ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 14, 2018 23:57 - չքննարկված
Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը ստացել է տեղեկություններ ՀՀ նախագահի աթոռը զավթած անձի՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ սեփական աթսռը պահպանելու նպատակով նախաձեռնված գործընթացների և նախկինում կատարած մի շարք կասկածելի գործարքների մասին: Ներկայացնում ենք դրանց մի մասը:
Այսօր, չնայած նրա կողմից կատարած հստակ հայտարարությանն առ այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո երկրի ղեկավար պաշտոններում չի ներկայացվելու, սկսվել են գործընթացներ, որոնք հաստատում են ճիշտ հակառակը: Սերժ Սարգսյանը պատրաստվում է շարունակել երկրի կառավարումը բիրտ ուժով և արյուն թափելով:
Ըստ նախատեսված ծրագրի, 1033-րդ ռազմական մասի բազայում ստեղծվել է ժողովրդական զանգվածների վրա բռնությունների գործադրման և զենքի ու տեխնիկայի կիրառման մասնագիտացված գունդ: Գնվել են հատուկ տեխնիկական միջոցներ, որոնց վրա ծախսվել են հսկայական գումարներ: Հրավիրվել են բազմաթիվ մասնագետներ և հատուկ տեխնոլոգիաների գծով փորձագետներ արտերկրից, մասնավորապես, ԱՄՆ-ից և այլ արևմտյան երկրներից: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղտեխնոլոգների խորհրդատվության արդյունքում կատարվել են աշխատանքներ արտերկրի հայկական կազմակերպություններին թուլացնելու, միմյանց դեմ հանելու և տվյալ երկրի իշխանությունների միջոցով գործունեությունը արգելակելու միտումով:
ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հայկական կազմակերպություններից շատերի գործունեությունը սառեցվել է: Առանձնապես հայրենասեր մի շարք առաջնորդների դեմ իրականացվել են նրանց ակտիվությունը նվազեցնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դեսպանատների և դեսպանների միջոցով: ԱՄՆ-ում նման աշխատանքների կազմակերպման գլխին կանգնած է նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Եվրոպայում՝ փեսան՝ Միքայել Մինասյանը, իսկ Ռուսաստանում՝ դիվանագիտական ներկայացուցիչները՝ քրեական հեղինակությունների հետ համատեղ:
Ռուսաստանում կազմակերպվել են ֆինանսական խմբերի, հարուստ անհատների ու քրեական կասկածելի տարրերի հետ հանդիպումներ, որտեղ քննարկվել են ապստամբության դեպքում համաձայնեցված գործելու և Հայաստանում իշխանության նոր բաժանումներ իրականացնելու շուրջ: Արդյունքների հիման վրա տարեվերջին քննարկումներ են անցկացվել Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ սպասվող ժողովրդական ընդվզումները կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ, անցյալում իրականացված մի շարք հանցագործություների կազմակերպիչ և/կամ մասնակից Սերժ Սարգսյանի կատարած անօրինականությունների շարքը դժվար է մի շնչով թվարկել: Ամենահայտնի և աղմկահարույց հանցագործաւթյունները, որոնք դեռևս չեն բացահայտվել, կատարվել են նրա՝ ավտանգության մարմիններում աշխատելու, ինչպես նաև նախագահության ժամանակ:
Սկսենք խոշորագույններից: Հոկտեմբերի 27-ի գործը, 2008թ. մարտի 1-ի գնդակահարությունները, ՀՀ ՆԳ գեներալ-մայոր Մարգարյանի, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի, քաղաքապետ Համբարձում Գալստյանի և այլոց սպանությունները չեն բացահայտվել իրեն մեր երկրի անտանգության գրավական հորջորջած նախագահի կողմից մի պարզ պատճառով. Սերժ Սարգսյանը չափազանց հետաքրքրված է, որ դրանք չբացահայտվեն:
Դեռևս բացահայտված չեն Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Սերժ Ջիլավյանի նկատմամբ մահափորձը և/կամ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ներկայիս նախագահ Աշոտ Գրիգորյանի առևանգման ու կյանքին վտանգ սպառնացող կրակոցով վիրավորվելու դեպքերը:
Սերժ Սարգսյանի անվան հետ են կապվում նաև զենքի վաճառքի դեպքերը չեչեն անջատողականներին ու Մերձավոր Արևելքի խմբերին: Նրա Պաշտպանության նախարար եղած ժամանակ զենքեր գնվել են միմիայն արժեքին որոշակի տոկոս գումար հավելավճարի դեպքում, որն անվանվում էր «նախարարի փայ»: Մոտ ժամանակներս հրապարակման է պատրաստվում 1995թ. Ռուսաստանից Հայաստան ուղարկված տանկի 18 շաիժիչների անհետացման շուրջ տեղեկությունը: Նման խարդախությունների արդյունքում առասպելական գումարներ են գրպանվել, ՀՀ բյուջեն մնացել է փողի կարոտ, իսկ երկրի անվտանգությունը լրջորեն վնասվել է: Առ այսօր Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների ձեռքում են գտնվում երկրի ամենաշահավետ մենաշնորհային բիզնեսները, ինչպիսին է, օրինակ, նավթամթերքների ներմուծումը:
Խայտառակություն է Սարգսյան եղբայրների և քրեական աշխարհի ներկայացուցիչների հանցագործ համագործակցությունը: Մամուլում անընդհատ հայտնվում են լուրեր ողջ աշխարհում հետապնդվող խոշոր հանցագործների, «օրենքով գողերի»՝ ՀՀ-ում հայտնվելու և հավաքների մասնակցելու վերաբերյալ փաստերի մասին: Քրեական աշխարհը հարազատ է Սերժ Սարգսյանի համար և բոլոր ԱԺ ու նախագահական ընտրություններն անցկացվել են միացյալ ուժերով՝ հանցագործ տարրերի հետ լայնածավալ համագործակցությամբ:
Անհրաժեշտ է վերհանել հատկապես խոշոր հանցագործների հետ ունեցած կապերը, համագործակցության փաստերը, ինչպիսիք են, ասենք, հայտնի գողեր և միջազգային հանցագործներ Դեդ Հասանի ու Յապոնչիկի նմանների հետ շփումները:
Բոլոր հանցագործությունների բացահայտման և արդարադատության հաստատման համար անհրաժեշտ է կազմել արտերկրի հայ իրավաբանների և ՀՀ հայտնի մասնագետների միացյալ հանձնաժողով՝ ընդգրկելով նաև ուսանող երիտասարդությանը: Նման հանձնաժողովի եզրակացության արդյունքում միայն հնարավոր կլինի բացահայտել սարգսյանական կլանի տված իրական վնասները մեր երկրին:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
14.01.2018թ.