Posts Tagged ‘Սեմը’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Wednesday, December 24, 2008 2:23 - 0 Comments
Նոյի երեք որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը
Hrayr
hrayr1974@yahoo.com
99.237.218.72
Ծննդոց գրքից հայտնի առասպելական հավաքական կերպար հանդիսացող Նոյի երեք որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը իրականում այլաբանորեն խորհրդանշում են նախապատմական` նախաջրհեղեղյան ժամանակաշրջանից նոր ժամանակաշրջան թևակոխած, այսինքն` փրկված մարդկության սեմական (հողածին), տիտանյան (խառնածին) և դյուցազնական (հրածին) ցեղերը: Պատահական չենք համարում այլաբանության համար այդ ցեղերին համապատասխան սեմական, քամյան և հնդեվրոպական` արիական լեզվաընտանիքների գոյությունը և այն, որ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը (տե΄ս ՀՍՀ, հ. 6, Եր.,1980,էջ 39):
Պատահական չենք համարում նաև, որ գոյություն ունեն հիմնականում երեք տիպի օրացույցներ, որոնցից առայսօր զուտ լուսնային տիպիկ օրացույցով ուղղորդվում են հիմնականում սեմական ծագում ունեցողները, մասնավորապես մահմեդական արաբները, իսկ զուտ արեգակնային տիպիկ օրացույցով` արիական ծագում ունեցողները, մասնավորապես մազդեականներն` մաշտոցականներն և զրադաշտականները: Հետաքրքիր է, որ Գր. Նարեկացին, ՙյաբեթական տոհմիս տումար՚ ասելով, նկատի է ունեցել հայոց արեգակնային տոմարը (տե՜ս Գր.Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Ե.,1985, էջ 642):
Մարդաբանությունից հայտնի մարդկային ցեղերի դասակարգման սխեմայից պարզ երևում է, որ սեմական, քամյան և հնդեվրոպական`արիական լեզվաընտանիքներին պատկանող ժողովուրդները հիմնականում մտնում են երեք ռասաներից (մոնղոլոիդ, նեգրոիդ և եվրոպոիդ) եվրոպոիդ խմբի մեջ: Այս իրողությունը ավելի պարզ է դառնում հետևյալ կատակով ընդգծված երգիծական պատմությունից` ՙՀին ազգերը ըստ մաշկի գույնի բաժանվում են սևամորթների, սպիտակամորթների և դեղնամորթների:
Սպիտակամորթներն իրենց հերթին բաժանվում են`
1) արիացիների, որոնք սերվում են Նոյի որդի Հապետից և կոչվել են այդպես, որպեսզի միանգամից հնարավոր չլինի կռահել թե ումից են նրանք առաջացել,
2) սեմիթների կամ էլ ապրելու իրավունք չունեցողների,
3) քամյանների, մարդկանց, որոնք կարգին հասարակությունում չունեն ընդունելիություն՚(տե՜ս Всеобщая История обработанная ”САТИРИКОНОМ”. Мн., 1997, էջ 7):
Այսուհանդերձ, քանի որ Ծննդոց գրքում ( 9,19) նշված է.ՙԵրեք ( Սեմ, Քամ, Հաբեթ ) սոքա էին որդիք Նոյի եւ ի սոցանէ սփռեցան ընդ ամենայն երկիր՚, ապա նշանակում է Սեմ, Քամ և Հաբեթ անուններն այլաբանություններ են, որոնք պետք է հասկանալ վերը բացահայտված իմաստներով: Հարկավոր է ճիշտ հասկանալ Ծննդոց գրքից հայտնի բոլոր վկայությունները Սեմի, Քամի և Հաբեթի մասին, որոնցից մասնավորապես իմանում ենք, որ Քամը երեք եղբայրներից փոքրն է (Ծննդ.9,24), սակայն խառնածին լինելու պատճառով նրա անունը նշվում է երկու ավագ եղբայրների անունների միջև: Այս շատ կարևոր իրողության չիմացության մասին է խոսում ավագ երեցի հետևյալ խոստովանությունը` ՙՋրհեղեղից հետո Մովսեսը հաղորդում է Սեմ, Հաբեթ և Քամ որդիների մասին իրենց ժառանգներով հանդերձ, ընդ որում գրում է, որ Քամը փոքրն էր (Ծննդ.9,24), իսկ նրանց թվարկելիս, դրանից առաջ գրում է` ՙՍեմ, Քամ և Հաբեթ (Ծննդ.9,18), նշանակություն չտալով թվարկման կարգին, ինչպես այդ կանեինք մենք ներկայումս: Ինչու՞: Անհայտ է՚(տե՜ս Протоирей Стефан Ляшевский, Библия и наука. М., 1996, էջ 198):
“Սեմ՚, ՙՔամ՚ և ՙՀաբեթ՚ այլաբանությունների վերոհիշյալ բացահայտման համար նաև հույժ կարևոր է առասպելական Նոյի մարգարեությունը հետջրհեղեղյան մարդկության երեք ցեղերի ապագայի մասին. ՙԱնիծեալ Քանան, մանուկ, եւ եղիցի ծառայ եղբարց իւրոց: Եւ ասէ, Օրհնեալ Տէր Աստուած, Աստուած Սեմայ, եւ եղիցի Քանան ծառայ նորա. Ընդարձակեսցէ Աստուած Յաբեթի, և բնակեսցէ ի տուն Սեմայ և եղիցի Քանան ծառայ նոցա՚(Ծննդ.9.25-27): Հետաքրքիրն այն է, որ այս նշանակալից մարգարեության եբրայերեն բնագրում Սեմի Աստվածը հանդես է գալիս Եհովա անունով, իսկ Հաբեթի Աստվածը` Էլոհիմ անունով, որոնց պաշտամունքը հնուց ի վեր հայտնի է համապատասխանաբար լուսնապաշտություն և արևապաշտություն անուններով:
Պատմությունից հայտնի է, որ պարթև Վաղարշակ թագավորը ՙԱրմավիրում մեհյան շինելով` արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիքներին՚: Այս առթիվ Ե. Դուրյանը ճիշտ է նկատել, որ ՙԱրեւու եւ լուսնի բնական պաշտամունքը կռապաշտութենէ շա˜տ առաջ պետք է դնել, վասնզի այդ լուսավորներուն` արձաններով կամ կուռքերով ներկայացումը (որը հավանական չէ ըստ ինքեան) կրօնական յետնագոյն զարգացումի երեւոյթ կրնայ ըլլալ, երբ որ եւ է դիւցազի մը կամ դիցուհիի մը կեանքը այդ լուսաւորներով կը պատկերացուի: …Լուկիանոս կը գրէ. ՙԱրեւ ու լուսին միակ աստուածութիւններն էին, որոնք չէին ներկայացուեր արձաններով՚՚: Սա է նկատի ունեցել Հովհ. Սարկավագը, երբ գրել է. ՙԱրդ` զշարժումն ամսույն եբրաեցւոց եւ զանշարժութիւն հայ ամսոցդ (խոսքը շարժական լուսնային և անշարժ արեգակնային ամիսների մասին է- Առաքել) սահմանեաց բարձրեալն, զի հաւատ, և գիր և տոմար այս երկու ազգիս միայն ետ աստուած՚:
Որ եբրայեցիները` հին հրեաները, լուսնապաշտ են եղել, հայտնի է պատմությունից: Այդ մասին առանձնապես ուշագրավ է հետևյալ բացատրությունը`ՙՀրեաները քիչ ուշադրություն են դարձրել մնացած լուսատուներին, սակայն նրանք հին կրոններից վերցրել են Լուսնի ազդեցությունը: Եվ իրենց Յահվեին, իրենց Եհովային կապել են Լուսնի ոգիների հետ: Այսպիսով, համաձայն նախնական հին հրեական կրոնի, Յահվեն, որը ապրում է մարդկային ՙԵս՚-ում, կախված է Լուսնից՚ : Այդ է հաստատում նաև նրանց լուսնային ամիսների մասին հետևյալ վկայությունը`ՙԵբրայեցւոց ամիսները լուսնական ամիս էին, այսինքն` մէկ նոր լուսնէն մինչև միւսը: …Որովհետև Հրէից ամիսները լուսնական ամիս էին, իսկ մերիններն ամենևին կախում չունին լուսնէն, չեն կրնար միևնոյն ժամանակ սկսիլ և վերջանալ:՚ (տե՜ս Բառարան Սուրբ Գրոց, Կոստանդնուպոլիս, 1881, էջ 28, Ամիս բառի ծանոթագրությունը):
Հարկ է նշել, որ, ի տարբերություն Եհովա անվան, Էլոհիմ անունը եբրայերենում հոգնակի թիվ է ցույց տալիս, որը, ինչպես վկայում են Ս.Գրքի քրիստոնյա մեկնաբանները, խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Սակայն հայտնի է, որ ո՜չ Իսլամի հետևորդները, ո՜չ էլ Եհովայի վկաները չէն ընդունում Սուրբ Երրորդության գաղափարը: Նրանց համար Ալլահին կամ Աստծուն բազմադեմություն կամ Սուրբ Երրորդություն վերագրելու ամեն մի փորձ բազմաստվածություն է, որը մահացու մեղք է համարվում: Այսպիսի մոտեցմանը հակադրվելու փոխարեն անհրաժեշտ է հասկանալ, որ Սուրբ Երրորդության գաղափարը անհամատեղելի է Աստծո լուսնապաշտական կերպարի հետ: Իսկ Բարձրյալի արևապաշտական կերպարը, ընդհակառակը, անհնար է լիարժեք պատկերացնել առանց Սուրբ Երրորդության, որը եռամիասնություն է իր կենսատու Ճշմարտությամբ, լուսատու Իմաստությամբ և ջերմատու Սիրով: Այսինքն` Արև Աստվածը Ճշմարտության, Իմաստության և Սիրո միաբանություն է:
Ժամանակն է, որ մեր քահանաները դադարեն հուդայական հագուստ հագած Ս.Գրյան այլաբանական պատմությունները տառացիորեն քարոզելուց, որը մեծ խոչընդոտ է մեր ազգային հավատքը և գաղափարախոսությունը կայանալու գործում: Առաքել
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը