Posts Tagged ‘Ո՞վ է հայը’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Friday, September 21, 2012 0:10 - 3 Comments
Ահա ՆԱ՝ Սուրբը, Ուսուցիչը, Մտավորականը…
«ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի այս աշխատությունը լույս է տեսել 1889 թվականին. Կարդալով «Վարդապետարան» -ը հասկանում ենք, որ այն գրված է բոլոր ժամանակների համար:
«Վարդապետարանում» Պատկանյանը պատասխանում է այսօր մեզ այսքան հուզող մի շարք հարցերի….
Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին:
Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը, ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունեն…
Հարց 1. Ո՞վ պիտի ազատի Հայաստանն օտարների ձեռքից:
Պատասխան. Ինքը՝ հայ ազգը պիտի ազատի Հայաստանն օտարների ձեռքից:
Հարց 2. Ի՞նչ հնարքներով:
Պատասխան. Հնարքները զանազան են, նայելով հանգամանքներին – երբեմն սեփական զենքով, երբեմն փողով ու երբեմն օտարի օգնությամբ:
Հարց 3. Միթե՞ կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ:
Պատասխան. Այո՜, կարող է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերը այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան ու ձգտեն Հայաստանի ազատությանը, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը՝ ջրին:
Հարց 4. Ո՞ր երկիրն է կոչվում Հայաստան:
Պատասխան. Հայաստան կոչվում է այն երկիրը, որը շրջապատում է Սևան, Վան և Ուրմիա ծովակները, իսկ ամենը միասին՝ Մասիս լեռները:
Հարց 5. Ո՞վ է հայի թշնամին ու ո՞վ է նրա բարեկամը:
Պատասխան. Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից ու սուտ արհավիրքներով վհատեցնում է նրանց այդ ազգաշեն գործում:
Իսկ հայերի բարեկամը նա է, ով դյուրացնում է նրանց կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալ:
Հարց 6. Ո՞վ է իսկական հայը:
Պատասխան. Իսկական հայը նա է, որ անկեղծ ցանկանում ու նպաստում է Հայաստանի անկախությանը:
Մնացյալները ԱՌՄՅԱՇԿԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլև անպիտան մարդիկ:
Հարց 7. Ո՞ր աշխարհի մեջ հայը կարող է երջանիկ լինել:
Պատասխան. Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ, քանզի նա ամեն տեղ հալածված ու արհամարված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում:
Հարց 8. Հայերը Հայաստանից դուրս ո՞ւմ նման են:
Պատասխան. Հայերը Հայաստանից դուրս նման են օտարի տուն վարձողի, ով աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ թե ուշ դուրս պիտի հրավիրի օրինական տանտերը:
Հարց 9. Ի՞նչ վիճակի կհանդիպեն հայերը, եթե Հայաստանը չազատագրեն:
Պատասխան. Եթե հայերը Հայաստանը չազատագրեն, նրանք շատ շուտ (գուցե 50 տարի անց) բնաջինջ կլինեն աշխարհի երեսից:
Հարց 10. Միթե՞ հարստությունը չի օգնում հայերին պահպանվել օտարության մեջ:
Պատասխան. Օտարության մեջ աղքատությունն անշուշտ մաշում է հայերին, բայց ավելի շուտ մաշում է հարստությունը:
Հարց 11. Ի՞նչ տարբերություն կա հպատակի ու ստրուկի միջև: Հայերն օտար պետությունների հպատակ են, թե՞ ստրուկ:
Պատասխան. Հպատակ նշանակում է իր ազգային կառավարության ու դրա օրենքներին ակամա, բռնի և կամ հիմարաբար հնազանդվող: Հայերը ամեն օտար պետությունների ստրուկ են, քանզի դրանց օրենքների հորինելուն անմասն են եղել, և ամեն տեղ հայի դավանած կրոնն ընկճված է, և նրա ազգային ծեսերը հալածված ու արհամարված են:
Հարց 12. Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ:
Պատասխան.Սեփական անձը վտանգի չենթարկելով՝ ամեն հայ մարդ կարող է և պարտավոր է այս գործերը կատարել.
ա) Հայաստանում ունենալ (սա ամենագլխավորն է) մեծ կամ փոքր հողային կալվածք,
բ) հայ ոգով դաստիարակել զավակներին,
գ) սովորեցնել նրանց զենքի գործածությունը,
դ) չամուսնանալ օտարի հետ:
Հարց 13. Որո՞նք են հայկական առաքինությունները:
Պատասխան. Ամենագլխավոր հայկական առաքինությունն է.
ա) տնով-տեղով գաղթել դեպի Հայաստան,
բ) իր բոլոր ուժերը կիրառել, հորդորել իր ծանոթ հայերին չվել Հայաստան,
գ) համոզել և օգնել ամեն մի հայի Հայաստանի մեջ սեփական անշարժ կալվածք և հող գնելու,
դ) ջանալ Հայաստանի մեջ արվեստի և հողագործական դպրոցներ հիմնելու:
Հարց 14. Որո՞նք են հայկական մոլորությունները:
Պատասխան. Ամենագլխավոր ու ազգակործան հայկական մոլորությունն է.
ա) աշխարհաքաղաքացիություն,
բ) պանդխտություն,
գ) անձնական շահի համար տարատեսակ խարդախություններ, որով կոտրվում է հայ ազգի անունը,
դ) շահասիրական ազգասիրութին (կեղծ ազգասիրութիւն),
ե) հայ մեծավորների դեմ ըմբոստութիուն (դավաճանություն, մատնություն), և
զ) օտարի հետ ամուսնություն:
Հարց 15. Ի՞նչ խոսքեր Հայոց լեզվից դուրս պիտի ձգել:
Պատասխան. Հայոց լեզվից առմիշտ պետք է դուրս ձգել վհատեցուցիչ, հուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկություն (աչքակապություն) սերմանող խոսքերը, առածները, խրատները և խորհուրդները. «Հայը թակէ Վարդանին», «թուրքը թակէ Վարդանին», «Որտեղ հայ, այնտեղ վայ», «Էլի հայութիւն արի՞ր» (այսինքն դարձեալ ամենավատթար գործ գործեցիր), «Հայի տունը քանդողը մեր սեւագլուխներն են», «Հաստն ու բարակ մեկ գին է», «Վայ է բարակ մանողին», «Հայերն անմիաբան են»:
Հարց 16. Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անի հայը:
Պատասխան. Հայը քնից զարթնելիս կամ քուն մտնելիս միայն այս աղոթքը պիտի կարդա. «Ո՛վ բարեգութն Աստված, օգնի՜ր ինձ Հայաստանն ազատել»: Դրանից ավել ոչ մի ուրիշ աղոթք հարկավոր չէ հային:
Հարց 17. Հայ պատանիների համալսարան մտնելը նպաստո՞ւմ է հայկական նպատակներին:
Պատասխան. Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը հայոց նպատակներին վերաբերվելն այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար, եթե ավազակը հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սրի ու զենքի գործարաններ շինել: Այդ առումով հայերն առնվազն 100 տարի ուշացել են: Մյուս կողմից 40-50-ամյա փորձը ցույց տվեց, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին հետևյալն է.
ա) դյուրին միջոց՝ ապահով ապրուստ ճարելու ու ասպարեզ շինելու, և
բ) անզգալի կերպով սառչելու իր ազգից ու հոգով օտարանալու ազգի շահերից:
Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, ապա պետք է կարծել, որ նրանք առանց համալսարան մտնելու ևս ազգի պիտանի անդամներ կդառնային, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, ովքեր երբեք համալսարան եղած չեն: Պետք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները և նույնիսկ գիտությունը դարձել են բռնակալների ձեռքում ազգեր ստրկացնելու հզոր գործիք:
Հարց 18. Ազատագրված Հայաստանում ազնվականություն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի լինեն, թէ՞ ոչ:
Պատասխան. Այո՜, պիտի լինեն ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի ստանան նրանք կամ նրանց ժառանգները, ովքեր առաջինը կբարձրացնեն սուրը Հայաստանի ազատության համար և կամ կզրկվեն իրենց կյանքից արյան դաշտում: Այսպիսիք (և միայն այսպիսիք) կկազմեն Հայաստանի բարձրագույն և ամենահարուստ (հողային կալվածներով) դասակարգը:
Հարց 19. Ո՞րն է հայի նշանաբանը:
Պատասխան. Հայի նշանաբանն այս երեք բառերն են.ազատություն կամ մահ:
Հարց 20. Հայաստանն արժե՞ այդքան մեծամեծ զոհերի:
Պատասխան. Այո՜, Հայաստանն արժե ամենամեծ զոհերի, քանզի նրա մեջ ապրողի կյանքի տևողությունը միջին թվով 75 տարի է, Հայաստանի հողը մշակողին տալիս է 1 ցանած սերմնահատի փոխարեն 45-60 սերմնահատ: Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն, Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն՝ Ասիայի ու Եվրոպայի սահմանագլուխներում: Հայաստանի ժողովուրդը եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստն ու ամենաբախտավորը: Հայաստանը հարուստ է և՜ կենդանիներով, և՜ բույսերով, և՜ հանքերով:
Հարց 21. Ի՞նչ պատճառով Հայոց անկախությունը 4 անգամ կորսվեց:
Պատասխան. Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծերի (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայերի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող և ոչ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՜ իրավունքից, և՜ սեփականությունից, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը:
Հարց 22. Ո՞րն է ավելի շատ արյան և փողի զոհ պահանջում հայերից՝ թշնամու հետ պատերազմը, թե՞ այժմյան խաղաղ ստրկական վիճակը:
Պատասխան. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են այժմ հայերը, ավելի շատ արյան և փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան դեմ առ դեմ պատերազմը սինքլոր թաթարների, քրդերի ու չերքեզների հետ: Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում և միլիոնների փող և ապրանք են կողոպտում, հափշտակում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հարց 23. Ո՞վ պիտի բարձրացնի ազատության դրոշակը և սուրը:
Պատասխան. Դրոշակը պիտի բարձրացնի հայ վարդապետը, իսկ սուրը՝ ամբողջ հայ պատանեկությունը, երիտասարդությունը և տղամարդիկ՝ 16 տարեկանից մինչև 45 տարեկանը:
Հարց 24. Ի՞նչ փողով պիտի ձեռք բերվեն զենք, պարեն, զգեստ և այլ ռազմամթերք:
Պատասխան. Կանխիկ վաճառված Հայաստանի բոլոր անշարժ կալուածքների գնի փողով, այն կալուածքների, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են բարբարոս օտարազգիները: Իսկ ով կհրաժարվի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա ընդմիշտ զրկված կլինի Հայաստանցի-Հայ (այսինքն՝ ազատ Հայ) կոչումից:
Հարց 25. Ո՞վ պիտի ընտրվի Հայաստանի կառավարիչ:
Պատասխան. Հայաստանի կառավարիչ կընտրվի նա, ում զինյալ հայ գունդը կճանաչի ամենախոհեմը, ամենաքաջն ուամենաազնիվը:
Հարց 26. Ի՞նչ է նշանակում հաղթել և ի՞նչ՝ հաղթվել:
Պատասխան. Հաղթել նշանակում է թշնամու ընդառաջ անվախ գնալ և ոչ ոքից չսարսափել-չվախենալ:
Հաղթվել նշանակում է պատերազմի դաշտում սրտի մեջ երկյուղ տածել:
Անվախը (քաջը) վախկոտին միշտ հաղթում է:
Հարց 27. Հայի ազգային հատկանիշները որո՞նք պիտի լինեն:
Պատասխան. Հայի ազգային հատկանիշները պիտի լինեն Հայոց լեզուն և Հայաստանն ազատագրված տեսնելու փափագը:
Հարց 28. Ո՞րն է հայ ազգի կրոնը:
Պատասխան. Հայի ազգային կրոնը հաստատուն հավատն է, որ Հայաստանը պիտի ազատագրվի օտարի լծից: Ով այս բանին հավատում է, նա՜ է ուղղափառ հայադավանը:
Հարց 29. Ապա ի՞նչ է նշանակում Լուսաւորչադաւան, պապական կամ կաթոլիկ ու լյութերական կոչումները:
Պատասխան. Դրանք մարդկային կրքերի և կոշտ տգիտության ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապես վնասեցին ու այժմ էլ վնասում են հայ ազգին:
Հարց 30. Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ազգը ստրկությունից ազատելու համար պետք է մեծամեծ վտանգների ենթարկվել ու պետք է ահագին փող վատնել:
Պատասխան. Այո՜, շատ ճիշտ է: Եթե ազատագրողները 2-3 հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն՝ անխուսափելի, զոհերն էլ՝ մարդկային ուժից վեր, բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ և՜ վտանգը, և՜ զոհողությունն այն աստիճան կթեթևանան, որ ամեն մի անհատին գրեթե անզգալի կթվան:
Հարց 31. Ի՞նչը պիտի միավորի հայերին այդ մեծ գործի համար:
Պատասխան. Ընդհանուր վտանգը մոտալուտ կորստին: Դրա համար ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա միմյանց պատմելու, հասկացնելու, որ եթե իրենք վաղօրոք չազատագրեն Հայաստանը, օտար ազգերը բնաջինջ կանեն հայոց լեզուն և հայկական եկեղեցին, ու այնուհետև հայն ինքնըստինքյան կանհետանա աշխարհի երեսից: Այն ժամանակ ամեն գերդաստանի հայ կիմանա, որ լավ է նրա մի որդին ծառայի իր ազգին, քան իր ամբողջ ընտանիքը ոչնչանա, ու լավ է իր հարստության մի փոքրիկ մասն ընծայվի իր ազգի օգտին, քան իր բոլոր գանձերն օտարի սեփականությունը դառնա:
Հարց 32. Ի՞նչ են նշանակում այն գեղեցիկ արտոնությունները, որ ժամանակ առ ժամանակ առատաձեռնորեն շնորհում են օտար պետությունները հայոց ազգին:
Պատասխան. Այն արտոնությունները, որ օտար պետությունները շնորհում են հայերին, նման են թակարդի մեջ դրած այն համով կերին, որով երեխաները բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտոնություններով ամայացավ Հայաստանն իր բնիկ ժողովրդից, ու պարզամիտ հայերը հասան այս օրվա ցավալի թշվառ վիճակին:
Հարց 33. Հայերի ոտքի ելնելն ընդդեմ բռնության իրավացի գործ է, թե՞ ապօրինի:
Պատասխան. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատության համար իրավացի գործ է թե՜ քրիստոնեական և թե՜ քաղաքական օրենքների տեսանկյունից, և արժանի է աշխարհի ամեն լուսավորյալ ու ազնիվ մարդկանց գովասանքին:
Հարց 34. Ուրեմն հայերն իրավունք ունե՞ն զենքի զորությունով ազատել իրենց Հայրենիքը:
Պատասխան. Հայերը Հայաստանը զենքի զորությունով ազատելու համար ոչ միայն ունեն իրավունք, այլև ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա այդ սխրալի գործը կատարելու, ինչպես որ ամեն հարազատ որդի լիակատար իրավունք ունի իր հոր ու նախնիների ժառանգությունը ստանալու, և մեծ հանցանք է իր որդիների ու հետնորդների առջև, եթե նա այդ ժառանգությունից հրաժարվի, կամ կամա, կամ հիմարութեամբ և կամ փոքրոգությամբ:
Հարց 35. Ո՞ւր են գնում այն մարդկանց հոգիները, ովքեր մեռնում են ճակատում:
Պատասխան. Ավետարանի խոսքերի հիման վրա, ճակատում (ազգային պատերազմում) մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ ընկնում է Երկնային Արքայություն, քանզի այդպիսին կյանքից զրկվել է ի սեր և ի պաշտպանություն իր նեղյալ մերձավորների: Նրա անունը կլինի նահատակ և նրա սուրբ հիշատակը եկեղեցին կտոնի մինչև աշխարհի վերջը:
Հարց 36. Հրացանի ամեն գնդակը դիպչո՞ւմ է ու ամեն խոցվածը մեռնո՞ւմ է:
Պատասխան. Վիճակագրական ամենաճիշտ հաշվարկներից երևում է, որ հրացանի 10.000 գնդակից մեկն է դիպչում մարդուն, և 38 խոցվածներից մեկն է միայն մեռնում:
Հարց 37. Պատերազմի դաշտում խոցված հոգեվարը չի՞ տանջվում:
Պատասխան. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ փափուկ անկողնի մեջ մեռնելը հազարապատիկ ավելի դժվար է, քան պատերազմի դաշտում, իսկ զենքի պատճառած մահը մահերի մեջ ամենաթեթևն է:
Հարց 38. Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու:
Պատասխան. Այո՜, կա՜, ու մի հատիկ հնար է այդ: Եթե չես ուզում թշնամին քեզ սպանի, դու ինքդ շտապի՜ր նրան սպանել: Ուր վտանգը շատ մեծ է ու անխուսափելի, համարձակ վազի՜ր նրան ընդառաջ և վստահ եղիր, որ վտանգն ինքը կփախչի քեզանից: Սա փորձված երևույթ է: Թշնամու առջևից փախչելը 2 վատ հետևանք ունի. մեկ – որ փախչողն անպատճառ կսպանվի և երկրորդ – դա ակներև կորստի կմատնի իր հավատարիմ զինակից ընկերներին:
Հարց 39. Հայերը ե՞րբ ոտքի պիտի բարձրանան:
Պատասխան. Երբ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց ու մահու պատերազմը:
Հարց 40. Իսկ մինչև այդ ժամանակ ի՞նչ պիտի անեն հայերը:
Պատասխան. Այս «Վարդապետարանը» իմաստասիրեն ու նրա բովանդակությունը սրբությամբ կատարեն:
Հարց 41. Հայի կալվածական հարստությունն օտար երկրում ի՞նչ է:
Պատասխան. Հայի կալվածական հարստությունն օտարերկրում ստրուկի աներևույթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդված են նրաձեռքերն ու ոտքերը:
Հարց 42. Ի՞նչ են այն պատվանունները, տիտղոսները, աստիճանները, պատվանշաններն ու վկայաթղթերը, որ ունեն հայերն օտար պետությունների մեջ:
Պատասխան. Այդ պատվանունները, տիտղոսները, աստիճանները, պատվանշաններն ու վկայաթղթերը, որ ստացել են հայերը, օտար պետությունների ստրկության գլխագիրներ են ի հատուցումն իրենց կորցրած ազատության և հայրենիքից ուրացության:
Հարց 43. Ե՞րբ օտարազգիները կդադարեն արհամարհել, ատել ու հալածել հայերին և ե՞րբ կսկսեն հարգել նրանց:
Պատասխան. Երբ հայերն ազատեն իրենց օտարի լծից: Առանց դրա մենք կմնանք արհամարված, ատված, անվանարկված, հալածված ու գարշելի արարածների օտարի աչքում, ավելի ստոր, քան ջհուդները, ցիգանները, փարիաները:
Евангелие освобождения Армении |
Данная работа великого армянского патриота, поэта и публициста Рафаэла Патканяна была написана в 1889 году, в преддверии начала Геноцида армян 1894-1923 годов. Для жителей ХХI века некоторые мысли автора могут показаться странными и даже неприемлемыми, но в одном сомневаться не приходиться: Р. Патканян был пламенным певцом свободы Армении и армянского народа. Предлагая на суд армянского читателя данное произведение, Voskanapat.info предлагает не торопиться с критикой его автора, постараться представить себя армянином, живущим в конце ХIХ века, ощутить общественно-политическую жизнь того времени.
Читатель легко может убедиться: данная работа во многих своих аспектах не потеряла своей актуальности. Более того, некоторые утверждение Рафаэла Патканяна сегодня приобрели еще большую актуальность. Тем и отличаются великие от рядовых писателей: великие умеют предвидеть, предвосхитить, направить по направлению, значение которого не может умалить Время. И тогда уже отдельные ошибки и неточности теряют свое значение в общем смысле написанного. Именно с этой точки зрения мы предлагаем вам ознакомиться с ныне малоизвестной работой Рафаэла Патканяна. Добавим также, что предлагаемая работа впервые переведена на русский язык.
Евангелие освобождения Армении
Позор, вечный позор армянам.
Полудикий чернокожий раб создал свое независимое государство «Либерия»,
и веками гонимый еврей силой денег обратил в свою собственность
две пятых Палестины, а беспечные армяне в своей родной,
райской Армении не имеют ни клочка независимой земли…
Вопрос: Кто должен освободить Армению?
Ответ: Сам армянский народ.
Вопрос: Каким способом?
Ответ: Способы разные, в соответствии с обстоятельствами – когда силой оружия, когда деньгами, когда с чужой помощью.
Вопрос: Нежели когда-нибудь Армения сможет вновь стать собственностью армян?
Ответ: Да, сможет, и, несомненно, станет, если все армяне – мужчины и женщины, богатые и бедные, господа и молодежь настолько возжелают и будут стремиться к свободе Армении, как голодный тянется к хлебу и жаждущий – к воде.
Вопрос: Какая страна называется Арменией?
Ответ: Арменией называется та страна, которая окружает озера Севан, Ван и Урмия, а вся вместе – гору Арарат.
Вопрос: Кто враг и кто друг армянина?
Ответ: Враг армянина тот, кто стремится удалить армян из Армении и различными несчастьями повергает армян в отчаяние, мешая их созидательной работе во имя Родины. А друг армянина тот, кто облегчает возвращение армян на свою родину или побуждает их к стойкости у себя в стране.
Вопрос: Кто настоящий армянин?
Ответ: Настоящий армянин тот, кто искренне и страстно желает и содействует независимости Армении. Все остальные – армяшки, т.е. не только негодные армяне, но и негодные люди.
Вопрос: В какой стране армянин может быть счастлив?
Ответ: Армянин может быть счастлив только в Армении, поскольку в любом месте он – гоним, и лишь в Армении уважаем.
Вопрос: На что похожи армяне вне Армении?
Ответ: Вне Армении армяне похожи на квартиросъемщика, который трудится, украшает эту квартиру, из которой рано или поздно должен быть изгнан законным хозяином.
Вопрос: В каком состоянии окажутся армяне, если не освободят Армению?
Ответ: Если армяне не освободят Армению, они очень скоро (может, через лет пятьдесят) исчезнут с лица земли.
Вопрос: Неужели богатство не может помочь армянам сохраниться на чужбине?
Ответ: На чужбине бедность, несомненно, разъедает армян, но еще быстрее разъедает армян богатство.
Вопрос: Какая разница между подданным и рабом?
Кем являются армяне в чужих государствах: поданными или рабами?
Ответ: Подданство означает добровольное подчинение своему государству и его законам, рабство – невольное, насильственное или бездумное, тупое подчинение чужому государству и его законам.
Армяне рабы в любом чужом государстве, потому что не причастны к созданию законов этого государства, и везде религия армянина была в загоне, а его национальные обычаи подвергались гонениям и презрению.
Вопрос: Какие патриотические дела может делать каждый армянин, не подвергая себя опасности?
Ответ: Не подвергая себя опасности, каждый армянин может и обязан делать следующее:
1) Иметь в Армении (это самое важное) большой или маленький земельный участок.
2) Воспитывать детей в армянском духе.
3) Обучать их обращению с оружием.
4) Не заключать брака с чужим.
Вопрос: Каковы армянские добродетели?
Ответ: Главнейшие армянские добродетели:
1) Со всем своим имуществом вернуться в Армению.
2) Использовать все возможности, чтобы убедить своих знакомых армян вернуться в Армению.
3) Убеждать и помогать любому армянину в Армении покупать собственное поместье и землю.
4) Стремиться к открытию в Армении ремесленных и земледельческих школ.
Вопрос: Что является главным заблуждением армянина?
Ответ:
1) Самым главным и гибельным заблуждением для армянской нации является космополитизм.
2) Скитальчество.
3) Разное мошенничество во имя личной выгоды, что бросает тень на имя нации.
4) Лично выгодный патриотизм (патриотизм лгуна)
5) Строптивость, предательство, доносительство по отношению к авторитетным армянам.
6) Браки с чужими.
Вопрос: Какие слова должны быть изгнаны из армянского языка?
Ответ: Из армянского языка должны быть изгнаны навечно приводящие в отчаяние, сеющие безнадежность, уничтожающие престиж нации, прививающие хитрость (плутовство) слова, пословицы, наставления и советы, типа: «где армянин, там беда», «армяне недружные», «И армянин бъет армянина», «Все одно, к чему старанье».
Вопрос: О чем молиться армянину денно и нощно?
Ответ: Засыпая и просыпаясь, армянин должен произносить только следующую молитву: «О, милосердный Господи, помоги мне освободить Армению». Кроме этой, никакой другой молитвы армянину не нужно.
Вопрос: Способствует ли поступление армянской молодежи в университеты достижению армянских целей?
Ответ: Поступление армянской молодежи в университеты сейчас имеет такое же значение для достижения армянских целей, какое имеет строительство оружейного завода непосредственно перед нападением врага. В этом вопросе армяне опоздали минимум на сто лет.
С другой стороны, 40-50 –летний опыт показывает, что результатом учебы в университетах для армян является следующее:
1) Удобный метод обеспечить себе благосостояние и карьеру.
2) Охлаждение к своей нации и духовное отчуждение от ее интересов.
А если и есть несколько действительно достойных армян-выпускников университетов, то нужно думать, что они и без университетской учебы были бы полезны нации, точно так, как есть весьма полезные для нации люди, не кончавшие вовсе никаких университетов. Нужно принимать во внимание и то обстоятельство, что нынешние университеты и даже науки превратились в руках тиранов в мощное орудие порабощения наций.
Вопрос: В будущей освобожденной Армении должны ли быть сословие аристократов, наследные титулы, большие поместья, или нет?
Ответ: Да, наследные титулы должны быть. Большие поместья должны получать те, или наследники тех, кто первыми поднимут меч во имя освобождения Армении или отдадут свою жизнь на поле боя. Такие (и только такие) образуют в Армении наивысший и наиболее богатый (земельными наделами) класс.
Вопрос: Каков девиз армянина?
Ответ: Три слова: «Свобода или смерть».
Вопрос: Достойна ли Армения столь больших жертв?
Ответ: Да достойна наибольших жертв, поскольку средняя продолжительность жизни в Армении 75 лет, за одно посеянное зерно земля Армении дает 45-60 зерен. Половина родников, бьющих в Армении, минеральные, имеющие лечебные воды. Положение Армении – между мирами, т.е. на границе Азии и Европы. Если народ Армении и не станет самым сильным среди народов, то, по крайней мере, он будет самым богатым и самым счастливым. Армения богата и животным, и растительностью, и полезными ископаемыми.
Вопрос: По какой причине Армения четыре раза теряла свою независимость?
Ответ: Во всех четырех случаях армяне теряли независимость по одной и той же причине: прежде всего, земля в Армении принадлежала 300-400 нахарарам, а не миллионному народу, во-вторых, у армян не хватило ума создать свои национальные законы. Армянский народ не имел ни собственной земли, ни своего закона. Соседним государствам было удобно подавлять народ, лишенный и своих прав, и своей собственности; а для армянского народа чужеземное иго было не тяжелее и горше ига своих же нахараров.
Вопрос: Что требует от армян больше крови и средств: война с врагом, или теперешнее мирное рабское состояние?
Ответ: Низкое, жалкое, достойное презрения состояние, в котором находятся сейчас армяне, требует от них больше жертв и средств, чем война лицом к лицу с подонками турками, татарами, курдами и черкесами. Каждый год уничтожаются тысячи армян, награбленное, испорченное имущество малодушных армян оценивается в миллионы.
Вопрос: Кто должен поднять знамя и меч свободы?
Ответ: Знамя свободы должны поднять духовные лидеры армянского народа, а меч – вся армянская молодежь, все мужчины от 16 до 45 лет.
Вопрос: На какие деньги приобрести оружие, припасы, форму и другие военные принадлежности?
Ответ: Проданными за наличные недвижимыми поместьями в Армении, теми поместьями, которыми сейчас незаконно владеют чужеземные варвары. А кто откажется за наличные, тот навсегда лишится возможности называться армянином Армении (т.е. свободным армянином).
Вопрос: Кто должен быть выбран руководителем Армении?
Ответ: Руководителем Армении будет выбран тот, кого армянская армия признает самым мудрым, самым смелым и самым честным.
Вопрос: Что означает победить и проиграть?
Ответ: Победить – означает выступать против врага с чувством независимости и абсолютно не бояться, проиграть – означает сохранять в своем сердце страх на поле боя. Независимый (храбрый) всегда одолеет труса.
Вопрос: Что должно являться национальными качествами армянина?
Ответ: Национальными качествами армянина должны быть армянский язык и жажда увидеть освобожденную Армению.
Вопрос: Что является религией армянской нации?
Ответ: Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии.
Вопрос: Что тогда означают просветительское, папское или католическое и лютеранское верование?
Ответ: Это устаревшие идеи, продукты человеческих страстей и грубой тупости, наибольшим образом повредившие и сейчас наносящие ущерб армянской нации.
Вопрос: Правильно ли, когда говорят, что для освобождения народа из рабства нужно подвергнуть его большим опасностям и израсходовать много средств?
Ответ: Да, очень правильно. Если освободителями выступают два-три человека, то опасность очень большая и потери неизбежны, а жертвы – выше человеческих сил; но если выступить весь народ, тогда и опасность, и жертвы станут гораздо меньше, так что каждому в отдельности покажутся практически ничтожными.
Вопрос: Кто должен объединить армян в этом великом деле?
Ответ: Всеобщая опасность близкой гибели. Поэтому на каждом армянине лежит священный долг рассказывать другим, разъяснять, что если они не освободят вовремя Армению, то чужие народы искоренят армянский язык и армянскую церковь, а затем армянин сам по себе исчезнет с лица земли. Тогда поймет каждый армянин, что лучше пусть его единственный сын служит своему народу, чем погибнет вся семья, что лучше предоставить часть своего богатства на пользу своему народу, чем допустить присвоение всего богатства чужими.
Вопрос: Что значат те прекрасные льготы, которые время от времени щедро ссужаются чужими государствами армянскому народу?
Ответ: Льготы, предоставляемые чужими государствами армянам, похожи на вкусную приманку в капкане, которой детишки ловят птиц. Благодаря подобным льготам опустела Армения и наивные армяне дожили до сегодняшнего плачевного состояния.
Вопрос: Восстание армян против тирании справедливо или нет?
Ответ: Восстание армян во имя освобождения Армении справедливо, и заслужит одобрения всех просвещенных и честных людей мира.
Вопрос: Значит, армяне имеют право силой оружия освободить свою родину?
Ответ: Армяне не только имеют право освободить Армению силой оружия: для каждого армянина является святым долгом осуществить это героическое начинание. Так же, как всякий наследник имеет полное право получить наследство своего отца или своих предков, и великим преступлением было бы перед своими детьми отказаться от этого наследства: по своей ли воле, или тупости, или малодушия.
Вопрос: Куда отправляются души тех людей, которые гибнут на войне?
Ответ: Как говорит евангелие, душа погибшего на фронте (в народной войне) становится в один ряд со святыми, отправляясь в царствие небесное, потому что погибший лишился жизни во имя любви и защиты своих притесняемых близких. Имя его будет – мученик, и память о нем святая церковь пронесет до скончания мира.
Вопрос: Любая ли выпущенная пуля достигает цели и любой ли раненый погибает?
Ответ: Из самых точных статистических расчетов видно, что из 10 000 ружейных выстрелов лишь один попадает в цель, и лишь один из 38 раненых погибает.
Вопрос: Погибающие на поле боя не испытывают мучений?
Ответ: Самые опытные враги подтверждают, что в тысячу раз тяжелее умирать в самой мягкой постели, чем на поле боя, а смерть от оружия – самая легкая.
Вопрос: Есть ли возможность избежать смерти на поле боя?
Ответ: Да, есть, и единственная. Если не хочешь быть убитым врагом, сам торопись ему на встречу, и будь уверен, что опасность убежит от тебя. Это – проверенное явление. Бежать от врага означает, во – первых, что бегущий обязательно будет убит, и, во- вторых, это обязательно приведет к гибели друзей по оружию.
Вопрос: Когда должны подняться армяне?
Ответ: Когда между большими народами начнется война не на жизнь, а на смерть.
Вопрос: А что должны делать армяне до того?
Ответ: Изучить данное руководство и свято исполнять его.
Вопрос: Что представляет собой поместное владение армянина в чужом государстве?
Ответ: Это – незаметная, но самая прочная цепь, связывающая, словно рабу , руки и ноги армянина.
Вопрос: Что представляют собой получаемые армянами в чужих государствах почетные звания, титулы, степени, ордена?
Ответ: Все звания, награды, титулы, полученные армянами в чужих государствах, заглавные буквы рабства, в котором оказались эти армяне, забыв о свободе своей Родины.
Вопрос: Когда чужие народы прекратят, как это происходит сейчас, пренебрегать, ненавидеть и подвергать гонениям армян, и когда начнут уважать их?
Ответ: Когда армяне освободят себя из-под чужого ига. Без этого вплоть до своего исчезновения они будут оставаться презираемыми, ненавистными, обесславленными и гонимыми.
Рафаэл ПАТКАНЯН
Нор Нахиджеван
1889 г.
Перевод с армянского языка Армена ЛАЛАЯНА
|
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը