Posts Tagged ‘Դավոս’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, January 31, 2009 10:02 - 2 Comments
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ ԴԱՎՈՍՈՒՄ
Հրատարակված է Հունվար 31, 2009
Հունվարի 30-ին Դավոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որպես զեկուցող, մասնակցեց Համաշխարհային տնտեսական համաժողովի «Գազանՙ մոդել Միջին Արեւելքի համար» նիստին: Նրա հետ նաեւՙ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Ուղիղ եթերում Էրդողանը նշեց, որ Իսրայելը բացօթյա կալանավայրի է վերածել Գազան, անհամաչափ ուժ է օգտագործել եւ անխնա սպանել է երեխաների:
Վարչապետ Էրդողանին հաստատեցին ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի գլխավոր քարտուղարները: Դահլիճում ստեղծված ոչ բարենպաստ մթնոլորտը, ըստ երեւույթին, զայրացրել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, որ նա նախՙ սկսեց ձայնը բարձրացնել, ապա որպես զեկուցող, դահլիճին դիմելու փոխարեն, շրջվեց դեպի Էրդողանը: Թերեւս դրանով էլ ընդգծեց, որ սադրիչը նա է: Այնուհետեւ Իսրայելի նախագահը «Համասի» կանոնադրությունից կարդաց հետեւյալ նախադասությունը. «Առանց հրեաներին ոչնչացնելու անհնար է փրկել աշխարհը», եւ վարչապետ Էրդողանին հարցրեց. «Սա չէ՞ ձեր պաշտպանած «Համասը»: Եթե ամեն գիշեր Ստամբուլի վրա արձակեին 10 կամ 100 հրթիռ, ապա դուք ի՞նչ կանեիք: Այդ ամենի համար «Համասն» է պատասխանատու»:
Էրդողանը պատասխան խոսք խնդրեց: Թեեւ նախագահողը ընդհատեց նրան, բայց եւ այնպես նա խոսք վերցրեց եւ նշեց. «Հարգարժան Պերես, դու ինձնից տարիքով մեծ ես: Սակայն դա քեզ ձայնդ բարձրացնելու իրավունք չի տալիս: Հասկանում եմ, որ քո արարքը բխում է հանցագործի հոգեբանությունից: Ես ձայնս չեմ բարձրացնի: Ինչ վերաբերում է սպանությանը, ապա դուք սպանել լավ գիտեք: Ինձ հայտնի են, թե ծովափին ինչպես եք երեխաների սպանել: Ունեք այնպիսի վարչապետներ, որոնք անձամբ ասել են. «Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ տանկերի վրա մտնում եմ Պաղեստին»: Դատապարտում եմ ելույթի համար Պերեսին ծափահարողներին, որովհետեւ նրանք նույնպես մարդկության դեմ հանցագործություն են կատարում: Ես այստեղ անելիք չունեմ: Դավոսն այլեւս ինձ համար վերջացած է»:
Այս ամենից հետո Էրդողանը լքեց դահլիճը, շփոթված լրագրողները շրջապատեցին նրան, իսկ նա ասաց. «Ելույթի համար Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին տրամադրվեց 25, իսկ ինձՙ ընդամենը 12 րոպե: Չի կարելի 35 րոպե հատկացնել այնպիսի կարեւոր խնդրի քննարկմանը, ինչպիսին Գազայի խնդիրն է»:
ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո (տեսՙ 1-2 էջերը) նա շտապեց վերադառնալ Անկարա: Մինչ օդանավակայանում հավաքված հոծ բազմությունը պատրաստվում էր Էրդողանին դիմավորել հերոսի դափնիներով, աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները միջադեպը գնահատեցին որպես միջազգային սկանդալ եւ ընդհատելով հաղորդումները, իսկույն արձագանքեցին դրան: Ինչ վերաբերում է համանուն թերթերին, ապա դրանց երեկվա համարները հեղեղված են Իսրայելի նախագահի հետ կատարված սկանդալին վերաբերող նյութերով:
Մոտեցումները միանշանակ չեն, այդ թվումՙ արաբական, նաեւ թուրքական թերթերի եւ լրատվամիջոցների: Արեւմտյան որոշ թերթեր այս ամենի համար մեղադրել են վարչապետ Էրդողանին, իսկ անգլիական «Թայմսը» միջադեպը վերագրել է Էրդողանի անցկացրած, այսպես կոչված, ջղաձգումների նոպային: Արաբական թերթերն առանձնապես չեն ոգեւորվել Էրդողանի ելույթով, իսկ Գազայի հատվածում տոնակատարություն է եւ այսօր այնտեղ նախատեսվում են վարչապետ Էրդողանի մեծարման բացօթյա հանդիսություններ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններին, որոնք անցյալ շաբաթ բաց նամակով դիմել էին վարչապետ Էրդողանինՙ որդեգրած «հակաիսրայելական» դիրքորոշման համար, ապա նրանք էլ Թուրքիայի վարչապետի բանավեճը Շիմոն Պերեսի հետ բնութագրել են «խայտառակություն», ընդգծելով, որ դա կխթանի Իսրայելի եւ հրեաների նկատմամբ հակազդեցության դրսեւորումները:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը