Posts Tagged ‘Մանվել Գրիգորյան’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, January 31, 2009 22:26 - 5 Comments
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՅԱՆ. ԱՌԱՆՑ ՊԱՏՎԻ ՈՒ ԽՂՃՄՏԱՆՔԻ
Սպիտակ ցեղասպանության մերձավորը՝ Ռե Ջարդիչը Հայաստանում
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
(հատված)
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանում քաղաքական ուժերի և առաջնորդների գործունեության վերլուծությունը հանգեցնում է անմխիթարական եզրակացության, այն է՝ սեփական պետականությունը հայերին հակացուցված է: Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը (1959թ.) պատմական հայրենիքում բնակվելու և բացիլային գործունեություն ծավալելու տարիներին հասցրել է դառնալ հայ քաղաքական իրականության իրական գործոն: Նրան նույնիսկ օգնել են մտնել խորհրդարան, ընդ որում` հավաքած ձայների թիվը բավական կասկածելի է: Կան սթափ վերլուծությամբ հաստատվող աղոտ կասկածներ, որ Րաֆֆի Ռիչարդովիչին ռեժիմը շատ է օգնել: Բանն այն է, որ նրա օգտին գողացվել են ոչ քիչ ձայներ (հավանաբար՝ Ծառուկյանի, Գեղամյանի, Դեմիրճյանի հաշվին), իսկ այդ մասին կարող ենք խոսել` 15-րդ ընտրատարածքում 2007 թ. օգոստոսի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով, որտեղ Ռիչարդովիչի օգտին տրվել էր 1220 ձայն, այսինքն՝ շատ ավելի քիչ, քան նույն տարվա մայիսին՝ կուսակցության ցուցակներով: Մի խոսքով, Ռիչարդովիչը հայտնվեց չորրորդ տեղում` զիջելով նույնիսկ հավարած և այլ դելիկատեսներ արտադրողներին, այն դեպքում, երբ, իր կարծիքով, ամենաակնառու, ամենաճշմարիտ ու անկեղծ գաղափարների կրողն է: Ահա այսպիսի բաներ… Սակայն անցնենք գործի էությանը: Գեներալ դը Գոլը, 1944 թվականին Չորրորդ հանրապետության վարչապետ դառնալով, հրաժարվեց կոմունիստներին կարևոր պորտֆելներ հատկացնել (պաշտպանության, արտաքին գործոց և ֆինանսների նախարարների)` պատճառաբանելով, որ կոմունիստները երկու հայրենիք ունեն՝ Ֆրանսիան և Խորհրդային Միությունը: Իսկ դը Գոլին հարկավոր էին առնվազն մեկ հայրենիք ունեցող նախարարներ, քանի որ, բացի ողջամտությունից, դա է պահանջում նաև պետության շահը: Անկասկած՝ գեներալի իմաստնությունն ակնհայտ է, սակայն պետք չէ դրանով հիանալ. իսկապես, չի կարելի, որ պետության մեջ քաղաքականությամբ զբաղվի մի մարդ, որը նաև ուրիշ հայրենիք ունի: Իսկ Րաֆֆի Ռիչարդովիչը, որքան էլ ցավալի է, ունի երկու հայրենիք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Հայաստանի Հանրապետություն: ՀՀ տարածքում նա քաղաքական խոշոր գործիչ է և «ժողովրդի» սիրելին, ԱՄՆ-ի տարածքում՝ կասկածելի գրասենյակի պետական ծառայող: Դա է պատճառը, որ այսօր Ռիչարդովիչի մասին խոսում ենք գորշ երանգներով, քանի որ նրա մասին պատշաճության սահմաններում արտահայտվելը ցածր է ազգային արժանապատվությունից: Սակայն գլխավոր հարցը. արդյո՞ք Ռիչարդովիչն է ազգային խայտառակության մարմնացում, թե՞ հենց ազգն է խայտառակություն` մնում է բաց: Իմ կողմից ասեմ, որ չէր կարող լինել խորհրդարանական խմբակցություն և քաղաքական կուսակցության առաջնորդ մի պետության մեջ, որտեղ ժողովուրդն ինքն իրեն հարգում է: Այսպիսին են հայերը՝ չեն սիրում իրենց, չեն հարգում: Ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս շուտ ուղարկեն պատմության աղբանոց, չեն կարողանում ապրել սեփական տանիքի տակ. նրանց հարկավոր է ուրիշինը: Հայերին ավելի սրտամոտ է ուրիշի սուվերենությունը, ուրիշի իշխանությունը, ուրիշի բռնությունը: Եվ այդ ֆենոմենը պարարտ հող է այնպիսի խայտառակություններ աճեցնելու համար, որպիսին Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանն է: Հովհաննիսյան: Պատմական հայրենիքում նրա առաքելությունը միանգամայն պարզ է. ԱՄՆ-ն երկար ժամանակ տանջվում էր, թե ինչպես այստեղ ռուսատյացություն տարածի: Քիչ միջոցներ չեն ծախսվել, սակայն, ի տարբերություն Վրաստանի, այդ հնարքը Հայաստանում չանցավ: Երկրի խորհրդարանում ամերիկամետ խմբավորման ձևավորումը և, առհասարակ, քաղաքական այդ ուժի առկայությունը կոչված է նպաստելու այդ խնդրի լուծմանը: Այսպիսով՝ ՀՀ-ում Ռիչարդովիչի հիմնական նպատակը ռուսատյաց ընտրազանգված ստեղծելն է, որպեսզի 2013 թվականի ընտրություններում իշխանության գա և Հայաստանը վերջնականապես շրջի Արևմուտքի կողմը: Ինչպես տեսնում ենք, առաքելությունը բավական վտանգավոր է երկրի և ժողովրդի համար, սակայն, որքան էլ տարօրինակ է, Ռիչարդովիչը փոքր ազդեցություն չունի բնակչության վրա, իսկ հանրային կարծիքում հակակրանք չի առաջացնում (հավանաբար, զգացնել են տալիս գործող ռեժիմի հետ ինչ-ինչ հարաբերությունների բացակայությունը և կոռուպցիայի մեջ ներքաշված չլինելու գործոնը): Այժմ տեսնենք, թե ինչպես է արտահայտվում պրն Հովհաննիսյանի քաղաքական գործունեությունը Հայաստանում: Ահա ինչ է նա գրում հոդվածներից մեկում (17 հոկտեմբեր, 2008 թ.). «Ռազմավարական վերադասավորումների վերջին մրցավազքն արտացոլում է աշխարհակարգի իրական ճգնաժամը և իր մեջ պատմության կրկնության լուրջ վտանգ է պարունակում: Այս առումով բավական է հիշատակել այն վարքը, որը դրսևորվել է գլոբալ և տարածաշրջանային գրեթե բոլոր դերակատարների կողմից, ովքեր հապճեպորեն փոխել են իրենց «արագությունը» և նախաձեռնել շահերի վերարժևորման, ինչպես նաև` այդ նպատակով ուղեգծային տարբերակների ու քաղաքական գործընկերության բազմազանեցման մի նոր դարագլուխ: Գրեթե անկարևոր է հանգամանքը, որ աշխարհաքաղաքական այս խառնաշփոթն անմիջականորեն ծնունդ է առել ռուս-վրացական «մեծ հրդեհից» և դրանից ածանցվող՝ Կովկասի ներկայիս բանաձևերի փլուզումից կամ էլ նրանից, որ ներկա իրարանցումը եզրագծում է միջազգային գերատեսչություններում թաքուն եռացող դիպաշարերը: Փաստն այն է, որ ռազմավարական պաշարների, հաղորդակցությունների և տարանցիկ ճանապարհների վերահսկողության ու տևական հակակշռի ապահովման մեծ խաղը վերսկսել է նոր եռանդով, անձնակենտրոն «պարտիզանությամբ» ու երկդիմի խճճվածությամբ»: Սակայն առավել հետաքրքիր է 3-րդ պարբերությունը. «Այս անխիզախ նոր աշխարհի ազդանշաններից մեկը Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ վերահայտնաբերումն է: Անկախ դրդապատճառներից և դրսևորումներից` Թուրքիայի՝ իր անդրատլանտյան հենասյան թիկունքում նյութված խաղը և Ռուսաստանի՝ իր «ռազմավարական դաշնակցի» գնով կառուցած հարաբերությունները մոտեցնում են ողբերգական պատմության վերադարձի ուրվականը և հիշեցնում ավելի քան 85 տարվա վաղեմության այն օրերը, երբ, չգոհանալով 1915-ի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժառանգությամբ, բոլշևիկյան Ռուսաստանն ու ազգայնական Թուրքիան Մոլոտով-Ռիբենտրոպի հանգույն բաժան-բաժան արեցին հայկական հնամենի բնօրրանը՝ բախտորոշ հարված հասցնելով նրա ապագային…»: Պրն Հովհաննիսյանը մղձավանջային երազներ է տեսնում, սակայն դժվար է հասկանալ` ինչու է դրանք կապում Ռուսաստանի հետ, և ինչպես է այդ տերությունը մոտեցնում «ողբերգական պատմության վերադարձը» և, ամենակարևորը, արդյո՞ք դա Ռուսաստանին հարկավոր է: Մի խոսքով, մեկնաբանություններն ավելորդ են… Ռիչարդովիչը, ինչպես վայել է Հայաստանում ամերիկյան շահերը ուղեկցողին, ծայրահեղ կոշտ է արձագանքում այստեղ ռուսաստանյան ազդեցության աճի բոլոր նշաններին և, առհասարակ, Ռուսաստանի բոլոր նախաձեռնություններին: Օրինակ, 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրն արժանացավ Ռիչարդովիչի կտրուկ քննադատությանը: Բանն այն է, որ փաստաթղթում հնարավոր չէ հայտնաբերել հակահայկական կամ Հայաստանի համար վնասակար որևէ բան, այն պարզ պատճառով, որ այդպիսիք այնտեղ չկան: Հակառակը, այնտեղ Հայաստանի համար օգտակար շատ բան կա: Օրինակ՝ հակամարտության կողմերի հրաժարումը խնդրի ուժային լուծումից, ինչը նվազագույնի է հասցնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Սակայն գլխավորը դա չէ, այլ այն, որ ռուսաստանյան կողմի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելը դժգոհություն է առաջացրել ամերիկյան վարչակազմում, ինչը պետք է համապատասխան արձագանք գտներ Հայաստանում վաշինգտոնյան ծառայողների շրջանում: «Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Մայնդորֆյան հռչակագիրը շարունակությունն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային-պետական շահերի հաշվին գերտերությունների շահերը սպասարկելու միտման, որը նախկինում դրսևորվում էր Արևմուտքի, իսկ այսօր նաև` Ռուսաստանի կողմից…»,- ասվում է պրն Հովհաննիսյանի կուսակցության հայտարարության մեջ: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ դժգոհությունը հիմնականում հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մեծացման և իբր նրա շահերի իրականացման պատճառով է, ինչը, բնականաբար, չի կարող անտարբեր թողնել ամերիկյան վարչակազմի ընդհատակյա ծառայողին: Սակայն կա սահման, որից այն կողմ գործող ռուսամետ ռեժիմի դեմ պայքարը վերածվում է սեփական պետության դեմ պայքարի: Հենց դրանով է զբաղված Ռիչարդովիչը Եվրախորհրդում. «Ես այլևս չգիտեմ Ձեր, Վեհաժողովի ու դրա չափանիշների մասին, բայց ակնբախ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպայի խորհուրդն առայժմ արժանի չեն միմյանց: Ուստի ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա քննարկումներում, ձեր քվեարկություններում ու հետագա մոնիթորինգի մեջ, և Վեհաժողովի գործունեությանն իմ մասնակցությունը այս պահից կախակայում եմ՝ մինչև այն ժամանակ, երբ Հայաստանը կհամապատասխանի իր և Եվրոպայի չափանիշներին, իսկ Եվրոպան կիրագործի իր արժեքները, իրավունքներն ու ուղենիշները»,- արիաբար ասել է քաջարի Րաֆֆի Ռիչարդովիչը ԵԽԽՎ հունիսի 25-ի նիստում, դուռը խփել և վիրավորված հեռացել, քանի որ, ի դժբախտություն իրեն, Հայաստանի Հանրապետությունը մահվան չէր դատապարտվել, ինչպես պահանջում էին Արևմուտքի շահերը: Բացի այլ տերությանը ծառայելուց, Ռիչարդովիչն ունի ևս մեկ արատ: Նա դաշնակցական տեսակի ազգայնամոլ է: 1918-20 թթ. ապաշնորհաբար վատնած պետականությունը և կորցրած տարածքները, ինչպես վայել է հայ ազգայնամոլին, վերագրում է ում ասես, միայն ոչ իրեն: Եվ անգամ նեղություն չի տալիս ինքն իրեն հարցնել, թե ինչպե՞ս է 1920 թ. դաշնակների կողմից Ալեքսանդրապոլի պայմանագրով ճանաչված 10 000 քառ. կմ տարածքը համարյա եռապատկվել: Եվ ո՞ւմ է երկիրը պարտական դրա համար: Ասենք, մեզ քաջ հայտնի է ազգայնամոլներին բնորոշ խոզությունը, և նրանցից պատմական իրադարձությունների ճշմարտացի մեկնաբանություն սպասելն անհնար է: Սակայն պրն Հովհաննիսյանը, որպես ազգայնամոլ, սկզբունքայնության մարմնացում չէ: Ընտրվելու կապակցությամբ թուրքիայի նախագահին շնորհավորելիս՝ Ռիչարդովիչը չի օտագործել «ցեղասպանություն» բառը, մինչդեռ ցանկացածի կոկորդը կկտրեր, եթե համարձակվեր նույնն անել: Ինչպես տեսնում ենք, հերթական անհամապատասխանություն… Սակայն Ռիչարդովիչի ողբերգությունն այլ է: Բանն այն է, որ, լինել հայ ազգայնամոլ և ծառայել արևմտյան տերությանը` բարդ գործ է: Դա ազգայնամոլի և արևմտյան խամաճիկի սինթեզ է՝ գործնականում անիրական բան: Մշտապես առկա է շահերի բախում, և Ռիչարդովիչը մշտապես ընտրության առջև է: Մինչև օրս նման դեպքերում նա հաջողությամբ խուսանավում էր և իր սեփականին, ազգայնամոլականին գերադասում էր արևմտյան տերության շահերը, քանի որ, այնուամենայնիվ, խիղճ ունի. չէ՞ որ աշխատավարձ ստանում է որպես պետական ծառայող, ոչ թե` ազգայնամոլ: Սակայն ժամանակի ընթացքում բախումներն ավելի կհաճախանան, իսկ թե ինչպես կդրսևորի իրեն Ռիչարդովիչը և կհաջողացնի՞ արդյոք, պետական ծառայության մեջ մնալով, պահել ազգայնամոլի իմիջը, հայտնի չէ: Մեր մեջ ասած՝ և՜ Հայաստանի, և՜ Ռիչարդովիչի համար բարիք կլիներ շուտափույթ մերկացումն ու ստեղծված միֆի ցրումը, քանի որ դա երկրին հարկավոր չէ: Ինչպես տեսնում ենք, դժվար է պրն Հովհաննիսյանի և նրա կուսակցության գործունեության մեջ Հայաստանի համար դույզն-ինչ օգտակար բան գտնելը: Գուցեև ինչ-որ բան պատահաբար ստացվում է, բայց նման գործերում չպետք է հաշվի առնենք պատահականությունները: Մեկ տարի առաջ Ռիչարդովիչը, հետևելով Վաշինգտոնի ցուցմանը, մտավ Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» մեջ, այսինքն՝ նա երկրին մաղթում էր պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Մանվել Գրիգորյանին և հանրապետության համատարած ֆեոդալացում, իսկ Գագիկ Ջհանգիրյանին ցանկանում էր տեսնել գլխավոր դատախազի աթոռին: Ռիչարդովիչը բարիք էր ցանկանում նաև Մուշեղ Սաղաթելյանին՝ առնվազն գլխավոր բանտապահի ու դահճի պաշտոնի վերականգնում: Դե, իհարկե, սրտանց և անկեղծորեն ողջունում էր Վանո Սիրադեղյանի նման սերիական մարդասպանների (Տեր-Պետրոսյանի դասակարգմամբ՝ «մեծագույն քաղաքացիների» ) ռեաբիլիտացիան և սերիական սպանությունների վերականգնումը՝ որպես ներքաղաքական իրականության ռեալ գործոն: Թե որքանո՞վ է դա հարկավոր Հայաստանի Հանրապետությանը, թող յուրաքանչյուրը պատասխանի իր փոխարեն, ուստի, այլևս չարժե մեկնաբանել… Անկասկած, երկրի քաղաքական դաշտում արևմտյան կասկածելի գրասենյակների ծառայողների առկայությունն անհնար կլիներ, եթե Հայաստանի Հանրապետությունը լիներ սուվերեն, ինքնաբավ և իրեն հարգող պետություն: Պետք է ծայրահեղ թույլ լինես, որպեսզի թույլ տաս, որ որևէ մեկը պարազիտություն անի քո տանը, իսկ թուլությունը Հայաստանին, ցավոք, միանգամայն բավարարում է: Այնքանով է բավարարում, որ պետությունն ի վիճակի չէ արգելելու արտասահմանից ֆինանսավորվող քաղաքական կուսակցությունների գործունեությունը, իսկ ասել, թե Ռիչարդովիչի կուսակցությունը գոյատևում է անդամավճարներով` հիվանդ երևակայության նշան է: Դե իսկ Ռիչարդովիչը հաջողությամբ օգտվում է պատմական հայրենիքի թուլությունից և պարազիտություն անում նրա մարմնի վրա: Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չսկսի պահպանել սեփական օրենսդրությունը: Կամ գոնե պահպանի՝ առանց Արևմուտքին նայելու: Հ.Գ. ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, որը նախանշված է հունվարի վերջին, Ռաֆֆի Ռիչարդովիչը չի մասնակցի, քանի որ համարում է, թե Հայաստանը դրան արժանի չէ: Հավանաբար, ժողովրդավարության և ազատական մտքի այդ տիտանը վախենում է երկրորդ անգամ հայտնվել մի իրավիճակում, որը ոչ այլ ինչ, քան հիմարություն չի կարելի անվանել: Դե ինչ, ցանկանանք նրան հաջող աշխատանք երկրի ներսում. ընդդեմ Հայաստանի շատ բան կարելի է անել` դուրս չգալով պետության սահմանններից:
|
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը