ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, May 11, 2011 17:27 - չքննարկված

Ցնցող բացահայտում. գիտնականները նույնպես խաբել են պետությանը

Ցնցող բացահայտում. գիտնականները նույնպես խաբել են պետությանը

Մայիս 10, 2011 | 23:11

1994թ.-ից մինչ վերջերս պետական բյուջեից ֆինանսավորվել են 700-ից ավելի գիտական ծրագրեր, սակայն ֆինանսավորվող ծրագրերի գերակշիռ մասը կրկնություն է եղել։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սա բացահայտ խաբեություն է, քանի որ դրամաշնորհներ ստացողների անուն- ազգանունները 99 տոկոսով համապատասխանում էին, այսինքն՝ նույն մարդիկ, ասես երաշխավորված, միշտ այդ ծրագրերը շահում էին եւ գումար ստանում։

Ըստ Ս. Հարությունյանի՝ այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորվող գիտական ծրագրերը կրճատվել են եւ խոշորացվել։  Արդյունքում՝ կֆինանսավորվեն  մոտ 120 ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը  36 հազ. դոլար է։ Այդ գումարի 60 տոկոսն աշխատավարձեր են, իսկ մնացած մասը նախատեսված է արտասահման գործուղումների, գիտաժողովների մասնակցության համար եւ այլն։

«Այսինքն՝ սա արդեն հնարավորություն կտա գիտնականներին՝ լիարժեք աշխատանք կատարել, շփվել այլ գիտնականների հետ, ուսումասիրել դրսի փորձը, նյութեր ձեռք բերել եւ այլն»,-ասաց Ս. Հարությունյանը։

Այս տարի ոչ միայն կրճատվել է ֆինանսավորվող ծրագրերի թիվն ու բացառվել են կրկնությունները, այլեւ մրցույթի պայմանների մեջ առաջ է եկել նոր պայման. յուրաքանչյուր ծրագրում պետք է ներառել առնվազն մեկ երիտասարդ գիտնականի, այլապես ծրագիրը չի ֆինանավորվի։

Մեկ այլ նորամուծություն է այն, որ մրցույթ անցկացվելու է ոչ թե 3 տարին մեկ, այլ տարին 2-3 անգամ։ Սա հնարավորություն կտա նորարարական գաղափարներ ունեցողներին՝ իզուր 3 տարի չսպասել։ Մրցույթներ կլինեն նաեւ համատեղ այլ երկրների հետ, որի արդյունքում դրսից եւս գումարներ կգան Հայաստան։

«700 ծրագիրը դա փուչիկ է, տարեկան 200 գրանտային ծրագրից ավելի մեր երկիրը չի կարող անել։ Եվ պետական միջոցներով, եւ հավելյալ միջոցներով տարվա վերջին կունենանք մոտ 200 հատ ֆինանսավորվող ծրագրեր, որը Հայաստանի իրական պոտենցիալն է»,-ամփոփեց Ս. Հարությունյանը։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ