Posts Tagged ‘ՆԺԴԵՀ’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Friday, February 20, 2009 13:10 - 0 Comments
ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, – նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը, – ահա՜ թե ինչով է պայմանավորվում այդ վերջինի ճակատագիրը` պետության ճակատագիրը:
Հնարավոր են հետևյալ դիրքորոշումները.
-Նախ` անհատը սիրում է իր պետությունը, և այդ դեպքում գործում է անձնվիրաբար, զոհաբերվում ու տառապում է նրա` որով և նրա հզորացման ու պաշտպանման համար:
-Նա խորթանում է իր պետությունից` դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար և դյուրակործան:
-Վերջապես նա` անհատը, թշնամանում է իր պետությանը և աշխատում ի կորուստ նրա:
Պատմությամբ հաստատված են հետևյալ ճշմարտությունները.
-Մարդը չի կռվում այն բանի համար, որը իրենը չի համարում իրավական, թե բարոյական տեսակետով:
-Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնվիրաբար գործելու այն հավաքականության համար, որին պատկանում է:
-Անարի է զոհաբերվելու անտրամադիր ամեն անհատ, անկախ իր ընկերային դիրքից, իր խառնվածքից ու հասակից:
Որով, – եզրակացնում են որոշ ուղղության պատկանող ընկերաբաններ, – անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հավատարմանա իր պետությանը և իր ճակատագիրը չզատե նրա ճակատագրից:
Սիրո և նվիրումի մասին խոսք չի կարող լինել այնտեղ, ուր տիրապետող է եսական շահը: Սեր դեպի հայրենի երկիրն ու ժողովուրդը ենթադրում է բացարձակ նվիրվածություն հայրենիքին: Բարձր էթիկականություն է հայրենասիրությունը: Գոյություն ունի սոցիալական մի հատիկ զգացում, որ եսական շահասիրություն չի վերցնում: Եվ դա հայրենասիրությունն է: Այդ նվիրական զգացումն է մայրը պատմության ողջ հերոսականի: Դրա շնորհիվ են ապրել, գերապրել թվապես տկար ժողովուրդները: Անձնական շահասիրության հետ կցորդվող հայրենասիրություն – ինչպիսի անարգանք ուղղված ամենանվեր հայրենասերների դեմ: Ինչի՞ վերագրել այդ գռեհիկ ըմբռնումը – մտքի տկարությա՞ն, թե՞ սրտի աղքատության:
Վա՛յ այն հայրենիքին, որի պաշտպանների հայրենասիրությունը իր հիմքում նյութապաշտիկ է, հաշվետես:
Նժդեհ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը