Posts Tagged ‘Գայլ’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Wednesday, December 24, 2008 23:46 - 1 Comment
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ԷԼ ՍՏՈՐԱԴԱ՞Ս …
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ԷԼ ՍՏՈՐԱԴԱ՞Ս …
Երեկ, գործնական հանդիպման ավարտին, տեղի ունեցավ մի հետաքրքիր զրույց՝ սարսափազդու եւ տհաճ։
* * *
Հանդիպումն ավարտվել էր, երբ հանկարծ լսեցի.
– Հակոբ, վայրկեան մը կեցիր, քեզի բան մը պիտի ցըցընեմ,-հեվացող ձայնով դիմեց ինձ Ալիսն ու շտապ բացելով գրապահարաններից մեկի դուռը, ցելաֆանե տոպրակը դուրս բերելով շարունակեց խոսքը, արդեն զզվանքով նայելով տոպրակին,-վարկիան մը կեցիր։
– Սա ի՞նչ է,-զարմացած եւ հետքրքրված դիմեցի իրեն` հայացքս դեպի տոպրակը։
– Սա բան մըն է, որ պիդ ցըցընեմ քեզի, որով այս տեսակ բաներ չգնես։
– Է՞հ,-հանկարծ լսելով մանկիկի ձայնը հասկացա, որ ներսում մանկական մի խաղալիք է, որը շարժելուն պես սկսում է խնդալ եւ խոսել։
– Հիմա նայիր, նայիր թե ինչ կըլլա,-հեգնանքով եւ հալածանքի միտումով Ալիսը դուրս բերելով խաղալիքը սկսեց տակն ու վրա անել այն, որպեսզի սկսի խնդալ եւ խոսել։
Ինձ մի պահ թվաց թե այդ խաղալիքն անորակ է, ու այս ամբողջ ներկայացման պատճառն այն է, որպեսզի խորհուրդ տրվի նոր գնողներին չգնել այն, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր։
Խաղալիք մանուկը, ամեն մի շարժումից եւ հարվածից հետո սկսում էր խնդալ եւ վերջում անգլերեն արտասանում էր՝ «Իսլամն է լույսը»։
Ալիսի համար այդ երեւույթն անչափ տհաճ էր, քանզի խաղալիքի բացահայտումից հետո նա խոստովանեց, թե որքան է ատում մուսուլմաններին, քանզի ինչպես իրեն էին հայտնել Կաթոլիկ եկեղեցում, այդ խաղալիքը պատրաստված է մուսուլմանների կողմից, որպեսզի ատելություն սերմանվի քրիստոնեաների հանդեպ։
Միգուցե Ալիսի տվայտանքը տեղին էր, քանզի իստ իս նա այդքան էլ տեղյակ չէ աշխարհի իրական անց ու դարձին. ԱՄՆում բնակվող շատ հայեր են այդպիսին՝ անտեղյակ, թե ինչ է գալիս ու գնում մարդկանց վրայով, ինչ ահ ու սարսափ, ու թե ում կողմից, եւ ինչու…
Թեեւ ինձ համար այսպիսի դեպքերն այլեւս նորություն չէն։ Շատ պարզ մի պատճառով. այն ուղղակիորեն ճչում է իր կեղծությամբ, այն սադրանք է՝ սաբոտաժ։
Լուսաբանելու համար թե ինչու է այն այդպիսին՝ անբնական, կարելի է զրուցել շարունակ եւ շարունակ… Զրուցենք հենց կենդանական աշխարհից՝ գայլերից, թե ինչպես են նրանք սահմանում իրենց տարածքները՝ միզելով, եւ հաստատվում այդտեղ, որին հաջորդող տարածքում ապրում են այլ գայլեր, նույն ձևով սահմանանշած իրենց տարածքային իրավունքները հարևանների նկատմամբ:
Այս բնազդը բնության մեջ գործում է պարտադիր ու պատշաճորեն։ Մի բան է մտնել ուրշի տարածք, այլ բան է այդ տարածքում հաստատվել: Պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ արջերից մեկը, գիտենալով երկու գայլային ոհմակների միջև գործող սահմանների «միզանշված» կարգը՝ մեկի տարածքից մյուսի տարածքի խորքը տեղափոխեր այն թուփը, որի վրա ցանված է հարևան գայլի «միզանշանը»,նրանց խաղաղ կյանքը խառներ, նման այս խաղալիք-մանկան հայտնվելուն քրիստոնեական միջավայրում: Բնության մեջ նման դեպքեր չեն պատահում, բայց արի ու տես մարդկանց խմբերում այսպիսի օրենքներն այլ կերպ են գործում։ Հարկավոր է գեթ մեկ առիթ, երբ այն տեղ բռնի մարդկանց տարանջատ խմբերում, տեղի կունենա այն՝ ինչ չկա բնության մեջ, հրահրելով կասկած, անվստահություն, հալածանք, ծեծ ու ջարդ…կոտորածներ անգութ. եւ այս ամենը լոկ մեկ սադրանքով՝ երրորդի կողմից, հարևանների մեկի տարածքում կեղծիք սփռելով…հետո սադրանքի ենթարկված կողմերը յոթ կաշի մաշելով թող փորձեն լուծեն այն խնդիրը, որը բերվեց ու բարդվեց երրորդի կողմից։
Իդեպ, ավարտին ասեմ, որ այդ մանկական խաղալիքը պատրաստված է «Ֆիշեր-Փրայզ եւ Մարթել» ընկերությունների կողմից։ Ա՜խ Ֆիշե՛ր Ֆիշե՛ր, շախմատի երբեմնի գրոս մաստեր…երանի թե քո ազգությունը կապ չունենար այս ամենին, բայց արի ու տես, քո «արջի ծառայությունը» իր գարշելի հոտը չի կորցնում։
Հակոբ Գեւորգյան
Դեկտեմբեր 24, 2008թ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը