Posts Tagged ‘Արթին Առաքելեան’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Saturday, January 31, 2009 14:51 - 1 Comment
Օբամայի անձնակազմը եւ ԱՄՆ-ի Միջին Արեւելեան քաղաքականութիւնը
Արթին Առաքելեան
Ի վերջոյ յունւարի 20-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Բարաք Օբաման կատարեց իր նախագահական երդումը եւ պաշտօնապէս դարձաւ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը: Օբաման «փոփոխութիւն» կարգախօսը որդեգրելով, նախընտրական շրջանում ժողովրդին փորձեց համոզել թէ նա մտադիր է փոփոխութիւն մտցնել իրենց կեանքում, գլխաւորաբար հասարակական եւ տնտեսական ոլորտներում: Այդ բոլորվ հանդերձ նաեւ վերլուծաբանների համար կարեւոր է այն հանգամանքը, թէ նա ի՞նչ քաղաքականութիւն է որդեգրելու արտաքին քաղաքականութեան ոլորտում, այն ինչ խառնաշփոթ կարգավիճակով ժառանգել է Բուշից:
Բարաք Օբաման երդումից առաջ ու նաեւ երդման յաջորդ օրը իր նշանակումների ու հրահանգների միջոցով փորձեց նաեւ լուսաբանել ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքականութեան ուղղութիւնները: Նա դեռ երդումից առաջ Հիլարի Քլինթոնին նշանակեց որպէս ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար ու իր նախագահութեան առաջին իսկ օրը այցելեց արտգործ նախարարութիւն, որը նշանակում է թէ Օբաման խիստ կարեւորութիւն է հատկացնելու երկրի արտաքին քաղաքականութեանը: Նաեւ պիտի նշել, որ նա իր նախագահութեան առաջին օրը կասեցնելով Գուանտանամոյի բանտարկեալների դատաւարութիւններն ու խօստացաւ, որ մօտ ապագայում իրականացնի նախընտրական շրջանում յայտարարած խօստումը՝ Գուանտանամօն փակելու ուղղութեամբ:
Բայց նաեւ ուշագրաւ է այն հանգամանքը, թէ Օբաման դեռ երդումիոց առաջ յայտարարեց թէ գործող պաշտմանութեան նախարար Ռաբրտ Գէյթսին թողելու է իր պաշտօնում:
Քլինթոնին որպէս արտգործնախարար եւ Գէյթսին որպէս պաշտպանութեան նախարար նշանակելը Օբամայի կողմից, մի կերպ լուսաբանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան ուրւագծերը առաջիկայում: Եթէ Քլինթոնի նշանակումը փոփոխութիւն համարենք, ապա Գէյթսին պաշտօնում պահելը նաեւ պիտի համարել հարատեւման սիմբոլ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մէջ:
Օբաման իր այս ընտրութիւններով փորձում է աշխարհին պատգամել թէ իր կառավարութիւնը տարբերւելու է Բուշի կառավարութիւնից, բայց նաեւ շարունակելու է նրա որոշ քաղաքականութիւնները: Ջորջ Բուշը իր նախագահաութեան տարիներին ԱՄՆ-ին մխրջել է թէ Իրաքում եւ թէ Աֆղանստանում եւ Օբաման պարտաւոր է դրանք բապւաբեր ձեւով լուծել:
Նկատի ունենալով, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութեան դերը համեմատ արտաքին գործերի նախարարութեանը աւելի կարեւորութիւն էր ստացել, յատկապէս Միջին Արեւելքում, կարելի է եզրակացնել, որ Օբաման Գէյթսին իր պաշտօնում պահելով ցանկանում է այդ նախարարութիւնը շարունակել իր կարեւոր դերը Միջին Արեւելքում, գլխաւորաբար՝ Իրաքում: Բայց նաեւ սա չի նշանակում թէ նա ցանկանում է պաշտպանութեան նախարարութեանը գերադասել արտաքին գործերի նախարարութեանը: Այն ինչ կարելի է յստակ ասել այն է, թէ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութիւնը Իրաքի անվտանգութիւնը պաշտպանելու եւ տեղական կադրեր դաստեարակելու նպատակով պահելու է իր կարեւոր դերակատարութիւնը տարածաշրջանում:
Բայց այլ հարցերում ու յատկապէս Իրանի հարցում, դիւանագիտական ռազմավարութիւնը իրագործելու նպատակով, մեծ հաւանականութեամբ Օբաման մեծ դեր է ապահովելու ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեանը:
Միջին Արեւելքում ծայր առած հակաամերիկեան տրամադրութիւնները Պենտագոնում համախմբւած նոր պահմանողականների մշակած արդիւնքն է, որը եւ տրամաբանական չէ թէ Օբաման շարունակի այդ քաղաքականութիւնները:
Արաբ-Իսրայէլական խաղաղութեան հարցում, ինչպէս միշտ արտաքին գործերի նախարարութիւնն է դերակատար լինելու, բայց գլխաւոր հարցն այն է, որ ԱՄՆ-ի նախագահները սովորաբար իրենց պաշտօնավարութեան սկսբնական շրջանում յատուկ ուշադրութիւն չեն դարձնում Պաղեստինի հարցին: Ուրեմն Հիլարի Քլինթոնի գործի գլուխ անցնելով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութիւնը աւելի ուշադրութիւն է դարձնելու Իրաքին, Աֆղանստանին ու Իրանի ատոմական խնդրին, քան Պաղեստինին: ԱՄՆ-Արաբական յարաբերութիւններում լուրջ փոփոխութեան հաւանականութիւն չի նկատւում, որովհետեւ ոչ ԱՄՆ-ն ցանկութիւն ունի կրկնել Բուշի կառավարութեան անյաջող փորձը եւ ոչ էլ ԱՄՆ-ի դաշնակիցները արաբական աշխարհում նմանօրինակ փոփոխութիւնների պատրասկամութիւնն ունեն: Այս բոլորը նկատի ունենալով պիտի ասել, որ Օբաման փորձելու մի կերպ բարելաւել ԱՄՆ-ի կորցրած վարկը արաբական աշխարհում եւ դա ուղղակի կախւած է Իրաքում եւ Աֆղանստանում նրա իրագործած քաղաքականութիւններին: Արաբները ԱՄՆ-ին են մեղադրում արաբական աշխարհին մեկուսացնելու մէջ եւ համոզւած են թէ ԱՄՆ-ն դա կատարում է Իսրայէլին պաշտպանելով: Այս դիտանկունից նայած պիտի ասել, որ Օբաման դժւար կացութեան մէջ է Միջին Արեւելքի հարցում, որովհետեւ նա թէ պիտի շարունակի Բուշից ժառանգած քաղաքականութիւնը եւ թէ նոր ռազմավարութիւն մշակի Միջին Արեւելքի երկրների ու ժողովրդի հետ լեզու գտնելու համար: Եւ ճիշտ այդ պատճառով է, որ Միջին Արեւելքի ու նաեւ Իրանի ղեկավարները կասկածով են մեկնաբանում այն բոլոր փոփոխութիւնները, որոնք Օբաման խօստացել է իրագործել նաեւ Միջին Արեւելքում: Հաստատելու համար նաեւ պիտի ասել, որ ԱՄՆ- արտաքին քաղաքականութիւնը այն ոլորտներից է, որը ազդւում է մի շարք մնայուն եւ համակարգւած տարրերից, որոնք վերջին տասնամեակների ընթացքում, յատկապէս երկրորդ աշխարհամարտից յետոյ, հիմնովին չեն փոփոխւել եւ նաեւ դրա փոփոխման հաւանականութիւնը շատ նւազ է: Ճիշտ է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը որպէս գործադիր ուժ ունեցող անհատ հնարաւորութիւն ունի տարածաշրջանում մի ինչ որ չափով փոփոխել ու բարելաւել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնները, բայց վերջին հաշւով հասարակագիտական, քաղաքագիտական ու միջազգային յարաբերութիւնների տեսութիւններում համակարգի դերն ու ազդեցութիւնը գերադասւում է անհատականին, անգամ եթէ հաւատացած լինենք փոփոխութիւններին:
Նաեւ վերջում պիտի ասել, որ ԱՄՆ-ի ժողովուրդը շատ էլ ուշադրութիւն չի դարձնում երկրի արտաքին քաղաքականութեանը կամ աւելի ճիշտ ասած, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ամերիկացիների առաջնահերթութիւնների մէջ չէ, եւ այդ պատճառով նաեւ ժողովրդի կողմից լուրջ ճնշում չի գործադրւում կառավարութեան արտաքին քաղաքականութիւնները փոփոխելու նպատակով:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը