Posts Tagged ‘սերժ ազատիչ’
ԼՐԱՀՈՍ - Friday, November 4, 2011 6:32 - 2 Comments
Սեռժ Ազատիչ. լավ էլ սազում ա, ում ուզում, ոնց ուզում ազատում ա…
Մարգար Օհանյանը քաղբանտարկյա՞լ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին բարձրաձայնելուց րոպեներ անց, գիշերվա կեսին մեկ կենտրոնից կառավարվող «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները գրեթե միաժամանակ շրջանառության մեջ դրեցին այն վարկածը, թե Սերժ Սարգսյանը ներիշխանական դավադրություն է բացահայտել ու դա է պատճառը, որ Հ. Աբրահամյանը հրաժարական է տալիս։
Ըստ «սերժատուների»՝ Հովիկ Աբրահամյանը ամիսներ առաջ իբր հանդիպել է ՃՈ նախկին պետ ու այժմ կալանավորված Մարգար Օհանյանին ու նրան առաջարկել ոստիկանական այդ կառույցը ծառայեցնել Ռոբերտ Քոչարյանին ու ԲՀԿ–ին։ Օհանյանն էլ իբր համաձայնել է անցնել ԲՀԿ–ի կողմը՝ հետագայում ոստիկանապետ դառնալու դիմաց։ Դա բացահայտելուց հետո Ս. Սարգսյանը հանձնարարել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին գործողություններ իրականացնել Մարգարի դեմ ու դրանից հետո ազատվել Ալիկից։ Ահա այսպիսի դետեկտիվ կինո էին ներկայացրել Բաղրամյան 26–ի երիտռեժիսորները՝ ակամայից բացահայտելով ներիշխանական մթնոլորտի ողջ կեղտը, էժանագին տեխնոլոգիաների դիմելու պատրաստակամությունը և «մուտիլովկայական» խաղի կանոնը։
Եթե հավատալու լինենք իշխանական լրատվամիջոցների գրածներին, ապա դուրս է գալիս որ Մարգար Օհանյանը քաղբանտարկյալ է, քանզի նրան, փաստորեն, անազատության մեջ են պահում ոչ թե բենզին յուրացնելու (ինչպես հայտարարվել էր), այլ քաղաքական համակրանքի համար։ Չգիտեմ խորացե՞լ են այս հարցի մեջ իշխանությունները, թե ոչ, բայց նախագահականի թեթև ձեռքով Մ. Օհանյանը քաղհալածյալ դարձավ։ Ինչևէ։
Դավադրությունների թեման «ռասկրուտկա» անելով՝ Ս. Սարգսյանն ու իր շրջապատը բացահայտեցին վաղուց արդեն բացահայտ դարձածը, այն է՝
–իշխող կոալիցիա պրակտիկորեն գոյություն չունի և այս տարվա փետրվարին ստորագրված հուշագիրն ընդամենը հետաձգեց դե ֆակտո առկա քաղաքական ապահարզանը ԲՀԿ–ի ու Սերժ Սարգսյանի միջև,
–Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պայքարել է Ռոբերտ Քոչարյանի դեմ և հիմա էլ իր քայլերը ուզում է ներկայացնել որպես երկրորդ նախագահի դեմ պայքար՝ փորձելով հասարակական տեսք տալ իր որոշումներին՝ սխալմամբ կարծելով, թե երկրի սոցիալ–տնեսական վիճակից դժգոհ քաղաքացիներին հնարավոր է կերակրել տեսարաններով ու նաև սխալմամբ համոզված լինելով, թե մեր ժողովուրդը իշխանությունից բան չի պահանջի և գոհ կլինի՝ միայն թե Սարգսյանը պայքարի Քոչարյանի դեմ,
–ներիշխանական վերադասավորումները որևէ հասարական խնդիր չեն լուծում և կախված չեն որևէ տիեզերական նշանակության գլոբալ գործընթացների հետ, ինչպես որ փորձում են ներկայացնել «սերժատու» գրչակները, այլ լուծում են իշխանական բուրգն ավելի փակ, ավելի հակահասարակական, ավելի հակապետական, ավելի մոնոլիտ և սուպերկլանային դարձնելու խնդիրը,
–իշխանությունը հայտնվել է կաթվածահար վիճակում։
Այսպիսով, իշխանությունը չի կարողանում կառավարել հին ձևով, իսկ հասարակությունը վաղուց արդեն չի ցանկանում կառավարվել հին ձևով։ Այսինքն՝ երկրում հեղափոխական մթնոլորտ է։ Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում՝ կարելի է միայն կռահել։
Կարեն Հակոբջանյան
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը