուռքահայ երիտասարդությունը Հայկական հարցը հետապնդելու համար դիմեց զինյալ պայքարի միջոցին։ Այդ հարցի առնչությամբ մեր վաստակաշատ պատմաբաններից Ստեփան Պողոսյանը այսպիսի մի հետաքրքիր դիտարկում է արել. <<Հարկ է նաև անպայման նկատի ունենալ, որ <<հայկական ահաբեկչությունը>> մյուս ահաբեկչություններից տարբերվում է նաև նրանով, որ միտված չէ ստեղծելու անկայունություն և չի հետապնդում գաղափարախոսական ինչ որ գծի առաջ մղում, իրականացում: Նրա տատմերը թուրքական կառավարության չկամությունն ու համառությունն են, որ օգտվելով պետությունների թողտվությունից շարունակում է մերժել Հայոց ցեղասպանության իրողությունը>>։
Ուստի այն հարցին, թե Ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի Կառավարություն, մենք կարող ենք պատասխանել նաև, որ Արևմտյան Հայաստանի Կառավարության ստեղծման պատասխանատուներից մեկն էլ միջազգային ընտանիքն է, ով ոչ միայն 90 տարի ի վեր ամեն կերպ մերժել ու շրջանցել է հայոց իրավունքները իր բնօրրան հայրենիքի նկատմամբ, այլև ամեն ինչ արել է, որ նորանկախ Հայաստանը նույնպես զրկված լինի այդ իրավունքները պաշտպանելու լծակներից և հնարավորություններից։
«Իրավարար վճռում Վուդրո Վիլսոնը ներառեց հայկական պահանջների ընդամենը 40 տոկսը»
Հարցազրույց քաղաքագետ, Արևմտյան Հայաստանի կառավարության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԻ հետ
-Պարոն Փաշաբեզյան, այս տարվա փետրվարին Փարիզում գործող Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարեց Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման մասին` Ձեր վարչապետությամբ: Իսկ ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի կառավարություն, մի՞թե մեր խնդիրների լուծման այլ ճանապարհ չկար: Ի դեպ, կառավարության ստեղծման առիթով «Իրատես de facto»-ի հետ հարցազրույցում իր մտահոգությունն է արտահայտել նաև իրավագետ Արա Պապյանը:
-Հասկանալի է Արա Պապյանի մտահոգությունը, թեև ինքը բացատրությունների մեջ, մեղմ ասած, մտահոգություններից անդին է անցնում: Տեսանելի է իրավիճակից դուրս գալու նրա առաջարկած ճանապարհը, բայց իրադարձությունների ժամանակակից զարգացումները ցույց են տալիս, որ նրա ծրագրերը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի կյանքի կոչել, իսկ հայությունն իրավունք չունի և չի կարող միայն մեկ ուղղությամբ ընթացող ծրագրերի հաջողությանն ապավինելու կամ դրա սպասումով անգործության մատնվելու։ Հարցադրմանն առավել ամբողջական պատասխանելու համար պետք է գնալ պատմության խորքը, ապա վերադառնալ մեր օրերի խնդիրներին և այնուհետ փորձել պատկերացնել վաղվա օրը։ 1919-ի փետրվարի 12-ին հրավիրված Փարիզի վեհաժողովը կոչված էր կարգավորելու Միջին Արևելքի պետությունների հետպատերազմյան սահմանային խնդիրները, այդ թվում՝ Հայկական հարցը։ Պողոս Նուբար Փաշայի և Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ, «Ամբողջական Հայաստանի պատվիրակությունը» Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրեց հայկական պահանջների համատեղ հուշագիր, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և նրա տարածքի ճշտումը` Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ: 1919-ի ապրիլի 17-ին պատվիրակությանն ընդունեց նաև ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար: 1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Վիլսոնը դաշնակից տերությունների խնդրանքով ստանձնեց և 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացրեց Իրավարար վճիռը: Չնայած 1894-96, 1909, 1915-23 թթ. թուրքական իրարահաջորդ կառավարությունները հայության դեմ իրականացրել էին մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն՝ ցեղասպանություն, բռնագաղթ, ապա տեղահանում իր իսկ հայրենիքից, և հայությունը ուներ լիարժեք իրավունք պահանջելու իր իրավունքների լիակատար վերականգնում, սակայն Իրավարար վճռում Վուդրո Վիլսոնը ներառեց հայկական պահանջների ընդամենը 40 տոկոսը, դուրս թողնելով 60-ը, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից երեքը և Կիլիկյան Հայաստանը, այն պատճառաբանությամբ, թե այդ պահին հայության թիվն այնքան է նվազել, որ վերջինս չի կարող Հայկական պետության տարածքներում մեծամասնություն ապահովել։ Չմոռանանք, որ խոսքը հայրենիքի մասին է, բնօրրանի, քաղաքակրթությունների խաչմերուկի, որն այնուհետ երկար ժամանակ հայտնվելու էր այլոց անարժան ձեռքում: Երկրորդ քայլով, դաշնակից տերությունների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ, սկսվեց քեմալական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որի հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի բռնի խորհրդայնացումը: Դաշնակից տերություններն իրենց հերթին վիլսոնյան 40 տոկոսից ևս մի խոշոր մաս պոկեցին ու 29 հազ. քառ. կմ տարածքը խցկեցին ԽՍՀՄ կազմի մեջ, որ չկարողանա այդուհետ ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկել։ Եվ Հայաստանը շուրջ 70 տարի զրկված մնաց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, այսինքն՝ զրկվեց նաև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու իրավունքից և հնարավորությունից։
Իրադարձությունների այս նախօրոք մշակված սցենարն այսօր դարձյալ պատրաստվում են կիրառելու: Ահա թե ինչու հրապարակ բերվեցին Հայաստան- Թուրքիա արձանագրությունները, որպեսզի առհասարակ շրջանառությունից դուրս մղվեն հայկական հողային պահանջների հարցն ու Իրավարար վճիռը: Նախօրոք մտածված սցենար է նաև Ռալֆ Պիտերսի հոդվածն ու քարտեզը Ազատ Քրդստանի ստեղծման վերաբերյալ, որը, ըստ Ռալֆի, տեղակայվելու է Հայաստանին պատկանող տարածքների վրա, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի: Հայաստանին ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, հայությանը` իր սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկելուն միտված սցենար է նաև ինտեգրման տարբեր ձևաչափերի պարտադրանքը՝ Եվրոպական ինտեգրում, Արևելյան գործընկերություն, Կովկասյան պլատֆորմ, Եվրասիական միություն: Հնարավոր բոլոր սցենարները նախօրոք մշակված են, այդ մենք է, որ կամ չենք տեսնում, կամ չենք ուզում տեսնել:
Եվ վերջապես, Ցեղասպանության դատապարտման հայցով ու պահանջով, Իրավարար վճռի իրականացման պահանջով միջազգային իրավական ատյաններ կարող են դիմել միայն պետությունները։ Սա նշանակում էր, որ հայությունը, կամ հայության այն հատվածը, որ ոչ միայն ցեղասպանության է ենթարկվել, այլև դրա հետևանքով դարձել տարագիր, չի կարող իր իրավունքների պաշտպանության հարցերով դիմել միջազգային ատյաններ, որովհետև պետություն չունի։ Իսկ ունեցածն էլ այսօր այնպիսի վիճակում է, որ նույնպես անկարող է նման հարց բարձրացնելու։ Պարզվում է, սա էլ նախօրոք մշակված ծրագիր է, որովհետև ցեղասպանությունից շուրջ 90 տարի անց և Հայաստանի անկախացումից շուրջ 20 տարի անց ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված Արևմտյան Հայաստանի հայությունը սարսափով արձանագրում է, որ իզուր հույսեր է կապել Հայաստանի վերստին անկախացման հետ, քանի որ մշտապես ինչ-ինչ պատրվակներ են հորինվելու արդարացնելու համար, թե ինչու Հայաստանը չի կարող արծարծել հայկական հողային պահանջատիրությունը:
Եվ ուրեմն` «ինչո՞ւ Արևմտյան Հայաստանի կառավարություն» հարցին ես կպատասխանեմ այսպես. Արևմտյան Հայաստանի կառավարության ստեղծման պատասխանատուներից մեկն էլ միջազգային ընտանիքն է, որը ո՛չ միայն 90 տարի ի վեր ամեն կերպ մերժել ու շրջանցել է հայոց իրավունքներն իր բնօրրան հայրենիքի նկատմամբ, այլև ամեն ինչ արել է, որ նորանկախ Հայաստանը նույնպես զրկված լինի այդ իրավունքները պաշտպանելու լծակներից և հնարավորություններից։
-Բայց, այնուհանդերձ, իրավական տեսանկյունից, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հռչակումը չի՞ ենթադրում, որ ինչ-որ ժամանակ պիտի գոյություն ունեցած լիներ Արևմտյան Հայաստան պետությունը: Մինչդեռ, ինչպես հիշեցնում է իրավագետ Պապյանը, Արևմտյան Հայաստանը եղել է աշխարհագրական հասկացություն և ո՛չ վարչատարածքային միավոր:
-Պարոն Պապյանը մասամբ է իրավացի։ ՈՒղղակի այդ եզրույթին՝ «Արևմտյան Հայաստան» աշխարհագրական հասկացությանը, պետք է ավելացնել «Օսմանյան կայսրության մեջ հայության բնօրրանում` հայ բնակչության վարչատարածքային միավոր» անվանումը, ինչի մասին, ի դեպ, նշված է Օսմանյան կայսրությունից հայերի բարենորոգումները պահանջող բոլոր վեհաժողովներում և նրանց ընդունած փաստաթղթերում, երբեմն` Հայաստան, երբեմն` Արևմտյան Հայաստան (ներառյալ Կիլիկիան) անվանումներով։
Նշենք այդ փաստաթղթերից մի քանիսը: 1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված էր. «Հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Այդ գործընթացը վերահսկելու էր Ռուսաստանը:
1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսվում էր դատական և այլ բարեփոխումներ իրականացնել Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներում՝ Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակա էին նաև Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, օրինակ, Հաճնը` Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի: 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկյան Հայաստանը հայտարարեց անկախության մասին: 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի դաշնագիրը, որի 88-93 հոդվածները վերաբերում են Հայաստանին: Հոդված 88-ում գրված է. «Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն»: Փաստերը շատ են, խոսքս չերկարացնելու համար ընդամենն ասեմ հետևյալը. Օսմանյան կայսրության նախկին վարչատարածքային միավորները Փարիզի վեհաժողովի գործունեության և Սևրի դաշնագրի ստորագրման հետևանքով ձեռք բերեցին հարաբերական անկախություն և հետագայում ձևավորվեցին որպես Միջին Արևելքի պետություններ, բացառությամբ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ` կրկնակի բռնազավթված Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների, ներառյալ Կիլիկիայի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը վիլսոնյան Իրավարար վճռի ստորագրումից` 1920-ի նոյեմբերի 22-ից ընդամենը մեկ շաբաթ անց` 1920-ի նոյեմբերի 29-ին, բռնությամբ խորհրդայնացվեց` զրկվելով անկախությունից և ինքնիշխանությունից։ Սա նշանակում է, որ 1920-ի հունվարի 19-ից մինչև 1920-ի նոյեմբերի 22-ը Հայաստանի կառավարությունը դեֆակտո ճանաչված պետության կառավարություն էր, սակայն վտարանդի, որովհետև 1920-ի նոյեմբերի 29-ից Արևմտյան Հայաստանի տարածքը փաստացի բռնազավթվեց ու առայսօր շարունակում է մնալ բռնազավթված:
Դաշնակից տերությունները պատասխանատվություն են կրում այն հարցում, որ Միջին Արևելքի պետությունների հետպատերազմյան սահմանները կարգավորելիս խոշոր բացթողում են թույլ տվել, ինչի հետևանքով Միջին Արևելքում չի լուծվել Հայկական (նաև քրդական) հարցը, և դա (դրանք) մնացել է որպես լարվածության օջախ (օջախներ)։
Ինչպես նկատեցիք, վերը բերված փաստաթղթերում Արևմտյան Հայաստան «աշխարհագրական հասկացությունը» մի դեպքում նշվում է Հայաստան, մեկ այլ դեպքում՝ «Արևմտյան Հայաստան»։ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդն ընտրեց երկրորդ ձևը, որովհետև Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին ամբողջությամբ կամ իր մասով` որպես իրավահաջորդ, ցանկացած պահի կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանը։
ՀՀ անկախության գործընթացին զուգահեռ իրականացվեց ՀՀ համապարփակ շրջափակում։ Այս ամենը չի՞ հիշեցնում, արդյոք, 1918-1920 թթ. ՀՀ-ի նկատմամբ մեկ անգամ արդեն փորձված ու գործարկված սցենարը: Վաղուց է հասունացել ժամանակը, որ հայությունը նեցուկ կանգնի Հայաստանի Հանրապետությանը և գործնական քայլեր ձեռնարկի, առաջին հեթին, ապօրինի ու անօրինական շրջափակումները վերացնելու ուղղությամբ։ Իսկ դրա ամենաիրական ճանապարհն իր սեփական հայրենիքին որպես իրավատեր տեր կանգնելու գործընթացն է: Ահա թե ինչու ստեղծվեց Արևմտյան Հայաստանի կառավարությունը, ահա թե ինչու Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարեց Արևմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքությունը, որն առաջին հերթին վերաբերում է տարածքին, այսինքն՝ Արևմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկիան): Ահա թե ինչու Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը և Արևմտյան Հայաստանի կառավարությունը դիմեցին Սևրի դաշնագիրը ստորագրած պետություններին՝ իրավահաջորդության դիմումով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու դիմումով: Եվ վերջապես, դիմեցին Եվրախորհրդարանի պատգամավորներին` «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» 1987-ի բանաձևի որոշ դրույթներ վերանայելու դիմումով: Քանի որ նաև Արևմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկիան) օկուպացված տարածքներից է իրականացվում Հայաստանի Հանրապետության շրջափակումը, որը կրկնակի շրջափակում է նշանակում։
-Պարոն Փաշաբեզյան, հայտնի է, որ առանձին-առանձին գործում են Արևմտյան Հայաստանի խնդրով զբաղվող տարբեր կազմակերպություններ. հնարավոր չէ՞ դրանց համախմբումը:
-Հայության համախմբումը պայմանավորված է երկու գործոնի ազդեցությամբ. մեկը սպառնալիքն է, ինչպես եղավ Սարդարապատում ու արցախյան պատերազմում, մյուսն Արևմտյան Հայաստանի ազատագրման մեծ երազն է ու Մեծ Հայաստանի` Հայքի կայացման գաղափարը: Վերջինը կարող է իրականացվել դրվագ առ դրվագ, ինչպես խճանկարն է ամբողջանում մասերից։
ԱՄՆ-ում Սոսիկյանի ղեկավարությամբ գործող կառույցի նպատակն է ընթանալ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու ճանապարհով։ Բայց ինչպե՞ս։ Սա սփյուռքահայության նախընտրած այն տարբերակն է, երբ սպասում էին Խորհրդային Հայաստանի անկախացմանը, որպեսզի պետական լծակներով իրականացնեին ծրագիրը։ Սակայն այսօր արտաքին ուժերի կողմից ՀՀ-ին պարտադրվող դժվարությունները դա թույլ չեն տալիս, իսկ ժամանակը չի սպասում: Կարեն Միքայելյանի, կամ, այսպես ասած, մոսկովյան թևը հավատում է, որ հնարավոր է ձևավորել լեգիտիմ Ազգային խորհուրդ, որը կորոշի հետագա անելիքները, այդ թվում՝ Թուրքիայի հետ բանակցությունների միջոցով հայկական խնդիրները լուծելու հարցը (հայտնի է, որ սփյուռքի կուսակցությունները ժամանակին Թուրքիայի հետ վարել են բանակցություններ, բայց ապարդյուն)։
Անդրադառնալով Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և Արևմտյան Հայաստանի կառավարության ձևաչափին, նշեմ, որ ընտրված է իրավական հարթության մեջ երկու խնդիր լուծելու ճանապարհը. առաջին` իրավական դաշտում իրականացնել հայության իրավունքների, առաջին հերթին, տարածքային ամբողջական պահանջների պաշտպանությունը։ Դա հնարավոր է այն դեպքում, երբ Արևմտյան Հայաստանի հայությունը հանդես գա որպես իրավունքի սուբյեկտ, որպես բնիկ ժողովուրդ, որն իր հայրենիքում ունի ինքնորոշման, ընդհուպ մինչև անկախության իրավունք։ Երկրորդը հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքների չեզոքացումն է: Օգտվելով չեզոքության մասին հայտարարությունից` հայությունը պետք է ձեռնարկի իր պաշտպանական ուժերի կազմավորումը։
Համոզված եմ, որ Արևմտյան Հայաստանի ու մեր ազգային մյուս խնդիրներով մտահոգ ուժերի համախմբումը սարերի հետևում չէ, ինչքան էլ փորձեն դրսի միջամտություններով խանգարել մեզ, միևնույն է, այն վաղ, թե ուշ տեղի է ունենալու:
Զրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ
ArmAr.am
«Իրատես dr facto»
ArmAr.am
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը