Posts Tagged ‘Ռայիլ Ռզաեւ’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Wednesday, February 18, 2009 22:22 - 0 Comments
ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԱՐՅԱՑ ԱՐՄԱՏԸ ՉԻ ՈՒՏՎՈՒՄ
«ԳԵՆԵՐԱԼ ՌԶԱԵՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԽԱՌՆ Է ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԱՏԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Այս վարկածն առաջ է քաշում «Ենի շաֆաքը»ՙ վկայակոչելով Բաքու գործուղված թուրք հետախույզներին
Հունվարի 11-ին Բաքվում սպանվել էր Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ Ռայիլ Ռզաեւը: Փոխանակ հետամուտ լինելու գործի հետաքննությանը, ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան սպանության մեջ հայկական հետք որոնելուն, որոնց միացավ նաեւ նախագահ Իլհամ Ալիեւըՙ թուրքական մամուլում արած հայտարարություններով: Սակայն նրան նույնիսկ մամուլը չհավատաց, քաջ գիտենալով, որ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար սպանելը բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում եւ որպես կանոն նախապես համաձայնեցվում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ երկրի նախագահի հետ:
Եթե նույնիսկ Ադրբեջանում Ալիեւը բռի մեջ առած չլիներ ընդդիմությանը, միեւնույն է, վերջինը պայքարում է իշխանության համար, ուստի անիմաստ է Ռզաեւին սպանելը, քանի որ նրան փոխարինելու է նախագահին նույնքան հավատարիմ մեկ այլ գեներալ: Թերեւս այդ առումով պատահական չէ այսպիսի յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո դրա բացահայտմանը միտված հարցադրումը. «Ո՞ւմ էր ձեռնտու այս ահաբեկչությունը»:
Երբ ահաբեկչությունը ձեռնտու է լինում իշխանություններին, ապա նրանք փոխանակ դրա բացահայտման ջանքեր գործադրելու, ամեն կերպ ջանում են կոծկել, որ հնարավորինս շուտ մարի դրա հասարակական հնչեղությունը, կամ էլ հասարակությանն ապակողմնորոշելու համար թշնամական հետք են որոնում: Ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որի ժողովուրդը հայ սպանելու համար ազգային հերոս էր հռչակում մարդասպան ստահակներին, իսկ նրա խորհրդարանականները Եվրոխորհրդումՙ ի լուր եվրոպացի գործընկերների, հայտարարում էին. «Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ»:
Հատկանշական է, որ այդ գործընկերներից ոչ մեկը չէր առարկել Եվրոխորհրդում Ռամիլ Սաֆարով կոչված մարդասպան ստահակին արդարացնող ադրբեջանցի խորհրդարանականներին, կարծես հաստատելու համար հայկական առածի ճշմարտացիությունը. «Շունըՙ շնից, երկուսըՙ մի տնից»: Հետեւաբար հայերի եւ Հայաստանի համար չի կարող որեւէ նշանակություն ունենալ, թե մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակող ո՞ր ադրբեջանցին կզբաղեցնի Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի պաշտոնը:
Ըստ երեւույթին, Ադրբեջանի ղեկավարությունը գեներալ Ռզաեւի սպանության մեջ հայկական հետքի որոնումները ծառայեցրել էր սպանությունը կոծկելու նպատակին, որ այդ գործով Բաքվում որեւէ բացահայտում չի կատարվում: Հակառակ դրան, Թուրքիայում սպանության մեջ կասկածում են մասոններին: Կասկածների մասին փետրվարի 17-ի համարում գրել է կառավարամետ «Ենի շաֆաք» թերթը, որի հրապարակումն արտատպել է իսլամական «Էլ-Ազիզ» շաբաթաթերթը: Մենք օգտվել ենք արտատպությունից: Համենայն դեպս, կասկածներն անհիմն չեն:
«Ենի շաֆաքը» հետեւություն է անում, որ բացահայտվում է 17 տարի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի պաշտոնն զբաղեցրած Ռզաեւի սպանության գաղտնիքը, եւ հիմնավորման համար գրում. «Ստացած տեղեկությունների համաձայն, հետախուզության մի խումբ աշխատողներ, գործուղվելով Թուրքիայից Բաքու, այնտեղՙ Ադրբեջանում հեղաշրջման փորձ կատարած «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր շոշափուկներին հայտնաբերելու եւ Ռզաեւի սպանությունը բացահայտելու ուղղությամբ հետաքննություն են անցկացրել, որի ընթացքում առաջ է քաշվել սպանությանը մասոնների մասնակցության վարկածը: Համաձայն դրա, Ռզաեւը սպանվել է, որովհետեւ հակադրվել էր այն մասոններին, որոնք 2003-ին Բաքվում մասոնական օթյակ հիմնելու համար դիմել էին նախագահ Հեյդար Ալիեւին: Հարցի առնչությամբ մեր թերթին իրազեկող հետախուզության նախկին աշխատակիցներն ասացին, որ թեեւ Բաքվում իշխանությունը կազմված է մրցակից խմբավորումներից, սակայն Ռզաեւը ոչ մեկին չէր հարում»:
«Ենի շաֆաքի» փոխանցմամբ, շնորհիվ չեզոքության, գեներալ Ռզաեւը շահել էր նաեւ Իլհամ Ալիեւի վստահությունն ու երկար տարիներ մնացել նույն պաշտոնում: Ավելին, 1995-ին Ռզաեւն առանցքային դեր էր խաղացել «Էրգենեքոնի» գործով կալանված թուրք գեներալ Վելի Քուչուքի հեղաշրջման փորձն Ադրբեջանում կանխելու մեջ: Վերջին շրջանում Ալիեւի հակառակորդները նրան դարձրել էին թիրախ: Ադրբեջանական հետախուզության աղբյուրներին մոտ կանգնած փորձագետը վկայել է, որ Ադրբեջանում օթյակ հիմնելու մասոնների պահանջի բախումը Ռզաեւի հակազդեցությանը հայտնի էր բոլորին, ուստի մեծ է նրա սպանությանը մասոնների մասնակցության հավանականությունը:
Ի դեպ, «Ենի շաֆաքն» Ադրբեջանում մասոնական օթյակի հիմնման նախաձեռնությունը վերագրում է թուրք մասոններին եւ գրում. «2003-ի հունիսի 14-ին Թուրքիայի մասոնական մեծ օթյակի նիստում որոշվեց ստեղծել Ադրբեջանում նախատեսվող ազատ մասոնների մեծ օթյակի կորիզը: Այդ նպատակով կազմավորվեց մի հանձնաժողով, որի կազմում երեք խոշոր քաղաքներից ընդգրկվեցին 5 բարձրաստիճան մասոններ եւ «Նոր հորիզոն» կոչվող այս հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ադրբեջանցի թուրք մասոն: 2003-ին Բաքվում օթյակ բացելու խնդրանքով հանձնաժողովը դիմեց Հեյդար Ալիեւին, բայց ապարդյուն: Սակայն Ազատ եւ ընդունված մասոնների օթյակի պաշտոնաթերթ «Թեսվիյե» հանդեսը 2008-ի մարտի համարում ավետել էր Ադրբեջանի մասոնական մեծ օթյակի շատ շուտով հիմնադրումը եւ ընդգծել. «Ներկայումս մեր եղբայրները ջանասիրաբար շարունակում են Ադրբեջանի տարբեր բնակավայրերում օթյակ հիմնելու աշխատանքները: Նրանք նաեւ օծմանը պատրաստվող եղբայրների ջանքերով կիրականացնեն մեծ օթյակի հիմնման պատվաբեր գործը»: Չնայած մեկ տարվա սպասումներին, Իլհամ Ալիեւը նույնպես չընդառաջեց մասոններին: Այդ ընթացքում ադրբեջանական մամուլը տեղեկացրեց, որ մյուս գեներալները չեն գնացել հանգուցյալ Ռզաեւի բնակարանՙ ցավակցելու նրա ընտանիքին: Իսկ դա հարցականներ է առաջացրել, թե Ռզաեւի սպանությունն արդյոք ահաբեկչությունների շղթայի առաջին օղակը չէ՞»:
Кавказ Kavkaz Caucasus
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը