Posts Tagged ‘Ալեքսանդր Գրիգորյանը’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Tuesday, December 9, 2008 22:04 - 0 Comments
Վիշապը՝ Հրանտ Մաթևոսյանի վզին
ԽՈՐԱԳՐԻ ՀՅՈՒՐԸ` Վերժինե Մովսիսյան |
|
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ Վերժինե Մովսիսյանին ճանաչողները շատ են, սակայն սակավաթիվ են նրանց կողմից տրվող բնութագրերը: Նրան գիտեն և՜ Հովհաննես Թումանյանի գերդաստանում, և՜ ակադեմիայում, և՜ մտավորականության ամենալայն շրջանակներում, և բոլորը միաձայն ասում են մեկ բան. Վերժիկը փողոցային է, խուլիգան, որը փորձանք ու դժբախտություն է տարածում ամենուր, ուր հայտնվում է: Ընդ որում, որպես քայլող ողբերգություն, քանդում է այն ամենը, ինչ պատահում է նրան կյանքում՝ լինի դա մեծն Թումանյանի թանգարանը, թե էն խեղճ Հրանտ Մաթևոսյանի ընտանիքը: Պետք է նշել, որ տիկին Վերժիկին բնութագրել որպես ազգային խայտառակություն` այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ նա կանանց սեռի և ընդհանրապես տիեզերական խայտառակություն է: Բայց քանի որ չունենք համապատասխան խորագրեր, ստիպված ենք Վերժինե Մովսիսյանի մասին խոսել «Ազգային խայտառակության պատկերասրահի» շրջանակում: Իսկ բացեիբաց խոսել Վերժինե Մովսիսյան երևույթի մասին` մեր հասարակությունում այնքան էլ ընդունված չէր, քանի որ միաժամանակ հոլովվում էր նաև Հրանտ Մաթևոսյանի անունը, որը շատերի համար հեղինակություն է: Իսկ թե իրականում ինչ էր կատարվում գրողի ընտանիքում, այդ նույն մարդկանց կա՜մ չէր հետաքրքրում, կա՜մ գաղափար չունեին: Անգամ շշուկներ կային, թե խեղճ գրողին փակում էին սենյակում՝ թողնելով անհաց ու անջուր, մինչև հերթական գործը չգրի ու չապահովի ընտանիքի տիկնանց եկամուտը: Չգիտեմ, թե արդյոք լուրջ ավանդ ունի՞ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականության մեջ, սակայն հստակ կարելի է ասել, որ այն չարիքը, որ հասցրին հայ հասարակությանը նրա անվան շնորհիվ անցաթուղթ ստացած կանայք՝ Վերժինե Մովսիսյանն ու մոր կրկնապատկեր դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը, իսկապես ֆանտաստիկ էր: Այն ժամանակ, երբ Հրանտ Մաթևոսյանը Գրողների միության նախագահն էր, նրա տիկինը ստանձնել էր միության իրական տիրոջ դերը: Երբ հայ գրողները ման էին գալիս ծակ կոշիկ-շալվարներով, տիկինը միության շենքի տարբեր սենյակներ տալիս էր վարձակալության, հասույթը՝ գրպանում, առանց մի լումա անգամ հատկացնելու իրական տերերին: Նմանապես և այն գումարները, որ գրողներին էին նվիրաբերում Սփյուռքի գաղութները, դառնում էին տիկնոջ սեփականությունը: Այսպես, երբ կաթողիկոսը միությանը նվիրեց 20000 դոլար, տիկինն անմիջապես թաթը դրեց վրան՝ հայտարարելով. «այս ողորմելիները (գրողները) կարծում են, թե սա իրենցն է. սա միայն ու միայն Հրանտինն է»: Հրանտ Մաթևոսյանի մահից հետո անգամ, տիկինն իրեն զգում էր տեր ու տնօրեն, իսկ միության նախագահի ավտոմեքենան շահագործում ըստ հայեցողության: Ոչ մեկը չէր կարողանում տիկնոջը ստիպել վերադարձնել պետական գույքը, ու միայն այն բանից հետո, երբ արդեն նոր նախագահ Լևոն Անանյանը սպառնում է, թե կբացահայտի նրա բոլոր անօրինություններն ու չարաշահումները, հնարավոր է լինում այն հետ ստանալ: Վերժինե Մովսիսյանը, լինելով անհագուրդ ցանկությունների տեր և չբավարարվելով կենդանի դասականի «ընտելացմամբ», ձեռք է զարնում ժամանակի քննությունն անցած ու անմահության պանթեոնը մեկընդմիշտ նվաճած մեկ այլ դասականի «սեփականաշնորհմանը»: ՀՀՇ-ի կառավարման տարիներին, երբ թամբին էին հայտնվել հիմնականում գրողական արմատներ ունեցողները, որոնց համար Մաթևոսյանն անվիճելի հեղինակություն էր, Շողերն էլ, իր սիրելի Վանոյի «դաբրոյով», ոչ ավելի, ոչ պակաս` Ազգային Ժողովի պատգամավոր, Վերժինե Մովսիսյանի թուրը, բնականաբար, կտրում էր: Եվ մի՞թե կարող էր գրող ու պատգամավոր ունեցող ընտանիքի տիկինը նրանցից պակաս դիրք գրավել: Իհարկե, ո՜չ: Ըստ այդմ, տիկնոջ քմահաճույքին ընդառաջ գնալով` բացվում են Թումանյանի տուն-թանգարանի դռները, և թանգարանային գործից կիլոմետրերով հեռու Վերժինե Մովսիսյանը, որ գաղափար անգամ չուներ, թե ինչ է գիտական, արխիվային ֆոնդերի հետ աշխատանքը և բազմաթիվ մեծ ու փոքր մանրուքներ, 1997թ. ապրիլի մեկին նշանակվում է թանգարանի տնօրեն: Իբրև մեծ «տնտեսվար», իբրև գրող «սեփականաշնորհած» կին` տիկին Վերժինեն հղանում է մի հանճարեղ գաղափար. սեփականաշնորհել Թումանյանի տուն-թանգարանը. ինչու՞ իր նման կինը չպիտի ունենա քաղաքի լավագույն առանձնատունը. դե, Թումանյանին էլ մի անկյուն կհատկացվի, իհարկե, հո չի՞ թողնի դրսում. ինքը մեծահոգի է: Այդ նպատակով մեր տիկինը Մշակույթի նախարարություն է ներկայացնում թանգարանի շենքի գնահատման վերաբերյալ մի տեղեկանք, ուր այդ վիթխարի շենքը գնահատված էր ընդամենը 9106951 դրամ՝ քսան հազար դոլարից պակաս: Կարելի է կասկած անգամ չունենալ, որ հհշականները, որոնց ամենասիրած զբաղմունքը հանրապետության ունեցվածքը մեջ-մեջ անելն էր, չէին զլանա և կնվիրաբերեին թանգարանի շենքը սիրելի գրողի կնոջը, եթե անհապաղ բողոքի ձայն չբարձրացնեին գիտության, մշակույթի, արվեստի ճանաչված գործիչները: Բողոքի նամակներ են հղում Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, Վարազդատ Հարությունյանը, Անահիտ Սահինյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և այլք, որոնք զգուշացնում են մշակույթի նախարար Արմեն Սմբատյանին և հետ պահում այդ քայլից: Բայց դա չի ընկճում տիկնոջը: Չկարողանալով դե-յուրե սեփականաշնորհել թանգարանը` որոշում է դե-ֆակտո այն դարձնել իրենը: Թանգարանը դառնում է ընտանեկան բիզնես: Մուտքի տոմսերի վաճառքից, էքսկուրսիաներից, բազմապիսի ծառայությունների տրամադրումից ստացած շահույթը գրպանում է «սեփականատերը», մինչև նրա վրա սկսում են ուշադրություն դարձնել իրավապահ մարմինները: Դատախազությունում հարուցվում է քրեական գործ, սակայն թայֆայական կապերի շնորհիվ, այն սվաղվում է: Հետագայում ևս երկու քրեական գործ է հարուցվում` դարձյալ տիկնոջ ապօրինությունների փաստերով: Սակայն, սրանք դեռ ծաղիկներն էին… Բարձրանում է հերթական սկանդալը: Մշակույթի նախարարի և նրա հովանավորյալի թույլտվությամբ թանգարանում ֆիլմի նկարահանումներ են իրականացվում, ընդ որում` դրվագներից մեկը նկարվում է մեծ բանաստեղծի անկողնում, ֆիլմում կային ճաշկերույթի տեսարաններ, որտեղ օգտագործվում են թանգարանային ցուցանմուշները: Բայց այստեղ ավելի հետաքրքիր է թանգարանի տնօրեն կոչեցյալի պահվածքը. հասարակության բարձրացրած բողոքի ձայնը ո՜չ թե զղջման, ամոթի զգացումներ է առաջացնում տիկնոջ հոգում, այլ միայն ու միայն` զարմանք ու արհամարհանք. արժե՞ր, արդյոք, աղմուկ բարձրացնել հնամաշ կահույքի, տեսքից ընկած անկողնու սպիտակեղենի, ինչ-որ նոյի թվի ամանեղենի ու մոխրամանների պատճառով: Ավելին, նորաձևության հետևորդ տիկինը պատրաստվում է փոխել անգամ թանգարանային արժեք հանդիսացող գորգերը, քանի որ դրանք «հնաոճ էին»… Ինքն իրեն դնելով շենքի տիրոջ տեղ՝ տիկին Վերժինեն քանդել է տալիս երկրորդ հարկի հիմնական պատը՝ խորդանոց սարքելու նպատակով, պատրաստվում է վերացնել Թումանյանի ընտանիքի սենյակը: Նրա տնօրինության օրոք թանգարանից մի շարք իրեր են անհետանում, որոնց թվում՝ քանդակագործ Չորեքչյանի հեղինակած Օլգա Թումանյանի բրոնզե կիսանդրին, Թամար Թումանյանի արծաթե վզնոցը և այլն: Թանգարանային նմուշները անհետանում էին, իսկ դրանց տեղը հայտնվում … կատուներ… Կարելի է հատուկ սոցիոլոգիական հարցում անցկացնել, թե աշխարհի ո՞ր տուն-թանգարաններում են կատուներ պահում. գուցե արդյունքում Թումանյանի տուն-թանգարանը, տիկին Վերժիկի շնորհիվ, գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Տիկին Վերժինեի հերթական «հանճարեղ» նախաձեռնությունը թանգարանի տարածքում սրճարանի բացումն էր, ինչը հնարավորություն կտար զգալիորեն ավելացնելու «դուքանի» վերածված թանգարանից ստացվող եկամուտները, սակայն, այս անգամ էլ, դարձյալ այդ «ախմախ ինտելիգենտները» խանգարում են իրենց բողոքներով և ծրագիրը կրկին ձախողում: Իհարկե, չբացված սրճարանին որոշ չափով փոխարինում են բանաստեղծի ճաշասենյակում անցկացվող բանկետները, որոնք միայն կարելի է երևակայել, թե բաքոսյան ինչպիսի խրախճանքների էին վերածվում: Իհարկե, այդքան «նախաձեռնությունների» հեղինակ թանգարանի տնօրենը, հասկանալի է, «բազմազբաղությունից» ելնելով, «ստիպված էր» անտեսել «Վերնատան» և «Անուշ» պոեմի 100-ամյակը, թանգարանի հիմնադրման 50-ամյա և բազմաթիվ այլ հոբելյաններ: Էլ չասած, որ տիկնոջ մուտքի օրից դադարում են ամենամյա «թումանյանական ընթերցումները», թանգարանը դադարում է թումանյանագիտական կենտրոն լինելուց, փակվում է գիտական աշխատանքով զբաղվողների համար նախատեսված սրահը: Ուշագրավ է, որ 1999թ. ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, իր մահվան նախորդ օրը իր վերջին նամակ-ցանկության մեջ միանում է թանգարանի գիտխորհրդի մյուս անդամների խնդրանք-պահանջին, որ Վերժինե Մովսիսյանը հեռացվի թանգարանից: Դրանից մեկ տարի անց, իբրև բողոքի նշան, գիտխորհրդի կազմից դուրս են գալիս բոլոր թումանյանագետները: Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը, որ առանց աշխատավարձի ծառայում էր թանգարանում որպես խորհրդական, հրավիրում է մամուլի ասուլիս ու պատմում տնօրենի կամայականությունների, ֆինանսական կոպիտ խախտումների մասին: Տիկին Վերժինեն անմիջապես նրան ազատում է աշխատանքից՝ հայտարարելով` «քանի ես այստեղ եմ, Թումանյանի սերունդներից ոչ մեկի ոտքը էս դռնից ներս չի մտնի»: Այդպես Թումանյանների համար մեկընդմիշտ փակվում են իրենց պապի տուն-թանգարանի դռները, այն դեպքում, երբ այդ շենքը կառուցվել էր նրանց օգնությամբ, ցուցանմուշների 80 տոկոսը դարձյալ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր: Ընդհանարապես, տնօրեն դառնալու օրից, Վերժինե Մովսիսյանը շարքով-կարգով աշխատանքից ազատում է հին կադրերին, որ իրենց գործին նվիրված թումանյանագետներ էին՝ փոխարինելով գործին անտեղյակ մարդկանցով, որ չէին կարողանում անգամ էքսկուրսիաներ անցկացնել. բայց դե, կարևորն այն էր, որ «իր կադրերն էին»: Այնպես, ինչպես տաղանդավոր ամուսնու դափնիներն էին հասնում տիկին Վերժինեին, այդպես էլ` թանգարանի ձեռքբերումները վերագրվում են «նախաձեռնող» տնօրենին: Այդպես, Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգումը տիկին Վերժինեն համարում էր իր «հունարը», բանաստեղծի 125-ամյակին նվիրված ցուցադրությունը, որ պատրաստվել էր դեռևս 1994թ-ից, թանգարանի աշխատակից Նաիրա Ազարյանի ջանքերով, ևս Վերժինե Մովսիսյանի անձնական վաստակն է հայտարարվում: Ընդ որում, այս ցուցադրության նախապատրաստման համար վարչապետի կողմից տրամադրում է 16 հզր դոլար, ինչը գործունյա տնօրենը, բնականաբար, գրպանում է, իսկ Նաիրա Ազարյանի տարիների աշխատանքը յուրացնում՝ ներկայացնելով իբրև իր տքնանքի արդյունք, կազմակերպում հատուկ ցուցադրություն, ստանում շնորհավորանքներ ու պարգևներ Մշակույթի նախարարությունից: Ընդհանրապես, տիկին Վերժինեի կարծիքով, ինքն է թանգարանը թանգարան դարձրել՝ մոռանալով, որ ստացել է վեց պատրաստի, կահավորված սենյակ, «Վերնատան» սենյակը, «Անուշ» համայնապատկերը, ցուցանմուշների 80 տոկոսն էլ բանաստեղծի ընտանիքի նվիրատվությունն էր: Տասնամյա պայքարի արդյունքում` Վերժինե Մովսիսյան կոչեցյալին, ի վերջո, մի կերպ ազատում են տնօրենի պաշտոնից, քանի որ վաղուց անցել էր 65-ի շեմը, բայց, ինչպես պարզվում է, անհնար է լինում նրանից ազատվել: Մշակույթի նախարարությունը, որը վերը նշված ցանկացած արարքի համար պարտավոր էր պատժել ու հեռացնել, պարգևատրում է նրան ոսկե շքանշանով: Նկատի ունենալով մի քանի ներքաղաքական նրբություն, կարելի է ասել, որ ավելի հակապետական, ավելի անբարոյական քայլ նախարար Հասմիկ Պողոսյանը (խոշորագույն կենսաբան) չէր կարող անել: Թվում էր, թե թանգարանը գոնե այդ գնով կազատվի հոգեհանից, բայց, պարզվում է՝ ոչ. Վերժինե Մովսիսյանից ամբողջ կյանքի ընթացքում Հրանտ Մաթևոսյանը չկարողացավ պրծնել, ուր մնաց թե` հանգուցյալ Թումանյանը կարողանար: Նոր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը վերածվում է թատերականացված բեմադրության: Թումանյանի ընտանիքի, ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության առաջադրած թեկնածուի՝ Թումանյանի մասին գիտական լուրջ հետազոտությունների, հրապարակումների և մենագրության հեղինակ, բանասիրության թեկնածու Սուսաննա Հովհաննիսյանի փոխարեն անցկացնում են Վերժինե Մովսիսյանի դրածո Նարինե Թուխիկյանին: Նա, լինելով հեռուստալրագրող, չուներ Թումանյանին վերաբերող ոչ մի հրապարակում, չուներ ո՜չ ղեկավար, ո՜չ էլ թանգարանային աշխատանքի փորձ (հայտնի է միայն, որ նա Վահագն Հովնանյանի «պրոտեժեն» է, ինչը հասկանալի է դառնում, եթե հիշենք, որ Վերժինե Մովսիսյանի հիմնական հովանավոր Արմեն Սմբատյանը ևս անցաթուղթ ստացավ իր կնունքի քավոր Հովնանյանի ձեռամբ): Ի դեպ, մրցույթի արձանագրություններն ու ձայնագրությունները հենց նույն օրը ջնջում են, որպեսզի հնարավոր չլինի դատական կարգով բողոքարկել պատասխանները: Իսկ նորընծա տնօրենի առաջին գործը թանգարանում դառնում է այն, որ Վերժինե Մովսիսյանին նշանակում է իր տեղակալ: Ղեկավարվող, վստահելի «տնօրենի» պաշտոնակատարի նշանակումը տիկին Վերժինեի համար կյանքի ու մահվան հարց էր, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ ջրի երես չհանել տասը տարվա ապօրինություններն ու հանցագործությունները: Ամուսնու հեղինակության հաշվին բարձր ատյանների հովանավորությունը վայելող «Ուստիանը» հիմա էլ շարունակում է «թագավորել» թանգարանում: Նրա անմիջական հովանավորներն էին Մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը, նախարար Հասմիկ Պողոսյանը (դարձյալ Արմեն Սմբատյանի դրածոն), որոնց համատեղ ջանքերով էլ հնարավոր դարձան տնօրենի մրցույթ կոչված խեղկատակության կազմակերպումն ու ցանկալի թեկնածուի անցկացումը: Ընդ որում, Հասմիկ Պողոսյանն անգամ հայտարարում է, թե «թանգարանի մասին խոսելը կարող է վնասել մեր պետականությանը՚: Իսկ պետականությանը վնաս չէ՞, արդյոք, նման մարդկանց ներկայությունը այդպիսի հաստատությունում: Պետականությանը վնաս չէ՞ արտոնություններ տալ մի գժի, որ շահարկում է ամուսնու անունը: «Չգիտե՞ք ում հետ գործ ունեք. դուք իմ վրա չեք կարա», իսկ մահից հետո դարձյալ շարունակում էր հոլովել նրա անունը. «կարծում եք Հրանտը որ չկա, ինձ էլ պաշտպանող չկա՞՚»: Իհարկե, պաշտպանող կա. ինչպե՞ս կարող է չլինել, ինչպե՞ս կարող է այդքան ապօրինություններ գործած մարդն առանց պաշտպանների շարունակել պաշտոնավարել Թումանյանի տուն-թանգարանի նման հաստատությունում: Ինչպե՞ս կարող էր առանց պաշտպանի թանգարանի տնօրեն դառնալ մի մարդ, որ տնօրեն բառն անգամ գրում էր «տնորեն», որ գաղափար անգամ չուներ թանգարանից, որ կարող էր գրադարանի 8000 գրքերը խոնավության մեջ փչացնել ու ասել, թե «ոչինչ, կչորանան ու էլի նախկին տեսքի կգան»: Հետգրություն. Երբ ծանոթանում ես Վերժինե Մովսիսյանի կերպարին, նոր ես հասկանում, թե ինչու՞ էր Հրանտ Մաթևոսյանը միշտ վիզը ծուռ, խեղճ ու կրակ. ինչո՞ւ էր միշտ քաշված ու անվստահ: Երբ Մաթևոսյանին հարցնում էին, թե «ինչու՞ չդարձաք մեր Չինգիզ Այթմատովը», գրողը պատասխանում էր. «Ո՞վ ունենա Վերժիկի նման կնիկ, որ մի հատ էլ Այթմատով դառնա»… |
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը