ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, August 1, 2017 2:01 - չքննարկված

Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյանի առաջարկն Արցախին. «Համոզված եմ` շատերը, կարդալով վերնագիրը, թերահավատորեն կմոտենան հետագա ասելիքիս, բայց խնդրում եմ զինվել համբերությամբ… Մանավանդ այն, ինչ առաջարկում եմ, արդեն գործողության մեջ է, և տարբեր կառավարություններ սկսել են օրենսդրորեն կարգավորել մարդկության համար հետագա անխուսափելի երջանկությունը: Նյութի թեման վերաբերում է աշխարհը կամաց-կամաց սարդոստայնի մեջ առնող կրիպտովալյուտային, այսինքն` էլեկտրոնային-թվային դրամական զանգվածին: Այն մի քանի տարվա ընթացքում իր հաստատուն տեղը գրավեց համաշխարհային ֆինանսական միջավայրում և դեռ ապահովում է լուրջ մրցակցություն «օդից փող» սարքող սեպկուլատիվ կորպորացիաների, բանկերի և տարատեսակ միջնորդ ֆինանսական խմբերի համար: Եթե քրքրեք համացանցը, ապա կտեսնեք տնտեսապես այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Գերմանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան և տասնյակ այլ երկներ որոշ զգուշավորությամբ, սակայն ամեն դեպքում աջակցում են բիտկոյն-ստարտապ ընկերությունների ստեղծմանը: Մեծ Բրիտանիայի նման հզոր երկիրը կարողացել է իր երկիրը դարձնել էլեկտրոնային վալյուտային փոխանցումների կենտրոն, որտեղ կատարվում են Եվրոպայի նմանատիպ փոխանցումների 42 տոկոսը և որի շնորհիվ էլ անցած տարի երկրի ՀՆԱ-ն աճել է 20 միլիարդ ֆունտ ստերլինգով… Կրիպտովալյուտայի ներդրման մասին վաղուց բացեիբաց են խոսում տարատեսակ երկրի նախագահներ, վարչապետեր, ճանաչված տնտեսագետներ և համաշխարհային ֆինանսական ոլորտի շնաձկներ… Վաղուց որևէ տնտեսական ֆորում չի շրջանցում կրիպտովալյուտաների հաղթարշավը, ողջ աշխարհում քննարկման թեմաները: Կարծում եմ` հարցը կարևորելու համար նախաբանը բավարար է, այժմ գանք մեր իրականությանը՝ համահայկական միջավայրի աննպատակ դեգերումներին… Մենք ինչո՞վ ենք զբաղված… Գոնե ինքս երբեք հայաստանյան ֆինանսկան ոլորտի / ավելի ճիշտ` ոլոլոլորտի/ որևէ չինովնիկից չեմ լսել, թե Հայաստանը ինչ քայլեր է ձեռնարկում… Մյուս կողմից էլ քաջատեղյակ եմ, թե Հայաստանի ֆինանսական համակարգը ինչպիսի կապականքների մեջ է դրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Համաշխարհային բանկից և Միջազգային արժույթային հիմնադրամից, որոնք էլ հանդիսանում են կրիպտովալյուտայի հիմնական թշնամիները: Էլեկտրոնային նոր վճարման միջոցները դուրս են որևէ պետական կամ տրանսնացիոնալ կառույցների վերահսկողությունից, հետևաբար անհնար է այն ուղղորդել, քանի որ կրիպտովալյուտայի ամեն մի սեփականատեր իր համակարգչով հանդերձ հանդիսանում է սերվեր տվյալ ցանցի համար: Այսինքն` ցանկացած կրիպտովալյուտա իր համաշխարհային ցանցում ունի տասնյակ հազարավոր բաժանորդներ, այսինքն` տասնյակ հազարավոր սերվերներ, որտեղ բոլորը տեղյակ են մեկը մյուսից, և բացառվում է դրամի կորուստ կամ տեղեկատվության արտահոսք. եղածը միայն ոչինչ չասող թվեր են: Իսկ այդ կոդերը հնարավոր չէ կեղծել, քանի որ մշակված են 1/14 միլիարդ հարաբերականությամբ ալգորիթմներ, այսինքն` մեկ ամբողջ մարդկային կյանք չի հերիքի այն կեղծելու համար: Նոր ստեղծվող կրիպտովալյուտայի համար հաջողության գրավականը կայանում է կարճ ժամանակում համաշխարհային ցանց ստեղծելու մեջ, հետևաբար դրա համար մեծ գումարներ են ծախսվում գովազդի վրա՝ հաճախորդներ գտնելու, նրանց վստահությունը շահելու համար: Գալով հիմնական առաջարկությանս` նշեմ, որ նմանատիպ համահայակական կրիպտովալյուտա ստեղծելու համար կան բոլոր նախադրյալները, համահայկական ցանցը՝ սփյուռքը, իսկ Արցախի կառավարությունը կարող է պաշտոնապես թույլատրել Արցախի տարածքում նոր թվային արժույթի շրջանառությունը, նոր ստեղծվող ստարտապ-կրիպտովալյուտային ընկերությունների համար հարկերից զերծ տարածք, և այս ամենը օրենքով ամրագրել հենց Արցախի պառլամենտի կողմից: Նորից եմ կրկնում` հեծանիվ չեմ հայտնագործում և ֆինանսիստ չլինելով հանդերձ` ուղղակի վերջին տարիներին հետևում եմ կրիպտովալյուտաների առաջընթացին կամ ձախոումներին: 2000-ից ավել ստարտապներ են եղել, այսօր էլ օրական ստեղծվում են, սակայն մի քանիսն են հաստատապես ամրապնդել իրենց դիրքերը դոլարի, եվրոյի, իենի և այլ արժույթների նկատմաբ: Ուսումնասիրություններս բերեցին այն համոզման, որ նորից հրեաները առաջատար են այս հարցերում, այսինքն` առավելագույնը օգտագործում են իրենց սփյուռքը և գրանցում հաջողություններ: Վերջապես մենք պետք է գոնե մեկ՝ 21-րդ դարին համահունչ համահայկական ծրագիր ունենա՞նք, թե՞ ոչ: Ու ընդհանրապես, այս թեմայով շատ ասելիք ունեմ, որը բացխոսության առարկա չԷ, իսկ այս հոդվածով էլ փորձում եմ ուղղակի հուշել Արցախի ղեկավարությանը քայլեր կատարել, այսինքն` դառնալ համահայկական ֆինանսական կենտրոն կրիպտովալյուտայի համար, քանի որ հենց Արցախի չճանաչված պետություն լինելն ազատում է որևէ մի կենտրոնին հաշվետու լինել, հետևաբար այդ կարգավիճակը կարող է մեծ օգուտներ բերել ողջ հայությանը… Ինչպես Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Սթեֆեն Փաունդին է ասում, որ երբ շախմատ ես խաղում Հայաստանի հետ, իսկ Հայաստանը աշխարհի լավագույն շախմատ խաղացող երկրներից է, դու խաղում ես երկու թագուհի ունեցող մրցակցի հետ, մեկը Հայաստանն է, մյուսը՝ իր սփյուռքը, իսկ դու չես կարող հաղթել երկու թագուհի ունեցողին, ինչ էլ որ անես… Այնպես որ, հարկ է «երկու թագուհով» խաղալու հնարավորության մասին գիտակցեն ազգի ճակատագրի այսօրվա պատասխանատուները: Օտարները մեզ լուրջ ազգի տեղ են դնում, մնում է մենք մեզ որպես լուրջ ազգ դրսևորենք»: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Փոխնախագահ՝ Հարություն Առաքելյան Պրահա, 27.07.2017

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/716709/



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ