ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, February 18, 2017 19:42 - չքննարկված
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
Հարգելի ծնողներ և ուսուցիչներ,
Երեխաները մեր կյանքի իմաստն են և մեր ապագան։
Մենք ցանկանում ենք ունենալ դաստիարակված և կրթված երեխաներ։ Հպարտանանք մեր երեխաներով և մենք էլ գնահատված լինենք նրանց կողմից։
Այս ուղեցույցի նպատակն է ինչ-որ չափով օգտակար լինել երիտասարդ ծնողներին և սկսնակ ուսուցիչներին։
Դաստիարակությունը շատ բարդ և պատասխանատու գործընթաց է։ Այդ պատճառով սերտ կապ պետք է պահպանել ծնողների – երեխաների – ուսուցիչների միջև։
Պետք է լինենք համբերատար և հոգատար։ Հասկանանք երեխաների հոգեբանությունը։ Մի պահ մեզ նրանց տեղը դնենք, և փորձենք հնարավորինս ճիշտ լուծումներ գտնել։
Տեսականորեն ինչքան էլ խորհուրդ տանք, գործնականորեն ավելի դժվար է իրագործել։ Ուղեցույցում զետեղված են գործնականում իրականացված հնարավոր գործընթացները։
Երեխաները տարբեր են, տարբեր են նրանց կենցաղը և այս մեթոդները ոչ բոլոր երեխաների մոտ է արդարացված։
Իդիալական երեխաներ չկան, չկան նաև իդիալական ծնողներ։ Տարբեր ընտանիքներում տարբեր կերպ են ընդունում դաստիարակության հարցերը։
Դաստիարակության հարցում անհրաժեշտ է նկատի առնել նաև գենետիկական հատկանիշները։
Հարգելիներս, փորձենք լինել խելամիտ, համբերատար և բարեհամբյուր։ Արժևորենք մեր երեխաներին, գնահատենք նրանց ամեն մի լավ քայլը։ Փորձենք օրինակ լինել նրանց։ Չէ, որ նրանք սիրում են մեծերին ընդօրինակել։ Եվ ամենակարևորը փորձենք երեխաների մեջ սերմանել հոգևոր դաստիարակություն։ Հոգևոր դաստիարակությունն անթերի դաստիարակություն է։
Մեր երեխաները մեր կյանքի իմաստն են։ Ուրեմն փորձենք դաստիարակենք այնպես, որ մեր կյանքը իմաստավորվի և մեր ջանքերը ապարդյուն չանցնի։
Ես նաև իմ խորհին երախտագիտությունն եմ ուզում հայտնել պարոն ԱԲԻԿ ԳԱՆԴԻԼՅԱՆԻՆ։
Նա եղավ այս ուղեցույցի հիմնադիրը։ Նա քաջալերեց ինձ և հորդորեց, որ իմ մանկավարժական փորձը և գիտելիքները փոխանցեմ մեր հարգարժան ծնողներին և գործընկերներին։
Թող Աստծո լույսը միշտ ուղեկից լինի Ձեզ ։ Եվ Ձեր լույսով լուսավորեք մեր հասարակությանը հարգելի Աբիկ Գանդիլյան։
Հարգանքներով՝
ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
Փետրվար 14. 2017