Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, December 10, 2008 1:58 - 1 քննարկում

Աստված խոսում է իմ միջոցով: (16 հուլիսի 2004)

Tags:

ԲՈՒՇ-ԿՐՏՍԵՐԻ «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ»

Նա նույնպիսի աղջիկ է, ինչ եւ ես՝ արեւմտյան Թեխասից…

Համասը կատարում է ահաբեկչություններ, նա մտածում է, և մենք նույնպես մտածում ենք, բայց եթե նրանք մտածում են, դա չի նշանակում, թե մենք մտածում ենք …

Իսկ ձեզ մոտ նույնպե՞ս նեգրեր կան: (Բրազիլիայի նախագահ Ֆերնանդո Կարդոզոյի հետ խոսակցությունից, Սան-Պաուլու, Բրազիլիա, 28 ապրիլի 2002)

Ամբողջ հարցը բյուջեի մեջ է: Այն բաղկացած է մեծ քանակությամբ թվերից:

Նա լավ որոշումներ էր ընդունում ոչ միայն անցյալում, այլև` ապագայում:

Թշնամին հասկանում է, որ ազատ Իրաքը գլխավոր պարտվողը կլինի իրենց ատելության գաղափարախոսության մեջ: Ահա թե ինչու են նրանք կռվում այդպես բարձրաձայն:

Ամերիկան մի երկիր է, որը սիրում է ազատություն և սիրում է մեր երկիրը:

Աստված խոսում է իմ միջոցով: (16 հուլիսի 2004)

Մենք պետք է մեզ համար պարզենք, որ աղքատ մարդիկ պարտադիր չէ, որ մարդասպաններ լինեն:

Ներկրված ապրանքների մեծ մասը մենք ստանում ենք գաղութներից: ( NPR s Morning Editing, 26 սեպտեմբերի 2000)

Մեքսիկայի նոր նախագահ Վինսենտե Ֆոքսի հետ ես խոսել եմ Միացյալ Նահանգներ նավթի մատակարարման առիթով: Այսպիսով մենք այլևս կախվածության մեջ չենք լինի նավթի արտասահմանյան մատակարարումներից: (Նախագահական քննարկումներ, 10 մարտի 2000)

Ես ուզում եմ պահպանել նախագահի գործադիր ուժը ոչ միայն ինձ համար, այլև` իմ բոլոր ապագա նախորդների համար:

Ահաբեկչության դեմ պատերազմը իր մեջ ներառում է պատերազմ Սադամ Հուսեյնի հետ՝ Սադամ Հուսեյնի բնավորության պատճառով, Սադամ Հուսեյնի կենսագրության պատճառով և ահաբեկչության ենթարկվելու նրա պատրաստակամության պատճառով:

Ժամանակն է տխրության և ափսոսանքի, երբ մենք կորցնում ենք կյանքի կորուստը: (21 դեկտեմբերի 2004)

Մենք չենք կարող թույլ տալ տերիերներին զավթել մեր երկիրը:

Այն ամենը, ինչ գիտեմ Սլովակիայի մասին, դա այն է, ինչ իմացել եմ ձեր արտգործնախարարից: (Սլովակիան լրագրողների հետ զրույցից, 22 հունիսի 1999)

Ես սովորել եմ իմ դասը այն բոլոր սխալներից, որոնք հնարավոր է, որ գործել եմ:

Դուք կարող եք փախչել, բայց չե¯ք կարող թաքնվել: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, հինգ…

Դուք ազա՜տ եք: Ազատությունը հիասքանչ է: Բայց հիշեք, որ քաոսը վերականգնելու համար ժամանակ է պահանջվում:

Գլխավոր հարցն այն է, թե քանի՞ մարդու ձեռք եմ սեղմել: (New York Times, 23 հոկտեմբերի 1999)

Կարծում եմ, եթե դուք իրոք համոզված եք նրանում, ինչ ասում եք, ապա ինձ համար շատ ավելի հեշտ կլինի պատասխանել Ձեր հարցին: Ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին: (Ռեյնոլդսբուրգ, Օհայո, 4 հոկտեմբերի 2000)

Կարծում եմ` մենք կանգնած ենք ավելի մեծ ազատության և ժողովրդավարության ճանապարհին, որից չի կարելի շեղվել: Բայց ամեն ինչ դեռ կարող է փոխվել: (Վաշինգտոն, 25 մայիսի 1998)

Եթե դուք հոգնել եք ցինիզմի քաղաքականությունից, հարցումներից և բարոյական սկզբունքներից, ապա միացեք իմ ընտրարշավին:

Մենք փողեր ենք վատնում հարստացված ածխի տեխնոլոգիայի վրա: Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք ստացել ենք ամբողջ 250 միլիոն տարվա ածուխ: (Վաշինգտոն, 8 հունիսի 2005)

Եթե Միացյալ Նահանգներն ասում է, որ լուրջ հետևանքներ են լինելու, և եթե այդ լուրջ հետևանքները չկան, դա բացասական հետևանքներ է ստեղծում:

Եվս մեկ օրինակ. Դրեդ Սքոթի գործը, որը դատարաններով անցել է շատ տարիներ առաջ: Ասված էր, որ Սահմանադրությունը թույլ է տալիս ստրկություն, որովհետև… որովհետև… դե, գոյություն ունի անձնական սեփականության իրավունք: Սա անձնական կարծիք է: Սա այն չէ, ինչի մասին խոսվում է Սահմանադրության մեջ: ԱՄՆ-ի Սահմանադրությունն ասում է, որ մենք բոլորս…մենք…Դե, դուք գիտեք, որ այնտեղ ոչ մի նման բան չի ասվում: Սահմանադրությունը չի ասում Ամերիկայում հավասարության մասին:

Պետք է օգնել Աֆղանստանի, Իրաքի և աֆրիկյան այլ երկրների ժողովրդավարացմանը:

Հենց այդ շաբաթ, 1989 թվականին, Արևելյան Բեռլինում և Լայպցիգում սկսվեցին բողոքները: Տարեվերջին տապալվեցին բոլոր կոմունիստական բռնապետությունները Կենտրոնական Ամերիկայում: (Վաշինգտոն, 6 նոյեմբերի 2003)

Իրաքը Ամերիկան չէ:

Նրանց նպատակը պետք է լինեն պատերազմը և պատերազմական հաղթանակները, և այդ միջոցում նրանք կխուսափեն պատերազմից:

Թույլ տվեք ինձ դա շարադրել բութ ձևով: Փոփոխվող աշխարհում մենք ցանկանում ենք, որ ավելի շատ մարդիկ վերահսկեն ձեր սեփական կյանքը:

Երբ ես երիտասարդ էի և անպատասխանատու, ես երիտասարդ էի և անպատասխանատու:

Ես համբերատար մարդ եմ: Երբ ես ասում եմ, որ ես համբերատար մարդ եմ, ես նկատի ունեմ, որ ես համբերատար մարդ եմ:

Երբ ես խոսում եմ իմ … Երբ ես խոսում եմ իմ մասին, և երբ նա է խոսում իմ մասին, մենք բոլորս խոսում ենք իմ մասին:

Մենք աշխարհի ամենամեծահոգի ազգն ենք: Մենք շատ մեծահոգի ենք: Ես հպարտանում եմ նրանով, որ մենք այդքան մեծահոգի ենք: Բայց, չնայած մեր մեծահոգությանը, մենք չպետք է սնապարծենք մեր մեծահոգությամբ:

Աստված սիրում է ձեզ: Ես նույնպես սիրում եմ ձեզ: Եվ դուք կարող եք ապավինել մեզ երկուսիս՝ որպես հզոր ուղերձ, նախատեսված այն մարդկանց համար, որոնց հուզում է իրենց ապագան:

Մենք պատրաստ ենք աշխատանք տանել երկու կողմերի հետ էլ, որպեսզի ահաբեկչությունն իջեցնենք մինչև այն մակարդակի, որը երկու կողմերի համար էլ ընդունելի է: (Վաշինգտոն, 2 հոկտեմբերի 2001)

Ես կարծում եմ` մենք բոլորս համամիտ ենք, որ անցյալը ավարտվել է: (10 մայիսի 2000)

Մենք կարծում էինք, թե հավիտենաբար պաշտպանված ենք առևտրային քաղաքականությունից կամ ահաբեկչական գրոհներից, որովհետև օվկիանոսները պաշտպանում են մեզ:

Վերջին հաշվով նա՝ Սադամ Հուսեյնը այն տղան է, որը մի անգամ ցանկացել էր սպանել իմ պապային: (6 սեպտեմբերի 2000)

Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, որ ի վիճակի է աշխատանք գտնել, ի վիճակի լինի աշխատանք գտնել: («60 րոպե», 5 դեկտեմբերի 2000)

Ամենակարևոր աշխատանքը հայրենիքի պաշտպանությունն է, անմեղ ամերիկացիների պաշտպանությունը՝ մարդասպանների մահից:

Մենք չափից ավելի ժամանակ կորցրինք` փորձելով Աֆրիկայի հետ խոսել արդարաբար: Սակայն Աֆրիկան դա մի ազգ է, որը տառապում է անիմաստ հիվանդությունից: (Վաշինգտոն, 14 սեպտեմբերի 2000)

Ես գտնում եմ, որ հնարավորինս շուտ պետք է թույլ տալ երիտասարդ կովերին հատել մեր սահմանը (ամերիկա-կանադական): (30 նոյեմբերի 2004)

Մենք կանենք ամեն հնարավորը, որ մեր զինվորականներն ունենան ամեն անհրաժեշտը` իրենց խնդիրների կատարման համար: Այդ պատճառով ես գնացի կոնգրես և պահանջեցի հիմնարար լրացուցիչ ֆինանսավորում, այսինքն փողեր՝ զրահի, մարմնի պահեստամասերի, հանդերձավորման և վառելիքի համար:

Մենք ֆինանսավորումը կավելացնենք երեք անգամ՝ 50 միլիոն դոլարից մինչև 195:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sargis A.
Dec 12, 2008 20:28