Posts Tagged ‘Ռոբերտ Քոչարյան’
ԼՐԱՀՈՍ - Wednesday, September 14, 2011 22:46 - 1 Comment
“7 օր”-ի Անդրանիկ Թևանյանը 7 կիլոգրամանոց ծանր մահակով 7 անգամ ջարդեց Լևոնի թևերը…
«WikiLeaks»–ը հաստատեց. Տեր–Պետրոսյանը ղեկավարում է 5–րդ շարասյունը
Հայաստանի քաղաքական դաշտը տակնուվրա արած «WikiLeaks» կայքի հրապարակումները մեծ հաշվով որևէ նորություն չեն պարունակում, քանի որ ամերիկյան դիվանագետների գրագրության բովանդակությունը ներքաղաքական կյանքով ու ՀՀ անվտանգության խնդիրներով մտահոգ շրջանակների համար վաղուց արդեն ակնհայտ է։
Ո՞վ չգիտեր, որ Ռոբերտ Քոչարյանը սկզբունքային տարաձայնություններ ունի Սերժ Սարգսյանի վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության ու տնտեսական կուրսի հետ։
Ո՞վ չգիտեր, որ Լևոն Տեր–Պետրոսյանը դեմ չէ «ֆուտբոլային» դիվանագիտությանն ու ամեն կերպ աջակցում է Սերժ Սարգսյանին։
Եվ վերջապես, ո՞վ չգիտեր, որ Հայ ազգային կոնգրեսը, ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ, մեզանում փաստացի կատարում է 5–րդ շարասյան դեր, իսկ Կոնգրեսի անդամ քաղաքական ուժերն ու շարքերը Տեր–Պետրոսյանի համար ընդամենն օգտագործման ենթակա գործիք են, որոնց հետ նա բացարձակապես հաշվի չի նստում և միանձնյա որոշումներ է կայացնում։ Միայն Լևոնի վկաները, զոմբիները և անձնական շահ ունեցողներն այս ամենը չեն նկատում կամ չնկատելու են տալիս։
Վիկիլիքսյան գաղտնազերծումները պարզապես եկան հաստատելու վաղուց բացահայտվածը։
Ըստ «WikilLeaks»–ի հրապարակման՝ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Տեր–Պետրոսյանը նշել է, որ 2008–ի հոկտեմբերի 17–ի իր ելույթը ՀԱԿ–ում ընդգրկված ծայրահեղական տարրերին հանդարտեցնելու մարտավարություն էր՝ նրանց կենսունակ բացատրություն տալու և ակտիվ բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու իր որոշման վերաբերյալ, սակայն զգուշացրել է, որ կվերսկսի զանգվածային բողոքները, եթե Սերժ Սարգսյանը մինչև փետրվար Ղարաբաղի հարցում խաղաղություն հաստատելու իր ջանքերում հաջողություն չունենա:
Յովանովիչին Տեր–Պետրոսյանն ասել է նաև, որ ինքն այլ տարբերակ չուներ մարդկանց փողոցներից ցրելու և իրենց տներն ուղարկելու համար:
Ըստ այդմ՝ ՀԱԿ առաջնորդը հույս է ունեցել Ս. Սարգսյանի ձեռքերով լուծված տեսնել հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարաբերությունները, որից հետո ինքը կոկորդիլոսի արցունքներ կթափեր ու «Ղարաբաղը ծախեցին» մեղադրանքով կվերականգներ ի՛ր երազած «սահմանադրական կարգը», ինչը նշանակում է, որ իշխանափոխությունից հետո ընտրակեղծիքներով պետք է զբաղվեին ոչ թե Սարգսյանի կողմնակիցները, այլ ընտրակեղծարարության հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանը, տնտեսական դաշտը կվերահսկեին լևոնական կլանի ներկայացուցիչները և այլն։
Եթե հիշում եք, այդ օրերին ՀԱԿ ղեկավարությունը պնդում էր, թե Ղարաբաղի հարցում շուտով կտրուկ զարգացումներ են սպասվում, և իրենք դադարեցնում են պայքարը, որպեսզի Սերժ Սարգսյանին չխոչընդոտեն Ղարաբաղի հարցում ու դրանով իսկ պաշտպանեն ՀՀ շահերը, այնինչ իրականում նրանք սրտատրոփ սպասում էին Հայաստանի համար բացասական սցենարի իրագործմանը, որպեսզի բողոքի ալիքի շնորհիվ կարողանային հաճելին համատեղել օգտակարի հետ։
Ինչպես հայտնի է, Տեր–Պետրոսյանի համար հաճելին այն է, երբ ինքն իշխանության գա, իսկ օգտակարը՝ երբ Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնվի Ադրբեջանին, ու Հայոց ցեղասպանության մոռացության գնով բացվի Թուրքիայի հետ սահմանը։
Տեր–Պետրոսյանն այնքան է շտապել այդ հակահայկական ծրագիրը կյանքի կոչված ու Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծված տեսնել (փաստացի՝ հայերի կողմից միակողմանի զիջումների տեսքով, քանի որ շրջանառվող լուծման տարբերակները միայն հայկական կողմի զիջումներ են նախատեսում, ինչի մասին շատ լավ գիտեր նաև ՀԱԿ առաջնորդը և բազմիցս էր հրապարակավ խոսել), որ ԱՄՆ դեսպանին խորհուրդ է տվել, թե ճիշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Բուշը նախքան իր պաշտոնից հեռանալը հյուրընկալի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին և կազմակերպի ստորագրման արարողությունը:
Տիկին դեսպանի հետ զրույցի ընթացքում Տեր–Պետրոսյանը բառացի կրկնել է Էրդողան–Ալիև զույգի ձևակերպումները՝ շեշտելով, որ ԼՂ–ի հակամարտության կարգավորումը Երևան–Անկարա հարաբերությունների զարգացման բանալին է լինելու, իսկ Ցեղասպանության մասով էլ նշել է, թե այդ հարցն առաջնահերթ է միայն Սփյուռքի համար և առաջնահերթություն չէ Հայաստանում ապրող հայերի համար։
Եթե այս ամենին ավելացնենք նաև Տեր–Պետրոսյանի բազմիցս քարոզած այն թեզը, թե առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Այսքանից հետո եթե կգտնվի մեկը, ով կխոսի Տեր–Պետրոսյանի՝ որպես հաղթող նախագահի կամ Ցեղասպանության ճանաչման ջատագովի մասին, ապա ի ցույց կդնի իր քաղաքական անմեղսունակությունը կամ պատեհապաշտությունը։
Իրականությունն այն է, որ, ի դեմս Տեր–Պետրոսյանի ու նրա գլխավորած ուժի, մենք գործ ունենք թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող սուբյեկտի կամ, ավելի կոնկրետ, ազդեցության գործակալի հետ։ Ու արդեն կապ չունի, թե այդ ամենը նա անում է գաղափարական ու սկզբունքային դիրքորոշումի՞ց ելնելով, թե՞ այլ դրդապատճառներով։ Կապ չունի նաև այն, որ ՀԱԿ անդամ որոշ կազմակերպություններ կամ անհատներ պատի տակ շշուկով խոսում են այն մասին, որ չեն ընդունում Տեր–Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղի ու Թուրքիայի մասով. նրանք հավասարապես կիսում են 5–րդ շարասյան «դափնիները» և հետագայում պատասխան են տալու իրենց վարքագծի համար։
Եթե մենք կայացած պետություն լինեինք, ապա Տեր–Պետրոսյանի հետ ոչ թե իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները պետք է «երկխոսեին», այլ Ազգային անվտանգության ապահովման մարմինները՝ շատ կոնկրետ հարցադրումներով, բայց քանի որ այժմ ՀՀ նախագահի պաշտոնում է հայտնվել մեկը, ով ունի ապաքաղաքական հայացքներ, հակապետական մտածողություն և «նախաձեռնողական» էություն, հետևաբար՝ մեր քաղաքական դաշտի տիտղոսային ընդդիմության կարգավիճակ է ստացել թուրք–ադրբեջանական պետական շահերն առաջ բրդող ու դրսի ուժերի հետ Հայաստանի անվտանգության խնդիրներով սակարկության գնացող 5–րդ շարասյունը։
Ակնհայտ է, որ այս վիճակը պետք է փոխվի։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Կա՛մ Հայաստանը զոհ կգնա սերժալևոնական «երկխոսությանը» և թուրք–ադրբեջանական ճնշումներին, կա՛մ մենք կկարողանանք ձերբազատվել քաղաքական դաշտի խոտանից և ապահովել ազգային առաջադիմություն։ Երրորդ տարբերակ չկա։
Ես պայքարում եմ երկրորդ տարբերակի իրագործման համար։
Անդրանիկ Թևանյան
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը