ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, March 18, 2017 10:43 - չքննարկված
ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ …
Առաջիկա ընտրությունների թեման այսօրվա քննարկումների կիզակետում է, բոլորս էլ փորձում ենք ինչ որ կերպ մեկնաբանել, հասկանալ ու մարսել քարոզարշավ կոչվող այս էժանագին, ծաղրուծանակի մակարդակի խեղկատակությունը: Թվում է թե մեր ժողովրդի արդեն բազմիցս բռնաբարված հավատն ու հուսախաբությունը բավական են, որ այս անգամ, արժևորենք ինքներս մեզ, մեր եսն ու ձայնը ու էլ, չեմ ասում չվաճառվենք, մարդ աստծո, գոնե էսպես էժան չվաճառվենք… Եղբայր, գոնե մեզ համար էնպիսի մի գին սահմանենք, որ էդ անաստված սրիկաները ծանրաբեռնեն իրեն ունեցած կամ ավելի հաճախ չունեցած ուղեղները, մեզ մի նոր բանով կաշառելու միջոց գտնելու, ծախու էժանագին երգիչ-երգչուհիներից բացի ձեզ մի նոր բան հրամցնեն, թէ չէ, որ խորը մտածում են, ներկայիս Հայաստանում, միակ բանը, որ ինֆլիացիայի չի ենթարկվում, դա ընտրազանգվածի ձայնն է: Հայաստանում էդքան մեծ պահանջարկ վայելող ձեթ ու օճառը թանկանում է, իսկ ընտրողը պատրաստ է, վերջին պոռնիկի նման նույն գնով նորից ու նորից տրվել, սերժին, լֆիկին, շմայսին, սեյրանին… Ախր դրանց էդ իրենց հաղթանակին վստահ, լկտի ու ճարպոտ դեմքերը ինձ ուղղակի հունից հանում են, մենք երբ էսքան կամազուրկ ու հացաքաղց (որովհետև էս դեպքում ընչաքաղց բառը տեղին չի) դարձանք, ինչի էսպիսին դարձաք, ախր մենք էն քարից հաց քամող ժողովրդի ժառանգն ու շառավիղն ենք ու պարզապես իրավունք չունենք էդ ժողովրդի անարժան տականքին ձայն վաճառելու ու թողնելու, որ պղծեն մեր ազգը, մեր ապագան, մեր զավակներին, մեր ինքնությունն ու ինքնասիրություն, մեր պատիվը:
Ախր մեր նախնիներն ու մեր էսօրվա զինվորները սրանց համար չեն հեղել իրենց արյունը, ախր էս երկիրը մեզ են ավանդել, մենք ենք ժառանգորդը, ոչ թե էդ սինլքորները, որոնք փորձում են տիրանալ երկրին, մեզ, մեր ձայնին, մեր երեխաների արյանն ու ապագային…
ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ