ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, January 13, 2017 6:51 - չքննարկված
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը արձագանքում է հայկական NEWSPRESS գործակալության բաց նամակին, կապված իշխանությունների կողմից լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու և ՀՀ պատկան մարմինների կողմից արդարադատության հիմնական պայմանների խախտման հետ: ԵՀՄՖի նախագահությունը ուսումնասիրել և քննարկել է նամակում ներկայացված փաստերը և գրանցել հետևյալը: ՀՀում առկա արդարադատության խիստ ցածր մակարդակն անընդհատ հանդիսանում է արտերկրի հայության քննադատության թիրախ: Որքան էլ, որ նամակում ներկայացրած խայտառակ փաստը՝ մեղադրել լրագրողին իրեն դիմաց քաղաքացուն ոստիկանությանը դիմելու հորդորի համար, անհնարին լինի ընկալել և հնարավոր համարել ԵՄ-ի ցանկացած երկրի պայմաններում, Հայաստանում տիրող իրավիճակում այն սովորական է: Հատկապես, երբ ուսումնասիրում եք նամակում ներկայացված փաստերը՝ հիմնված լրագրողական հետաքննության վրա տարակուսանք եք ապրում: Եվրոպահայերի համար հատկապես անընդունելի է Գերմանիայից տարիներ շարունակ եկած օգնության վաճառքով փող աշխատելու ահավոր պրակտիկան, կոնկրետ լրագրողի կողմից ներկայացված ընկերության կողմից: ԵՀՄՖն այդ հարցով խիստ հետաքրքրված է և պատրաստ է կապվելու գերմանական բարեգործական ընկերության հետ, պարզելու համար նրանց կողմից իրականացված բարեգործության հարցում հայկական կողմի կատարված հանցագործության մանրամասները: Փաստերի իսկությունը հաստատվելու դեպքում ԵՀՄՖն կմիանա լրագրողների պահանջին, հանցագործության պարզաբանման և մեղավորներին պատժելու հարցում:
ԵՀՄՖին չափազանց հետաքրքրում է նաև EU- ASIA business finance center Հոլդինգի կողմից Նաիրիտի վերաթողարկման հարցի շուրջ կառավարության հատուկ բացասական վերաբերմունքի շուրջ և այդ հարցի հետ կապված լրատվամիջոցների նկատմամբ ոչ բարեկամական վերբերմունք դրսևորելու հարցում: Գուցե վերոհիշյալ ԶԼՄն իր գործունեության մեջ չափազանց անկախ գործունեությամբ չի կարող լինել իշխանության սիրելին, բայց և այնպես, Նաիրտի ապագայի կարևորագույն հարցում հանդուրժողականությունը չափազանց կարևոր է: Հատկապես, այս հարցում ԵՀՄՖն պարտավոր է մեծ ուշադրություն ցուցաբերելու, քանի որ ԵՀՄՖի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հենց NEWSPRESS ի կողմից կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Նաիրտի կազմաքանդման հարցում իշխող դիրք ունենալու և օֆշորների միջոցով կողոպուտներ կազմակերպելու հարցում: Այս ասուլիսին հաջորդել էր Տիգրան Սարգսյանի կողմից հինգ հայկական ԶԼՄների և պարոն Գրիգորյանի նկատմամ դատական բողոք ներկայացնելու զարմանալի փաստը: Զարմանալի, քանի որ տարիներ անընդհատ Հետք լրատվական կենտրոնի կողմից հրապարկված աղաղակող փաստերի շուրջ նախկին վարչապետը չի արտահայտվել, չի հերքել և դատական գործընթացներ չի սկսել, իսկ ահա այս ասուլիսը, կարծես, վիրավորել է նրան: Շատ հետաքրքրական է լինելու այս հարցի շուրջ դատարանում նախկին վարչապետի կողմից բացատրություններ լսելը, եթե իհարկե նա մինչև վերջ կգնա ու ետ չի վերցնի դատական հայցը: ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ պատրաստ է բաց նամակում արծածված բոլոր հարցերին հետամուտ լինելու, լրատվության անկախության խնդրի շուրջ միջազգային պատկան մարմինների ուշադրությունը հիավիրելու, այս աճող ու պայթունավտանգ սկանդալը միջազգային քննության ներկայացնելու և հարցի արդարացի լուծումն ապահովելու համար:
ԵՀՄՖ-ն հետամուտ կլինի հետաքննություն անցկացնել և պարզել, թե որքանով են NEWSPRESS.am-ի գլխավոր խմբագրի՝ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և իրավական հետապնդումները կապված կայքի գործունեության ու մասնավորապես վերոհիշյալ հրապարակումների հետ: ԵՀՄՖ-ն պատրաստ է այս հարցում իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում անձնապես միջամտել Արիանա Հովսեփյանի նկատմամբ անարդար դատական գործի բացահայտմանը:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն