Posts Tagged ‘ՀՌԱԿ’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Tuesday, January 24, 2012 5:48 - 4 Comments
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն հայտարարությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ անցած վեց ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության տարբեր տրամաչափի պետպաշտոնյաների կողմից իրականացվել է իրավական տեսանկյունից կանխամտածված անօրինական գործողություններ ՀՌԱԿ-ի հանդեպ` խաթարելով կուսակցության բնականոն և օրինավոր գործունեությունը նախընտրական շրջանում:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՌԱԿ-ի և երկարամյա վաստակաշատ ընկերների հանդեպ իրականացվում է մարդու ազատությունների և իրավունքնների կոպիտ խախտում:
Ստորև ներկայացվում է ՀՌԱԿ Ատենապետ Հարություն Առաքելյանի պատվերով «ՋԻ-ԷՅ ԴԱՎԹՅԱՆՆԵՐ» փաստաբանական ընկերության կողմից իրականացված մասնագիտական վերլուծության (13.01.2012թ. թիվ 13/01) հիման վրա կազմված ՀՀ արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կատարած բացահայտ անօրինականությունների մասին հակիրճ մեկնաբանություն:
Օրինախախտում թիվ 1
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետև` պետական ռեգիստր) մի քանի անգամ մերժել է ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը, այնինչ պետք է սահմանված կարգով կատարեր համապատասխան գրանցում: Գրանցման բոլոր մերժումները հիմնականում տրվել է 30-օրյա ժամկետում, այնինչ գրանցումը կամ մերժումը պետք է տրվեր 5 աշխատանքային օրվա ընթացքում («Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ): Իսկ 30 օրվա ժամկետը վերաբերում է միմիայն նոր կուսակցության հիմնադրման պետական գրանցմանը («Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված): ՀՌԱԿ-ը գործում է 1991 թվականից:
Սույն գործի շրջանակներից ելնելով, ՀՌԱԿ գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումն օրենքի ուժով արդեն համարվում է գրանցված, քանի որ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո մերժում չի տրվել, հետևաբար, Հարություն Առաքելյանը հանդիսանում է ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավար` ատենապետ, համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի:
Օրինախախտում թիվ 2
Պետական ռեգիստրը գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար վարույթ է հարուցել, հետո կասեցրել այդ վարույթը և վարչական ակտի կատարումը, ինչը որևէ օրենքով հիմնավորված չէ, նույնիսկ առկա է կոպիտ խախտում: Այսպես.
28.11.2011թ. Պետական ռեգիստրի պետը թիվ 3-2/3860-11 որոշմամբ որոշել է կասեցնել գրանցման վարույթը և վարչական ակտի կատարումը: Ստացվում է, որ տեղեկությունների գրանցման համար վարույթ է հարուցված եղել: Ընդ որում, նման որոշում` վարույթ հարուցելու մասին կողմը երբևէ չի ստացել, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջն է:
Հարց է առաջանում նաև, արդյո՞ք իրավական է համարվում ընդհանրապես տեղեկությունների պետական գրանցման համար վարույթի հարուցման հանգամանքը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի վերաբերում տեղեկությունների պետական գրանցման հարաբերություններին, քանի որ այդ օրենքի կարգավորման առարկան այլ է, հակառակ պարագայում ցանկացած դիմում պետական մարմնին կարող է համարվել վարչական վարույթի հարուցում, ինչն էլ հակասության մեջ կմտնի բազմաթիվ իրավական ակտերի հետ, ինչը տեղի ունեցավ սույն գործի դեպքում:
Ակնհայտ կոպիտ օրինախախտում է այն, որ ոչ միայն կասեցվում է գրանցման վարույթը, այլև վարչական ակտի կատարումը: Ի՞նչ է դա նշանակում, ո՞րն է այն վարչական ակտը, որը կասեցվել է: Միթե՞ կարող է գոյություն չունեցող ակտի կատարումը կասեցվել:
Օրինախախտում թիվ 3
Անդրադառնանք դիմումի և վարչական բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթներին, որոնք իրականացնում է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը (այսուհետև` տեսչություն): Գտնում ենք, որ նման վարույթներ անօրինական են, քանի որ դիմումները և բողոքները վերաբերվել են ՀՌԱԿ բարձրագույն մարմնի հրավիրած ժողովի օրինականությանը, որի հիմքով էլ դիմումատուն խնդրել է պետական գրանցումը մերժել: Որպես օրինակ կարող ենք ուսումնասիրության առարկա դարձնել սույն գործով տեսչության 07.11.2011թ. որոշումը ոչ առևտրային կազմակերպությանը նախազգուշացնելու մասին, որի եզրափակիչ մասը բաղկացած է երկու կետերից: Առաջին կետով ՀՌԱԿ-ին նախազգուշացվում է վերացնել հայտնաբերված թերությունը, իսկ երկրորդ կետով առաջարկվում է անվավեր ճանաչել 15.10.2011թ. ՀՌԱԿ-ի արտահերթ նիստը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածից ակնհայտ է, որ տեսչության կողմից ընդունված որոշումը չի բավարարում վարչական ակտի համար օրենքով նախատեսված պարտադիր պահանջները և որևէ կողմի համար իրավունքներ և պարտականություններ առաջ չի բերում, այլ այն կրում է զուտ խորհրդատվական բնույթ: Իսկ խորհրդատվական կամ առաջարկվող ակտերը կամ փաստաթղթերը չեն կարող հանդիսանալ պարտադիր կատարման առարկա: Հենց այդ որոշումն ինքնին հիմնավորում է, որ նման վարչական վարույթը անօրինական է ու չէր կարող լինել և ավարտվել վարչական ակտի կայացմամբ, նաև այն պատճառով, որ այդ որոշման եզրափակիչ մասից հստակ երևում է, որ այն միջամտող վարչական ակտ չէ:
Օրինախախտում թիվ 4
ՀՀ Կառավարության 14.04.2011թ. թիվ 431-Ն որոշմամբ հաստատված տեսչության կանոնադրությամբ ուսումնասիրությունից երևում է, որ տեսչությունը սույն գործի առնչությամբ կարող է հիշյալ գործառույթներն իրականացնել միմիայն օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Ինչպես նկատում ենք, որևէ օրենքով սահմանված չէ այն կարգը և դեպքերը, երբ տեսչությունը կարող է նախազգուշացնել և առաջարկություն ներկայացնել կուսակցություններին, խառնվել նրա ներքին գործերին: Այս պարագայում տեսչության համար սահմանված նման գործառույթները իրավական ուժ չունեն, քանզի օրենքը բացակայում է: Արդյունքում ստացվում է, որ տեսչությունը իրավունք չուներ քննության ընդունել բողոքը, վարույթ հարուցեր և կազմեր վարչական ակտ և մերժեր Հարություն Առաքելյանին ՀՌԱԿ Ատենապետ գրանցելը, թեև այն վարչական ակտ չի էլ կարող համարվել, ինչի մասին վերը արդեն նշվել է:
Օրինախախտում թիվ 5
Պետական ռեգիստրի պետը իր 18.11.2011թ. թիվ 920 որոշմամբ հերթական օրինախախտումն է թույլ տվել և կրկին մերժել է ՀՌԱԿ ատենապետի փոփոխության պետական գրանցումը` հիմք ընդունելով հենց տեսչության հիշատակված որոշումը: Այսինքն, պետական ռեգիստրը ոչ թե սեփական հիմնավորմամբ է մերժել պետական գրանցումը, այլ հիմնվել է տեսչության, այսպես կոչված, «խորհրդատվական» որոշման վրա:
Մերժման նման կարգ օրենքով նախատեսված չէ: Եվ եթե պետական ռեգիստրը իր մերժման հիմքում դնում է 07.11.2011թ.-ի տեսչության «խորհրդատվական» որոշումը, ապա ինչն է պատճառը, որ իր անօրեն մերժումը կայացնում է 11 օր հետո` 18.11.2011թ. օրվա վերջում:
Պետական ռեգիստրի նույն տեղեկությունների գրանցումը մերժելու մասին առաջին որոշմամբ նշված բոլոր թերությունները ՀՌԱԿ-ի կողմից վերացվել էին, սակայն երկրորդ մերժումը` 18.11.2011թ.-ի թիվ 920 որոշմամբ, չի բխում որևէ օրենքից:
Օրինախախտում թիվ 6
Վերջին վարչական վարույթի հարուցման շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտում, համաձայն որի լսումներ անցկացնելու ժամանակի մասին ցուցմունքներ տալու համար Կ. Կակոյանը և Հ. Առաքելյանը ծանուցվել են ավելի ուշ, մասնավորապես` նրանց խնդրվել է ներկայանալ 02.11.2011թ., սակայն այդ գրությունները ելքագրված են 05. 12. 2011թ.-ով, որոնք հասցեատերերը փոստով ստացել են ավելի ուշ: Նման գործողությունները չեն բխում օրենքից և անվստահության ու անաչառության հիմք են հանդիսանում իրավասու մարմինների հանդեպ:
Օրինախախտում թիվ 7
Պետական ռեգիստրը թեև սույն գործի շրջանակներում մինչև հիմա մերժել է Հարություն Առաքելյանին որպես ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի (ատենապետ) ընտրության վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցումը, սակայն Պետական ռեգիստրը իր բոլոր գրությունները (մերժման և այլն) ուղղել է ՀՌԱԿ Ատենապետ Հարություն Առաքելյանին:
Այսինքն, կամա թե ակամա, Պետական ռեգիստրը ընդունում և ճանաչում է Հարություն Առաքելյանին ՀՌԱԿ ատենապետ` ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավար:
Օրինախախտում թիվ 8
Տեսչությունը շարունակելով անօրինականությունների շարքը, 19.01.2011թ. որոշմամբ ներկայացրեց այս անգամ ՀՌԱԿ 20-րդ արտահերթ Համագումարը անվավեր ճանաչելու առաջարկությունը, որը`
– դուրս է վարչական բողոքի շրջանակներից,
– չի բխում վարչական ակտի կայացման պահանջներից,
– դուրս է տեսչության կանոնադրային պահանջներից:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, ելնելով վերոգրյալից, ամփոփելով վերոնշյալ փաստերը, գտնում ենք, որ «ՋԻ-ԷՅ ԴԱՎԹՅԱՆՆԵՐ» փաստաբանական ընկերության կողմից կատարված իրավական ուսումնասիրությունների արդյունքում ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման հարաբերություններում առկա են կանխամտածված բազմաթիվ կոպիտ օրինախախտումներ, որոնք իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչություն
Երևան, 24.01.2012թ.
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը